20:27 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր էջում հարապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանի և խախտում կատարած վարորդի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել։ Եվ իբր, վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձևացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ տղամարդուն […]
20:15 28.12.2019
Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները:Այս անգամ դրանք տեղափոխվել են առևտրի կենտրոններ:Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ակցիաերի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել են պղպեղով գազ և մահակներ: Կան տուժածներ և տասնյակ ձերբակալվածներ:
20:00 28.12.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ ավելի քան մեկ ամիս է՝ կնոջը չի տեսել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Պեսկովը հայտնել է՝ իր և կնոջ՝ Տատյանա Նավկայի «չհանդիպելու պատճառը» երկուսի աշխատանքային զբաղվածությունն է: Դեկտեմբերի 27-ին Պեսկովը ներկա է եղել «Քնած գեղեցկուհին» շոուի առաջնախաղին, որի ժամանակ սահադաշտ են դուրս եկել իր […]
19:45 28.12.2019
2019թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է շուրջ 11%-ով՝ կազմելով ավելի քան 1 մլրդ 796 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Ուժի մեջ է մտել նաև Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը:
19:29 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը անցել է մարտական հերթապահության: «Ավանագարդը» կարող է իրականացնել բարդ մանևրներ՝ գերձայնային արագությամբ: Հրթիռը գերազանցում է ձայնի արագությունը 20-30 անգամ: Դրա արձակած հրթիռներն իրենց արագությամբ կարող են հաղթահարել գոյություն ունեցող բոլոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե […]
19:15 28.12.2019
Շենգավիթում բնակվող 41-ամյա տղամարդը ծեծել է 10-ամյա որդուն՝ երեխայի մոր ծնողների հետ իրենից թաքուն շփվելու և հեռախոսազրույց ունենալու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 10-ամյա տղան շփվել է մորական կողմի տատիկի ու պապիկի հետ, ինչը դուր չի եկել հորը, բարկացել է և ծեծել նրան՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով որդու մարմնի տարբեր հատվածներին։ Բացի այդ՝ հոկտեմբերի 24-ի […]
19:13 28.12.2019
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական […]
19:06 28.12.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]
19:01 28.12.2019
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յուրահատուկ հատկանիշը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, Դոդոնը հայտնել է. «Պուտինի բնավորության առանձնահատուկ գծերից է, իր իսկ արտահայտությամբ, այն, որ նա որևէ մեկին չի պատժում, միևնույն ժամանակ, ընդգծում է՝ ոչինչ չի մոռանում»: Մոլդովայի նախագահը նաև հավելել է, որ կարող է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել ցանկացած […]
18:50 28.12.2019
Ամենահարուստ 500 անձանց ընդհանուր կարողությունը 2019 թվականի ընթացքում աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ ամփոփելով աշխարհի հարուստների իր ցանկը։ Միլիարդատերերի այդ ցանկի ընդհանուր կարողությունը հասել է 5,9 տրիլիոն դոլարի։ Ամենամեծ աճը գրանցել է Բեռնար Առնոն․ նրա կարողությունը աճել է 36,5 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ Առնոն հայտնվել է […]
18:46 28.12.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջացառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի […]
18:44 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին տեղեկություններ են ստացվել, որ 29-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի հրազեն է պահում: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.55-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է։ Նրան բերման ենթարկելու ժամանակ գոտկատեղի առջևի մասից գետնին է ընկել «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող հրազեն՝ […]
18:42 28.12.2019
Երևանի «Արարատի» և Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը փորձառու մասնագետին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ «Արարատը» գլխավորելու է ռուս հայտնի մասնագետ Իգոր […]
18:40 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին։ Աղոթում ենք […]
18:28 28.12.2019
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը կազմել է խորհրդային և ռուսական ֆիլմագրության տարբեր շրջանների հայտնի ֆիլմերի տոնական մենյուն: Դիտարկվել են «Կառնավալային գիշեր», «Ճակատագրի հեգնանքը», «Հին Նոր տարի», ««Շնորհավոր նոր տարի» օպերացիա» ֆիլմերի տոնական կերակրացանկի պարունակությունը: Դիտարկված ֆիլմերում տոնական սեղանի ամենից թանկ «բաղադրիչը» համարվել է հայկական կոնյակը` ««Շնորհավոր նոր տարի» օպերացիա» ֆիլմում, որի տոնական սեղանի համար ծախսվել է […]
18:20 28.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` մանրամասներ ներկայացնելով վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշման առիթով: «Վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր […]
18:15 28.12.2019
Ոստիկանությունը հետևողական է քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Այս քաղաքականության շրջանակում դեկտեմբերի 27-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների աշախատակիցները հերթական միջոցառումն իրականացրին։ Տարոնի, Բազումի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի քանի տասնյակ անձինք։ Կատարված անձնական խուզարկություններով ու կասկածելի տրանսպորտային միջոցների զննություններով՝ հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և […]
18:11 28.12.2019
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 34 տոկոսը՝ առաջ անցնելով Բակտիեր Զայնտդինովից՝ 19% և Մաթիաս Նորմանից՝ 14%: ? ? ? Хорен Байрамян — «Ростсельмаш — лучший игрок ноября-декабря» в составе «Ростова». Такой выбор […]
18:05 28.12.2019
Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում պարզաբանում է հրապարակել, թե ինչպես կարելի է կցել շահագործող վարորդ սեփականության իրավունքով ձեզ պատկանող տրանսպորտային միջոցին: Ոստիկանության պարզաբանումը` տեսանյութում:
17:50 28.12.2019
Դեկտեմբերի 25-ին Լոնդոնում` սեփական բնակարանում, մահացած է հայտնաբերվել երգիչ Ջորջ Մայքլի փոքր քույրը` Մելանի Պանայոտուն: Դեպքը տեղի է ունեցել երգչի մահվան տարելիցի օրը, գրում է Mirror-ը: Ինչպես նշվում է, 55-ամյա կնոջ դին հայտնաբերել է նրա քույրը` Յոդա Հարիս-Պանայոտուն: Մելանիի հարազատները Լոնդոնի ոստիկանության հետ զրույցում հաստատել են կնոջ մահը: Պարբերականի տեղեկություններով` նրա մահվան պատճառի մասին ավելի […]
17:48 28.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից նաև լուսանկար է հրապարակել: «Բոլոր խնդիրները լուծվում են, երբ քեզ վստահում և դուխ են տալիս»,- գրել է նախարարը:
17:43 28.12.2019
Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Անհայտ անձինք մեքենայով անցնելիս կրակ են բացել հոլովակի նկարահանման հրապարակի ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 6 մարդ վիրավորվել է։ Հարձակման հեղինակները անհայտ են։ «Լատինամերիկացիների խումբը տեսահոլովակ էր նկարում ավտոկայանատեղիում, երբ անհայտ անձինք մեքենայով անցել են այդտեղով ու կրակել նրանց ուղղությամբ»,- միջադեպը […]
17:32 28.12.2019
Նովոսիբիրսկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտում նոր տարրական մասնիկ են հայտնաբերել։ Այս ստացվել է էլեկտրոնի ու դրական լիցքով պոզիտորնի բախումից, որն իրականացվել է հատուկ պայմաններում։ Այս մասին հայտնել են ռուսական ինստիտուտի կայքում։ «ВЭПП-2000» կոլայդերում իրականացված բախման արդյունքում ստացվել է պսևդովեկտորային f1 մասնիկը։ Բախումից հետո էլեկտրոնն ու պոզիտրոնը վերացել են՝ արձակելով հսկայական էներգիա ու «ծնունդ տալով» նոր մասնիկների, […]
17:28 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել է, որ «Ս-500» զենիթահրթիռային համակարգերի նախնական փորձարկումները սկսվելու են արդեն 2020 թվականին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ «Դրա առաջին սերիական օրինակը նախատեսված է մատակարարել 2025 թվականին»,- ասել է փոխնախարարը։ «Ս-500» համակարգերը «Ս-300» ու «Ս-400» համակարգերի հիման վրա կատարելագործման նոր զինատեսակն է, որ լինելու է առավել հեռահար ու […]
17:23 28.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում:
17:19 28.12.2019
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ստորագրել է հրամանագիր հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսին Հունաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: 63-ամյա աստղը հաճախ է անցկացնում իր ամառային արձակուրդները հունական Անդիպարոս կղզում, իսկ նրա կինը՝ դերասանուհի և պրոդյուսեր Ռիտա Ուիլսոնը, ունի հունական և բուլղարական արմատներ: Համաձայն Հունաստանի օրենքների՝ պատվավոր քաղաքացիություն են ստանում այն մարդիկ, […]
17:13 28.12.2019
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 27-ին բաժին է ներկայացել Մասիսի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքում: Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Վանաշեն գյուղում ապրող 52-ամյա […]
17:08 28.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին: Նա, մասնավորապես, նշել է. ««Գործարարը դատախազությունից պարզաբանում է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար» վերտառությամբ «hraparak.am»-ի հրապարակումը սոցիալական ցանցերում տիրաժավորվում է իրականությունից կտրված տարատեսակ մեկնաբանություններով, ընդհուպ անհիմն եզրակացություններով, ինչի նպատակը մանիպուլյատիվ էֆեկտով հանրության մոտ համապատասխան քրեական […]