22:10 01.01.2020
Հունվարի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում […]
21:49 01.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել. «Եվս մեկ պայքար, որ ավարտվեց հաղթանակով։ Աստղիկ ջան, կեցցե՜ս, դու արդեն անցել ես քո կյանքի ամենամեծ փորձությունը՝ քաղցկեղի դեմ պայքարում դու ու մեր հարգարժան բժիշկները հաղթող եք դուրս եկել»,-գրել է նա։
21:23 01.01.2020
Գիտնականները հայտնաբերել են, որ դիմահարդարումը վտանգավոր է մարդու առողջության համար, գրում է ВВС-ն: Հետազոտությունը ցույց է տվել, որ դիմահարդարման 10 դեպքից 9-ի ժամանակ դիմահարդարման պարագաները աղտոտված են մահաբեր մանրէներով: Գիտնականների խոսքով՝ այդ ամենը այն պատճառով է, որ կանայք չեն լվանում պարագաները և անտեսում են դրանց օգտագործման ժամկետները: Փորձագետները մանրադիտակի տակ ուսումնասիրել են 96 շրթներկ, 93 […]
21:10 01.01.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
20:56 01.01.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջին տասնամյակում խփել է 522 գոլ ՝ 45-ով ավելին, քան իր «հավերժական» մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է armsport.am-ը: Միևնույն ժամանակ, երկու ֆուտբոլիստներն էլ խփել են մոտ մեկ գնդակ յուրաքանչյուր խաղում: Մեսսին և Ռոնալդուն առաջատարներն են նաև Լա Լիգայի վերջին տասնամյակի լավագույն ռմբարկուների ցուցակում:
20:30 01.01.2020
Կոֆեինն օգնում է հաղթահարել սխալ սննդակարգի հետևանքով առաջացած խնդիրները: Այդ եզրահանգման են եկել Իլինոյսի համալսարանի գիտնականները: Մասնագետներն իրենց ուսումնասիրություններն արել են առնետների վրա: Վերջիններին բաժանել են 2 խմբի: Մի խմբին 4 շաբաթ տվել են կոֆեինով թեյ, մյուս մասին՝ առանց կոֆեինի: Պարզվել է, որ այն կրծողները, որոնք օգտագործել են կոֆեին, հավաքել են 16 տոկոսով ավելի քիչ […]
20:15 01.01.2020
Հայկական ծագումով ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել և գրել է։ «2010թ․-ի սկզբին ես լրիվ սպառվել էի։ Մենք վաճառեցինք Reddit կայքը, եւ ես դարձա Conde Nast-ի մենեջեր։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ մենեջեր չէի։ Ես ինձ զբաղեցնում էի աշխատանքով, որպեսզի չմտածեմ մորս կորցնելու մասին։ Ինձ պետք էր վերապրել […]
19:59 01.01.2020
Հրապարակվել են բնության սիրահարների և լռությունը նախընտրողների հանգստի համար նախատեսված տասը լավագույն հյուրանոցները: Վարկանիշը հրապարակել է The Sun-ը: Ցանկում առաջինն Իռլանդիայում գտնվող Finn Lough Resort-ն է: Այստեղ սենյակների գները սկսվում են 500 եվրոյից: Երկրորդ տեղում Իսլանդիայում գտնվող The 5 Million Star Hotel-ն է: Հյուրանոցն առաջարկում է շրջագայություն Ռեյկյավիկում և Թինգվելլիր պարկում: Այս հյուրանոցում սենյակները կարժենան […]
19:50 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
19:38 01.01.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել:
19:15 01.01.2020
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը քրոջ՝ Շուշանի հետ լուսանկար է հրապարակել: «Քույրեր, որոնք կապված են արյան միջոցով, բայց լավագույն ընկերներ են իրենց ցանկությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիամ Փաշինյանը:
18:51 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 15:14-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սպորտդպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սպորտդպրոցի մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտում այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին. մարվել` 15:29-ին: Այրվել է մոտ […]
18:30 01.01.2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել այն բանի համար, որ դեկտեմբերի 31-ին հարվածել է հավատացյալ կնոջ ձեռքերին: Նա բացատրել է, որ կորցրել է համբերությունը: «Համբերությունը սեր է: Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ: Եվ ես այսօր ներողություն եմ խնդրում, որ երեկ վատ օրինակ եմ ծառայել»,- ասել է պապը:
18:20 01.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով թանգարանը հունվարի 1-ին արդեն իսկ մի քանի տասնյակ այցելու է ունեցել։
18:04 01.01.2020
«Թեհրանը ծանր հարված կհասցնի նրան, ով կսպառնա իր շահերին», – ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքներին: Նա հայտարարել է, որ ինքը չի ցանկանում պատերազմել Թեհրանի հետ, բայց, միաժամանակ, շեշտել է, որ երկրի իշխանությունները լիովին պատասխանատու կլինեն ԱՄՆ որևէ կառույցին հասցրած վնասի համար: Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ […]
17:45 01.01.2020
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ամանորի նախաշեմին Սուրբ Պետրոսի հրապարակում ձեռքով հարվածել է ուխտավորի ձեռքին, երբ վերջինս չի ցանկացել բաց թողնել պապի ձեռքը: Hrromi pap Frants’iskosy Amanori nakhashemin Surb Petrosi hraparaku Pope Francis slaps pilgrim’s hand after she yanks his arm in St Peter’s Square on New Year’s Evehttps://t.co/raVkhKxNNS pic.twitter.com/pVAEygovA5 — BBC News (World) (@BBCWorld) January 1, […]
17:36 01.01.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ դեպի Վրաստան քաղաքացիների մեծ հոսքը աննկատ, բայց ամբողջովին հսկվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմի կողմից։ Սահմանը հատողները ջերմաչափվում են։
17:23 01.01.2020
Ամերիկյան զորքերը արցունքաբեր գազ են կիրառել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույցի դուրս եկածների դեմ, հայտնում է ТАСС-ը: Հաղորդվում է, որ ցուցարարները փորձել են հրկիզել դեսպանատան շենքի տանիքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 31-ին ցուցարարները հարձակվել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա:
17:14 01.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Մեր թրերը միշտ ամուր են…»:
17:01 01.01.2020
Ֆրանսիայում վագրային շնաձկան ստամոքսում հայտնաբերվել է մարդու երկու ձեռք և թևնոց, հայտնում է REN TV- ն: Շնաձկանը բռնել են Ռեյունիոն կղզու ափերի մոտ: Դրա երկարությունը մոտ երեք մետր է եղել: Հաղորդվում է, որ շնաձուկը կարող էր մարդուն կերած լինել մոտ 2 օր առաջ: Դատելով թևնոցից՝ դա եղել է մի տղամարդ, որը, հարազատների խոսքով, կորել է […]
16:50 01.01.2020
Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի […]
16:38 01.01.2020
«Աստղային պատերազմներ»-ի՝ Օբի-Վան Քենոբիի մասին շարքում կարող է հայտնվել երիտասարդ Լյուկ Սքայուոքերը, հայտնում է Comicbook-ը: Այժմ «Disney +»- ը և Lucasfilm-ը դերասան են ընտրում այդ դերի համար: Սերիալի իրադարձությունները նախորդելու են «Աստղային պատերազմներ. IV դրվագ. Նոր հույս»-ին: Լիամետրաժ ֆիլմի վերջին մասի՝ «Պատերազմ պատերազմներ. Սքայուոքեր: Արևածագ»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին:
16:10 01.01.2020
Պատմաբանները պնդում են, որ Նոր տարին նշելու ավանդույթը ծագել է ավելի քան 4 հազար տարի առաջ Միջագետքում: Այնուհետև Հին Հռոմը նույնպես սկսել է նշել Ամանորը: Սկզբում Հռոմի քահանայապետն ինքնուրույն որոշել է, թե երբ կգա նոր տարին՝ իրավունք ունենալով ցանկության դեպքում երկարաձգելու կամ կրճատելու տարին: Այնուհետև Հռոմեական Նոր տարվա առաջին օրը դարձել է մարտի 1-ը: Եվ […]
15:45 01.01.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար: «Երբ սելֆի անել չգիտես: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»-նշել է նա
15:32 01.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորների պարի տեսանյութ է հրապարակել:
15:21 01.01.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի ծնողներ, չմոռանաք օգտվել այս հնարավորությունից: Սիրելի աշակերտներ, չմոռանաք ստիպել ծնողներին օգտվել այս հնարավորությունից: Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար: Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում: 2020 թվականի […]
15:14 01.01.2020
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքը: «2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ: Հանրապետության մարզերում […]
15:05 01.01.2020
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 12:06-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
14:54 01.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ: