11:37 29.12.2019
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Ալի Տուրգանբեկովի հետ Նուր Սուլթանից (Ղազախստան), հայտնում է armsport.am-ը: Ալին ծնվել է առանց ոտքերի, բայց դա չի խանգարում նրան սիրել ֆուտբոլը: Նա նախկինում հանդիպել էր Լիոնել Մեսիի, Նեյմարի, Կիլիան Մբապեի և Մոհամեդ Սալահի հետ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն ֆուտբոլ խաղում տղայի հետ: View this post […]
11:20 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային […]
11:05 29.12.2019
Հնագետները Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել են մայաների հսկայական պալատ: Այս մասին հայտնում են Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի մամուլի ծառայությունից: Գտածոն հայտնաբերվել է Մեքսիկայի Յուկատան թերակղզում գտնվող Կուլուբայի այսպես կոչված հնագիտական գոտում: Մայաների տաճարը տպավորիչ չափեր ունի՝ 55 մետր երկարություն, 15 մետր լայնություն և 6 մետր բարձրություն: Տաճարի շինանյութերը ուսումնասիրելուց հետո հնագետները եկել են այն եզրակացության, […]
10:51 29.12.2019
Շաբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցերին մասնակցողների թիվը հասել է 4,5 հազարի, նրանցից վեցը ձերբակալվել են իրավապահների հետ բախման ժամանակ: Այս մասին հայտնում է BFM- ը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության տվյալները: «Չորս ու կես հազար ցուցարարներ երթով շարժվել են Փարիզի փողոցներով, որոնց թվում՝ 800 «դեղին բաճկոնավոր», – մեջբերում է հեռուստաալիքը: Փարիզի ցույցը Ֆրանսիայում այս շաբաթ օրը դարձել […]
10:36 29.12.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակի վերաբերյալ գրառում է կատարել: «Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,-նշել է նա։
10:19 29.12.2019
Շաբաթ օրը ԱՄՆ Լուիզիանա նահանգում ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնում է BBC News- ը ՝ վկայակոչելով տեղական մամուլին: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է հենց փողոցում՝ վնասվածքներ հասցնելով երեք անցորդի: Տվյալներ կան, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, նրանցից մեկը փրկվել է: Թե ինչ օդանավի մասին է խոսքը, չի […]
10:01 29.12.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին, Շիրակի մարզի […]
00:00 29.12.2019
Ինչպես տեղեկացնում է ArmDaily.am-ը, այսօր ԲՀԿ-ականները «Փարավոն» ռեստորանում ամանորյա խնջույք էին կազմակերպել: ArmDaily.am-ի տեղեկություններով խնջույքի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու անդամներ Հռիփսիմե Առաքելյանի և Միքայել Մանրիկյանի հետ երգել է: Երգը՝ տեսանյութում:
23:58 28.12.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքեց 10 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեց Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր: Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով […]
23:53 28.12.2019
Ամանորի նախատոնական ու տոնական տրամադրությունը որոշ մարդիկ ապահովում են նաև տարբեր պայթուցիկներով: Բայց միշտ չէ, որ հաջողվում է շրջանցել դրանց կիրառման վատ հետևանքները:ի հինգհարյուրապատիկի չափով: Մանրամասները՝ տեսանյութում։
23:47 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև մոտ 5 մետր կոտրել բետոնե հենապատի որոշ հատված և առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու […]
23:37 28.12.2019
Մոսկվայի իրավապահներն այսօր հայտնաբերել են «ԶԻՍ-115» մեքենան, որը ժամանակին սպասարկել էր անձամբ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին։ Մեքենան երեկ գողացել էին ու թաքցրել։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Իրավապահները մեքենան հայտնաբերել են նորոգման կետում։ Ենթադրվում է, որ գողերը, որոնց հայտնաբերել չի հաջողվել, նախատեսում էին փոխել մեքենայի համարներն ու տեղափոխել այն ավելի անհասանելի որևէ տեղ։ Մեքենայի […]
23:25 28.12.2019
Ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին պապարացիները լուսանկարել են գեղեցկության սրահ գնալիս՝ առանց շպարի և սպորտային հագուստով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լուսանկարներում 61-ամյա Սթոունն այցելում է գեղեցկության սրահ: Կոսմետիկ պրոցեդուրաների գնալու համար աստղը ընտրել է սովորական սպորտային տաբատ և ազատ ոճի բլուզ:
23:12 28.12.2019
Արմավիրի մարզի բնակիչը դաժան ծեծի է ենթարկել նախկին կնոջը։ Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում տղամարդն այցելել է նախկին կնոջ տուն՝ փորձելով իր հետ տանել երկու երեխաներին, սակայն կինը թույլ չի տվել, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել։ Տղամարդը մետաղյա ձողով հարվածներ հասցրել նախկին կնոջ որովայնին, այնուհետև՝ բռնելով կնոջ մազերից վայր է գցել գետնին […]
23:01 28.12.2019
Ավստարալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի: Ավստրալիայում հիմա սաստիկ շոգ է և կենդանիները ստիպված են լինում գնալ ծայրահեղ քայլերի, որպեսզի գոյատևեն: Այս մասին հայտնել է НТВ-ն: Բացի շոգ եղանակից, Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածք, այդ թվում` կոալաների խիտ բնակեցված տարածքները: Koala Conservation Australia-ի գնահատմամբ՝ […]
22:51 28.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:37 28.12.2019
Ամանորին մնացել են հաշված օրեր, և ինչքան մոտենում է դեկտեմբերի 31-ը, այնքան ավելի շատ են խցանումներ թե՛ փողոցներում, թե՛ շուկաներում: SHANTNEWS-ի թղթակիցներն այսօր շրջել են Հայաստանի տարբեր քաղաքներում՝ պարզելու քաղաքացիների տրամադրությունը և Ամանորի սեղանի պարունակությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 28.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա նոր երգը, որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը: «Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը», գրել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգի պես հիթ՝ հայերենով։
21:59 28.12.2019
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կոշ գյուղի բնակիչ, 23-ամյա Սևակ Մնացականյանը՝ իր վարած Opel մակնիշի 35 ՍT 468 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Եդեսիա գյուղի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական […]
21:46 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ժամը 05:05-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին […]
21:34 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16:57-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Lada 21010» (վարորդ՝ Դերենիկ […]
21:23 28.12.2019
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նախնական վարկածներ է առաջ քաշել երեկ Ալմաթիում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ։ Ինքնաթիռն այդ ժամանակ ընկել էր թռիչքուղու մոտ գտնվող շենքերի վրա վերելք կատարելու ընթացքում։ Երկրի ՆԳ նախարարն ասել է, որ որպես վարկած դիտարկվում են հետևյալ պատճառները․ ինքնաթիռի տեխնիկական թերություններ, օդաչուի սխալը, անբարենպաստ եղանակային պայմաններ։ Նախարարը տեղեկացրել է, որ քննիչները ներկայում քննում […]
21:12 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ:
21:00 28.12.2019
Ինչպես փոխեց կամավորական աշխատանքը 25-ամյա ամերիկուհու նպատակներն ու ծրագրերը: Երկու տարի առաջ մասնագիտությամբ մարքետոլոգ Սառա Սթայցն առաջարկ ստացավ գալ և Գյումրիում կամավորական առաքելություն կատարել: Վաշինգտոնից Գյումրի տեղափոխվելու, աշխատելու առաջին ու կարճ ժամանակահատվածը Սառայի համար եղավ իր նպատակները նորովի բացահայտելու սկիզբ: Ձեռք բերեց նոր ծանոթներ, ընկերներ ու սիրեց Գյումրին, փնտրեց ու գտավ իր հայկական արմատները, ավելին՝ […]
20:50 28.12.2019
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ամանորի տոնական համերգ: Հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: SHANTNEWS-ի թղթակցին Տիգրան Մանսուրյանն ասել է, որ իր այս աշխատանքները դրական հուշեր են արթնացնում: Համերգին մասնակցել են նաև կառավարության անդամները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս համերգին հրավիրել էր նաև Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի տների բնակիչներին: «Այս երաժշտությունը […]
20:45 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսվում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում: Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում […]