Վրաստանի ընդդիմությունը նախատեսել է դեկտեմբերի 12-ին կրկին փակել խորհրդարանի մուտքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Վրաստանի ընդդիմությունը նախատեսել է դեկտեմբերի 12-ին կրկին փակել խորհրդարանի մուտքերը

15:30 10.12.2019

Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգով քննվելու է Գերագույն դատարանի դատավորների անժամկետ  ընտրության հարցը: Միավորված ընդդիմությունը երթական խորհրդակցությունից հետո, գործընթացը կասեցնելու նպատակով, հայտարարել էր դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի մուտքերն արգելափակելու որոշման մասին:

«Մենք որոշում ենք կայացրել արգելափակել խորհրդարանի մուտքերը: Միևնույն ժամանակ, մեր պատգամավորներից ոմանք կփորձեն ներսից անել ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը որևէ կերպ դադարեցվի»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Խորհրդարանի անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի խոսքերով` այս քվեարկության ժամանակ ժողովուրդը պետք է առավելագույնը մոբիլիզացված լինի և հավաքվի խորհրդարանի դիմաց:

Նշենք, որ Էկա Բեսելիան, որը իշխող կուսակցության հիմնադիրներից մեկն ու խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր, հրաժարական էր տվել ու համալրել ընդդիմության շարքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնի

20:40 07.08.2025

Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնի

Հայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացել

20:25 07.08.2025

Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացել

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

20:16 07.08.2025

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...

SHANTNEWS

20:00 07.08.2025

SHANTNEWS

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

19:54 07.08.2025

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

19:50 07.08.2025

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...

BACK_TO_TOP