Բոլոր լուրերը – Page 8347 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Հարավային Օսիան ներում է շնորհել վրացի բժշկին սահմանը խախտելու համար և նրան հանձնել հայրենիքին

16:43 28.12.2019

Հարավային Օսիայի նախագահը ներում է շնորհել վրացի բժիշկ Վաժի Գապրինդաշվիլիին, որը մեղադրվում էր Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանն ապօրինի հատելու համար։ Բժիշկը այդ արարքի համար հարավօսական կողմում դատապարտվել էր 1 տարի 9 ամիս ազատազրկման։ Այն բանից հետո, երբ Գապրինդաշվիլին ներում է խնդրել ինքնահռչակ պետության ղեկավարությունից, նրան ներում է շնորհվել՝ որպես մարդասիրության դրսևորում։ Բժշկին, սակայն, այդպիսի […]

̰
Կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է. վարչապետ

16:29 28.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է […]

̰
Ինչպես է ոստիկանը փրկում Ալմաթիում կործանված ինքնաթիռում ողջ մնացած փոքրիկին

16:13 28.12.2019

Համացանցում հայտնվել են Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում կործանված ինքնաթիռի կադրերը: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ոստիկանը տանում փոքրիկ երեխային շտապօգնության մեքենայի մոտ: Հիշեցնենք, Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս գալիս կորցրել էր բարձրությունն ու հարվածել բետոնե պատնեշի, որից հետո բախվել երկհարկանի շինության։ Ավելի վաղ հայտնել էինք` Ալմաթիի ավիավթարի […]

̰
Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես «վեցնոց» են դուրս գալիս. Հակոբ Կարապետյան

16:09 28.12.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` ՀՔԾ-ի դիմաց արած հայտարարությանը և կատարել հետևյալ գրառումը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ և դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ […]

̰
Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի լիազորություններն անցնելու վերաբերյալ նոր հանգամանքներ

16:04 28.12.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ՀՔԾ-ի առջևում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանքներին է անդրադարձել: Խաժակյանը նշեց՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրությամբ հանձնարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Ըստ Խաժակյանի՝ […]

̰
Մահացել է «Լոլիտա» ֆիլմի գլխավոր դերակատարուհին

16:00 28.12.2019

73 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Սյու Լայոնը: Նա խաղացել էր Լոլիտայի դերը նույնանուն ֆիլմում՝ նկարահանված Վլադիմիր Նաբոկովի վեպի հիման վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դերասանուհու ընկերոջը՝ Ֆիլվ Սիրակոպուլոսին: Հայտնի է, որ Լայոնը մահացել է երկարատև հիվանդության հետևանքով: Հիշեցնենք, որ Լոլիտայի դերի համար դերասանուհին ստացել է «Ոսկե գլոբուս»: Դրանից […]

̰
Նա փայլուն էր բոլոր դերերում. Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

15:57 28.12.2019

Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը ֆեյսբուքյան էջում հոլովակ է հրապարակել: Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում՝ 1930 թվականին: Դեռևս մանուկ հասակում Մկրտչյանը սկսել է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին նա կինոմեխանիկի աշակերտ էր: Հենց այդկինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնել և տարել է […]

̰
Հրդեհ Սյունիքի մարզի Սատանի կամրջին հարակից տարածքում

15:47 28.12.2019

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջին  հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից. ՊՆ պարզաբանումը

15:44 28.12.2019

Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից: ՀՀ պաշտպանության նախարարի […]

̰
Հորիզոն  15:00

15:34 28.12.2019

̰
Մահացել է «Գահերի խաղի» երիտասարդ դերասանը

15:26 28.12.2019

30 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Էնդրյու Դանբարը, որը «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալում կատարել է Տեոն Գրեյջոյի դերը։ Դերասանը մահացել է Բելֆաստում գտնվող իր սեփական տանը։ Դանբարը հայտնի սերիալում պահեստային դերասան է եղել Գրեյջոյի դերի համար, ինչպես նաև մի շարք ֆոնային դերեր է մարմնավորել։

̰
Գնդակը ՀՔԾ դաշտում է. Դավիթ Խաժակյան

15:13 28.12.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Տարեվերջյան բացահայտումս պաշտոնեական լիազորությունների անցման և կեղծիքի վերաբերյալ. գնդակը ՀՔԾ դաշտում է»,- գրել է Խաժակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ում փաստաթուղթ կհրապարակի:

̰
Գյումրիում վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

15:07 28.12.2019

Դեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էին հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել:  Տեսանյութն ուսումնասիրվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է […]

̰
Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

15:03 28.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Նախատոնական տրամադրություն «Էջմիածին» ԲԿ-ի ծննդատանը. քաղաքապետի գրառումը

15:00 28.12.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել Էջմիածինի բժշկական կենտրոնից և կից գրել. «Նախատոնական տրամադրություն «Էջմիածին» ԲԿ-ի ծննդատանը. Այստեղ ծնունդների կտրուկ աճը, գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմանները, հոգատար մթնոլորտը նվիրված և հետևողական աշխատանքի արդյունք են: Իսկ այս հրաշքներին անհոգ մանկություն. թող մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ»:

̰
Հորիզոն 15.00

15:00 28.12.2019

̰
Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից 90 մարդ է զոհվել

14:44 28.12.2019

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 90 մարդ: Այս մասին հայտնել է Սոմալիի խորհրդարանի պատգամավորներից մեկը: Պատգամավորի խոսքով՝ զոհերի շարքում կա 17 ոստիկան, 73 քաղաքացի և 4 օտարերկրացի: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Հայտնի է, որ Սոմալում գործում է իսլամական «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը սերտորեն կապված է […]

̰
Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել

14:34 28.12.2019

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են […]

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

14:30 28.12.2019

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի: Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

14:20 28.12.2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա […]

̰
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը գերազանցել է նախորդ ռեկորդը

14:14 28.12.2019

Ֆրանսիայում գրեթե մեկ ամիս է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը և գործադուլները: Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդեմ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկրում հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: Հազարավոր գնացքներ հետաձգել կամ չեղարկել են իրենց չվերթները: Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ […]

̰
2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Վճռաբեկ դատարան

14:05 28.12.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 2008թ. դատավճռիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական […]

̰
Դեկտեմբերի 31-ին ժ. 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

13:57 28.12.2019

2019թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է […]

̰
Արցախում տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, ճայթիչը ձեռքում պայթել է

13:51 28.12.2019

Դեկտեմբերի 26-ին Իվանյանի զինհոսպիտալից Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14:00-ին աջ դաստակի 1-ին մատի տրավմատիկ անպուտացիա, թաթային մակերեսի պատռված վերքերով, 2-րդ մատի  ոչ լրիվ անպուտացիա, 3-րդ և 4-րդ մատների բազմաթիվ պատռված, քերծված վերքերով իրենց մոտ է դիմել Ասկերանի շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Ա.-ն: Ոստիկանության ծառայողը […]

̰
Ուրուգվայում ռեկորդային քանակի թմրանյութի մաքսանենգություն են կասեցրել

13:44 28.12.2019

Ուրուգվայի մաքսային ծառայությունը հայտարարություն է տարածել, որ երկրի նավահանգիստներից մեկում իրենց հայտնաբերել ու կալանել են թմրանյութերի՝ կոկաինի ռեկորդային խմբաքանակ։ Սև շուկայում դրա գինը մոտ մեկ միլիարդ դոլար կլիներ։ 4,4 տոննա թմրանյութը հայտնաբերվել է կոնտեյներում՝ սոյայի ունդերի հետ, որոնք որպես քողարկում են ծառայել։ Լատինամերիկյան պետությունից այդ կոնտեյները տեղափոխվելու էր Տոգո՝ Աֆրիկա, այնտեղ իրացվելու համար։ Այս ռեկորդային […]

̰
Արփինե Հովհաննիսյան-Արդարադատության նախարարություն հեռակա բանավեճը շարունակվում է

13:40 28.12.2019

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ արձագանքելով Արդարադատության նախարարության հրապարակմանը՝ Վենետիկի հանձնաժողովից նամակ ստանալու մասին: «Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը […]

̰
Արոնյանը պայքարում է մեդալի համար. Արագ շախմատի աշխարհի առաջնություն

13:36 28.12.2019

Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում է 11 հայ շախմատիստ: Երեկ կայացել են տղամարդկանց արագ շախմատի  6-ից 10-րդ տուրերը, իսկ կանանց մրցաշարում՝ 5-ից 8-րդ տուրերը: 10 հնարավորից 7 միավոր ունի Լևոն Արոնյանը: Արոնյանը առաջատարների խմբում է: Գաբրիել Սարգսյանը ունի 6,5 միավոր, Զավեն Անդրեասյանը՝ 6: Հրանտ Մելքումյանը, Արման […]

̰
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման, կրակոցների թվաքանակը ամենացածրն է 2010-ից ի վեր․ ՊԲ

13:30 28.12.2019

2019 թվականին Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Այս մասին հայտնում […]

̰
ՊԲ հրամանատարն ամփոփել է տարին ու շնորհավորել ամանորյա տոները

13:23 28.12.2019

«Սիրելի զինակիցներ, հարգելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ամանորի գիշերը հեռու են գտնվելու իրենց ընտանիքներից: Շնորհավորում եմ մեր նահատակված զինակիցների բոլոր […]

̰
Այսուհետ հնարավոր է ՀՀ ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով. ՊԵԿ

13:15 28.12.2019

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: «Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը […]

̰
BACK_TO_TOP