Բոլոր լուրերը – Page 8374 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Diddy’s 50th. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել երեկույթից

19:30 16.12.2019

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում երեկոյան զգեստով լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում նա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ է. զույգը մասնակցում է ռեփեր Փի Դիդիի 50-ամյակին: Լուսանկարներին կից Քարդաշյանը գրել է. «Diddy’s 50th»:

̰
Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է. Արմեն Սարգսյան

19:18 16.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում: «Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,- նշել է նախագահը: […]

̰
Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

19:15 16.12.2019

Դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ին, Գյումրիի կենտրոնական հրապարակում կվառվեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Այդ մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից:

̰
Պուտինը հայտարարել է զենքի շուկայում ռուսական կողմի դիրքերի ամրապնդման մասին

19:07 16.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զենքի շուկայում ռուսական կողմի դիրքավորումը կամրապնդվի՝ չնայած մրցակցությանը և երկրի դեմ գործադրվող պատժամիջոցներին: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանին հաջողվել է արտահանել 13 միլիարդ դոլարի զենք-զինամթերք: Այս թիվը նախորդ տարվա համեմատ 2 միլիարդով ավելի է: Պուտինը նաև հրահանգել է, որ պատասխանատու գերատեսչությունները պարբերաբար […]

̰
Բելառուսը Չինաստանից կես միլիարդ դոլար պարտք է արել՝ առանց հստակ նպատակի

19:00 16.12.2019

Բելառուսը հրատապ կարգով հսկայական պարտք է վերցրել Չինաստանից։ 3,5 միլիարդ յուանը, որ համարժեք է մոտ 0,5 միլիարդ դոլարի, դեռ պարզ չէ, թե ինչի վրա է ծախսվելու։ Այս մասին հայտնել է հենց բելառուսական ֆինանսների նախարարությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ այն կարող է օգտագործվել ընդհանուր նպատակներով, կարող է․ ուղղվել Բելառուսի նախկին պարտքերի մարմանը, ուղղվել Բելառուսի ոսկու […]

̰
Գյումրեցի առաջին զորակոչիկները մեկնել են ծառայության

18:57 16.12.2019

Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է, և այսօր պարտադիր զինվորական ծառայության է մեկնել գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Այս տարի ևս զորակոչիկներին ճանապարհ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ մեծ հանդիսավորությամբ, երգ ու պարով։ Շիրակի մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել նորակոչիկներին։ Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Շիրակի […]

̰
Կանայք ավելի լավ ղեկավար են, քան տղամարդիկ. Օբամա

18:55 16.12.2019

Օբաման վստահ է, որ ղեկավարները պետք է կարողանան ժամանակին հեռանալ:

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Լուսինե Աբգարյանին

18:52 16.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։ Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին […]

̰
Գյումրիի Անի փողային նվագախմբի համար կառուցված նոր շենքի մի մասը վիճելի տարածք է

18:50 16.12.2019

Իսահակյան 85 հասցեն է` նախկին տնակային Պիոներ պալատի տարածքը, որտեղից չի ապամոնտաժվել միայն տնակային դահլիճը: Այն քարապատել են ու վերածել Անի փողային նվագախմբի համար դահլիճի: Կողքին էլ մեկ տարի առաջ սկսեցին նոր շենքի շինարարությունը: Ընդհանուրը 180 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Կառուցապատումն ավարտված է, բայց վիճելի հարցերը, այն էլ տարածքային, նոր են սկսվում: Սարքելու ընթացքում […]

̰
Հրապարակվել են ամենաթույլ ու ամենահաճախ կոտրվող գաղտնաբառերը

18:44 16.12.2019

Գաղտնաբառերի մենեջեր NordPass համակարգը հավաքել ու հրապարակել է համացանցային կայքերում անհատական հաշիվների այն ամենաթույլ գաղտնաբառերը, որոնք ամենահաճախն են կոտրվում կիբերհանցագործների կողմից։ Դրա համար նրանք ուսումնասիրել են կոտրված օգտահաշիվների 500 միլիոն գաղտնաբառեր։ Ամենահաճախ կոտրված գաղտնաբառերը, ըստ այդ ուսումնասիրության, եղել են միայն թվանշաններից բաղկացածները․ 12345, 11111, 123321։ Նրանց հետևից էլ գալիս են հայտնի «անհաջողակները»՝ ստեղնաշարի առաջին և […]

̰
Հորիզոն 18:00

18:44 16.12.2019

̰
Եվրոպացիները պարտավոր են հարգել անկախ Վրաստանի խորհրդարանի որոշումը. Թեա Ծուլուկիանի

18:43 16.12.2019

Վրաստանի խորհրդարանը ընտրել է Գերագույն դատարանի դատավորների, և բոլոր եվրոպացիները պարտավոր են հարգել Վրաստանի անկախ պետության խորհրդարանի որոշումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին` մեկնաբանելով Գերագույն դատարանի դատավորների նշանակման շուրջ որոշ օտարերկրացի պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ առաջադրված հարցը։ Ինչպես լրագրողներին ասել է Ծուլուկիանին, որոշ արևմտյան երկրներում գոյություն չունի գերագույն ատյանի դատավորների ընտրման համար […]

̰
Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը 2024-ին կբավարարվի արևային էներգիայով

18:39 16.12.2019

300 միլիոն դոլարի ներդրում. 2024-ին Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը կբավարարվի արևային էներգիայով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Սա Հայաստանի պետական հետաքրքրությունների նորաստեղծ ֆոնդի առաջին մեծ ձեռքբերումն է, որի նպատակը 10 մլն դոլարը գերազանցող, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օտարերկրյա ներդրումներին աջակցելն է։

̰
Երևանում փակ փողոցներ կլինեն

18:38 16.12.2019

Մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի համաքաղաքացիներ Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն, մասնավորապես. Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև […]

̰
Թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը մեծ նշանակություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը. ՀՀ նախագահ

18:31 16.12.2019

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ: Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս […]

̰
Թբիլիսիում վառվել են ամանորյա լույսերը

18:30 16.12.2019

Թբիլիսիի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ` առաջին փուլում ամանորյա լույսերն ու զարդանախշերը վառվել են կենտրոնական, առաջիկա օրերին կվառվեն նաև Թբիլիսիի մյուս փողոցներում: Մոտ օրերս լույսերը կվառվեն մայրաքաղաքի այլ վայրերում: Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ` այս տարի Ռուսթավելի պողոտան և Օրբելիանի հրապարակը կզարդանախշվեն նոր դիզայնով, իսկ գոյություն ունեցող լուսավորումները կտեղադրվեն մայրաքաղաքի ծայրամասերում:  

̰
Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ից չինացի դիվանագետների արտաքսմանը

18:17 16.12.2019

ԱՄՆ-ի իշխանությունները երկրից գաղտնի կերպով արտաքսել են Չինաստանի 2 դիվանագետների, ովքեր սեպտեմբերին փորձել էին ապօրինի կերպով մուտք գործել Վիրջինիա նահանգում գտնվող ռազմաբազա:

̰
Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդ է տրվել

18:15 16.12.2019

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդ է տրամադրվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին տրամադրել […]

̰
Նախագահը Դոհայում մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի՝ անվտանգության հարցերով կլոր սեղան-քննարկմանը

18:14 16.12.2019

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակում է քննվել Ռոբերտ Քոչարյանի պաշպանների բողոքը

18:12 16.12.2019

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը,  որով նրանք բողոքարկում են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի` նոյեմբերի 7-ի որոշումը կալանքը գրավով չփոխարինելու վերաբերյալ։ Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր։ Նա դիմում էր ուղարկել դատարան, որ գտնվում է բժշկական կենտրոնում։ Նիստին ներկայացել էր 2 տուժող, 3-ը ներկա չէր։ Երբ […]

̰
Վարչապետը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել

18:08 16.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Նախկին նախարարի վարորդի օժանդակությամբ մի քանի ուսհաստատություններում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

18:07 16.12.2019

Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող […]

̰
Հորիզոն 18.00

18:00 16.12.2019

̰
ԱԱՏՄ-ն ախտաբանաանատոմիական բաժանմունքներում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ

17:56 16.12.2019

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ընթացքում սեփական նախաձեռնությամբ հարուցել է 6 վարչական վարույթ՝ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու երկու մարզի՝ Արմավիրի և Գեղարքունիքի մի շարք հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում տիրող վիճակը։ Ուսումնասիրությունների հիմքում եղել են նաև մամուլի որոշ հրապարակումներ։ Տեսչական ստուգումներն ուղղված են եղել պարզելու՝ որքանով են պահպանված ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N11-Ն և […]

̰
Իմ հրեշտակը այսօր դարձավ 9 տարեկան. Գագիկ Սուրենյան

17:55 16.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ՝ կից նշելով. «Իմ հրեշտակը այսօր դարձավ 9 տարեկան»:

̰
Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ձմեռային զորակոչը

17:50 16.12.2019

Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով […]

̰
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում

17:48 16.12.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն […]

̰
Ամուսնու կողմից կնոջն առևանգելու դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն

17:46 16.12.2019

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Կանանց աջակցման կենտրոնի հրապարակած բաց նամակին, որում անդրադարձ է կատարվում կենտրոնի շահառու Ա. Մ.-ին, որը ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների: Կենտրոնը տեղեկացնում է, որ Ա. Մ.-ին տրամադրվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան: «2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային […]

̰
Պարզվել է բեզոարյան այծին սպանած ոստիկանի ինքնությունը

17:41 16.12.2019

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին՝ ժամը […]

̰
«ՄՏՍ TV». «Շանթ» հեռուստաընկերության և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համատեղ առաջարկը

17:28 16.12.2019

«Շանթ» հեռուստաընկերության և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից համատեղ թողարկված նոր բջջային հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ հասանելի են «Շանթ» և այլ հեռուստաընկերությունների ծրագրերը, ներառյալ բացառիկ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: Ներբեռնելով «ՄՏՍ TV» հավելվածը և բաժանորդագրվելով` հնարավորություն է ստեղծվում մինչև հունվար 31-ն անվճար օգտվել հավելվածից` չծախսելով ձեր փաթեթով նախատեսված մեգաբայթերը: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված են հայկական 12 […]

̰
BACK_TO_TOP