Բոլոր լուրերը – Page 8376 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

Բոլոր լուրերը

Էրդողանը Բաքու կգնա՝ Ալիևի հետ ֆուտբոլ նայելու

12:17 16.12.2019

Թուրքիայի նախագահը խոստացել է Բաքու մեկնել հունիսին՝ Ադրբեջանի գործընկերոջ հետ ֆուտբոլ նայելու։ Այս մասին նա ասել է թուրքական մամուլին տված հարցազրույցում։ Խոսքը Թուրքիա-Իտալիա հանդիպման մասին է, որ կայանալու է UEFA Euro 2020 մրցաշարի ընտրական փուլում։ «Ես խոսել եմ իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ։ Նա սպասում է ինձ։ Ինշալլահ, ես կգնամ այնտեղ»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի […]

̰
Ֆրեդին դուր է եկել Նաիրա Զոհրաբյանի օծանելիքի բույրը

12:14 16.12.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ֆրեդ անունը կրող ձիու հետ՝ կից նշելով. «Ֆրեդին, փաստորեն, դուր է եկել Francis Kurkdjian-ի Baccarat-ի բույրը»:

̰
Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում. Մաշալյան

12:00 16.12.2019

Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, հայտնում է Ermenihaber-ը: Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես […]

̰
Կռունկի 16-տոննայանոց հարթակն ընկել է հանդիպակաց մեքենաների վրա. կա զոհ և վիրավորներ

11:58 16.12.2019

Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգ-Կուրգան ավտոմայրուղու վրա:

̰
Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է Հայաստանի «միեղջյուրին»

11:54 16.12.2019

Վայրի բնության պահպանության հիմնադրամի՝ Հայաստանում տեղադրած տեսախցիկները նորից ֆիքսել են բեզոարյան այծին, որը միայն մեկ եղջյուր ունի։ Նրանք տեսանյութը տեղադրել են իրենց էջում։ https://www.facebook.com/wwfarmenia/videos/713531245836867/?v=713531245836867

̰
Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին

11:46 16.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին 36 անգամ դատի է տվել 8 տարվա ընթացքում: Էրդողանի բոլոր դատական հայցերի համար հիմք են ծառայել Քըլչդարօղլուի ելույթները, որոնցից շատերի ընթացքում, ըստ Էրդողանի, արվել են իր անձին ուղղված վիրավորական արտահայտություններ, տրվել են սուտ կամ զրպարտիչ տեղեկություններ և այլն: Այս մասին […]

̰
Մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը

11:32 16.12.2019

Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրելու մասին, Երևանի տարբեր հասցեներում գտնվող բնակարանների անհատույց օտարման և այլ հարցեր։  

̰
Անասնապահությամբ զբաղվելու համար 1000 ընտանիքի աջակցություն կտրամադրվի

11:30 16.12.2019

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելուն զուգահեռ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր է ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։ Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական […]

̰
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

11:24 16.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի […]

̰
Ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել. Աննա Հակոբյան

11:14 16.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից՝ նշելով, որ դրանով ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: «Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի […]

̰
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց

11:08 16.12.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 41-ամյա Վիլեն Շ․-ն որը սեպտեմբերի 27-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:

̰
Բարսելոնի փողոցները հեղեղել են շուրջ 2 հազար բայքեր Սանտա Կլաուսներ

11:00 16.12.2019

Միջոցառումը կազմակերպվում է արդեն 6 տարի:

̰
Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ

10:53 16.12.2019

Լրագրող Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․ «Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն, ի դեպ, շատերն են նշում: Ուրեմն՝ գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է՝ մեքենան, որը պետք է դուրս […]

̰
ԱՄՆ-ի հատուկ պատվիրակը Հյուսիսային Կորեային բանակցությունների կոչ է արել

10:51 16.12.2019

Վերջին օրերին կողմերի միջև լարվածությունն աճել է Փհենյանի իրականացրած մի շարք հրթիռային փորձարկումներից և ԱՄՆ-ի նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններից հետո:

̰
Բեյրութում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահների միջև. կան վիրավորներ

10:42 16.12.2019

Լիբանանում ցույցերը շարունակվում են՝ չնայած բողոքի ակցիաների ֆոնին երկրի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական էր տվել:

̰
«Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար

10:33 16.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ […]

̰
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

10:29 16.12.2019

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ  Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Պաշտպանները բողոքարկել էին նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի […]

̰
Հրդեհ Գեղհովիտ գյուղում․ տանտիրուհին այրվածքներով հոսպիտալացվել է

10:23 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել են խոհանոցի կախովի […]

̰
Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

10:06 16.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող […]

̰
Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կրկին չեն հասել համաձայնության

09:59 16.12.2019

Վրաստանում երեկ տեղի ունեցած բանակցությունների երրորդ փուլում իշխանությունն ու ընդդիմությունը բազմամանդատ ընտրական շրջանների վերաբերյալ համաձայնության չեն հասել: Այս մասին հանդիպման ավարտից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, փոխանցում է Ալիք Մեդիան։ Թալակվաձեի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը ներկայացրել են այն փաստարկները, որոնց պատճառով բազմամանդատ ընտրական շրջաններ ստեղծելու մասին նախաձեռնության իրականացումը, իշխանության կարծիքով, խնդիրներ կառաջացնի: […]

̰
Վթար Ալեք Մանուկյան փողոցում. կա տուժած

09:53 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուստամ Ա., ծնված 1990 թ.) բախվել […]

̰
Հնդկաստանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով մոտ 70 մարդ է տուժել

09:37 16.12.2019

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գիշերը բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ուսանողների միջև։ Վնասվածքներ է ստացել մոտ 70 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Ցուցարարների բազմությունը ցրելու համար ոստիկանությունը գործածել է ռետինե մահակներ և արցունքաբեր գազ։ Նշվում է, որ քաղաքում անկարգությունների էպիկենտրոնը եղել է Ջամիա Միլլիա Իսլամիա (JMI) համալսարանը, որտեղ […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

09:24 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին` ժամը 20:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղի Պուշկինի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշը

09:11 16.12.2019

U.S.News պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենահզոր երկրների վարկանշային աղյուսակը։ Այն կազմվել է BAV Group-ի և Փենսիլվանիայի համալսարանի Wharton դպրոցի վերլուծաբանների կողմից։ Հիմքում ընկած են եղել տնտեսությունների, քաղաքական դաշտի վրա ազդեցության, ռազմական հզորության, աշխարհում առաջատարության և միջազգային դաշինքների մասնակցության գնահատականները։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Չինաստանը։ Թոփ տասնյակում են ընդգրկվել նաև […]

̰
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:54 16.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով 37 մարդ է տուժել

08:46 16.12.2019

Ֆիլիպիններում կիրակի տեղի ունեցած 6․8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Manila Bulletin-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 6-ամյա աղջնակի մահվան մասին։ Ոստիկանության փոխանցմամբ՝ բոլոր տուժածները գտնվել են Դավաո Դել Սուր նահանգում։ Նահանգում առկա են էլեկտրամատակարարման խափանումներ։ Ստորգետնյա ցնցումը մի քանի շենք է վնասել։ Էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ բնակավայրից 5 […]

̰
Անկարան Վաշինգտոնին սպառնացել է փակել 2 ռազմաբազաների հասանելիությունը

08:34 16.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք (Ադանա նահանգ) և Քուրեջիք (Մալաթիա նահանգ) ռազմաբազաների հասնելիությունը, եթե անհրաժեշտություն լինի (ԱՄՆ-ի կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանման դեպքում)։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ունի ամերիկացիների հասանելիությունն այդ երկու ռազմական օբյեկտներին չերկարացնելու իրավունք։ Պենտագոնն արձագանքել է սպառնալիքներին՝ նշելով, որ չնայած […]

̰
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է հնդկացիների ցեղասպանության ճանաչմամբ

08:20 16.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է պետական մակարդակով ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում՝ ի պատասխան ԱՄՆ սենատի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ ԱՄՆ-ի բնիկների ոչնչացումը Թուրքիայի նախագահն անվանել է «ԱՄՆ-ի խայտառակություն»։ Նա նաև հիշեցրել է Ալժիրում զանգվածային սպանությունների և Սենեգալում ստրկավաճառության համար ֆրանսիացիների պատասխանատվության մասին։ «Մենք կասենք, որ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:11 16.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ […]

̰
Հայտնաբերել են Երկիր մոլորակի ամենախոր խոռոչը

23:57 15.12.2019

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Երկրի ամենախոր խոռոչը: Այն գտնվում է Արևելյան Անտարկտիդայում: Այս մասին հայտնում է ВВС-ն: Խոռոչի խորությունը կազմում է 3,5 կիլոմետր, լայնքն էլ 100 կմ է: Այն լցված է սառույցով: Այդ կետից ավելի խորը օվկիանոսային խոռոչներն են: Նշվում է, որ այդ բացահայտումը կարևոր է այն ուսումնասիրության համար, թե ինչպես կփոխվի Հարավային կիսագունդը:

̰
BACK_TO_TOP