10:29 16.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։
Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»:
Պաշտպանները բողոքարկել էին նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Այն նույնպես մերժվեց։
19:54 08.08.2025
Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում երեք սեթում պարտվել է աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնին (7-6, 4-6, 6-7): Խաչանովը ATP մրցաշարերի եզրափակիչ էր դուրս եկել 11-րդ անգամ։ Իսկ «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում երրորդ անգամ էր։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ ...
19:37 08.08.2025
Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացիՕգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...
19:22 08.08.2025
Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածըՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...
19:14 08.08.2025
Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան ԱրաբիաՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...
19:07 08.08.2025
Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստըԱրդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...
18:58 08.08.2025
41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ – Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ […] ...