18:00 09.12.2019
Հումորիստ Ելենա Ստեպանենկոն անդրադարձել է իր նախկին ամուսնու` Եվգենի Պետրոսյանի և նրա 30-ամյա ընկերուհու` Տատյանա Բրուխունովայի ամուսնության լուրին, գրում է Korrespondent-ը: Ստեպանենկոն ասել է, որ եթե այդ լուրերը ճիշտ են, ապա ինքը նորապսակներին երջանկություն է մաղթում: Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018-ին:
17:59 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 13:26-ին: Այրվել են «ՎԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Էդուարդ Ս.) շարժիչի մալուխները և սրահը՝ մասամբ:
17:56 09.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-13-ը ներառյալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
17:48 09.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լևոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: «Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը և հուսով է, որ օբյեկտիվ քննության […]
17:40 09.12.2019
Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակում նա հանդիպել է ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ […]
17:32 09.12.2019
Իտալական Corriere dello Sport պարբերականի հաղորդմամբ` «Ռոման» վերջնական որոշում է կայացրել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Ըստ աղբյուրի` հռոմեացիները պատրաստվում են հիմնական պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ և արդեն պայմանավորվել են «Արսենալի» հետ տրանսֆերային արժեքի հարցում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում է վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»:
17:30 09.12.2019
Комсомольская правда-ն հայտնում է, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Բրուխունովայի ամուսնության մասին հայտնել են զույգի շրջապատից: Պետրոսյանն ու Բրուխունովան հանդիպել են մի քանի տարի առաջ: Տուլայից եկած աղջիկը նախ` զբաղվում էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով, իսկ հետո, հանդիպելով Պետրոսյանին, նա կայքի […]
17:25 09.12.2019
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում պայթեցվել է զինվորական ավտոշարասյուն, ինչի հետևանքով նախնական տվյալներով, վիրավորվել է յոթ թուրք զինծառայող: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Նշվում է, որ երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ պայթյունը կազմակերպել են ահաբեկիչները:
17:21 09.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Նա, մասնավորապես, նշել է. «Ողջունում եմ բոլորիդ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառմանը: 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և […]
17:20 09.12.2019
Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ մեծամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ իշխող թիմում կարծիքները կիսվել են: Իշխող կուսակցության մեծամասնական որոշ պատգամավորների կողմից սպառնալիքներ են լսվում, որ եթե խորհրդարանը չանցնի լիարժեք մեծամասնական ընտրակարգի, կլքեն կուսակցության շարքերը: Նրա խոսքերով՝ որոշ պատգամավորները այդ հարցում լուրջ են տրամադրված, սակայն «այս պահին իշխանությունը սահմանադրական փոփոխություն […]
17:12 09.12.2019
Թուրքիայի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 գրոհայինի են արտաքսել Ֆրանսիա: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստակամ է Թուրքիայի բանտերում և Սիրիայի հյուսիսում պահվող գրոհայիններին վերադարձնել հայրենիք, գրում է Korrespondent-տ: Նա նշել է, որ Թուրքիան հյուրանոց չէ ահաբեկիչների համար: Նշվում է, որ վերջին տվյալներով` Թուրքիայի կողմից արտաքսվել է 71 գրոհային, որոնք […]
17:02 09.12.2019
2020-ի բյուջեով կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: Այս մասին գրառում է կատարվել կառավարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից հրապարակվել է նաև այս լուսանկարը:
17:00 09.12.2019
Քննչական կոմիտեի նախագահը «Համագործակցության համար» մեդալով պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների: Մասնավորապես՝ «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում խմբի կողմից սպանություն կատարած […]
16:52 09.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 1953-ին, հատկապես Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 10-12 աստիճանով, իսկ գիշերային ժամերին ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը նվազել է մինչև -30 աստիճան ցրտի։ Հ․Գ․ Հարգելի մրսկաններ, բա որ նման բան լիներ, […]
16:50 09.12.2019
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլը, որը շարունակվում է նախորդ շաբաթվա կեսից, կշարունակվի ամենաուշը մինչև դեկտեմբերի 12-ը: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Գործադուլին մասնակցում են նաև տրանսպորտային միջոցների աշխատակիցները: Eurostar-ի կանխատեսմամբ` առաջիկա 4 օրվա ընթացքում` դեկտեմբերի 9-12-ը, երթևեկության խափանումներն ավելի շոշափելի կլինեն, ինչին կառնչվի շուրջ 30 հազար ուղևոր: Գործադուլն ազդել է նաև օդային տրանսպորտի վրա: […]
16:42 09.12.2019
Ազգային ժողովում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարածած հայտարարությանը, որը կոչ էր արել Հայաստանի իշխանությանը` շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: «Մեր ծրագրերը մնում են նույնը, որևէ բան մեր ծրագրերում այդ հայտարարությունից հետո չի փոխվում: Իրենք բազմիցս կոչ են արել արագ լուծել ՍԴ ճգնաժամը, և այս հայտարարությունն էլ մենք […]
16:40 09.12.2019
Ազգային ժողովում հակածխախոտային նախագիծը ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խնդրեց բոլոր պատգամավորներին թյուր տեղեկություններ չտարածել, թե որևէ տարիքում ծխելը կարող է օգտակար լինել։ Փոխնախարարն ասաց, որ որևէ դեպքում ծխելը օգտակար չի կարող լինել։ Ապա փոխնախարարը սարսռազդու տեսարաններ ներկայացրեց այն հիվանդություններից, որ առաջանում են ծխելու պատճառով։
16:35 09.12.2019
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել: Շինհրապարակների կազմակերպման […]
16:30 09.12.2019
Ցանցում հայտնվել է Նոր Զելանդիայի կղզում գտնվող հրաբխի ժայթքման տեսանյութը: Այս մասին հայտնում է RT-ն: Տեսանյութը նկարահանվել է զբոսաշրջիկների կողմից, որոնք լաստանավով անցնում էին մոտակայքով: Նշվում է, որ ակտիվ հրաբուխը աշխարհում զբոսաշրջիկների շրջանում ամենասիրվածներից մեկն է: Ըստ նախնական տվյալների՝ ժայթքման զոհ է դարձել հինգ մարդ: Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած:
16:22 09.12.2019
Հայտնի են Ռուսաստանի՝ ամենից շատ ալկոհոլ օգտագործող շրջանները՝ 2019թ. տվյալներով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ ցուցակը գլխավորում են Պրիմորիեի երկրամասը, Չուկոտկան և Նենեցյան ինքնավար շրջանը: Մոսկվան այս վարկանշային ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, Սանկտ Պետերբուրգը՝ 14-րդ: Ամենից սթափ շրջաններն են Չեչնիան, Ինգուշեթիան և Դաղստանը: Այս ցուցակի կազմման համար հիմք են ծառայել ալկոհոլային […]
16:14 09.12.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվում է հակածխախոտային նախագիծը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։ Քննարկումը հիմնականում վերաբերում է օրենքի կարգավորումների արդյունավետությանը և տնտեսական բաղադրիչին։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այդ քննարկման համատեքստում ասաց, որ Ռուսաստանում, որտեղ գործում է նմանատիպ օրենք, մեկ մարդու հաշվով ամենաշատ ծխախոտի գլանակներն են բաժին հասնում։ Իսկ Միացյալ Նահանգներում, ըստ Սամսոնյանի, նման օրենք չկա, բայց […]
16:09 09.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական […]
16:08 09.12.2019
Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին կայացրել է Ռուսաստանին միջազգային խոշոր մարզական իրադարձություններին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկելու որոշում: Առաջարկությունը վերաբերել է Օլիմպիական խաղերին և աշխարհի բոլոր առաջնություններին, ներառյալ ֆուտբոլը և հոկեյը, հայտնում է WADA-ի մամուլի ծառայությունը: Բացի դրանից՝ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողանա դիմել միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: «Կոմիտեն առաջարկությունը միաձայն հաստատել […]
16:06 09.12.2019
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հրավերով հանդիպում է կայացել ՀՀ-ի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ: Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը: Ներկաներն իրենց հերթին խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին: Այս մասին «Ալիք Մեդիայի» […]
15:59 09.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]
15:48 09.12.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով: Մոր պատմելով նրա որդին` Կարենը, բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան […]
15:40 09.12.2019
Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում մասնավորապես ասված է. «Երեկ` դեկտեմբերի 8-ին, Ամուլասարի պոստեր էին այցելել Վայոց ձորի ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ Հանդիպման ժամանակ պարոն Գրիգորյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար ձմեռացման […]
15:32 09.12.2019
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք: Եվրոպական միության և ՄԱԿ-ի […]