17:12 16.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները […]
17:06 16.12.2019
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ ստացվեցին։ Մի դեպքում` դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները դեպքերից ժամեր անց արդյունք […]
17:02 16.12.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն արձանագրում է, որ մեր իրականության մեջ վարչապետի տիկին «աշխատելը» անասելի բարդ է: Ըստ նրա` անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ինքը լրջորեն մտածած չլինի, այսպես ասած, «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին, բայց ամուսինը բառի բուն […]
17:00 16.12.2019
Երևանում գիշերային ժամերին գործունեություն ծավալող օբյեկտներից քաղաքապետարանը կպահանջի պահպանել գիշերային անդորրն ապահովելու ժամեր: Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 07:00-ն: Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագիծը զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն մինչև 6 մլն դրամով:
16:54 16.12.2019
Բենզինի թանկացումից հետո Իրանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ սպանվել է 304 մարդ։ Այս մասին նոր եզրակացություն է ներկայացրել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Վիրավորների թիվը, ըստ նույն զեկույցի, մի քանի հազար է։ Սպանությունները, ըստ իրավապաշտպանների, եղել են ոչ միայն ցույցերի օրերին՝ նոյեմբերի 15-18 ժամանակահատվածում, այլևս «դրանց հաջորդած բռնաճնշումների» ժամանակ։ Կազմակերպության նախորդ զեկույցում նշվում էր, որ […]
16:48 16.12.2019
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից […]
16:46 16.12.2019
Նախորդ շաբաթ վերջապես հանգուցալուծվեց Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այդ աթոռը փաստացի թափուր էր ավելի քան 11 տարի, այն օրից, երբ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հայտնվել էր հիվանդանոցում` տառապելով անբուժելի հիվանդությամբ: «Շանթ» ՀԸ հաղորդավար Նաիրի Հոխիկյանն ամբողջացրել է Պոլսո Հայոց պատրիարքի աթոռի շուրջ ծավալված 11-ամյա գործընթացները՝ եկեղեցական կանոնակարգերից մինչև քաղաքական […]
16:37 16.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ […]
16:35 16.12.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունների օրակարգում Դավոսի տնտեսական համաժողովին մեկնելու մտադրություն նշված չէ։ Այս մասին այսօր տեղեկացրել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Համաժողովն անցկացվելու է 2020 թվականի հունվարի 21-24 հատվածում, և մինչ այս հայտնի չէր՝ Պուտինն այնտեղ կմեկնի՞, թե՞ ոչ։ ՌԴ նախագահի օգնականը մինչ այս հայտնել էր, որ դեռ պարզ չէ, թե որ պաշտոնյան […]
16:34 16.12.2019
Նյու Յորքում մահացել է կոմպոզիտոր, էլեկտրոնային երաժշտության առաջամարտիկներից մեկը՝ հիթային Popcorn-ի հեղինակ Գերշոն Քինգսլին: Նա մահացել է 98 տարեկանում, գրում է Billboard-ը: Քինգսլին ծնվել է 1922-ի հոկտեմբերի 28-ին գերմանական Բոխում քաղաքում: 1946-ին կոմպոզիտորը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Սովորել է Լոս Անջելեսի կոնսերվատորիայում, այնուհետ տեղափոխվել է Նյու Յորք և սկսել աշխատել Բրոդվեյում որպես մյուզիքլների երաժշտական ղեկավար: […]
16:22 16.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե: Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ քրգործն արդեն վարույթ է ընդունվել։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև […]
16:20 16.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին, շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում […]
16:10 16.12.2019
Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը որոշել է մեկուսարանից դուրս չթողնել նախկին ուսանողուհու սպանության մեջ մեղադրվող պատմաբան Օլեգ Սոկոլովին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Սոկոլովի փաստաբանը փորձել է իր պաշտպանյալի համար հասնել տնային կալանքի, սակայն դատարանը որոշել է վերջինիս թողնել անազատության մեջ՝ բանտում: Հիշեցնենք, որ պատմաբան Օլեգ Սոկոլովը, որը դասախոսում է բուհում, կրակելով սպանել է իր ուսանողուհուն՝ […]
16:08 16.12.2019
«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկաներին դիմեց՝ ընդգծելով. «Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով […]
16:00 16.12.2019
Գյումրեցի Արթուր Մուրադյանի տան բակում գտնվող մի փոքրիկ սենյակում են ծնվում վիրտուալ գաղափարները, որոնք հետո նա իրականություն է դարձնում: Այստեղ մի ամբողջ հավաքածու կա` պատրաստված բնական փայտից ու խեժից, իսկ դրանք սովորական գործեր չեն. գեղանկարչին հատուկ վարպետությամբ Արթուրը կարողանում է այս մատնաչափ զարդերի մեջ «թաքցնել» մի ողջ անտառ, դաշտեր, հիասքանչ բնության այլ տեսարաններ: Բացառապես ձեռքի […]
15:46 16.12.2019
Մադոննային լուսանկարել են ԱՄՆ Մայամի քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում իր նոր ընտրյալի` 26-ամյա պարող Ահլամալիկ Ուիլյամսի ընկերակցությամբ, որն աշխատում է իր թիմում: Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հայտնվել էին դեռ ամռանը, գրում է Daily Mail-ը: Այժմ սիրահարները կարծես որոշել են ցրել կասկածները: View this post on Instagram Madonna with her new toy boy […]
15:40 16.12.2019
Երևանի ավագանին հավանություն տվեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ըստ այդ պայմանագրի` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամը» մտադիր է նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետևյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք […]
15:35 16.12.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է՝ իրեն Մերձբալթիկայում փորձել են կալանավորել և առևանգել: Նման փորձերի կազմակերպիչը, ըստ Լապշինի, Բաքուն է: Բլոգերը հիշեցնում է՝ դեկտեմբերի 12-ին Կիևում առևանգել են ադրբեջանցի թալիշ բլոգեր Էլվին Իսաևին, տեղափոխել Բաքու: Լապշինն իր աղբյուրներից տեղեկացնում է՝ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հերքում է Իսաևին Ադրբեջանին արտահանձնելու փաստը, ինչը նշանակում է, […]
15:26 16.12.2019
«Նախագահը, որը որևէ կուսակցության անդամ չէ, չպետք է խառնվի քաղաքական կուսակցությունների տեսակետներին»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` ի պատասխան լրագրողների՝ ընտրական համակարգին վերաբերող հարցին՝ նաև խուսափելով պատասխանել, թե ընտրական որ համակարգին է նախապատվություն տալիս: «Որպես նախագահ` ես իրավունք չունեմ իմ կարծիքը պարտադրել հասարակությանը կամ քաղաքական կուսակցություններին: Ես կցանկանայի, որ լուծում գտնվի այս հարցում, ինչպես […]
15:18 16.12.2019
Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: «Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավարապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական […]
15:13 16.12.2019
2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Բելառուսի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում Բրեստ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը, որի հիմնական նպատակը հանդիսացել է Բրեստ քաղաքում կազմակերպված միջազգային կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված նախաքննություն իրականացնող մարմինների կադրերի պատրաստմանը […]
15:08 16.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու արտահերթ նիստին հերթական ելույթն ունեցավ ամբիոնի մոտից. «Պարո՛ն քաղաքապետ, առաջին և հիմնական պատճառը ամբիոնից ելույթ ունենալու նա է, որ Ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացիս նստած, որովհետև չեմ կարող կողքերս նայելով խոսել: Պարո՛ն քաղաքապետ, այդ Ձեզ էր կոմֆորտ ՀՀԿ-ի հետ: Դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին […]
15:07 16.12.2019
Ո՞ր դեպքում պետք է պատժվի ատելության խոսքի քարոզը, երբ այն ուղղված է խոցելի խմբերի՞, թե՞ բոլորի, այդ թվում՝ քաղաքական գործիչների դեմ: Հարցն այսօր բուռն քննարկման թեմա է դարձել ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշել է հեղափոխությունից հետո ատելության խոսքի դրսևորումները, «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը նրան հիշեցրել […]
15:06 16.12.2019
Դեկտեմբերի 16-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ պատրաստ է դատախազությանը նյութեր տրամադրել ստորագրության կեղծման մասին: Խաժակյանի խոսքերով՝ այդ նյութերը վերաբերում են դատախազությանն իր ուղերձին քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության շրջանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ապօրինի որոշումների մասին: «Ըստ էության, որոշումներն ընդունվել են քաղաքապետի անունից, բայց ստորագրությունը նրանը […]
15:00 16.12.2019
Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը համալրվել է նոր գույքով։ Սա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան նվերն է ուսումնական հաստատությանը։ Դեսպանատան ֆինանսավորմամբ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունն անցնող տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին ուսումնարանի 8 դասասենյակ, 3 արհեստանոց, դահլիճը, գրադարանը, ուսուցչանոցն ու բուֆետն է կահավորել։ Գույքը արհեստագործական ուսումնական հաստատության համար կարևոր է ոչ միայն որպես նյութատեխնիկական բազա, այլ որպես ուսումնական […]
15:00 16.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին: Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ […]
14:50 16.12.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքերով՝ հասույթը ծառայեցնելու են հիմնադրամի ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծեց, որ նմանատիպ բարեգործական […]
14:39 16.12.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և խորհրդի հետ համատեղ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու է մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր, մրցույթներ և այլն: Այդ նպատակով նախաձեռնած առաջին միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ դեկտեմբերի […]