18:30 30.12.2019
Ըստ մասնագետների՝ կոկորդիլոսները վերջին շրջանում հաճախ են մոտենում մարդկանց բնակավայրերին:
18:17 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կուրղինյան փողոցում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս […]
18:14 30.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին 2018 թվականի սեպտեմբերին գաղտնի հեռախոսային բանակցություններ է վարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որին գահընկեց անելու պայքարին լրջորեն օգնում էր ԱՄՆ-ն։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Washington Post կայքին։ Ավելին, ըստ նույն լրատվամիջոցի, Ջուլիանին և Թրամփի կուսակից, կոնգրեսական Փիթ Սեշնսը այցելել են Վենեսուելա` մասնավոր այցով։ Թե […]
18:07 30.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը: Դեպքի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 1 մարդ մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխվելը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից: 5 մարդ արդեն դուրս է գրվել «Աստղիկ» ԲԿ-ից: Այս պահի դրությամբ տուժածների վիճակը բավարար է: […]
17:50 30.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման և շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարին ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
17:41 30.12.2019
Երևանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջև. 2020 թվականի հունվարի 1-6-ը ներառյալ Կենդանաբանական այգու մուտքը փոքր ու մեծ այցելուների համար կլինի անվճար։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00։ Կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին անմոռանալի օրեր անցկացնել գեղեցիկ այգում և հաճելի մթնոլորտում։
17:35 30.12.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
17:26 30.12.2019
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Արման Սարգսյանի ուղերձը ներկայացնենք ամբողջությամբ. «Ոստիկանության կոլեգիայի անդամների անունից և անձամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2019 թվականը դարձավ նոր մոտեցումների […]
17:21 30.12.2019
Երևանում՝ թունելից դեպի Սարալանջի փողոց ելքի մոտ բեռնատար մեքենա է կողաշրջվել։ Այս մասին հայտնել ու լուսանկարով կիսվել է ֆեյսբուքյան «Մի՛ արեք այսպես» խմբի անդամներից մեկը։ Վթարի մանրամասները հայտնի չեն։ Օգտատերը խորհուրդ է տալիս հրաժարվել այդ հատվածով երթևեկելու մտքից։
17:19 30.12.2019
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: «Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: […]
17:12 30.12.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մերժեց Լոռեցյանին ազատելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել էին։ Ավելի վաղ հայտնել էինք` բերման է ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարար […]
17:00 30.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն մեր Հայրենիքի: Տարեմուտը լավ առիթ է գնահատելու ձեռք բերվածը և արժևորելու տարվա […]
16:57 30.12.2019
Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, այցելել է առաջնագիծ և շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ։ Լևոն Մնացականյանը նվերներ է հանձնել մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել բոլոր զինծառայողներին` գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել` անձնվեր ծառայության համար: Ոստիկանապետը զինվորներին ու հրամանատարներին վստահեցրել […]
16:49 30.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 10 վարչական շրջաններում նախատեսած 20 վերելակների փոխարինման աշխատանքն այսօր արդեն ամբողջությամբ ավարտվել է: Քաղաքապետն անդրադարձել է նաև 2020-ի համար պլանավորված անելիքներին: «Սա, իհարկե, վերելակների թարմացման մեր մեծ խնդրի մի փոքր մասի լուծումն է՝ փորձնական ծրագրով: 2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 […]
16:46 30.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել են պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ` ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել […]
16:40 30.12.2019
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան Մերձմոսկվայում անցորդները շենքի բնակարաններից մեկի պատշգամբի տակ հայտնաբերել են մերկ երեխայի: Ականատեսների խոսքերով` երեխան 2 տարեկան տղա էր, պառկած էր գետնին` առանց հագուստի և ճչում էր: Անցորդները շտապօգնություն են կանչել: Երեխան հոսպիտալացվել է: «Համաձայն անչափահասների շրջանային հանձնաժողովի տվյալների՝ երեխան ծնողական վերահսկողության բացակայության պատճառով անցել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակների արանքից: Ընտանիքը […]
16:27 30.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով […]
16:22 30.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտում է շրջայցը Տավուշի մարզում: «Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջևանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:
16:14 30.12.2019
Lufthansa-ի դուստր ընկերության բորտուղեկցորդուհիները գործադուլ են հայտարարել առաջիկա 3 օրերին շուրջ 170 չվերթի չեղարկման պատճառով: Այս մասին հայտնում է AP գործակալությունը: Խոսքը Eurowings-ի մասին է, որը չեղարկել է չվերթները: Պատճառը մեկ այլ՝ Germanwings ընկերության բորտուղեկցորդուհիների գործադուլն է: Վերջին երկուսը Lufthansa-ի դուստր ձեռնարկություններն են: Ավելի շատ չեղարկվել են ներքին չվերթները, որոնք պլանավորված էին դեկտեմբերի 30-ից հունվարի […]
16:00 30.12.2019
Ամանորի նախօրեին նոր տասնամյակը Թայմս Սքուեյրում դիմավորողների վրա կարձակվի ավելի քան 1300 կգ կոնֆետտի:
15:55 30.12.2019
Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 և 6,7-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ: Գնացքները նշված օրերին Երևանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին: Այսպիսով՝ ուղևորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2734785239910204&id=216366421752111&__xts__[0]=68.ARAtSNuH-_VkKlcwBn8wX2OHUTN43dKy9o_qtdqPx1IkxuVaPFjfPdqPtB0xesoQPOz9fuyavwko__vFocpNjB4F2oFRJGw28PNjbLw-e-pInQvVCX_6FSUu1a3wBnL7Db7i4fe5iuLxGRBmk2KRVhOn_XEP1DyQoVrr3_FlNACDaLo2vj7rTR-5ApUzDjqc–DY6W2mZgRaTTlvf1dQ1IhZerLJ5Rd1GQdE8lTjfwnkc-eZ4K3q6NDfBaFkCrvjRie7_D2u-SIpAhl8bCGux71U2D4pRw6DFcUPNHW5cQLp27Gw01b4yrxuTBk5K2TZComht9iaSrnCL7YDGF_qZzrBpQ&__tn__=-R
15:46 30.12.2019
Մոսկվայի հակամենաշնորհային դաշնային ծառայության գրասենյակն անցկացնում է հետաքննություն Մեծ թատրոնում «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ ալկոհոլային խմիչքների գովազդի վերաբերյալ: «Միջոցառման ժամանակ տեղադրվել են հայկական «Արարատի» պատկերանշանով կոնյակի համտեսման տաղավարներ: Գովազդային օրենսդրության համաձայն՝ թատրոններում ալկոհոլային խմիչքների գովազդն անընդունելի է»,- հայտնում է Մոսկվայի հակամենաշնորհային դաշնային ծառայության գրասենյակի մամուլի ծառայությունը:
15:45 30.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ: […]
15:38 30.12.2019
Ալմաթիի մոտ կործանված Bek Air ընկերության օդանավը կարող էր վթարի ենթարկվել նրա դիմացով թռչող ինքնաթիռի հետագծի պատճառով: Այս մասին դեկտեմբերի 30-ին հայտնել է Bek Air-ի թռիչքային ծառայության տնօրեն Էրիկ Սապարովը, գրում է ТАСС-ը: Ըստ նրա՝ դա կարող է լինել պատճառը, որ վթարից առաջ ինքնաթիռը մի քանի անգամ պտտվել է օդում: Սապարովը նշել է, որ թռիչքի […]
15:29 30.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառքի հերթական դեպքն է բացահայտել: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական […]
15:20 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոթիում բնակիչները դիմում էին ամենատարբեր խնդիրներով, վարչապետը լսում էր դրանք, խոստանում լուծում գտնել: Քաղաքացիներից մեկը վարչապետին խնդրեց «գազի հարցը» չմոռանալ: Վարչապետը նշեց՝ դա ընդհանուր խնդիր է, վստահեցրեց՝ դրանով կզբաղվեն: Քաղաքացին բացատրեց՝ ինչու է հիշեցնում: «Որ պյանը խոստանմ եք, ըլըմ ա»,- ասաց նա՝ հավելելով, թե եթե վարչապետը խոստանա, համոզված կլինեն, որ այդ […]