13:26 31.12.2019
Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի շնորհավորանքը հայ ժողովրդին Նոր՝ 2020 թվականի առթիվ և անակնկալը՝ ամանորյա նոր երգ․ Նոր տարվա շեմին Թող վառվեն բյուր լապտերներ, Ու սփռեն ձեր տան ճամփին Տոնական պայծառ լույսեր, Թող ձեզ գան այցի Ձյունանուշ, Ձմեռ պապին, Շողշողուն նվերների պարկն ուսին։ Գա թող Նոր տարին, Մեզ բերի լավն ու բարին, Թոզ հնչեն թովիչ երգեր, Ու […]
13:22 31.12.2019
Հայրենիքի սահմաններն ամուր են։ Կարճատև երաժշտական դադար. որդուս շնորհավորանքը բոլորին՝ դիրքերից, գրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և կից տեսանյութ հրապարակել։
13:10 31.12.2019
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2019 թվականը եղել է բարդ որոշումների, մարտահրավերների, բայց նաև հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Եվ չնայած 2020 թվականին սպասվող մարտահրավերները պակաս լուրջ ու պատասխանատու չեն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ […]
13:02 31.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ բարեկամներ, Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այսօր դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և […]
13:00 31.12.2019
Ինչպես արդեն հայտնի է, տոնական օրերին Հայաստանում մշակութային հաստատությունների դռները բաց կլինեն հանդիսականների առջև, հագեցած խաղացանկով կներկայանան թատրոնները, թանգարաններում էլ խրախուսում են անչափահասների այցելությունները, որոնց համար թանգարաններ մուտքը կլինի անվճար: «Հորիզոնի» տաղավարում Կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը ներկայացրել է, թե հատկապես որ թանգարանների աշխատակիցներն են պատրաստ ոչ աշխատանքային օրերին հաճելին մատուցել քաղաքացիներին:
12:50 31.12.2019
Ֆրանսիան ամանորին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները: Դրա համար ներգրավել են ավելի քան 100 հազար ոստիկան, զինված ուժերի ծառայողներ և հրշեջներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները ասել է, որ փրկարարներն ու անվտանգության աշխատակիցները պետք է զգոն լինեն, քանի որ մեծ է ահաբեկչական հարձակման ռիսկը: Նախարարը հավելել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Ելիսեյան […]
12:41 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ: Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում. տեսա բազմաթիվ զբոսաշրջիկների և սփյուռքահայերի, ովքեր ասում էին. դուք հրավիրել եք, մենք եկել ենք՝ Ամանորը Երևանում նշելու: Շնորհակալ եմ՝ սիրելի հայրենակիցներ: Սիրում եմ բոլորիդ:)))»։
12:32 31.12.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։ Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում […]
12:25 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00:41-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի Չկալովի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է Հասմիկ Բ.-ի (ծնված 1955 թ.) դին:
12:11 31.12.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր այցելեցի իմ զորամասը, ուր պատիվ եմ ունեցել ծառայել 2000-2002 թվականներին: Այս տարի էլ ինձ հասանելիք աշխատավարձի 30%-անոց պարգևավճարը տրամադրեցի և ARAY խանութից մի մեծ հեռուստացույց գնեցի մեր զինվորների համար, որը կտեղադրվի զորամասում: Շնորհավոր, տղերք ջան, Աստված պահապան ձեզ ու մեր երկրին»:
11:52 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա շատ կարևոր զարգացման ծրագիր է, որն իրականացվում է տարին առնվազն երկու անգամ. սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած, ինչը հարստացնում է նրանց գիտելիքը, ընդլայնում նրանց տեսադաշտը և որպես հետևանք՝ երազանքի […]
11:45 31.12.2019
SHANT DIGITAL TV-ին իր բաժանորդների համար նոր անակնկալ է պատրաստել: Հայկական HD ալիքների հավելվածը դարձյալ թարմացվել է և իր բաժանորդներին նոր հնարավորություններով է ներկայացել: Երկար սպասված տեսադարանն արդեն հասանելի է Android համակարգով աշխատող սարքերի համար: Ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարեցինք SHANT DIGITAL TV հավելվածի նոր տարբերակի մասին` խոստանալով, որ հավելվածը շուտով դարձյալ նոր ալիքներով ու […]
11:39 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին` ժամը 00:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «Mercedes […]
11:34 31.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ամանորյա ուղերձ է հղել. «Սիրելի համաքաղաքացիներ, անցնող տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: Մենք գիտենք զվարճանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ՝ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարություններին, […]
11:24 31.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, մեկնարկում է 2020 թվականը։ Գալիք տարում թող խաղաղ և ամուր լինեն մեր սահմանները, թող մեր երկիրը շրջանցեն բնական աղետները։ Այս օրերի արևը և ջերմությունը թող լինի ոչ միայն օդում, այլ նաև մեր սրտերում և օջախներում։ Տերը պահապան մեզ և մեր երկրին։»։ […]
11:20 31.12.2019
Գալուստ Պողոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ։«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ողջ անձնակազմը մաղթում է պարոն Պողոսյանին բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։ Ստորև ներկայացնում ենք Գալուստ Պողոսյանի կենսագրությունը։ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979թ., հուլիսի 6, ք. Երևան Կրթություն 1999-2001թթ.-Երևանի Ավիաուսումնական կենտրոն, ավիակարգավար 2001-2004թթ.-Ռիգայի Աերոնավիգացիոն ինստիտուտ, ինժեներ-ավիակարգավար 2005-2009թթ.-Սանկտ-Պետերբուրգի Քաղաքացիական ավիացիայի պետական համալսարանի […]
11:14 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյն իր էջում գրել է․ «Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու:))»
11:04 31.12.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք: Ըստ ստացված փաստական տվյալների, ՀՀ քաղաքացին, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության, իր ռիսկով, 2016թ.-ից մինչև 2019թ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, […]
10:50 31.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
10:38 31.12.2019
Ըստ Daily Mail-ի՝ Միացյալ Նահանգների բնակիչ Մայք Գորմանը պատմել է, թե ինչպես է հաջողվել նիհարել 150 կիլոգրամ: Գորմանը տառապում էր շատակերությամբ, ինչի պատճառով նա օրական ընդունում էր ավելի քան 20 հազար կալորիա: Դա հանգեցրեց նրան, որ 46 տարեկան հասակում տղամարդը սկսեց կշռել մոտ 250 կիլոգրամ: Ըստ Գորմանի՝ ավելորդ քաշը նրան հետապնդում էր մանկուց, և նա […]
10:14 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին` ժամը 00:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ., […]
10:00 31.12.2019
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող չգործող սրճարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Արբատ» սրճարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:09-ին: […]
23:55 30.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:41 30.12.2019
Սինգապուրում մի տղամարդ գնացել է սրճարան և գողացել հարյուր հատ թխվածք: Հեռատես գողն իր հետ ճամպրուկ է ունեցել, գրում է The Straits Times-ը: Թխվածքի գողությունը տեղի է ունեցել Whampoa Drive սրճարանում: Հանցագործության պահն արձանագրել են տեսահսկման սարքերը: Նշվում է, որ ճամպրուկով տղամարդը մտել է սրճարան և մի փոքր վարանելուց հետո կանգնել է խաղային սարքի մոտ: […]
23:35 30.12.2019
Շատերը վերջին պահին են նվերներ գնում: Այդ դեպքերում գնորդները ձեռք են բերում առաջին պատահած ապրանքները, բայց, ի վերջո, ինքնաբուխ գնումների համար ափսոսում են: Ի՞նչ անել, եթե Ամանորին մնացել է մի քանի օր, իսկ նվերները դեռ չեն ընտրվել, ինչպե՞ս կարելի է խնայել վերջին պահին գնումներ կատարելիս: Դեկտեմբերի վերջն է, և ամանորյա նվերները դեռ չեն գնվել: Գնում […]
23:22 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարեկամության հրապարակի էստակադայի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում ծուխ է նկատվում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» (վարորդ՝ Գևորգ […]
23:14 30.12.2019
Ամերիկայի Հյուսիսային Կարոլինայի Ֆորսիթից զույգը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իրենց տուն, հայտնում է WGHP-TV- ն: Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից հետո: Միլամ ամուսինները իրենց տան առաջին հարկից լսել էին տարօրինակ բարձր ձայներ և որոշել, որ տուն գող է ներթափանցել: Նրանք թաքնվել են պահարանում և զանգահարել 911: Դեպքի վայր ժամանած […]
23:00 30.12.2019
Ավստրալիայի Մելբուռն քաղաքից բլոգեր և մայրիկ Ջեսիկա Հուդը իր վերջին գրառման մեջ պատմել է, թե ինչպես է անցնում մայրերի կիրակի օրը: Նրա մտքերի հետ համաձայն են աշխարհի հազարավոր կանայք, և ահա թե ինչու: Ջեսիկան հոգնել է այն ամենից, ինչն անընդհատ տեսնում է Instagram-ում: Հավերժական կատարյալ լուսանկարներ, քունն առած մայրեր և երջանիկ երեխաներ՝ մաքուր հագուստներով: Բլոգերը […]
22:54 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի և ԱԺ պատգամավորների հետ այցելեց մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին՝ շնորհավորելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Արման Սարգսյանը ծանոթացավ մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին և պարենային ապահովմանը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը եղավ դիտակետերում, զրուցեց ոստիկան-սահմանապահների հետ, քննարկեց նրանց խնդիրներն ու […]
22:40 30.12.2019
Ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարի վարորդը չի կարողացել արգելակել՝ տեսնելով գետնին ընկած աղջկան: Վլադիվոստոկում տղամարդը բեռնատարի անիվների տակ հայտնվելուց փրկել է մի աղջկա, որը սայթաքել է և ընկել հետիոտնային անցումի վրա: Դեպքի վերաբերյալ տեսանյութը տեղադրվել է YouTube- ում: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը ընկնում, բայց մերկասառույցի պատճառով մեքենան չի կարողանում արգելակել և շարունակում է […]