Բոլոր լուրերը – Page 8337 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Կասկած չունեմ, որ գալիք տարում մենք ևս մի հաստատուն և ամուր քայլ կկատարենք բարեկեցիկ, ապահով և հզոր Հայաստան ստեղծելու համար. Տիգրան Ավինյան

14:40 01.01.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Twitter-ի իր էջում հրապարակել է ամանորյա ուղերձ: «Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Կասկած չունեմ, որ գալիք տարում մենք ևս մի հաստատուն և ամուր քայլ կկատարենք բարեկեցիկ, ապահով և հզոր Հայաստան ստեղծելու համար։ Ցանկանում եմ, որ բոլորս միմյանց փոխանցենք սեր, հոգատարություն, ջերմություն և ուշադրություն»,-գրել է նա: Շնորհավորում եմ #Ամանորի և […]

̰
Վարձույթով տոնածառ Գերմանիայում

14:30 01.01.2020

Գերմանիայում տոնական օրերին նոր էկոլոգիական լուծում են գտել, այն է`տոնածառի վարձույթ: Ծառը վարձակալության է տրվում զամբյուղի մեջ, իսկ արձակուրդներից հետո այն վերադարձնում են և հետ ստանում ավանդը: Այսպիսով, ծառերը կարող են օգտագործվել մի քանի տարի անընդմեջ, այնուհետև տնկվել հողի մեջ:

̰
ՃՏՊ Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհին. կան տուժածներ

14:13 01.01.2020

Հունվարի 1-ին, ժամը 02:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ռաֆայել Մ., ծնված 1990 թ.) և «Mercedes E180» մակնիշների ավտոմեքենաները։ «Opel […]

̰
«Bloomberg»-ը պարզել է՝ ով է 2019-ին ամենաշատ հարստացած միլիարդատերը

13:57 01.01.2020

«Bloomberg»-ի հաշվարկներով՝ 2019 թվականին ամենից շատ հարստացած ռուս միլիարդատերը թանկարժեք և գունավոր մետաղներ արտադրող հայտնի «Նորնիկել» ընկերության սեփականատեր Վլադիմիր Պոտանինն է: Նշվում է, որ 2019 թվականին նրա կարողությունը 8,5  միլիարդ դոլարից աճել է 28,2 միլիարդի: Նրան հետևում է «Լուկօյլ»-ի սեփականատեր Վագիթ Ալեքպերովը: Նրա կարողությունը 6,2 միլիարդ դոլարից հասել է 22,3 միլիարդ դոլարի: Գործակալությունում նշել են, […]

̰
Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին. Արմեն Սարգսյանի ուղերձը

13:47 01.01.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»:

̰
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ երևանյան ռեստորաններից մեկում տոնում է Ամանորը

13:33 01.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ երևանյան ռեստորաններից մեկում տոնում է Ամանորը:

̰
Գյումրիում ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

13:26 01.01.2020

Հունվարի 1-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz E260» (վարորդ` Նշան Ե.) ավտոմեքենան կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նշան […]

̰
Թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը

12:58 01.01.2020

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր […]

̰
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ. ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել

12:29 01.01.2020

«Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ». ՀՀ կառավարությունը «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել:

̰
Բաղրամյան պողոտայում բախվել են մոտոցիկլետը և «Opel»-ը

12:00 01.01.2020

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտակայքում բախվել են «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ` Էդուարդ Ա., ծնված 1996 թ.) և […]

̰
ՌԴ-ում չեղյալ կհամարեն ԽՍՀՄ-ի և ՌՍՖՍՀ-ի ավելի քան 2,4 հազար ակտ

11:32 01.01.2020

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստել է մի նախագիծ, որով առաջարկվում է ԽՍՀՄ-ի ավելի քան 2,4 հազար իրավական ակտ ճանաչել հնացած: РИА Новости-ն հայտնում է, որ նախագիծը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ: «2020 թվականի փետրվարի 1-ից անվավեր ճանաչել ՌՍՖՍՀ–ի և ԽՍՀՄ–ի ակտերը և դրանց առանձին դրույթները, ինչպես նաև ՌՍՖՍՀ–ի և ԽՍՀՄ կենտրոնական կառավարության կողմից հրապարակված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

11:01 01.01.2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:     Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]

̰
Ինչպե՞ս անցկացնել տոնն՝ առանց ստամոքսը վնասելու

10:35 01.01.2020

Ամանորի սեղանը ոչ միայն շքեղություն և առատություն է, այլև սննդային թունավորումներ ստանալու աղբյուր: Առաջին հերթին, դա կարող է լինել շատ ուտելու հետևանքով, երկրորդ՝ այն ուտեստների, որոնք ուտում ենք տոնական օրերին: Դրանցից շատերին սովոր ենք մանկուց, սակայն, ըստ սննդաբանների, դրանք կարող են վտանգավոր լինել: Եվ եթե չեք ցանկանում Ամանորյա հանգստյան օրերից հետո զբաղվել ստամոքսի բուժումով, ավելի […]

̰
Հունվարի 1-ին նշվում է Խաղաղության համաշխարհային օրը

10:04 01.01.2020

Հունվարի 1-ին Կաթոլիկ եկեղեցին նշում է Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace): 1967 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմի պապ Պողոս VI-ը այս օրը հռչակեց Խաղաղության համաշխարհային օր: Կաթոլիկներն այս տոնն անվանում են Խաղաղության մասին աղոթքների համաշխարհային օր: Մի քանի տարի շարունակ այն նշում էին տարվա առաջին օրը: 1969 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այն պաշտոնապես […]

̰
Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել

00:39 01.01.2020

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձը տեղադրվել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: «Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն […]

̰
ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

23:53 31.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

̰ ̰
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ամանորյա ուղերձը

23:36 31.12.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի հայրենակիցներ Իմ բոլոր 131 գործընկերների և իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող այն ջերմ զգացողությունները, անկոտրում միասնական կամքը, սերը և համերաշխությունը, ազգային իղձերը, որոնք առաջնորդել են մեզ այս ընթացքում, հետայսու ևս ուղեկից լինեն մեզ։ Թող եկող 2020 թվականը մեր ազգային իղձերին ևս […]

̰
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ. Բակո Սահակյան

23:25 31.12.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն բարեկամներ, Ավարտին է մոտենում 2019 թվականը, և մենք՝ բոլորս, նոր հույսերով, բարի ցանկություններով ու սպասելիքներով պատրաստվում ենք դիմավորել գալիք՝ 2020 թվականը: Բնական է, որ մեր ժողովուրդը առաջին հերթին ցանկանում է խաղաղություն, ցանկանում է ապրել, արարել, […]

̰
Դավիթ Տոնոյանն Արցախում այցելել է մարտական դիրքեր և շնորհավորել բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը

23:14 31.12.2019

Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անկեղծ […]

̰
Մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ․ Արտակ Դավթյան

23:10 31.12.2019

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է […]

̰
Հայոց բանակում տոնը սկսվեց․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:04 31.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հայոց բանակում տոնը սկսվեց:)»:

̰
Խիստ չդատեք, առաջին անգամ էր. նախարարը՝ դիրիժորի կարգավիճակում

22:27 31.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ամանորյա համերգին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիրիժորի կարգավիճակում էր։ Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ տեղադրել։ «Խիստ չդատեք, առաջին անգամ էր ? Հ.Գ. Սերգեյի հետ զրո փորձ ենք արել, պարզապես իմ սիրած գործերից է»:

̰
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը  ներկա են գտնվել Ամանորյա համերգի

22:19 31.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Ամանորյա համերգի: «Ամանորյա Տոնական Համերգ 2020» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր:

̰
Եղանակի կանխատեսումը 2020թ. հունվար ամսվա համար

22:05 31.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնից SHANTNEWS-ին տրամադրել են հունվար ամսվա համար եղանակի կանխատեսումը։ Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-2 0C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  իջեցում  գիշերը`   մինչև –7…- 100C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +8…+100C (դիտված […]

̰
Ինչպե՞ս գոհացնել առնետին 2020-ին. մասնագետների հուշումները

22:00 31.12.2019

2020-ը սպիտակ մետաղական առնետի տարին է: Աստղագետները կարծում են, որ սպիտակ առնետը կգնահատի բոլորի ձեռքբերումները, և նոր առաջադրանքներ կտա: Korrespondent.net-ը խորհուրդներ է տվել՝ ինչպես դիմավորել առնետի տարին, ինչ կրել տոնական օրերին և ինչպես զարդարել տունը: Առնետը՝ Արևելքում Արևելքում առնետն ասոցացնում են հարստության, բարեկեցության և մաքրության հետ: Չինաստանում, օրինակ, առնետն ազգային հերոս է, չէ՞ որ նա […]

̰
ՌԴ-ում հայազգի վարորդն ավտոբուսի մեջ տոնածառ է դրել՝ տոնական տրամադրություն պարգևելով ուղևորներին

21:46 31.12.2019

Ավտոբուսի վարորդ, ռուսաստանաբնակ Պավել Բալյանն իր ավտոբուսում փոքրիկ տոնածառ է տեղադրել։ Ruarminfo-ի փոխանցմամբ՝ նա  փոքրիկ ուևորներին քաղցրավենիք և մրգեր է հյուրասիրում և բոլոր ուղևորներին բարձր և ուրախ տրամադրություն ապահովում: Սոցցանցերի օգտատերերը տարբեր գրառումներ են կատարում՝ ընդգծելով, որ Բալյանի պես մարդիկ արժանի են լինել առողջ և երջանիկ։ Օգտատերերի խոսքերով՝ Բալյանի պես մարդիկ պետք է շատ լինեն:

̰
Կնոջ կրծքի կաթն այնքան շատ է եղել, որ 30 երեխայի է կերակրել

21:33 31.12.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքի բնակչուհիներից մեկն իր կրծքի կաթով 30 երեխայի է կերակրել: Այդ մասին հայտնում է WVEC– ը: Որդու ծնվելուց հետո կինը հայտնաբերել է, որ իր մոտ մնում է կաթի ավելցուկ կա: Երեխային օրական անհրաժեշտ է ոչ ավելի, քան 300 միլիլիտր, իսկ ավելցուկը՝ երկու-երեք լիտր կաթ, ամեն օր դրվել է սառնարանում: Ռեշը […]

̰
Արդյո՞ք փոխվում է պանրի տեսքն ու համը տարբեր ոճերի երաժշտությունների ազդեցությամբ

21:11 31.12.2019

Led Zeppelin, էլեկտրոնային երաժշտություն, դասական երաժշտություն՝ Մոցարտ և այլն: Շվեյցարական պանրի հին գործարանում փորձ է անցկացվել. պանիր արտադրողները վեց ամսվա ընթացքում օրը քսանչորս ժամ տարբեր ժանրերի երաժշտություն են միացրել տարբեր պանիրների մոտ: Տեսեք, թե դրանից ինչ է ստացվել: Այս բոլոր երաժշտությունները ուղղվում են դեպի պանիրը և ստուգվում է դրանց ազդեցությունը: Պարզվում է, որ օրինակ՝ պանիրների […]

̰
Ինչպե՞ս չգիրանալ տոներին. խորհուրդ է տալիս Մալիշևան

20:57 31.12.2019

Հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան Ամանորի տոներից հետո կազմվածքը պահպանելու մասին տեղեկատվությամբ է կիսվել: Այդ մասին նա պատմել է ռուսական «Ապրել առողջ» հաղորդման ժամանակ: Մալիշևայի խոսքերով՝ ավելորդ կիլոգրամների պատճառ կարող է դառնալ ալկոհոլը: Նա խոհուրդ է տվել ջրով բաժակին ավելացնել մի քիչ գինի, եթե ուզում եք ձեզ երես տալ: Հաղորդավարը նաև խորհուրդ է տվել խուսափել ճարպոտ ուտեստներից: […]

̰
BACK_TO_TOP