18:35 31.12.2019
Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և լուսանկրա հրապարակել, որտեղ օգտատերերից մեկը ներողություն է խնդրում իրեն վիրավորելու համար։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ես խոստանում եմ, որ օրենսդրորեն փակելու ենք ատելության խոսք և հայհոյանք տարածող յուրաքանչյուր երախ: Երեկ ամանորյա իմ ուղերձի տակ, […]
18:18 31.12.2019
«Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ 2020-ին գազի մատակարարումը Հայաստան կշարունակի նախկին պայմաններով։ «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Ըստ այդմ՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թ-ի մակարդակին։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազը իր մայր ընկերությունից գնում […]
18:02 31.12.2019
Անգլիական Փրեսթոն քաղաքում 7-ամյա աղջիկը փրկել է մորն այն բանի շնորհիվ, որ YouTube-ում դիտել է առաջին բուժօգնություն ցուցաբերելու տեսանյութ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 7-ամյա Ջեսիկան տանը հեռուստացույցով ֆիլմ է դիտել: Հանկարծ նրա 32-ամյա մայրը՝ Բեքի Գրինը, ընկել է հատակին՝ կորցնելով գիտակցությունը: Աղջիկն իրեն չի կորցրել, վերցրել է ջրով լի բաժակը, ցողել մոր դեմքին, […]
17:45 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին` ժամը 14:22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Կ., ծնված 1987 թ.) դուրս է […]
17:30 31.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել […]
17:17 31.12.2019
Բջջանյութը՝ սննդային մանրաթելը, իրականում գրեթե կախարդական բան է։ Առանց դրա մեր մարմինը չի կարող ինչպես հարկն է գործել: Մանրաթելը սնվում է մեր խոշոր աղիքների «լավ» բակտերիաներով, գումարած դրա չլուծվող հատվածները օգնում են, որ սնունդն առաջ շարժվի և դրա հետ վնասակար նյութերը դուրս են գալիս մեր օրգանիզմից: Բացի այդ, այն լրացնում է մարսողական համակարգի ծավալը՝ առաջացնելով […]
17:05 31.12.2019
Չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ղեկավարները հաղորդել են, որ անընդհատ ի հայտ են գալիս անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր: Գերատեսչությունը հաստատել է տեղական ԶԼՄ-ներին, որ բժիշկները պարզում են՝ որ տեսակին է պատկանում այդ հիվանդությունը: Իսկ հիվանդների բուժումն իրականացվում է մեկուսացված պայմաններում: Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերին Ուհանում գրանցվել է 27 վիրուսի դեպք, 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, […]
16:45 31.12.2019
Աբու Դաբիում կենդանի ծովախեցգետինը «տեղավորվել է» տղամարդու ականջի մեջ, գրում է Gulf News-ը: Տղամարդը չէր կարող մտածել, որ դա կենդանի արարած է, ուստի նա այդքան էլ մեծ նշանակություն չէր տալիս: Երբ մի քանի ժամ անց տհաճությունը վերածվեց ցավի, տղամարդը ստիպված է եղել գնալ հիվանդանոց: Բժիշկները պարզել են, որ ականջում կենդանի ծովախեցգետին կա: Մասնագետները նշել են, […]
16:30 31.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
16:14 31.12.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայքար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։ Ըստ […]
15:48 31.12.2019
Չի հանդարտվում իրավիճակը Իրաքում: Մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները երթով հասել են ԱՄՆ դեսպանատան մոտ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: US Embassy, #Baghdad. Pro-Kata’ib Hezbollah protestors chanting: “God is great, America is the Great Satan!” On the other side of those windows are armed American soldiers. pic.twitter.com/vdUnLq3eMX — H. Sumeri (@IraqiSecurity) December 31, 2019 Ակցիայի […]
15:35 31.12.2019
«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ Մարկոս Պիզելին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ է։ «Եվ այսպես, 2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը՝ կամ, ամանորյա նվերը մեր երկրպագուներին: ?| Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ: ? #YouKnowHisName #YouKnowHisCareer ?| Բարի գալուստ, Մարկոս: ???»։
15:22 31.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տոնական օրերին մայրաքաղաքը սպասարկող տրանսպորտն աշխատելու է սովորական գրաֆիկով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում նախատեսվել են որոշակի ժամային փոփոխություններ: Իսկ թե տրանսպորտային ո՞ր միջոցներից են օգտվում քաղաքացիները՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը:
15:03 31.12.2019
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սիրելի քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը […]
14:58 31.12.2019
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության ևս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում: Արձանագրենք, որ անցնող տարին իսկապես […]
14:52 31.12.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրությամբ․ «Կառավարության գործունեության 365 օրը՝ 365 վայրկյանում»:
14:44 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիրքապահների պարգևատրումների շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետևյալը. «1. 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության աշխատավարձի գծով նախատեսված ծախսերի խնայողությունների հաշվին դիրքապահներին վճարվել է միջինը 60 հազար դրամ միանվագ պարգևավճար: 2. Խնայողությունները առաջացել են տարբեր հանգամանքների բերումով. թափուր աշխատատեղեր, հաստիքակազմի արդյունավետության բարձրացում և […]
14:29 31.12.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Kremlin.ru-ն: Երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության որոշ հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ նավթի և գազի հարցով բանակցությունները կշարունակվեն տնտեսվարող սուբյեկտների մակարդակով: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև հետագա շփումների մասին: Հեռախոսազրույցը տեղի է […]
14:15 31.12.2019
Ռուսաստանն ու Իրանը հայտարարել են իրանական միջուկային գործարքի վերջնական խզման վտանգի մասին: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նշել են, որ գործողությունների համապարփակ ծրագրի հետագա ճակատագրի պատասխանատվությունը դրված է Միացյալ Նահանգների և Եվրամիության վրա: Ծրագիրը հաստատվել է 2015-ին Իրանի և 6 գերտերությունների միջև: Այն նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում ՝ […]
13:57 31.12.2019
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, տեսանյութում երևացող անձինք կասկածվում են առերևույթ հանցագործություն կատարելու մեջ։ Ճանաչողներին կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010 59-06-43 0231-5-29-14 կամ 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
13:55 31.12.2019
ArmDaily.am-ի տեղեկություններով` երեկ գիշերը Կապանի Բաղաբերդ թաղամասում խնջույքի ժամանակ հնչել է կրակոց, մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հայտնեց, որ նշված տարածքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ դեպք կա արձանագրված, բայց ոչ հրազենային: «Դեկտեմբերի 30-ին ժամը 22.55-ին […]
13:45 31.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է […]
13:42 31.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ հաջորդ տարի սկսում են տասնյակ այդպիսի դպրոցների շինարարություն։ «Ամանորի նվերները շարունակվում են ‼️ Հաջորդ տարի սկսում ենք տասնյակ այսպիսի դպրոցների շինարարություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
13:31 31.12.2019
Ստրուկների զանգվածային գերեզման է հայտնաբերվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալլահասսի քաղաքում գտնվող գոլֆի ակումբի տարածքում: Այս մասին գրում է The Guardian-ը: Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմից առաջ այն տարածքում, որը ներկայումս գոլֆի դաշտ է, մեծահարուստներ են ապրել, որոնք ստրուկներ են պահել: Մոտ հարյուր տարի առաջ այդ տարածքը վերածվել է գոլֆի խաղադաշտի: Եվ միայն հիմա դրա տակ […]