14:09 30.12.2019
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կազանի տոնածառը եռագույն է: Աչքիս տեղի քաղաքապետը հայ ա»:
14:08 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաղանիս կատարած այցի ժամանակ նրան մոտեցավ բնակչուհիներից մեկը և դժգոհեց, որ նախարարների աշխատավարձերը շատ են բարձրացրել, իսկ իր թոշակն՝ ընդամենը երեք հազար դրամով: Վարչապետը թվարկեց՝ ինչ աշխատանք է կատարվել, որը նույնպես ֆինանսական մեծ ծախսեր է պահանջել և որը նույնպես ուղղված է քաղաքացիների կենսապայմանների բարելավմանը: Դիմելով կնոջը՝ նա ասաց. «Բա էն ժամանակ […]
14:00 30.12.2019
Նախօրեին հայտնել էինք, որ Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինը՝ գրող և նկարիչ Արի Բենը, որի հետ ապրել է 14 տարի և ունի համատեղ 3 երեխա, ինքնասպանություն է գործել: Համացանցում ցավակցում են Նորվեգիայի արքայական ընտանիքին, սակայն ինքը՝ Մարթա Լուիզան, Instagram-ում այդպես էլ չի մեկնաբանել լուրն այն դեպքում, երբ այս հարթակում բավականին ակտիվ է: Միաժամանակ, համացանցում […]
13:59 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ շրջել է համայնքով ու հանդիպել հանդես անող երեխաների: Վարչապետն իր այցից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ կից նշելով. «Անցնելիս տեսանք երեխաների հանդեսը և միացանք»:
13:52 30.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ Ամանորին ընդառաջ այցելել է Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր: «Մեր հպարտությունները Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։ […]
13:50 30.12.2019
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ստուգվել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
13:33 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանից ուղիղ եթերում էր: «Ժամանեցինք Նոյեմբերյան»,- գրել է նա։
13:28 30.12.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել. «2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի […]
13:20 30.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կարեն Գրիգորյանը նշանակվել է Սուդանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության կարգով, նշանակել Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում:
13:15 30.12.2019
ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի […]
13:14 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:05-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 11:50-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
13:02 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս: Իր այցը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով. «ՊՆ N զորամասում ծանոթանում ենք նոր սննդակարգին և համտեսում»։ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս զորամասում նոր սննդակարգի են անցել երեկվանից: Վարչապետը նաև հայտնել է՝ նախատեսված չէր զորամաս գալ ճաշի ժամին: Նա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հաստատում է ստացել, որ […]
12:59 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել էր Տավուշի մարզի Կողբ համայնք: Վարչապետը շրջեց համայնքում, այցելեց բնակիչներից մի քանիսի տները: Կողբի բնակչուհիներից մեկը վարչապետին տուն հրավիրեց, ասաց՝ մոժոժ է հյուրասիրելու: Փաշինյանը նախ` արձագանքեց, որ գայթակղությունը մեծ է՝ գնալ և հյուրասիրվել, ապա հավելեց. «Կպահեք, մյուս տարի կգամ, կուտեմ»:
12:58 30.12.2019
Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում […]
12:50 30.12.2019
Ղազախստանում վթարի ենթարկված «Ֆոկկեր -100» ինքնաթիռի սև արկղը հանձնվել է Մոսկվայի միջպետական ավիացիոն հանձնաժողովի (IAC) մասնագետներին: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ն` վկայակոչելով Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարին: Ըստ նախնական տվյալների` ինքնագրիչների պարունակությունը գաղտնազերծվելու է մինչև հունվարի 10-ը: Նշվում է, որ IAC-ն աշխատելու է նաև ամանորյա տոների ընթացքում: Հիշեցնենք, Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ […]
12:44 30.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 21-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1998 թվականին, […]
12:28 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր հերթական մարզային այցը: «Ժամանել ենք Տավուշի մարզի Կողբ համայնք»,- գրել է նա: Վարչապետը Տավուշ է ժամանել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նրանք փոքրիկներին նվերներ են բաժանել:
12:14 30.12.2019
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ կատարելով՝ շրջվել: Վթարի հետևանքով […]
12:07 30.12.2019
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Թվերն ընդդեմ ապատեղեկատվության» վերտառությամբ գրառման մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։ Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին […]
12:00 30.12.2019
Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին Ալմաթիում կայանալիք ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ: Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային […]
11:59 30.12.2019
Իտալական gazetta.it-ի տվյալներով՝ Դորտմունդի «Բորուսիան» ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար վճարել է 45 միլիոն եվրո: Այդ գումարից 20 միլիոն եվրո ստացել է «Զալցբուրգը», 15 միլիոն եվրո՝ 19-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան, 10 միլիոն եվրո էլ վճարվել է Հոլանդի հորը: Հոլանդը «Բորուսիայի» հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը […]
11:57 30.12.2019
Նյու Յորքի խոհարար Մաքս Լա Մաննան Ամանորի նախաշեմին ասել է, թե ինչ է պետք անել, որպեսզի ապրանքներն օգտագործվեն տնտեսելով, հայտնում է BBC- ն: Փորձագետի խոսքով ՝ մարդկանց խնդիրներից մեկը սննդի վատնումն է: «Ամբողջ սննդի շուրջ մեկ երրորդը պարզապես աղբարկղ է նետվում», – ընդգծում է Լա Մանանն: Նա ավելացնում է, որ նետված սնունդը նույնիսկ ազդում է […]
11:54 30.12.2019
Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում գնդակահարել է թուրք հյուպատոսին։ Ամերիկյան դատարանը հաստատել է, որ դա վրեժ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների համար։ Վրիժառուն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ […]
11:51 30.12.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, և այս տարի այն միասին ենք նշելու, հետևաբար միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որևէ միջադեպով […]
11:46 30.12.2019
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը The Associated Press-ի վարկածով ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի: Լավագույն 5-յակը՝ Սերենա Ուիլյամս (թենիս) Սիմոն Բեյլզ (մարմնամարզություն) Քեթլեն Լեդեկի (լող) Լինդսի Վոն (լեռնադահուկային սպորտ) Միքայելա Շիֆրին (լեռնադահուկային սպորտ) Անցած 10 տարիների ընթացքում 38-ամյա Ուիլյամսը 12 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 2 անգամ դարձել օլիմպիական չեմպիոն […]
11:40 30.12.2019
Կանադական Deep Cove Chalet ռեստորանի սեփականատեր Պիեռ Կոֆելը հրաժարվել է իր հաստատությունում հյուրընկալել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին: Ռեստորատոր Բև Կոֆելն ասել է, որ արքայական զույգը պատրաստվել է ճաշել իրենց ռեստորանում և անվտանգություն է ուղարկել ռեստորան՝ սեղանի ամրագրում կազմակերպելու համար: Սակայն սեփականատերը, պարզելով, թե ովքեր են լինելու հյուրերը, հրաժարվել է ընդունել նրանց: Արքայազնը և նրա […]