18:45 20.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Միացյալ Նահանգների պատժամիջոցների դեմ պատասխան պատժամիջոցներով հանդես գալ, եթե Վաշինգտոնը սահմանափակող միջոցներ ձեռնարկի իր երկրի դեմ՝ կապված ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ: «Իհարկե, նրանց պատժամիջոցների դեմ կլինեն մեր պատասխան պատժամիջոցները: Մենք այն ազգը չենք, ում ձեռքը և ոտքը կարելի է կապել: Ես անընդհատ ասում եմ՝ մենք […]
18:42 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ, մասնավորապես Երևանի փրկարարական և Փրկարար ուժերի վարչություններում, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի Մարզային փրկարար վարչությունների ջոկատներում: ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով փ/ծ փոխգնդապետի, փ/ծ մայորի, փ/ծ ավագ լեյտենանտի կոչումներ հանձնվեցին փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 14 սպաների: ԱԻ նախարար Ֆելիքս […]
18:35 20.12.2019
2019թ. ընթացքում, ուշադրության կենտրոնում են եղել մի շարք բնապահպանական խնդիրներ, դրանցից 15-ի շուրջ ներկայացվել են դիմումներ պատկան մարմիններին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Բնապահպանական խնդիրներից նա առաջինն առանձնացրեց Սևանի հարցը: «Մենք Սևանի խնդրի հարցով խիստ անհանգստացած […]
18:31 20.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան և Մինսկը Միութենական պետության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից ի վեր 20 տարի չեն կատարել դրա կետերից շատերը: «Դեկտեմբերի 8-ին մենք նշեցինք Միութենական պայմանագրի ստորագրման 20-ամյակը և, չնայած այն բանին, որ շատ բան, և մենք դա արձանագրեցինք, չի արվել այս համաձայնագրով, բայց, այնուամենայնիվ, նշանակալի են այս փաստաթղթի […]
18:23 20.12.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է անցկացնելու Ամանորը: Վերջինս ասաց՝ ի տարբերություն մյուսների՝ ինքը լինելու է սթափ: «Կլինեմ Բելառուսում, տանը: Չեմ խմի, ոչ թե որովհետև չեմ խմում, այլ քանի որ տոների ժամանակ, երբ բոլորը հանգստանում են, իմ նախագահության տարիների երկաթե կանոնն է՝ չուտել, չխմել, լինել «պոստին», քանի որ շատ են չնախատեսված հանգամանքներ […]
18:19 20.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
18:18 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների ու ծառայությունների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը հանձնարարեց դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև […]
18:05 20.12.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ […]
18:02 20.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա գագաթնաժողովում որոշվեց կառույցի վերին օղակի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի անունը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ արդյունավետ նախագահության համար, իսկ Տիգրան Սարգսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Փետրվարի 1-ից հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է Բելառուսը: Հաստատվել է Միխայիլ […]
17:43 20.12.2019
Բնապահպանական կազմակերպություններն ամփոփել են 2019 թվականը` այն բնորոշելով «բնապահպանական ակտիվության տարի»: Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն էլ ընդգծեց՝ այդ ակտիվությունը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարիներին հատկապես մեծ է եղել Ամուլսարի հարցով: «Ջերմուկցիները ի սկզբանե պայքարել են, բայց ավելի թեժ պայքար սկսվեց 2016-ի օգոստոսից, երբ շինարարական աշխատանքներ սկսեցին, պայթեցումներ եղան, և սպիտակ ձյունը դառավ գորշ գույնի: Մարդիկ զգացին […]
17:40 20.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն […]
17:39 20.12.2019
Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել: Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ստորագրահավաքին միացած, ապա հրաժարված մշակութային գործիչների քայլը՝ նշեց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: «Հերքումնե՞ր. ես ինձ թույլ չեմ տա, մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնել այդ մարդկանց վատ վիճակի մեջ չդնելու համար: Շնորհակալ եմ […]
17:38 20.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանք են. Շուշան Պետրոսյան (երգչուհի), Լուսինե Պողոսյան (երգչուհի), Անահիտ Մութաֆյան (դերասանուհի), Քնարիկ Շուշանյան (մնջախաղի դերասանուհի), Մերի Հակոբյան (դերասանուհի), Վալերի Սահարյան (պրոդյուսեր), Վարդուհի Դավթյան (երգչուհի):
17:28 20.12.2019
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստում որոշվեց կառույցի վերին օղակի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի անունը։ Փետրվարի 1-ից պաշտոնին հրաժեշտ է տալու Տիգրան Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց այդ ժամանակ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ Նախորդ անգամ այդ պարգևը Պուտինը հանձնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահ Իլհամ […]
17:20 20.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համացանցում հրապարակված տեսանյութին, որտեղ երևում էր՝ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի հետ սրճարանում զրուցում են: Հարցին՝ ի՞նչ էին պայմանավորվում, արդյո՞ք դա կապված էր ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հանդես գալու հայտարարության հետ, նա պատասխանեց. «Դա երկու ամսվա տեսանյութ է: Ես չգիտեմ՝ […]
17:15 20.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ: Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական […]
17:08 20.12.2019
ՀՀ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում` Բարձրագույն ԵՏՀ հերթական նիստի շրջանակում, ամփոփում է նիստի արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:
17:00 20.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր լրագրողները հարցեր ուղղեցին ոստիկանության տարածած տեսանյութի մասին: Դրանում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: «Շատ կասկածելի է այդ ամեն ինչը՝ թե´ ինքը, թե´ տեսանյութը: Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ մարդը, որ հայտնվել է իբրև աջակից, ինչպես […]
16:49 20.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ունեցած ելույթում ընդգծեց, որ տարին լավ տրամադրությամբ է ավարտվում: Ընդգծելով, որ կոնսենսուս կա բոլոր հարցերի շուրջ՝ Փաշինյանն առաջարկեց անցել փաստաթղթերի ստորագրման գործընթացին: «Կարծում եմ՝ սա լավ նշան է՝ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կա: Քանի որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր […]
16:42 20.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ներկայացրել է իր ներածական խոսքը Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
16:40 20.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արտյոմ Սմբատյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին […]
16:28 20.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին Արարատի մարզի 64-ամյա բնակիչը ծանոթի՝ 51-ամյա Երևանի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, ակնաբուժական կլինիկայի ղեկավարին […]
16:20 20.12.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Ազգային ժողովի մյուս խմբակցություններին մարտահրավեր եմ նետում: Ո՞ր խմբակցության տոնածառն է ավելի գեղեցիկ: Լրագրողները կարող են գնահատել` որպես անկախ դիտորդ»,- նշել է նա:
16:13 20.12.2019
Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ԵԱՏՄ անդամ պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները, քննարկում են ընթացիկ խնդիրները, սահմանում առաջնահերթություններ՝ համագործակցության խորացման և «ԵվրԱզԷՍ-ի» միասնական շուկայի աշխատանքը բարելավելու համար: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի […]
16:06 20.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօրվա ասուլիսի ժամանակ սպառնացել է այն աշխատակիցներին, որոնց մտքով կարող է անցնել կոռուպցիոն սխեմաներով հավելյալ գումարներ ստանալը։ Սարգսյանի խոսքերով՝ մի օր դա բացահայտվելու է։ «Թևերը ոլորած ինչ-որ պետական շենքերից դուրս են հանելու նրանց՝ իրենց աշխատասենյակներից», – ասել է Սարգսյանը։ Նա ասել է, որ իրեն կվերագրի այդպիսի դեպքը, եթե իր աշխատակիցներից որևէ […]
16:05 20.12.2019
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք […]
15:58 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայք-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]