Բոլոր լուրերը – Page 8382 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Հայտնի է 2019 թվականի լավագույն ֆիլմը

19:10 13.12.2019

The Hollywood Reporter պարբերականի կինոքննադատ Թոդդ Մակքարտնին կազմել է 2019 թվականի լավագույն ֆիլմերի վարկանշային աղյուսակը: Աղյուսակը գլխավորել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Կինոնկարը մեծ էկրան էր բարձրացել 2019-ի ամռանը: Երկրորդ հորիզոնականում Բեն և Ջոշ Սաֆդիների կրիմինալ թրեյլերն է: Երրորդ հորիզոնականում ռեժիսոր Գրետա Գերվիգի […]

̰
Մայորն ապօրինի կերպով երկարաձգել է ՀՀ-ից բացակայող քաղաքացիների զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները

19:05 13.12.2019

Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել են ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց […]

̰
Ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին. Փաշինյան

18:58 13.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը: Վարչապետը նախ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: «ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Եվ ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև […]

̰
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

18:53 13.12.2019

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, հայտնում է Ermenihaber-ը: Դիվանագիտական աղբյուրներին հղում տվող թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ԱՄՆ-ի դեսպանին հայտնել է  Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական […]

̰
Հորիզոն 18:00

18:48 13.12.2019

̰
Տարածքային կառավարման փոխնախարարը՝ Բաքվում ՏՐԱՍԵԿԱ-ի նիստին մասնակցելու և տպավորությունների մասին

18:45 13.12.2019

Նախորդ շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ այդ ժողովին մասնակցում էին նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնող երեք պատվիրակներից մեկն էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Հենց նրա հետ է SHANTNEWS.am-ի տաղավարում զրույցը:  

̰
«Բոյկոտում ենք». ե՞րբ է վատացել Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը

18:37 13.12.2019

Քրեական վերաքննիչ դատարանը, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժման բողոքարկումը: Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Այդ խոսքից անմիջապես […]

̰ ̰
Շիրակի մարզում տնտեսական ակտիվության մեծ նախադրյալներ կան. Շիրակի մարզպետ

18:25 13.12.2019

Տնտեսական առկա հնարավորություններն ու ներուժը մարզի զարգացման համար լիարժեք նախադրյալներ են ստեղծում: Պոտենցիալը գնահատել են ոչ միայն պետական կառույցները, նաև միջազգային կազմակերպությունները: Ուսումնասիրությունները եղել են բոլոր ոլորտների ուղղությամբ: Մարզի զբոսաշրջային գրավչությունը հիմնական խթանը համարվեց նոր ներդրողների հետաքրքրությունները մեծացնելու համար: Իսկ ոլորտները կոնկրետացնելու դեպքում ստացվում է հետևյալ պատկերը` անհատները հետաքրքրված են պատմական կենտրոնի ճարտարապետական արժեք ունեցող […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր

18:21 13.12.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին. «Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հունաստանի նորանշանակ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Զոհրաբ Մնացականյանը և Էվանգելոս Տուրնակիսն անդրադարձան ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ»:

̰
Երևանի և Անապայի միջև ավիաուղղություն է բացվել

18:12 13.12.2019

Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ Այդ ուղղությամբ թռիչքները կանցկացվեն շաբաթական երկու անգամ։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ արդեն այսօր Անապայում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնաթիռը։ https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/2933972143313470/?type=3&theater&ifg=1

̰
Աննա Դոլիձեն ծաղկեպսակ է տարել Վրաստանի Գերագույն դատարանի մոտ

18:10 13.12.2019

Արդարադատության Գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն ծաղկեպսակ է տարել Գերագույն դատարանի մոտ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Դոլիձեն նման ձևով է արձագանքել խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի 14 դատավորների ընտրությանը և ասել, որ Վրաստանում արդարադատության հույսն այդ դատավորների նշանակմամբ մահացել է: «Մեր արդարությունը, արդարադատության հույսը մահացավ: Ցավակցում եմ Գերագույն դատարանին, դատավորներին, ցավակցությունս եմ հայտնում նաև կլանին»,- ասել […]

̰
Հորիզոն 18.00

18:00 13.12.2019

̰
Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու, ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու. Նաիրա Զոհրաբյան

18:00 13.12.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը: Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա […]

̰
Մենք մեղմում ենք աղքատությունը, բայց նպաստի միջոցով աղքատությունը վերացնելը ռոմանտիկ է հնչում. Բաթոյան

17:58 13.12.2019

Ըստ վիճակագրական կոմիտեի` արդեն 2 նիշով իջել է աղքատությունը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ աղքատության հաղթահարումը միայն սոցիալական ոլորտի խնդիր չէ. «Մենք մեղմում ենք աղքատությունը, բայց նպաստի ու աջակցության միջոցով աղքատությունը վերացնելը ռոմանտիկ է հնչում: Պետք է տրամադրենք կարիքի հիման վրա ծառայություն, որպեսզի […]

̰
Հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում

17:50 13.12.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Խանտի-Մանսիյսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ։ Բրոնզե մեդալակիր են դարձել 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը։ Կիսաեզրափակչում Հովսեփյանն ու Ղազարյանը պարտվել են ռուս բռնցքամարտիկներին։

̰
Խոշոր հրդեհ Մոսկվայում

17:47 13.12.2019

Մոսկվայի Վարշավայի մայրուղու տարածքում գտնվող պահեստներում ծագած հրդեհն արդեն երեք հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Սկսվել է տանիքի փլուզումը: Ուղղաթիռից արված կադրերը ցույց են տալիս, որ հսկայական պահեստային համալիրի մեծ մասը այրվում է: Ըստ վերջին տեղեկությունների ՝ մեկ փրկարար վիրավոր է: Նա բժիշկների հսկողության տակ է:

̰
Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն

17:40 13.12.2019

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, հայտնում է Ermenihaber-ը: Դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: «Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած […]

̰
Միակ խորհրդարանը, որ կրնայ սպիացնել հայ ժողովուրդին վէրքը՝ Թուրքիոյ խորհրդարանն է. Կարո Փայլան

17:29 13.12.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում և Facebook-ում գրառում է կատարել` անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «ԱՄՆ-ի ծերակոյտը միաձայնութեամբ ընդունեց Հայոց ցեղասպանութեան օրինագիծը։ Այնքան ժամանակ որ այս հողերուն վրայ պատահած մեծ ոճիրը այս հողերուն վրայ չի խօսուիր եւ արդարութեան պահանջքը չի բաւարարուիր՝ նիւթ կը դառնայ այլ խորհրդարաններու մէջ։ Միակ խորհրդարանը, որ կրնայ […]

̰
Մոսկվայում «Իսլամական պետության» ահաբեկչություններ են կանխվել

17:26 13.12.2019

Ռուսաստանի իրավապահները այսօր Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի 5 անդամների, որոնք «մտադրվել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ» կատարել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ձերբակալվածներից երկուսը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, երեքը՝ Կենտրոնական Ասիայից եկածներ։ Նրանց մոտ հայտնաբերվել են կապի միջոցներ ու «Իսլամական պետության» պարագլուխների հանձնարարություններ։ Նրանց պատսպարանում էլ իրավապահները հայտնաբերել են ԱԿ ինքնաձիգներ, […]

̰
Առաջիկա ամիսներին Փաշինյանը կայցելի Ռուսաստան

17:21 13.12.2019

Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Հայտարարությունը խոսնակն արել է հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» միջոցառման ժամանակ։ «Եվ մենք հաճույքով կսպասենք Ռուսաստանի նախագահին Հայաստան պաշտոնական այցով»,- ասել է խոսնակը։ Նա նաև տեղեկացրել է, որ մինչ այդ Փաշինյանը ևս մեկ անգամ Ռուսաստան կայցելի ոչ պաշտոնական մակարդակով՝ Սանկտ Պետերբուրգում […]

̰
Տղամարդը 70․000 դոլար էր գողացել և թաղել տնամերձ հողամասում

17:20 13.12.2019

Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, […]

̰
Դեպի Վրաստան չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի. Զախարովա

17:15 13.12.2019

Մոսկվա-Թբիլիսի-Քիշնև-Մինսկ հեռուստակամրջի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վրաստանի հետ չվերթների վերականգնմանը` հայտարարելով, թե Մոսկվան այն կարծիքին է, որ Վրաստան-ՌԴ ուղիղ չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի: Նա կրկնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, թե «ես երևի այդ թռիչքները հետ բերեի»: Ըստ Զախարովայի` այսպես շատերն են մտածում։ Նա նաև ընդգծել […]

̰
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

17:04 13.12.2019

ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: 13.12.2019-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ինչպես արդեն […]

̰
Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ է մահացել

17:03 13.12.2019

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։ Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական […]

̰
2020թ. բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 մլրդ դրամով ավելի գումար կհատկացվի

16:55 13.12.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020-ի բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի։

̰
Գիշերօթիկից ընտանիք է վերադարձել 194 երեխա. Զարուհի Բաթոյան

16:54 13.12.2019

Հայտնաբերվել է 55 մլն դրամի չափով ոչ իրավաչափ վճարման դեպքեր, նվազեցման ենթական աշխատանքային ստաժ, և այլն: Վերականգնման ենթակա գումարը կազմում է շուրջ 29 մլն 900 հազար դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը տեղեկացրեց, որ գիշերօթիկից ընտանիք է վերադարձել 194 երեխա: Զարուհի Բաթոյանը չշրջանցեց նաև որդեգրման թեման: […]

̰
Քիմ Քարդաշյանը միակ մարդն է, որ ուղիղ կապ ունի Թրամփի հետ. ամերիկագետ

16:42 13.12.2019

«ԱՄՆ նախագահը պարտավորված չէ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: ՀՀ իշխանությունների մասնակցությունը զրոյական է եղել, ունենք իրավիճակ, որ երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեր նպատակն այն պետք է լինի, որ ԱՄՆ նախագահն այս մասին խոսելիս նշի «ցեղասապանություն» եզրույթը»,-  «Լազարևյան ակումբի» երրորդ նիստի ընթացքում` լրագրողների հետ զրույցում, ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Նա հատկապես ընդգծել է հայ […]

̰
Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել երկհամայնքային միավոր. ԱԳՆ

16:40 13.12.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական տարբեր շրջանակների կողմից կան տարբեր կողմնակալ հայտարարություններ, որոնք խոսում են այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումների մասին: «Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել երկհամայնքային միավոր, անգամ խորհրդային տարիներին եղել է հայկական տարածք, հայերը այնտեղ եղել են բացարձակ մեծամասնություն»,- ասել […]

̰
Ռուսաստանը խաղադրույք չի կատարում վրացական որևէ կուսակցության վրա. Զախարովա

16:32 13.12.2019

«Ռուսաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Վրաստանի այն ​​քաղաքական ուժերի հետ, որոնք հետաքրքրված են դրանում»,- տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք չունենք ընդդիմության այն հատվածը աշխարհի որևէ երկրում, որին մենք ողջունում կամ չենք ողջունում: Ընդդիմադիր ուժերին ողջունում է այն երկրի ժողովուրդը, որի շահերը նրանք ներկայացնում են: Մենք խաղադրույքներ չենք անում, մենք […]

̰
BACK_TO_TOP