22:27 30.12.2019
Ինչ ռեժիմով է աշխատելու Shantnews լրատվական ալիքը տոնական օրերին` սկսած դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից: Ամանորին հագեցած ու ուշագրավ լրատվական եթեր ապահովելու համար մեր խմբերը երկար նախապատրաստական աշխատանք են կատարել: Սակայն դա ամբողջը չէ: Աշխատանքը օնլայն ռեժիմում կշարունակվի նաև տոնական օրերին: Ամանորյա հեռուստատեսային բազմազանության մեջ լրատվական հաղորդումներ նախընտրողներին «Շանթնյուզ» լրատվական ալիքը բավականին ճոխ առաջարկ ունի: Ուղիղ […]
22:14 30.12.2019
Ռուսաստանի նախագահի կենսագրությունն ուսումնասիրող գերմանացի լրագրող և քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Վլադիմիր Պուտինին համարում է 21-րդ դարի ամենանշանավոր քաղաքական գործիչը։ Նա Պուտինի կյանքից մի դրվագ է հանրայնացրել, որ ըստ նրա՝ լավագույնս բնորոշում է Պուտինին։ 1996 թվականին մի օր, երբ Պուտինն իր ընկերների հետ Պետերբուրգի իր առանձնատան սաունայում էր, իմանում է, որ տունը հրդեհվել է։ Նա արագ […]
21:59 30.12.2019
2020 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի կառույցներից մեկում վտանգավուր նյութ է հայտնաբերվել: Asahi.com-ի փոխանցմամբ՝ ջրային մարզաձևերի կենտրոնում հայտնաբերվել է ասբեստ, որը քաղցկեղածին նյութ է: Այն հայտնաբերվել է կառույցի գմբեթը կրող երկու սյուների վրա: Չնայած այն հանգամանքին, որ նյութի այդպիսի տեղակայումը բացառում է մարդկանց հետ շփումը, այնուամենայնիվ, Տոկիոյի պաշտոնյաները պնդում են անհապաղ միջոցներ […]
21:43 30.12.2019
Դոնբասում կայացել է գերիների փոխանակումը: Նշվում է, որ 124 մարդու վերադարձրել են ինքնահռչակ «հանրապետություններ», 76 մարդու՝ Կիևին ենթակա տարածքներ: «5 տարի նկուղում: Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է, 21-րդ դարում եվրոպական պետություն»,-ասել է նախկին գերիներից մեկը: Մի կին էլ պատմել է. «Ես Լուգանսկից եմ, մի օր վերադարձել եմ ծնողներիս մոտ հյուր, զինվորական դատարանի որոշմամբ մնացել […]
21:30 30.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տան փայտե վառարանից կրակ […]
21:24 30.12.2019
Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի ԱԱ-ը: Մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա վաստակեց 16.5 միավոր: Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: Երրորդ տեղը 15 միավորով հանգրվանեց ռուս Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 21 տուրից հետո, վաստակած 13.5 միավորով, 15-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Մեր մյուս շախմատիստները […]
21:09 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Շնորհավոր տոնդ, փոքրիկ Քաղաքացի»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2511853342468379/?type=3&theater
20:57 30.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը: Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում […]
20:46 30.12.2019
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 29-ի ժամը 01։10-ի սահմաններում անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․Ս-ին։ Նրանք վերջինիս մոտ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ՝ 50 գրամ քաշով, որի մեջ առանձնացված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը […]
20:27 30.12.2019
Ամերիկյան սոցցանցերում բողոքների ալիք է iOS օպերացիոն (գործառնական) համակարգի նոր թարմացման վերաբերյալ։ 13.3 տարբերակը իրենց հեռախոսների մեջ տեղադրելուց հետո օգտվողները նկատել են, որ իրենց հեռախոսները դարձել են անգործունակ։ Առաջիններից մեկը խնդիրը նկատել է ՏՏ ոլորտի մասնագգետ Դեյվիդ Էկկերը։ Նա գրել է, որ այս թարմացումից հետո իր հեռախոսը կորցրել է զանգ կատարելու և SMS ուղարկելու ունակությունը, […]
20:14 30.12.2019
Ռամիլ Շամսուտդինովը, որ 8 ծառայակցի է գնդակահարել Ռուսաստանի զինված ուժերի զորամասերից մեկում, տուժող է մեկ այլ գործով։ Դրանով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Բացահայտվել է, որ ծառայակիցները պարբերաբար ճնշել ու նվաստացրել են Շամսուտդինովին, որը ի վերջո դիմել է զենքին ու կրակ է բացել ծառայակիցների վրա։ Առանձնացված գործով քննության ընթացքում նրա ծառայակիցներից մեկն ընդունել […]
20:05 30.12.2019
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Բողոքի քննարկումից հետո դեկտեմբերի 26-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
20:00 30.12.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Անկախության պալատում կազմակերպված տոնահանդեսին: Երկրի ղեկավարը միացել է պարողներին՝ բռնելով երիտասարդ սևահեր կնոջ ձեռքը: Նա 31-ամյա Պալինա Շուբան է: 2008 թվականին նա դարձել է «Միսս Բելառուս» մրցույթի հաղթող: Վերջին տարիներին նա աշխատում է որպես հեռուստահաղորդավարուհի: Տոնախմբության մասնակիցների թվում են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները, Բելառուսում Ավստրիայի դեսպանը, նաև մարդիկ, ովքեր […]
19:50 30.12.2019
Ստամբուլի քրեական դատարանում կայացել է ընդդիմադիր «Sözcü» թերթի սեփականատեր Բուրաք Ալբայրաքի և մի քանի աշխատակիցների դեմ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորմանը» (FETÖ) գիտակցաբար և ինքնակամ աջակցելու մեղադրանքով հարուցված քրգործով վերջին նիստը, հայտնում է Ermenihaber-ը: Դատարանը վճռել է 3 տարի 6 ամիս 15 օր ազատազրկման դատապարտել թերթի թղթակից Էմին Չյոլաշանին և Նեջաթի Դողրուին։ 3 տարի 4 ամիս ազատազրկման […]
19:49 30.12.2019
Ուղիղ միացումներ Երևանի հրապարակներից ու մշակութային օջախներից, նորություններ Հայաստանի մարզերից, միջազգային լրահոս և միջազգային կարևոր իրադարձություններն ուղիղ հեռարձակմամբ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ից սկսած SHANTNEWS-ը դարձյալ կաշխատի շուրջօրյա ռեժիմով: SHANTNEWS-ի եթերում, լրատվական թողարկումներից բացի, կարող եք դիտել նաև 2019թ. ամփոփող տարբեր հարցազրույցներ` Աննա Հակոբյանի, Արարատ Միրզոյանի, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների, ինչպես նաև հանրահայտ […]
19:45 30.12.2019
Աշխատատեղերը հսկայական մարտահրավեր են երկրի համար: Այս մասին կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ինչպես հայտնել է վարչապետը, կառավարությունը պետք է ավելի շատ աշխատի բիզնեսի հետ: «Պետք է հիշել մեր տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Մենք միանշանակ նշել ենք, որ մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթությունը տնտեսության տեսանկյունից աշխատանքային տեղերն են: Դրանք հսկայական մարտահրավեր են […]
19:27 30.12.2019
Նախատոնական օրերին փողոցային առևտուրն աշխուժացել է: Մայրաքաղաքում մայթեզրերը վերածվել են առևտրի կետերի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ փողոցային առևտրի դեմ պայքարին ուղղված օրենքի նախագիծ է մշակվում: Միրգ-բանջարեղեն, մսամթերք ու անգամ լավաշ. այս օրերին սրանք վաճառվում են նաև փողոցում՝ մեքենայի բեռնախցիկում, աթոռների վրա կամ պարզապես գետնին դրված: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն […]
19:15 30.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել հաջողություններ և բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։ […]
19:07 30.12.2019
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ հունվարի 14-ից դադարեցնում է Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական աջակցումը։ Այդ օրվանից հետո համակարգը նոր թարմացումներ չի ստանա։ Մշակող ընկերությունը այս համակարգը թողարկել էր 2009 թվականին՝ հայտարարելով, որ այն կաշխատի 10 տարի։ Այդ ընթացքում ընկերությունը թողարկեց հայտնի ՕՀ-ի «8», «8․1» և «10» տարբերակները։ Չնայած դրան՝ 7-երորդը լայն տարածում ունի մինչև […]
19:00 30.12.2019
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր հետևորդներին պատասխանել է՝ տեղադրելով խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի լուսանկարը: Այդկերպ է նա մեկնաբանել այն հարցումների արդյունքները, որոնք վերաբերել են ավտոմեքենաների համար նախատեսված թունելների անհրաժեշտությանը երկրում: Ավելի վաղ Մասկը օգտատերերին հարցրել էր, թե արդյոք ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է քաղաքների տակ կառուցել «անվտանգ և […]
18:57 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմին: Է. Մարտիրոսյանը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով սահմանապահ զորքերի անձնակազմին, բարեմաղթանքներ է հղել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին: Նա գոհունակություն է հայտնել սահմանապահ զորքերի ղեկավարությանը, […]
18:47 30.12.2019
ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է News.am լրատվական կայքի հարցերին: Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ունեցած իր հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել […]
18:44 30.12.2019
Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնական կայքը: Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը «Կանադայի շքանշան» է հանձնել 120 մարդու: Արշավիր Գյունջյանը պետական բարձր պարգևի է արժանացել Կանադայում և արտերկրում հայկական մշակույթի ճանաչման և […]
18:41 30.12.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար լուրջ մարտահրավերների ու ձեռբերումների տարի էր: Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել: 2019 թվականին մեզ հաջողվել է […]
18:33 30.12.2019
Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿ-ը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը […]