20:22 02.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առաջ…»:
20:07 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: […]
19:55 02.01.2020
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ Իրանում ատրպատականյան թյուրքերենով հեռարձակվող «Սահանդ» ալիքով ռեպորտաժ է պատրաստել երկրի հոգևոր առաջնորդի՝ իրանա-իրաքյան պատերազմում զոհված ասորի զինվորի ընտանիք Ամանորի կապակցությամբ այցելության մասին։ «Այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեին պարբերաբար հիշատակում է հայերին, ասելով՝ հայերի շրջանում այսինչ բանն այսպես է, իսկ ասորիներինն ինչպե՞ս է։ Ուշագրավ է, որ […]
19:42 02.01.2020
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
19:35 02.01.2020
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ժողովուրդ ջան, իզուր եք էս աղջկան քրքրում, հայհոյում։ Երևում է, որ ցանկացել է վարչապետի հետ կադրում երևա հաղթանակ խորհրդանշող V նշանով։ Կադրը տարօրինակ է թվում դիմացից, բայց երբ փորձում ես իրավիճակին նայել վերևից պահված տեսախցիկի կողմնորոշիչ ով, […]
19:19 02.01.2020
Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունները՝ Առաջին ալիքն ու «Россия 24» -ը YouTube-ում արգելափակել են հաշվիչները, որոնք ցույց էին տալիս՝ քանիսն են հավանել՝ like կամ dislike դրել նախագահ Պուտինի ամանորյա ուղերձի տակ: Արգելափակված է նաև մեկնաբանություններ թողնելու էջը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մինչ այդ` երեկ կեսօրին, երբ հաշվիչները դեռ աշխատում էին, մի շարք լրատվամիջոցներ,այդ թվում՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, […]
19:15 02.01.2020
Սննդաբանները կրկին զգուշացնում են, որ Նոր տարվա տոնական օրերին չի կարելի չարաշահել տարբեր տեսակի կերակուրների օգտագործումը, աղցանները երկար պահելն առաջացնում է թունավորումներ: Թունավորումների պատճառ է դառնում նաև ոգելից խմիչքի չափից շատ օգտագործելը: Թե հունվարի առաջին երկու օրերին սննդային ինչքան թունավորումներ են եղել, SHANTNEWS.am-ին հայտնել է Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ շտապօգնության կանչերն այս […]
18:44 02.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հյուսիսային պողոտայում տարբեր ձևի ու բարձրության տոնածառեր են տեղադրվել:
18:34 02.01.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից արել է հետևյալ գրառումը. «Եթե ամեն անգամ սուտ լուրերի հետքերով այսպես գնանք, երևի մի օր բարոյականությունը կհաղթի: Եզրակացությունները թողնում եմ ձեզ… »: Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Մեհրաբի զորամասում երկու զինծառայող է ծեծվել: «Թե դա ինչ սուտ լրատվություն է, […]
18:29 02.01.2020
Չինաստանի դատարանը գիտնական Խե Ցզյանկուային դատապարտել է 3 տարվա ազատազրկման և 3 միլիոն յուան տուգանքի՝ գենետիկորեն ձևափոխված սաղմից զույգի ծննդի անօրինական գիտափորձի համար: Այս մասին ասվում է դատարանի հաղորդագրության մեջ: Դատապարտվել են նաև գիտնականի գործընկերները: Ինչպես հաստատել է քննությունը, 2016 թվականին Գիտության և տեխնոլոգիաների Հարավային համալսարանի նախկին դոցենտ Խե Ցզյանկուան գործընկերների հետ խախտել է բարոյաէթիկական […]
18:13 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 11։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
18:10 02.01.2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին ՎՃռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող […]
17:57 02.01.2020
Հանրապետության մի շարք թատրոններ ու թանգարաններ այսօր բացել են իրենց դռները այցելուների առջև: Եթե թատրոնները ամանորյա խաղացանկով են ներկայանում, ապա թանգարաններում մշտական ցուցադրություններ են ներկայացված, որոնք հետաքրքրում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին: Նրանք, որոնք ցանկանում են կոտրել Ամանորը նշելու արմատացած սովորույթներն ու հաղորդակից դառնալ մշակույթին, առիթը բաց չեն թողնում այցելել նաև թանգարաններ: SHANTNEWS.am-ի նկարահանող […]
17:49 02.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-ի ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 3-4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ:
17:18 02.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
17:16 02.01.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ նախարարն այցելել է Ռուսական արվեստի թանգարան: «Ռուսական արվեստի թանգարանում կան բացառիկ գործեր, որոնք անվանի բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Բաց մի՛ թողեք հնարավորությունը տեսնելու Վրուբելի, Ռերիխի, Բենուայի նկարները, որոնք շատ ցանկալի գործեր են անվանի թանգարանների համար: Ռուսական արվեստի թանգարանն այս […]
17:00 02.01.2020
Ամերիկացի հայտնի 32-ամյա դերասան Զաք Էֆրոնի կյանքի համար պայքարում են ավստրալացի բժիշկները: Եվ նրանք հաղթեցին: Սերիալների աստղը Սուրբ Ծնունդը նշել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Էֆրոնը հիվանդացել էր Պապուա-Նոր Գվինեայում իր նոր ցուցադրության նկարահանումների ժամանակ: 32-ամյա աստղը վայրի անտառներում վտանգավոր վարակով էր վարակվել, որը նման էր տիֆոիդ տենդի ախտանիշներին, հայտնում է «Days.ru»-ն: Դեկտեմբերի սկզբին […]
16:29 02.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում էի: Այցելուների հոսքն անընդհատ էր, շատ էին նաև զբոսաշրջիկները: Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության, ներկայի ու ապագայի մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
15:39 02.01.2020
Ամանորի տոնական միջոցառումների ցանկն այս տարի փոքր-ինչ փոփոխվեց: Նախ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ավանդական, տեսագրված ուղերձից և կեսգիշերին հենց Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ: Նորույթ է նաև մշակութային կենտրոնների աշխատանքային գրաֆիկի փոփոխությունը: Հայտնի է, որ թանգարանները, թատրոնները, արվեստի կենտրոններն այս անգամ տոնական օրերին հանգիստ չունեն: Նրանց աշխատանքային առօրյային ծանոթացել է SHANTNEWS.am-ի թղթակից Վարդուհի Արզումանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:00 02.01.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ 2019 թվականը»:
14:44 02.01.2020
SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ […]
14:39 02.01.2020
ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները 2019-ին կառույցում նախագահող Սլովակիայից նախօրեին փոխանցվել են Ալբանիային։ Այդ մասին TASS-ին հայտնել է Սլովակիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բորիս Գանդելը։ «Սլովակիան Ալբանիային է փոխանցել ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները: Հանրապետությունը ստացել էդրանք 2019թ. հունվարի 1-ին»,- ասել է նա: ԵԱՀԿ-ում Սլովակիան գործել է «Նախագահություն՝ միտված դեպի մարդը» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն են եղել գոյություն ունեցող […]
14:17 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Պարզվել է, […]
14:00 02.01.2020
Մասշտաբային տարհանում է տեղի ունենում Ավստրալիայի հարավարևելյան հատվածում՝ կապված երկրում մոլեգնող հրդեհների հետ, հայտնում է 9News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր զբոսաշրջիկներին հրամայվել է մինչև շաբաթ օրը լքել Վիկտորիա նահանգը, որտեղ մոլեգնում է 45 հրդեհ: Տեղացիներև ևս որքան հնարավոր է պետք է շտապ լքեն այն տարածքները, որտեղ կարող է հասնել կրակը: Երկրի իշխանությունները մտադիր են տարհանել […]
13:38 02.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2020 թ. հունվարի 1-ին հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, որից 23-ը՝ Երևանում:
13:23 02.01.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնում են՝ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ «Նրանցից 4-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ […]