Բոլոր լուրերը – Page 8371 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Պլաստիկե աղբի սպառնալիք` օվկիանոսի յուրաքանչյուր ալիքի հետ

18:10 17.12.2019

Պարզապես սարսափելի է տեսնել, թե ինչպես են պլաստիկ շշերը կեղտոտում Համաշխարհային օվկիանոսը: Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Հնդկական օվկիանոսի հարավաֆրիկյան ափի անմխիթար վիճակը: Օրեցօր վիճակն ավելի է վատթարանում: Ալիքները գալիս են դեպի կեղտոտ ափը՝ ավազին թողնելով հարյուրավոր շշեր և այլ պլաստիկ արտադրանք: Յուրաքանչյուր շիշ ավելի է աղտոտում առանց այն էլ աղտոտված ափը, […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ 

18:06 17.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների […]

̰
Հորիզոն 18.00

18:00 17.12.2019

̰
Ադրբեջանի դպրոցները չինական գլոբուսներ են ստացել, որոնցում Արցախն ու Նախիջևանը Հայաստանի մաս են

17:58 17.12.2019

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը։ Թե ինչպիսի ոռնոց է այս […]

̰
Զուրաբիշվիլին առաջարկել է կուսակցություններին ընտրացուցակներում ընդգրկել սփյուռքի ներկայացուցիչների

17:54 17.12.2019

Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցում հրավիրված ԵԽԽՎ համաժողովի ժամանակ Վրաստանի նախագահը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Սփյուռքի ներկայացուցիչներին Վրաստանի քաղաքական, հասարակական կյանքի մեջ ներքաշելու, ակտիվ մասնակից դարձնելու համար Զուրաբիշվիլին հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Նա քաղաքական բոլոր կուսակցություններին առաջարկել է ընտրացուցակների առաջին 15 թեկնածուների ցանկում ընդգրկել  սփյուռքի ներկայացուցիչների: Նախագահի հավաստմամբ` պետք է աջակցել սփյուռքի նախագծերին, ստեղծել պայմաններ, […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում ստուգումներ են անցկացվում պայթյունի ահազանգի պատճառով

17:44 17.12.2019

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ստուգումներ են իրականացվում այն բանից հետո, երբ անանուն զանգ է ստացվել ականի տեղադրման վտանգի մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ՝ ներկա պահին օդանավակայաններում աշխատում են շնաբանները: Օդանավակայանները աշխատում են նորմալ ռեժիմով: Չեն իրականացվել տարհանման աշխատանքներ: Նավերի, մետրոյի կայարանների, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
Վրաստանի ՊԱԾ-ը պատգամավոր Հենզել Մկոյանի ընկերության գործով հետաքննություն է սկսել

17:34 17.12.2019

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննություն է սկսել իշխող «Վրացական երազանքի» Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերության գործով, հայտնում է «Ալիք Մեդիան»` վկայակոչելով sknews.ge գործակալությանը: Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական ​​գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերությունից: Նշանակալի է, որ Հենզել […]

̰
Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը

17:27 17.12.2019

Դեկտեմբերի 17-ին ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն` նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկների առաջին խմբաքանակին շնորհավորելու էին եկել Պաշտպանության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հրամանատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը, ՊԲ-ի ավագ գնդերեցը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհավորելով օրվա հերոսներին, բանակի հրամանատարի տեղակալներն ու միջոցառման մյուս բանախոսները արժևորել են […]

̰
Հունվարից նոյեմբեր ամիսներին 46 մլրդ 800 մլն դրամ է վերականգնվել պետբյուջե. ՊԵԿ

17:22 17.12.2019

Պետական եկամուտների կոմիտեն 2019թ. 11 ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնել շուրջ 46,8 մլրդ դրամ` նախորդ տարվա 24,5 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2019-ի 11 ամիսների ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, մաքսային, հարկային իրավախախտումների ու տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Այս տարի աշխարհում 49 լրագրող է սպանվել. Reporters Without Borders

17:10 17.12.2019

2019թ. աշխարհում սպանվել է 49 լրագրող, ևս 389-ը բանտերում են, իսկ 57-ն էլ պատանդ է վերցված: Այդ մասին վկայում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա հաշվետվությունը: Նշվում է, որ այս տարի սպանված լրագրողների թիվը ամենափոքրն է 2003 թվականից ի վեր: Ցուցանիշը 44 տոկոսով քիչ է նախորդ տարվա համեմատ: Այս ցուցանիշը, նախ և առաջ, ռազմական գործողություններում […]

̰
Քննարկվել է ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

17:06 17.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը: Այնուհետև Ատոմ […]

̰
Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվի կրճատման մասին. Լինդսի Գրեհեմ

17:00 17.12.2019

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվաքանակի կրճատման մասին: Նա նշել է, որ դա կարող է սկսվել մինչև այս տարեվերջ: Այս մասին հայտնել է Global News-ը: Գրեհեմի խոսքերով՝ նախագահ Թրամփը զինվորականների թիվը 12 հազարից կկրճատի մինչև 8600-ի: Միևնույն ժամանակ, Գրեհեմը հանդես է եկել […]

̰
Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում

16:53 17.12.2019

«Մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, նպատակահարմար էլ չենք գտնում քննարկել: Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը: Նրանք կարծում են՝ եթե այստեղ ինչ-որ քաղաքական խնդիր կտեսնեն, երկու ուժերը հանդիպում կունենան իրենց […]

̰
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արձագանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի անդրադարձին

16:44 17.12.2019

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) ողջունում և լիովին կիսում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված և 12-ին հրապարակված 4-րդ գնահատման զեկույցում հնչեցված այն գնահատականները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացին: Այս մասին հայտնում են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն […]

̰
Մեր երկրի միասնության վերականգնման համար պետք է օգտագործենք բոլոր գործիքները. Գախարիա

16:36 17.12.2019

«Ամեն ինչ ընդունելի է, պատերազմից բացի»,- ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան` ելույթ ունենալով «Դեսպանների համաժողով-2019»-ին: Նա նշել է, որ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար պետք է իրականացվեն հանգիստ և ողջամիտ քայլեր: «Մենք պետք է հասկանանք մեկ բան, որ ամեն ինչ ընդունելի է, բացառությամբ պատերազմի: Մեր քաղաքականությունը պետք է լինի միանգամայն հանգիստ, ողջամիտ, պետք է […]

̰
Ղրիմի համար մղված պայքարում ընկած հայ հերոսի աճյունը փոխանցվեց հարազատներին

16:32 17.12.2019

Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ղրիմի մարտերի ժամանակ մահացած կարմիրբանակայինների աճյունների փոխանցումը Հայաստանի նրանց հարազատներին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Արարողությանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, նաև Ղրիմի ղեկավարությունը, այդ թվում՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Կարմիրբանակայիններից մեկի՝ Երվանդ Հարությունյանի մասունքները հայտնաբերվել են «Խաղաղության հերթափոխ» արշավախմբի անդամների կողմից: Հարությունյանը Ակ-Մոնայի մարտերի մասնակից է եղել 1942թ. հունվարից […]

̰
ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ՀՀ-ի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ

16:26 17.12.2019

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում: Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի […]

̰
Դահուկով՝ կանաչ խոտի վրա. Սուրենյանը Ծաղկաձորից լուսանկար է հրապարակել

16:14 17.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից և հումորային գրառում արել: Լուսանկարում մարդիկ դահուկներով կանգնած են կանաչ խոտի վրա: «Ծաղկաձոր»,- գրել է Սուրենյանը:

̰
Ընդդիմությունը փորձել է վրաններ տեղադրել Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց․ կան ձերբակալվածներ

16:08 17.12.2019

Թբիլիսիի քաղաքապետարանում ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվել է ընդդիմադիր 4 ակտիվիստ: Իրավիճակը քաղաքապետարանում լարվել էր այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցության անդամներն ու քաղաքական ակտիվիստները փորձել են վրան տեղադրել իշխող կուսակցության անդամ Էրեկլե Կուխիանիձեի գրասենյակում: Ընդդիմությունը պահանջել է նրանից ներողություն խնդրել Ցխինվալում արդեն 39 օր բանտարկված վրացի բժշկի ու նրա ընտանիքի անդամների հասցեին արված վիրավորական […]

̰
Օզիլի թվիթի պատճառով Չինաստանում չեն ցուցադրել «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը

16:00 17.12.2019

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը չեղյալ է հայտարարել «Արսենալն» ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման հեռարձակումն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը մեղադրեց Պեկինին ույղուրների իրավունքները խախտելու մեջ: Ըստ ֆուտբոլիստի՝ Չինաստանի իշխանությունները փակում են ույղուրական մզկիթներն ու դպրոցները և ստիպում  նրանց ապրել համակենտրոնացման ճամբարներում: Անգլիական ակումբի ղեկավարությունը շտապեց հավաստիացնել, որ կիսապաշտպանի ասածը բացառապես նրա անձնական կարծիքն է, հայտնում […]

̰
Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին իրենց պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխարինել

15:56 17.12.2019

ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում միջնորդեցին Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինել: Իբրև գրավ նրանք առաջարկեցին 1 մլրդ 650 մլն 950 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույք: «Եթե չի արդարացնի իրեն, վերցրեք, գույքը տվեք պետությանը»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ այս քրեական գործից անջատվել է Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը։ […]

̰
Բախումներ Լիբանանում իրավապահների և ցուցարարների միջև

15:56 17.12.2019

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները: Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են անվադողեր և ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրել են մի շարք խանութների ցուցափեղկերը: Ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Լիբանանում արդեն մի քանի շաբաթ է` […]

̰
Դեմոկրատները հրապարակել են Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ամբողջական զեկույցը

15:50 17.12.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերի հանձնաժողովը, որում դեմոկրատները մեծամասնություն են, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ ամբողջական զեկույցը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: 658 էջանոց թղթում հանձնաժողովի անդամները սահմանում են նախագահին իմպիչմենտի ենթարկելու իրավական հիմքերը, մեղադրում են Թրամփին՝ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու համար: Զեկույցում նշվում է, որ Թրամփի գործողությունները «խաթարում են […]

̰
28-ամյա երիտասարդը հարսանյաց հանդեսի ժամանակ կրակոցներ էր արձակել

15:46 17.12.2019

Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման է ենթարկել բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է […]

̰
Էյֆելյան աշտարակն այսօր այցելուների չի ընդունի

15:44 17.12.2019

Ֆրանսիայում ընթացող համազգային գործադուլային շարժման պատճառով Էյֆելյան աշտարակն այսօր փակ է: Այս մասին հայտնում է Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջը: Աշտարակի հարթակը շարունակում է բաց մնալ այցելուների համար: ?? En raison du mouvement de grève national, je suis fermée aujourd’hui. Mon parvis reste néanmoins accessible gratuitement. ?? Due to a national strike, I’m closed today. Access […]

̰
Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն «ամոթալի» են համարել Թուրքիայում

15:32 17.12.2019

Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը հարցազրույց է տվել ռուսական «360» հեռուստաալիքին։ Նա ամոթալի է համարել Էրդողանի այն կարծիքը, թե պետք է հավասարության նշան դնել 1915 թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև, հայտնում է Rusarminfo-ն: Նա նշել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է […]

̰
Մանվել Գրիգորյանը բժշկական կենտրոնից դատարան չտեղափոխվեց

15:31 17.12.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է օգտվել Նաիրի ԲԿ-ի սննդակարգից, օգտվում է տնից ուղարկած հանձնուքներից: Այսօրվա դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը։ Դատական նիստը կես ժամով ընդմիջվել էր, որ ամբաստանյալի առողջական վիճակը հետազոտվի, և հասկանալի դառնա դատական նիստին նրա մասնակցության հնարավորությունը։ Նիստը վերսկսվեց, սակայն ամբաստանյալը բժշկական կենտրոնից […]

̰
Ինչո՞ւ է մտահոգված Հայաստանի Հելսինկյան կոմիտեն

15:24 17.12.2019

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտնում է, որ 2015թ․ մարտի 28-ին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել էին Էդգար Դավթյանին՝ վերջինիս կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտում կատարելու համար։ Էդգար Դավթյանին տուգանելու շուրջ տեղի էր ունեցել վիճաբանության, որը վերածվել էր ոստիկանության ծառայողների հետ քաշքշուկի։ Քաշքշուկի ժամանակ ճանապարհային ոստիկան Արտակ Ղազարյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Էդգար Դավթյանի նկատմամբ կիրառել էր […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին

15:10 17.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինստիտուտի հետ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և խնդիրների շուրջ: Արևելք-Արևմուտք ինստիտուտը միջազգային հեղինակավոր թինք-թենք (think tank) է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես, կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության […]

̰
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ՔԿՀ

15:09 17.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա հայտնեց, որ Քոչարյանը վերադարձել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

̰
BACK_TO_TOP