Բոլոր լուրերը – Page 8372 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ֆրանսիայում Bloomberg-ին միլիոնավոր եվրոների տուգանք են նշանակել ապատեղեկատվության համար

13:18 17.12.2019

Ֆրանսիայի իշխանությունները հանրահայտ Bloomberg լրատվական գործակալության նկատմամբ հսկայական տուգանք են նշանակել ընկերության կողմից ապատեղեկատվություն տարածելու պատճառով։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Դեպքը տեղի է ունեցել 3 տարի առաջ։ Գործակալությունը սխալ տեղեկություններ է տարածել շինարարական ընկերություններից մեկի մասին, թե իբր այն խոշոր խախտումներ է թույլ տվել։ Այս հրապարակումների պատճառով շինընկերության արժեթղթերի գներն ընկել են։ Ֆրանսիական […]

̰
Բաքվում կայացել է Զելենսկի-Ալիև հանդիպումը

13:10 17.12.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի լրատվական ծառայությունը: «Բաքվում սկսվել է պաշտոնական հրավերով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Զելենսկու և Ալիևի հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի նստավայրի հարակից հրապարակում: Պետությունների ղեկավարներին ողջունել է պատվո պահակախումբը: Հնչել են […]

̰
Երեկվա ելույթներից հետո պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք. Մարուքյանը՝ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մասին

13:09 17.12.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի մեկ ներկայացուցիչ ավագանու «Լույս» խմբակցությունում, և կառավարման խորհուրդը եթե որոշի, այդ ներկայացուցիչը՝ Դավիթ Խաժակյանը, պետք է դուրս գա ավագանուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սա կարևոր հարց է, հազարավոր նամակներ ենք ստանում, կուսակցության մեդիաթիմը հետևում է քաղաքացիների արձագանքներին, զեկույցներ են ներկայացվում, քաղաքացիներին ուզում […]

̰
Հորիզոն 13.00

13:00 17.12.2019

̰
Պատրիարքարանի տօնածառը զարդարուեցաւ

12:55 17.12.2019

Պատրիարքական Աթոռոյ համալիրէն ներս ամանորեան ուրախութիւնը կը սկսի Պատրիարքարանի տօնածառի եւ շքամուտքի զարդարմամբ։ Այնուհետեւ, աւանդական դարձած տեսարանը այս տարի եւս պարզուեցաւ Գումգաբուէ ներս, 16 Դեկտեմբեր 2019, Երկուշաբթի օր։ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Ընտրեալ Պատրիարք Հօր առաջնորդութեամբ կատարուած Ս. Գրային սերտողութեանց մասնակից խումբ մը տիկիններ, առաւօտեան ժամերուն փութացին Գումգաբու եւ տքնաջան աշխատութեամբ ամանորեան գոյներով զարդարեցին Պատրիարքարանը։ Աշխատութեան […]

̰
«Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի գոլի անիմացիան

12:50 17.12.2019

«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է ՍՊԱԼ-ի հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ՍՊԱԼ-ին հաղթեց 3:1 հաշվով:

̰
2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ. ՊԵԿ

12:46 17.12.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2019թ. 11 ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ։ Այդ դեպքերից  151-ը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր են հարուցվել կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։ […]

̰
Բացառվում են տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները. Էդվարդ Հովհաննիսյան

12:43 17.12.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, արձագանքելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը բացառում է տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։ «Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, դրանից հետո նոր միայն հնարավոր է լինում ստուգումների իրականացում: […]

̰
Գենդերային հավասարության համաշխարհային ինդեքսում Հայաստանը զիջել է հարևաններին

12:39 17.12.2019

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է գենդերային խզման ամենամյա ինդեքսը (Global Gender Gap Index 2020): Այստեղ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ զիջելով հարևան երկու երկրներին՝ Վրաստանին և Ադրբեջանին: Վրաստանն այս ինդեքսում զբաղեցրել է 74-րդ, Ադրբեջանը՝ 94-րդ հորիզոնականը: Տնտեսական հնարավորությունների առումով սեռերի հավասարության ցուցանիշով Հայաստանը 153 երկրների շարքում 78-րդ տեղն է զբաղեցրել, իսկ կրթություն ստանալու չափանիշով սեռերի […]

̰
Թուրքիայում միջնադարյան մզկիթը քարշակով տեղափոխել են 4 կիլոմետր

12:34 17.12.2019

Թուրքիայում որոշել են 609 տարեկան մզկիթի տեղանքում ամբարտակ կառուցել ու կարողացել են մզկիթի շենքը տեղափոխել այլ տեղ։ Հատուկ քարշակներով հնամենի շինությունը տեղափոխվել է 4 կիլոմետր։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Տեղափոխվել է Հասանքեյֆ քաղաքի Էր Ռըզք մզկիթը։ Այն կշռում է 1700, և շենքի ապահով տեղափոխության համար կիրառվել է 3 մեծածավալ քարշակ։ Դրանք հատուկ հարթեցված […]

̰
Պակիստանի նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

12:25 17.12.2019

Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է մահապատժի: Փերվեզ Մուշարաֆը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում` սահմանադրական կարգը տապալելու, հեղաշրջման, պետական դավաճանության և 2007 թվականին ապօրինի արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մեջ: Փերվեզ Մուշարաֆը Պակիստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին: Այս մասին հայտնել է DAWN.com-ը:

̰
Խաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ մենամարտից հետո ցանկացել է կծել Մաքգրեգորին

12:23 17.12.2019

UFC թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ 2018-ի հոկտեմբերին Քոնոր Մաքգրեգորի հետ մարտից հետո ցանկացել է կծել իռլանդացուն: Մաքգրեգորին հաղթելուց հետո, որը մի քանի անգամ կոպիտ արտահայտություններ է արել Դաղստանի և անձամբ Նուրմագոմեդովի հասցեին, Խաբիբը ցատկել է ութանկյունից և զանգվածային ծեծկռտուք հրահրել իռլանդացու թիմակիցների հետ: «Ես զսպում էի ինձ նախապատրաստության […]

̰
ՖԻՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Բլատերի և Պլատինիի դեմ

12:18 17.12.2019

ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի դատարան հայց է ներկայացրել կազմակերպության նախկին նախագահ Ժոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի դեմ ՝ պահանջելով նրանցից վերադարձնել 2 միլիոն շվեյցարական ֆրանկ: Այս մասին հայտնում են ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: 2015-ի վերջին Պլատինին, ով նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն էր, և Բլատերը էթիկայի հանձնաժողովի որոշմամբ հեռացվել էին ֆուտբոլային գործունեությունից: Հեռացման հիմք է հանդիսացել Բլատերի […]

̰
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

12:04 17.12.2019

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Տոնոյանին կալանավորելու որոշումը: Հիշեցնենք, որ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է նոյեմբերի 21-ին:

̰
«Ներուժ» ծրագիրը մեկնարկեց

11:59 17.12.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը  «Ներուժ» ծրագրի մեկնարկի ժամանակ նշեց՝ ինքն իր համար արձանագրել է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ իր մտքում, սրտում ու հոգում մի երազանք ունի՝ ինչ-որ կերպ կապվել մայր հողին՝  գալ, ապրել, թեկուզ այցելել: Եվ ահա «Ներուժ» ծրագրով հնարավորություն են տվել նորարարական միտք ունեցող ու մայր հողին կապվել ցանկացող մեր հայրենակիցներին: https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/845122379267532/

̰
Արթուր Պետրոսյանը նշում է 48-ամյակը

11:56 17.12.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկար է տարածել՝ կից նշելով. «Այսօր լեգենդար Արթուր Պետրոսյանը նշում է իր ծննդյան 48-րդ տարեդարձը: Ծնունդդ շնորհավոր, 7 համարի գյումրեցի»:

̰
Դատարանում կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

11:53 17.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում […]

̰
Աշխարհի ամենտարեց զույգը նշում է ամուսնության 80-ամյակը

11:46 17.12.2019

ԱՄՆ-ում բնակվող աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը`106-ամյա Ջոնը և 105-ամյա Շառլոտ Հենդերսոնը, նշում են իրենց ամուսնության 80-ամյակը: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ապագա զույգը հանդիպել է Տեխասի համալսարանում 1934 թվականին և ամուսնացել 1939 թվականին: Բարեկամները նշում են, որ նրանք իսկապես շատ երջանիկ են։ Ի պատիվ հոբելյանի՝ Ջոնը 1920-ականների Roadster երկտեղանոց ավտոմեքենայով զբոսանքի է տարել Շառլոտին և […]

̰
Ադրբեջանը բլոգերական որս է սկսել

11:39 17.12.2019

Ադրբեջանը շարունակում է հաշվեհարդար տեսնել Իլհամ Ալիևի վարչակարգին քննադատող ոչ միայն ադրբեջանցի, այլև օտար երկրների քաղաքացիների նկատմամբ: Օրերս Ուկրաինայից առևանգվել է բլոգեր Էլվին Իսաևը, ապա ադրբեջանական միգրացիոն ծառայությունները հայտնել են, որ նա իրենց մոտ է: Բլոգերին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել: Ադրբեջանը նորից որս է սկսել քաղաքական վերլուծաբանների և բլոգերների նկատմամբ: Սա իսրայելցի ճանապարհորդ Ալեքսանդր […]

̰
Նախագահը ստորագրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

11:36 17.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից։

̰
ԱԺ պատվիրակությունը ճանաչողական այցով Գերմանիայում էր

11:30 17.12.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը իմ գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին՝ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, […]

̰
̰
Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը պատրաստ է

11:22 17.12.2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա է եղել երկրի վարչապետ Սինձո Աբեն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Այնտեղ են անցկացվելու Տոկիո-2020-ի բացման և փակման արարողությունները: Վերակառուցումից հետո մարզադաշտը հյուրընկալում է 68 հազար հանդիսական: «Օլիմպիականում» կկայանան նաև Տոկիո-2020-ի ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները: Հիշեցնենք, որ 32-րդ […]

̰
Ձեր արևն էլ հետ բերեցինք, հիմա ի՞նչ կուզեք․ Սուրենյան

11:20 17.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Ահա, ձեր արևն էլ հետ բերեցինք, հիմա ի՞նչ կուզեք?»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2826626357400595

̰
Դեկտեմբերի 16-17-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք

11:10 17.12.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 6, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ծեծի՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, […]

̰
ԼՀԿ-ն քննարկում է Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը

10:53 17.12.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»:

̰
Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ. Երևանի քաղաքապետարան

10:45 17.12.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ: Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի: «Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար և սպասում ենք ևս 8-ին, որոնցից […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

10:32 17.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված անզիջում պայքարը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին […]

̰
Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

10:28 17.12.2019

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջարվել 2004թ. ծնված անչափահասին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի  և պարանոցի ձախ  կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ […]

̰
Ուրեմն հագնում եք ձեր հին շորերը ու ուղիղ դեպի դպրոց՝ ճաշարանը ձեր ուժերով վերանորոգելու․ Վարազդատ Կարապետյան

10:15 17.12.2019

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, այսօր ստացա հինգերորդ նամակը, որում դպրոցներից մեկի աշակերտների ծնողները ֆինանսական աջակցություն են ուզում, որ ճաշարանը վերանորոգեն։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը շինանյութ է տվել դպրոցներին՝ հույսով, որ ծնողներն իրենց ուժերով (նաև՝ ֆիզիկական) վերանորոգեն ճաշարանը։ Հիմա հերթով մեր մարզի բոլոր դպրոցների ծնողները ինձնից գումար են […]

̰
BACK_TO_TOP