Բոլոր լուրերը – Page 8343 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Արմեն Սարգսյանի օրակարգը՝ 2019-ին. նախագահի աշխատակազմն ամփոփել է անցնող տարին

11:24 30.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ամփոփել է 2019 թ.: Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Նախագահի օրակարգ. 2019թ. ժամանակագրություն» խորագրով տեսանյութ, որում անդրադարձ է կատարվել 2019 թ. նախագահի այցերին, հանդիպումներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող «Քաթաիբ Հըզբոլլահ» շարժման օբյեկտներին

11:11 30.12.2019

Մայք Պոմպեոն նախազգուշացրել է Իրանին, որ ամերիկացիների կյանքին վտանգ սպառնալու դեպքում Վաշինգտոնը համարժեք պատասխան կտա:

̰
Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. ԱՆ մասնագետների հորդորը

11:03 30.12.2019

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` հաճախ տոնական օրերին արձանագրվում ենսննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար Առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են` տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդով. 2.սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է […]

̰
Ավստրալիայում հրդեհի նոր օջախների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

11:00 30.12.2019

Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն մասին, թե ինչպես են հրդեհների գոտուց փախած կոալաները ջուր խնդրում փրկարարներից:

̰
Հոնկոնգում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել

10:54 30.12.2019

Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան 6 ամիս:

̰
Ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմները բացակայում են. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

10:45 30.12.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ […]

̰
Թող Ամանորն անվտանգ լինի. անվտանգության ապահովման հրահանգներ՝ ԱԻՆ-ից

10:34 30.12.2019

Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, […]

̰
Հայ-վրացական սահմանին 7 օր առաջ բռնկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվում են

10:30 30.12.2019

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:05-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից […]

̰
Ապրեք այստեղ և հիմա. Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ուղերձը

10:16 30.12.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ապրեք այստեղ և հիմա, գնահատեք այն մարդկանց, ովքեր Ձեզ սիրում են պարզապես նրա համար, որ դուք կաք, նրանք Ձեր կյանքի ամենակարևոր մարդիկ են։ Ոտքի հարվածով փակեք դուռը դավաճանների և թուլամորթերի առաջ և թույլ չտաք, որ նրանք խցկվեն ձեր կյանք։ Երբե՛ք, […]

̰
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

10:07 30.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության […]

̰
Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է․ Փաշինյան

09:51 30.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ ռուսական մամուլի՝ այսօր Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է, եթե ոչ ամենածանրաբեռնվածը: Բարի գալուստ Հայաստան, սիրելի հայրենակիցներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2511296145857432?__xts__[0]=68.ARBa_WXd-Li-7m6Kwd–MtdL2MOeAgwOPQOoZH-4T3R_kIU0a-1oeyJFnp1-a7lf8Nlk4H-A1PvfJnpWXOjkVDBKcLYhQKr3dE8dFys4F6aS-GctuXurDiPWUafQjrPinHacV9zlAIU6YwhZIqBg1RIX33vVKu70JLsckB-UoVUo5dcPD26t28-a4ZqcSnr1higOielWUifCHaKh9TM_URF9pK6jVLc2her9Kmv5OE3mhSLfZXrEI24UbhnylhGmeOWtv-taaiHjS3Ks89E2OA8xepr8SXCoIAc7E_nqLXeJyqU_vSGqR2-o9Ixo-0X0dcRyxvBvezw90ZregkAWG7Ae&__tn__=-R

̰
Ֆիլիպիններում հզոր թայֆունը զոհերի թիվը հասել է 47-ի

09:43 30.12.2019

Ֆիլիպիններին անցած շաբաթ պատուհասած «Ֆանֆոն» թայֆունի զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Քամու արագությունը կենտրոնում հասել է 42 մ/վ-ի։ Թայֆունից տուժել է 1․6 միլիոն մարդ։ Տարերային աղետի հարվածից վնասվել է ավելի քան 260 հազար տուն և մոտ 90 պետական հաստատություն, չեղարկվել՝ 60 ներքին ավիաչվերթ։  

̰
Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

09:34 30.12.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, մայրաքաղաք Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Մայր Աթոռում նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները: *** Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև […]

̰
Վթար Սարալանջի փողոցում. կա տուժած

09:25 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հակոբ Գ., ծնված 1979 թ.) և […]

̰
Ո՞վ է 2019-ի ամենաերիտասարդ միլիարդատերը

09:14 30.12.2019

Ամերիկացի մոդել և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից, 22-ամյա Քայլի Ջեններն ամենաերիտասարդ միլիարդատերերի Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նա հիմնադրել է Kylie Cosmetics կոսմետիկական ընկերությունը, Ulta Beauty ընկերության հետ համագործակցության պայմանագիր կնքել, ավելի ուշ 600 մլն դոլարով վաճառել իր բաժնետոմսերի 51 տոկոսը։ Պարբերականը նշում է, որ 2019 թվականին աշխարհի հարուստ մարդկանց կարողությունն ավելացել է […]

̰
Թրամփի գրառումն անհետացել է․ Twitter-ը պարզաբանում է ներկայացրել

09:02 30.12.2019

Իմփիչմենթի գործով ենթադրյալ իրազեկչի անվամբ թվիթն անհետացել է Twitter-ից։ Գրառումը կատարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ պատճառը տեխնիկական է։ Թրամփը դեկտեմբերի 27-ին հրապարակել էր ենթադրյալ իրազեկչի անունով այլ օգտատիրոջ գրառում։ Նշվում է, որ հենց նրա ցուցմունքներն են հիմք դարձել իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար։ Որոշ ժամանակ անց օգտատերերը դադարել են տեսնել […]

̰
Հրապարակվել են կադրեր Տեխասի եկեղեցում կատարված հրաձգությունից

08:53 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին հրաձգություն է կատարվել ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթ-Սեթլմենթ քաղաքի եկեղեցում։ Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել։ Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ, այդ թվում հրաձիգը։ Նշվում  է, որ եկեղեցին համացանցով իրականացրել է պատարագի ուղիղ հեռարձակում։ Կադրերում երևում է, որ հրաձիգը եղել է ծխականների շարքում, այնուհետև ոտքի կանգնել, հանել ինձնաձիգն ու սկսել կրակել։ Կրակոցներից մահացել է […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

08:41 30.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Ալպերում ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառով մոտ 100 մարդ 2 ժամ կախված է մնացել օդում

08:32 30.12.2019

Ֆրանսիայում ճոպանուղու աշխատանքում ի հայտ եկած խոտանի պատճառով 97 մարդ ավելի քան 2 ժամ կախված է մնացել ճոպաններից կախված նստարանների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Դեպքը տեղի է ունեցել Սեր-Շեվալյե լեռնային առողջարանում, որը գտնվում է Վերին Ալպեր դեպարտամենտում՝ ծովի մակարդակից 2200-2500 մետր բարձրության վրա։ Փրկարար ծառայությունը դահուկորդներին ցած իջեցնելու համար գործի է դրել […]

̰
Կիևն ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները գերիների փոխանակություն են կատարել

08:20 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին Դոնբասի և Ուկրաինայի իշխանությունների միջև կատարվել է գերիների փոխանակություն։ Անջատողականներին է հանձնվել 124 մարդ։ Փոխանակությունը կատարվել է «124-ը 76-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Իրականում ազատ է արձակվել ոչ թե 76, այլ 81 մարդ, սակայն նրանցից միայն 76-ն են վերադարձել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ մյուսները մնացել են Դոնբասում, քանի […]

̰
Այսօր սպասվող հոսանքազրկումների մասին

08:11 30.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզում՝ 10։00-15։00 Վանաշեն գյուղը մասնակի, 10։00-16։00 Երասխ գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Առինջ, Նոր-գյուղ, Կոտայք գյուղերը, Աբովյան քաղաքի 2-րդ, 4-րդ միկրոշրջանները մասնակի, Սևանի փ. 8 շենքը, Հանրապետության փ. 1/4 շենքը, Սարալանջի 10, 11 փողոցները։ […]

̰
Շղթայական ավտովթար ու մեքենաների խցանում Գյումրիի ավտոմաքսատան մոտակայքում. մանրամասներ

23:53 29.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի  ավտոճանապարհին: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ […]

̰
Գյումրիում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

23:40 29.12.2019

Դեկտեմբերի 29-ին` ժամը 21:57-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոմաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ […]

̰
ՌԴ-ում տղամարդը կտրել է զոքանչի ոտքերը և պահել անտառում

23:30 29.12.2019

ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Բալախնա քաղաքում ձերբակալված տղամարդը կասկածվում է դաժան սպանության մեջ: Քննչական կոմիտեի տվյալներով՝  քաղաքի արվարձանային հատվածի անտառածածկ տարածքում տեղի բնակիչներից մեկը տոպրակներ է գտել, որոնցում մարդու երկու ոտք է եղել: Ավելի ուշ  պարզվել է, որ այդ ոտքերը պատկանել են նույն քաղաքի 96-ամյա մի բնակչուհու: Ըստ նախաքննության վարկածի՝ տեղաբնակներից մեկը վիճաբանել է իր զոքանչի […]

̰
«Արսենալը» 60 տարվա մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է չորս խաղ անընդմեջ

23:13 29.12.2019

Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 20-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»: Այս պարտությունը «Արսենալի» 4-րդ անընդմեջն պարտությունն «Էմիրեյթսում»՝ բոլոր մրցաշարերում: 1959 թվականից ի վեր, սա «Արսենալի» վատագույն արդյունքն է սեփական հարկի տակ կայացած խաղերում: Ավելի վաղ «Արսենալը» տանը պարտվել էր՝ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիին» (0:3), «Բրայթոնին» (1:2) և «Այնտրախտին» (1:2) Եվրոպա լիգայում:

̰
Մառախուղ, մերկասառույց․ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

23:01 29.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ […]

̰
NASA-ն տիեզերքում ցուցադրել է Ամանորի տոնածառը

22:47 29.12.2019

NASA-ն լուսանկար է տեղադրել, որն արվել է Սպիտցեր աստղադիտակով։ Այն կոչվում է «Ամանորյա տոնածառ»: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: Լուսանկարում կարող եք տեսնել աստղերից կազմված պատկեր: Գիտնականներն այն անվանել են «Ձյունիկ»:

̰
Երևանում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

22:30 29.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 35 RO 407 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 ZQ 492 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին առաջինն օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները: […]

̰
Ամերիկացին որդու սանրվածքի պատճառով կրակել է վարսահարդարի վրա

22:17 29.12.2019

Ամերիկլյան Տեխաս նահանգի Կեյթի քաղաքի բնակիչը մի քանի անգամ կրակել է վարսահարդարի վրա, այն պատճառով, որ նրան դուր չի եկել որդու մազերի կտրվածքը: Վարսահարդարի աշխատանքը դուր չի եկել տղայի հորը: Սևամորթ ամերիկացին նախ վիճաբանել է վարսահարդարի հետ ապա հանել է զենքն ու մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ:  Վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, […]

̰
Դանակահարություն Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ. տեղի ոստիկանները հայտնաբերել են 2 անչափահասներին դանակահարած ու ծեծի ենթարկած կասկածյալներին

22:00 29.12.2019

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը: Ժամը 01:45-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել […]

̰
BACK_TO_TOP