12:25 23.12.2019
Հրդեհների այս բուռն շրջանում Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հանգստի էր մեկնել Հավայան կղզիներ, ինչի համար խիստ քննադատության է արժանացել:
12:21 23.12.2019
ԱԺ-ում քննարկվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման հարցը: Շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը: Ինչպես ցույց են տվել օրենքի վերաբերյալ քննարկումները, վարորդների դժգոհությունները մեծ մասամբ վերաբերում են պետտուրք սահմանելու դրույթին, որի պատճառով վարորդները չեն կարողանա առանց տուրք վճարելու բողոքարկել դատարանների որոշումները: Մանրամասները` տեսանյութում:
12:11 23.12.2019
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանը (87 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում` 127 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշում երկամարտի […]
11:59 23.12.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 148 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության՝ 14, ծեծի՝ 9, սպանության սպառնալիքի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման […]
11:57 23.12.2019
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ուշադրություն հրավիրելով երեկ Աշոցքի Մեծ Սեպասար բնակավայրում երիտասարդ կնոջ ինքնասպանության դեպքի վրա: «Ուրեմն, ուշադիր կարդացե՛ք, իմ գործունեությունը պղծություն կոչողներ։ Ձեզ բոլորովին չի հետաքրքրում այն փաստը, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում, կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել 27-ամյա մի կին, որը […]
11:54 23.12.2019
Թուրքիայից այսօր պատվիրակություն կմեկնի Ռուսաստան՝ Սիրիայի հարցի քննարկման համար։ Օրակարգում Իդլիբի վրա հարձակումների կանխման խնդիրն է, ինչի համար էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքն ունի։ «Թուրքիան ներդնում է բոլոր ջանքերը՝ Իդլիբի հարձակումներին վերջ տալու համար … այս բանակցությունների արդյունքներով մենք կորոշենք՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք», – ասել է Էրդողանը։ Մինչ այդ, երկու […]
11:50 23.12.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով Դեմոկրատական կուսակցության նախագահների միջև 6-րդ բանավեճին: «Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների միջև այս տարվա վերջին, իսկ թվով 6-րդ բանավեճը։ Բանավեճին այս անգամ մասնակցում էին 7 թեկնածուներ՝ Ջո Բայդենը, Փիթ Բութիջիջը, Էմի Կլոբուշարը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էնդրյու Յանգը և Թոմ Սթեյերը։ Ի տարբերություն նախորդ […]
11:45 23.12.2019
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 21:22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի Բարեկամության փողոցում տուն է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկին հարակից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել […]
11:41 23.12.2019
Այսօր Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Դավիթ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է երեք երկրների ոլորտային գործակալությունների հատուկ գործողությունները: Հանդիպումը տեղի կունենա Պետական արարողությունների պալատում: Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներին կընդունի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ Արտաքին գործերի […]
11:35 23.12.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ՊՊԾ դասակում ստացված տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Աշտարակի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հովիկ Բ․-ին, որը 2014 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
11:32 23.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Երբ արդեն Երևանի ձյան կանխատեսումներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի ավագանիները, դա նշանակում է, որ ձյան հարցով պետական սկանդալ է հասունանում?»։
11:23 23.12.2019
Բրիտանացի մեգաաստղ Էդ Շիրանը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացված են աշխարհի 15 կետերում ապրող զույգեր` իրենց սիրո պատմությամբ ու ամուսնական կյանքով։ Առաջին իսկ վայրկյաններին տեսահոլովակի առաջին կադրերում նկարվել է Հայաստանը ներկայացնող զույգը` Պաուլն ու Ստելլան, հայկական իրականության համար անսովոր գունային շոուով։ Հոլովակում նկարվել են նաև ինքը` երգիչը, ու նրա կինը` այդպիսով ներկայացնելով սերը Լոնդոնում։ […]
11:21 23.12.2019
Դեկտեմբերի 22-ին` ժամը 06.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 49-ամյա Սվետլանա Խ․-ն, նույն ինքը՝ Սվետլանա Ղ․-ն, որը 2007 թ. օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր […]
11:15 23.12.2019
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական […]
11:08 23.12.2019
Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ կղզու հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 17-ի. հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Այս մասին հաղորդվում է Radio New Zealand ռադիոկայանի կայքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ուայթ Այլանդում հրաբուխ էր ժայթքել այն ժամանակ, երբ կղզում և դրա շրջակայքում 47 մարդ է գտնվել: Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ էին: Անհետ […]
11:00 23.12.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45,7%-ով»:
10:53 23.12.2019
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։ Այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները: Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց […]
10:48 23.12.2019
Կորեական Պուսանում տեղի է ունեցել UFC առաջնության եզրափակիչ՝ Fight Night 165 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են Չան Սոն Յունգը՝ «Կորեական զոմբի» մականունով, և UFC նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարը: Վճռորոշ մենամարտը մեկ ռաունդից էլ քիչ է տևել: Յունգն ուղղակի ոչնչացրել է Էդգարին: Հաղթանակից հետո նա անմիջապես հայտարարել է, որ ցանկանում է մրցել չեմպիոնական տիտղոսի համար […]
10:39 23.12.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։ Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ […]
10:30 23.12.2019
Լոռու մարզում ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և բախվել ծառին ու խանութի պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղևոր, […]
10:21 23.12.2019
Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ին՞չ գնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չվնասված մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը […]
10:13 23.12.2019
Լիբանանի նախագահ Միշել Աունն ավելի վաղ Հասան Դիաբին խնդրել էր կառավարություն ձևավորել:
09:55 23.12.2019
Ամերիկյան Վիրջինիա նահանգում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ միմյանց են բախվել 69 ավտոմեքենաներ: Հաղորդվում է 51 տուժածի մասին: Նրանք տեղափոխվել են 4 հիվանդանոցներ, նախնական տվյալներով՝ տուժածներից մի քանիսը շատ ծանր վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել կիրակի, միջպետական ճանապարհի 64-րդ կիլոմետրին՝ Ուիլյամսբուրգ քաղաքի մոտակայքում: Վթարի հստակ պատճառների մասին առայժմ չի նշվում, սակայն չի բացառվում, որ […]
09:41 23.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 31-ին տարեմուտը սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով. 18.00-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սա աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ: Բաց մի թողեք»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2503810136606033?__xts__[0]=68.ARARAAHkz4LMhmkxKbmd9E2MXJ_kSMvIx-yY5_RgT3GXOlsWWjvVDC2ZshOUcZmerMXQU8FXRh5Bn4NaXGHluHnczlu-ZzJcV0KA2jlQuRmIPYglBhT5Zxt1all6jEdEUwkmX3zZQ3tPemMCJyLYdH8cBQe9akwp3daSumzzVqk9hHz-sS-DXlotfmantwK5JDK2GOU940I1P02AHonXEoDgAm0rny6Gpa4HMZF2IRZ07ws8FTzEnXuCITKd54LeBwMuigpxQN15VDnKXpih-ouohIoX1JbJLOzmZRCbOvx_rjq0PytHGDEgOe82XDnFjnbEo7PK6Uu7jD8WHQpgnJSFPG9XNuZ6MW-QlbxA0_R6y1GkLr3BV6VlF1XmTjj3zXrC3r3s_RExhcX49pgDeDQdBsKQUrZntyyTV96iwHlJ8xrPGqzYAHkcZktS2WTkMET_qW4_Uvtzqs3xwvDCXXhAMssCVgkzWknddn6uPxpBJl9ZEKfrGeAPJ24h5_TG-_0UZQ&__tn__=-R
09:34 23.12.2019
Մեսսին 2019 թվականի ընթացքում խփեց իր 50-րդ գնդակն ու սահմանեց նոր ռեկորդ: Վերջին 10 տարիներից 9-ում Մեսսին «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի կազմում խփել է 50 և ավելի գնդակ: Միայն 2013 թվականին նա խփել է 45 գնդակ: Մյուս բոլոր տարիներին խփել է 50-ից ավելի, իսկ 2012 թվականին յուրատեսակ ռեկորդ է սահմանել` դառնալով մեկ սեզոնի ընթացքում 92 […]
09:23 23.12.2019
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 06:41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 06:40-ին հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 13 հա բուսածածկույթ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:03-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը […]
09:13 23.12.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով երեկ դարձել է 42 տարեկան, երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին հրաժարվել է ապագա նախագահական թոշակից։ Նա պետք է նախագահկան թոշակ ստանա իր մանդատի ավարտից հետո՝ 2022 թվականից։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։ Օրենսդրական փոփոխություններով շատ ֆրանսիացիներ կարող են զրկվել որոշակի արտոնություններից և […]
09:05 23.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]