10:01 17.12.2019
Ավարտվել են Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։ Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 […]
09:47 17.12.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հուլիս-հոկտեմբերին գործատուների հանրապետական միության կողմից փոքր և միջին ձեռնարկատիրության, միկրոբիզնեսի շրջանակներում անցկացված վերլուծությունները ցույց են տվել, որ միկրոբիզնեսում ներառված ձեռներեցների 49 տոկոսը կարողանում է գործունեության արդյունքում միայն առաջնային անհրաժեշտության սպառման ապրանք գնել, օրինակ՝ հագուստ, ուտելիք: Այսինքն, ոչ բավարար միջոցների պատճառով չեն կարողանում գնել երկրորդային սպառման ապրանք, օրինակ՝ գույք […]
09:35 17.12.2019
Վրաստանը հայտնվել է միջազգայինն սկանդալի էպիկենտրոնում: ԱՄՆ-ն տարակուսած է 2001 թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության գործով անցնող միակ վկայի՝ «շինծու» մեղադրանքով վրացական բանտում հայտնվելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետը մեղադրվում է ՆԳՆ պաշտոնավարման ժամանակ Իրանի ու ՌԴ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Խոսքը վերաբերում է 2017 թ Վրաստանում Իրանի հետախուզության նախկին գործակալ Ալի Ռեզա Սուլեյման Պաքի […]
09:25 17.12.2019
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:45-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:20-ին: Այրվել է բնակարանի հյուրասենյակի (մոտ 30 քմ) գույքը՝ ամբողջությամբ:
09:18 17.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) վերջին 5 ամսում լքել է շուրջ 114.000 անդամ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության տվյալների՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ը երկրի ամենամեծ քաղաքական կուսակցության (ԱԶԿ) շարքերը լքել է 56.260 անդամ, ևս 57.856-ը հեռացել է սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ն ընկած հատվածում: Նույն […]
09:05 17.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:56 17.12.2019
«Եվ կրկին. դու այնքան էլ գոհ չե՞ս քեզ շրջապատող աշխարհից, ստեղծիր քո սեփական աշխարհը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ այն մասին, թե ինչպես նվերի համար պատրաստած տիկնիկն Անի Ամիրջանյանի համար դարձավ բիզնես հիմնելու գաղափար։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2497523310568049?__xts__[0]=68.ARCttPWQfp1AqbKU9K-IA98YD4wabkItf6wiaFCY9vJq882tlYPyOAcN1hXJp8fV4xLIWEUhFtXPQVOMJi6uGM_ZPVUW12QEvp9el8YSLJpr_Uh8c8BapHKNApK0Q3TZ5169GJAFyUvh5ROdY-pQvNOhFgvxCjoW1X2tScsoEsbAlOCEoZyE0_VCHDRo1H5ANQpqxJMmHwhPsFfgBV59CzmF4u6qS3d5bvifp9RvepRywBldTmTN9FFQ2erJqAIvSs-c64v1uiu9V17tFHKpl9EbM9dD4NAPM0CQIwjsOdEeQ1m1aWoZjqFWCVFdvut7VQrjUmj8_xG0RdPAsj3z4USlxNUG64-e1cTnmNVYoFTi07taKKYoRHNKSNpRRHnYyajPtRBgoK0J9SDfIFiL6z1SUtCjVlFCfZqr5R7sb5Ywe8fqiVV0BCx82c2xMVb2CTDbYKm8inhdIM3DRiJk139pIKhSrG3rjfVVb-Li7QVBBpWWVgZmtXwzMSTTPbop5dYZNg&__tn__=-R
08:51 17.12.2019
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման դեպքում ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք բազայի հնարավոր փակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ նման տեղեկատվությունն իրեն հասել է թերթերից։ «Այնպես որ հարկավոր է խոսել Թուրքիայի պաշտպանության նախարարությունից իմ գործընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե […]
08:37 17.12.2019
Boeing ընկերությունը 2020 թվականի հունվարից ժամանակավորապես դադարեցնում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այդ մոդելի 2 ինքնաթիռներ վթարվել են Ինդոնեզիայում և Եթովպիայում, 2018-19 թթ․։ 2019 թվականի մարտին գործում է Boeing 737 Max-ի թռիչքների համաշխարհային արգելք։ Ապրիլին ընկերությունը կրճատել էր արտադրական ծավալները՝ ամսական 52-ից դարձնելով 42 ինքնաթիռ։ Այդ […]
08:25 17.12.2019
Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հունվարի 12–ին կմատուցի իր առաջին պատարագը։ Պոլսո Հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ հունվարի 11-ին Աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա պատրիարքի գահակալման արարողությունը։ Նշենք, որ դեկտեմբերի 11-ին Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ Մաշալյանը։
08:13 17.12.2019
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռևս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռևս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված: Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաև, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու […]
08:11 17.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 Նոր Նորքի Մոլդովական փ. 44/4 շենքի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, 11:00-17։00 Կողբացի փ. 30, Տերյան փ. 1, 3, 3Ա, 18, 20, 24, 28, 30, 32, Ամիրյան փ. 10, 12, Մաշտոցի պող. 20, […]
00:01 17.12.2019
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում գտնվող տներից մեկի դուռն այրվում է։ Ահազանգը փոխանցվել է նաև ոստիկանության Մարտունու բաժին: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 12 տան բնակիչ՝ 29-ամյա Անուշ Հակոբյանը տան հյուրասենյակում փայտյա […]
23:57 16.12.2019
Հայտնի երգչուհի և դերասանուհի Բեյոնսեն ցնցել է համացանցը խիստ համարձակ զգեստով: Լուսանկարները երգչուհին ցուցադրել է ինստագրամյան իր էջում: Աստղը մասնակցել է մի խնջույքի, որը նվիրված էր ամերիկացի ռեփեր P. Diddy-ի 50-ամյակին: Տոնակատարության համար Բեյոնսեն ընտրել էր սև թավշյա զգեստ:
23:53 16.12.2019
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, ինստագրամյան իր էջում նոր համարձակ ֆոտոշարք է ներկայացրել։ Լուսանկարներում Քայլին Քլոե Քարդաշյանի հետ է։ Посмотреть эту публикацию в Instagram date night Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 15 Дек 2019 в 11:17 PST Посмотреть эту публикацию в Instagram ???? Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 15 Дек […]
23:40 16.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ […]
23:30 16.12.2019
Լրագրողները Ռուսաստանի նախագահի խոսնակից հետաքրքրվել են, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն անցկացնելու Ամանորի տոնական օրերը։ «Առայժմ վաղ է քննարկել դա․ մինչև Ամանոր դեռ պետք է աշխատել ու աշխատել»,- ասել է խոսնակը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչից է աշխատանքը վերսկսելու Պուտինը Ամանորին, Պեսկովը չի մանրամասնել։ Նա ուղղակի ասել է, որ Ռուսաստանի նախագահի օրակարգը շատ հարափոփոխ […]
23:12 16.12.2019
Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում, յոթ մարդու մարմին է հայտնաբերվել կայանված բեռնատարի մեջ: Այդ մասին հայտնում է Metropoles-ը: Ինչպես նշվում է, մեքենան կայանվել է հրշեջ բրիգադի դիմաց: Դիակները հայտնաբերվել են իրավապահները: Նշվում է, որ տարածքում ավելի վաղ հանցավոր խմբավորումների միջև բախում է տեղի ունեցել: Նրանք անգամ սկսել են կրակել ոստիկանների ուղղությամբ, երբ վերջիններս սկսել են գործողությունը: […]
23:04 16.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել: Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները: Վճարումների, […]
23:00 16.12.2019
Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Մարս մոլորակի վրա մասնագետների տեղակայման հարմար վայր: Այս մասին հայտնում է Naked Science-ը: Հայտնաբերված վայրում հարթ տարածություն կա, նաև սառույցի փոքր պաշարներ: Այն կարելի է կոտրել սովորական բահով: Աստղագետների համոզմամբ՝ Մարսում ջրի պաշարի ավելացման հնարավորությունը թույլ կտա նվազեցնել տիեզերանավի քաշը, վառելիքի ծախսը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ գիտնականներից մեկը Մարսի […]
22:58 16.12.2019
Այսօր ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ա. Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է […]
22:48 16.12.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դժգոհ է պաշտոնյաների գործունեությունից: Այս մասին հայտնում է «БелТА»-ն: Լուկաշենկոյի խոսքով՝ ավելի շատ խախտումներ են թույլ տալիս ոստիկանության, մաքսային ու հարկային մարմինների, հրշեջ ծառայության աշխատակիցները: «Բանն այնտեղ է հասնում, որ ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է օրական բերել իրավախախտումների մասին 3-5 արձանագրություն, եթե ոչ՝ կմնան առանց պարգևավճարի»,- ասել է երկրի […]
22:40 16.12.2019
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։55-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ- 2107» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1976 թ.) և […]
22:32 16.12.2019
Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը։ Նա ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ […]
22:17 16.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ « Իվանկա Թրամփի հետ՝ Դոհա ֆորումում»։
22:03 16.12.2019
Համացանցում հայտնվել է նոր բյութի թրենդ՝ ալիքաձև շրթունքներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են «ստանում» այդպիսի շրթունքներ: «Ութոտնուկ-շրթունքներ» ստեղծող համարում են ռուս վիրաբույժ Էմելյանա Բրաուդեին: Օգտատերերը շրթունքների այդ ձևին տարբեր կերպ են արձագանքում: Ոմանք այն անվանում են «տարօրինակ», մյուսները համեմատում են հերպեսի ինչ-որ տեսակի հետ: Որքան էլ զարմանալի է, կան մարդիկ, ովքեր հավանում են այն […]