17:53 12.12.2019
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն հայտնում է հետևյալը.
«2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց ավտովարորդ Սամվել Հովհաննիսյանն իրեն վստահված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի մասից, ընդհարվել է մայթեզրի եզրաքարերին, այնուհետև շինության պատին, որի հետևանքով ուղևոր Հակոբ Մարտիկի Երանոսյանին անզգուշությամբ պատճառվել է մարմնական վնասվածքներ, ով տեղափոխվել է Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկը:
Դեպքի առթիվ 22.05.2019թ. ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:
Քրեական գործով Հակոբ Մարտիկի Երանոսյանի վերաբերյալ որոշում է կայացվել տուժող ճանաչելու մասին:
Նախաքննության ընթացքում տուժող Հակոբ Մարտիկի Երանոսյանի կնոջ` Ցողիկ Բարսեղյանի կողմից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին ներկայացրած դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա 09.08.2019թ. որոշում է կայացվել Ց.Գ.Բարսեղյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:
Դատաբժշկական փորձաքննության թիվ 1208/հ եզրակացության համաձայն՝ Հակոբ Մարտիկի Երանոսյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռած վերքերի, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի՝ կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, ենթաոստայնային արյունազեղման, գլխուղեղի այտուցի, աջ նախաբազկի զույգ ոսկրերի կոտրվածքների ձևով, պատճառվել են բութ առարկաներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին և հանգամանքներում, որոնք իրենց համակցությամբ պատճառել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
29.05.2019թ. Սամվել Մելիքի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտնում ենք, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով»:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...