18:35 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։ Դեպքի […]
18:20 29.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ գյուղերի, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում են։ Շատ խորհրդանշական է, որ այս լուսավոր փոքրիկներն են ամենագունեղ մանկական ներկայացման՝ Ալլադինի առաջին հանդիսատեսը։ Սակայն այսքանով փոքրիկների համար պատրաստված ամանորյա անակնկալները չեն ավարտվում»։
18:13 29.12.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]
18:06 29.12.2019
Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունում է «Չելսիին»: Հանդիպումը կարող եք դիտել այստեղ.
18:03 29.12.2019
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղ է գտել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանք: «ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Իրապես, անցնող տարին նշանավորվեց արտաքին քաղաքական ոլորտում նշանակալի ձեռքբերումներով, ինչը մեր միասնականության, հավաքական ջանքերի և համատեղ աշխատանքի արտացոլանքն է: Լիահույս ենք, որ 2020թ. լինելու […]
17:34 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին Մինսկում տեղի է ունենում վերջին ամսվա ընթացքում հինգերորդ ակցիան ընդդեմ Բելառուսի՝ Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրման: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ կեսօրին Հոկտեմբերյան հրապարակում հավաքվել են տասնյակ մարդիկ, այդ թվում ՝ Համերաշխության շարժման առաջնորդ Վյաչեսլավ Սիվչիկը, բելառուսական քրիստոնեական ժողովրդավարության համանախագահ Օլգա Կովալկովան, Միավորված քաղաքացիական կուսակցության ղեկավար Նիկոլայ Կոզլովը: Ցուցարարները հրապարակ […]
17:20 29.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույցում անդրադարձել է իր վարսահարդարին 20 հազար ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ խոսակցություններին: «Ես չգիտեմ, թե ինչպես են հաշվել. տարեկան աշխատավարձն է, թե այլ բան. բայց կարող եմ ասել, որ 2019 թ.-ի սեպտեմբերից սկսած իմ ամուսնու պահանջով այցերի ժամանակ ինձ չի ուղեկցում ոչ վարսահարդար, ոչ որևէ այլ օգնական»,-նշել է Աննա Հակոբյանը: […]
17:04 29.12.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դերասան Միքայել Պողոսյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը։ «Միքայել Պողոսյանն իմ քաղաքական գործունեության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել: Գուցե շատերիդ համար այս բացահայտումը տարօրինակ լինի, բայց մեր սերունդը մեծացել է Պողոսյանի ստեղծած կերպարների «բացահայտումներով»: Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի», «Երևան բլյուզի», «Երևան ջանի» […]
16:51 29.12.2019
Մարդը շան ընկերն է: Ամերիկայում փրկարարները օգնել են շանը դուրս գալ սառցե ծուղակից: Ճիշտ է՝ ստիպված են եղել լողալ սառցե ջրերում: pic.twitter.com/EmaH5u8H1j — НТВ (@ntvru) December 23, 2019
16:37 29.12.2019
Համացանցում հայտնվել են Լուգանսկում գերությունից ազատված առաջին 25 ուկրաինացիների լուսանկարները: Դեկտեմբերի 29-ին դրանք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից: «Առաջին 25 ազատագրված ուկրաինացիները շուտով տանը կլինեն», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նրանց շարքում է նաև Էդուարդ Ալոյան անունով քաղաքացի:
16:22 29.12.2019
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին հանձնել է արքության պատվի սրբատառ կոնդակը: Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ […]
16:10 29.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 29-ի և 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
16:02 29.12.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ […]
15:51 29.12.2019
ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ամանորյա երգի հոլովակ է տեղադրել և գրառում կատարել. «Տղաներն ինձ ասացին, որ վարչապետի հորդորից հետո իրենք էլ ոգևորվեցին ու սկսեցին աշխատել ամանորյա նոր երգի վրա։ Լսեք, տեսնեմ՝ հավանում եք։ Ինձ դուր եկավ. թեթև, դրական, տոնական երգ»,-գրել […]
15:34 29.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների […]
15:18 29.12.2019
Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի 100 լավագույն ֆուբոլիստների ցուցակը, որտեղ, դարպասապահներից լավագույնը ճանաչվել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը, հայտնում է armsport.am-ը: Նրան հաջորդում են Մանուել Նոյերը «Բավարիայից», իսկ լավագույն եռյակը եզրափափակում է Իկեր Կասիլյասը։ Ցուցակում են նաև Դավիդ դե Խեան, Տիբո Կուրտուան, Պետր Չեխը, Հուգո Լորիսը, Ալիսոնը, Յան Օբլակը […]
15:01 29.12.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է «Օջախում» երգը: Նշենք, որ «Փարավոն» ռեստորանում ԲՀԿ-ն ամանորյա խնջույք է կազմակերպել: Գևորգ Պետրոսյանը կատարել է «Օջախում» երգը, խմբակցության մյուս անդամներից Վարդան Ղուկասյանն էլ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:
14:48 29.12.2019
Դոնբասում սկսվել է Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացը, հայտնում է РИА Новости-ն: Լուգանսկում և Կիևում փոխանակմանը մասնակցող մարդկանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Ավելի վաղ Լուգանսկից հայտարարել էին, որ պատրաստ են հանձնել մինչև 30 մարդու: Միևնույն ժամանակ, Դոնեցկը հայտնել է 55 հոգու ուկրաինական կողմին հանձնելու և իրենց համակիրներից 87-ին ետ […]
14:32 29.12.2019
Միջերկրական ծովի ափերին՝ Իսրայելի մոտ, հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է անսովոր կառույց` ձեռակերտ ծովային ամբարտակ: Այսօր այն նման կառույցներից ամենահինն է, գրում է The Times of Israel-ը: Ըստ երևույթին, ամբարտակը կառուցել են Թել-Խրեյց մոտ յոթ հազար տարեկան բնակավայրի բնակիչները: Այժմ այն ջրի տակ է, բայց նեոլիթյան դարաշրջանում այն հարմար է եղել կյանքի համար: Այնտեղ մարդիկ […]
14:19 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար […]
14:02 29.12.2019
Հեռանկարի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է պալատական կյանքի վերաբերյալ իր պատկերացումներին՝ նշելով, որ չի կարող ասել՝ ինչպիսին է պալատական կյանքը, որովհետև իրենք չեն ապրում այդ կյանքով: Նրա համոզմամբ, այն փաստը, որ թիկնապահներ ունեն, չի նշանակում, որ իրենք պալատական կյանքով են ապրում: «Թիկնապահները պալատական կյանքի մաս չեն կազմում: Պալատական կյանքն իմ պատկերացմամբ այլ […]
13:48 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Toyota Corona մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լաուրա Պ.-ին: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել […]
13:32 29.12.2019
Կոտրել արձանի քիթը հետևորդների համար. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Instagram-ի մոդելը մուրճով հարվածներ է հասցրել 200 տարեկան հրեշտակի արձանին: Աղջկա արարքը անչափ բարկացրել է օգտատերերին: «Շիկահեր ԻՊ գրոհային»,-արձագանքելով տեսանյութին՝ գրել է նրանցից մեկը: Օգտատերերերի մեծ մասը նշել է, որ աղջկան անհրաժեշտ է պատժել՝ անգամ ցմահ ազատազրկել: Destroy for followers! Polish #Instagram model smashes a reportedly 200yo […]
13:15 29.12.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ տղամարդը միայն ներքնազգեստով կնոջը քարշ է տալիս դեպի շքամուտք տանող աստիճաններով: Այդ մասին հայտնում է sakhalin.info- ն: Կադրերում երևում է, որ կինն անգիտակից վիճակում է: Նա կնոջ մի ձեռքից բռնած տանում է աստիճաններով. միաժամանակ մեկ այլ տղամարդ պահում է մուտքի դուռը: Ոչ ոք չի փորձում միջամտել: Աղբյուրի համաձայն, դեպքը […]
12:57 29.12.2019
Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին և լավագույնը ճանաչվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին: Այդ մասին հայտնում է armsport.am-ը: Արգենտինացուն հաջորդել է Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Տասնյակում են նաև Խավին, Նեյմարը, […]
12:39 29.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Սահմանամերձ համայնքներում տոնական օր անցկացրեցինք։ Հպարտ եմ մեր սահմանապահ հայրենակիցներով, մեր դիրքապահ տղերքով, մեր կայտառ ու խելացի երեխաներով ու պատանիներով»։
12:22 29.12.2019
Associated Press-ի, USA Today-ի և «Հյուսիսարևելյան համալսարանի» համատեղ ուսումնասիրության համաձայն՝ սկսած 1970-ականներից ԱՄՆ-ում ամենաշատ զանգվածային սպանությունները կատարվել են 2019-ին: Ըստ նրանց տվյալների՝ միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ն իրականացվել է 41 զանգվածային սպանություն (4 կամ ավելի մարդու սպանություն): Հարձակումների հետևանքով սպանվել է 211 մարդ: Նշվում է, որ շատ դեպքերում հանցագործները և զոհերը ծանոթ են եղել. զանգվածային […]
12:07 29.12.2019
Nirvana խմբի Smells Like Teen Spirit երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են երաժիշտները: Այն դարձել է 90-ականների ամենադիտված տեսահոլովակներից մեկը: Տեսահոլովակը տեղադրվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր այն դիտվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ: Smells Like Teen Spirit երգը […]