15:30 09.12.2019
Հակածխախոտային օրենքը մշակելիս ՀՀ առողջապահությունը հաշվի է առել նույնպիսի օրենսդրություն ունեցող այլ երկրների փորձը, բայց ոչ միայն հաջողված, այլև անհաջող փորձը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա ասաց, որ թե որքանով է դրական ազդում այդ օրենսդրությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կարգավորումներ են ընտրվում։ Իսկ եթե հայկական օրենսդրության մեջ […]
15:22 09.12.2019
ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության ներկայացուցիչներն այսօր լրագրողներին պատմել են օրերս անցկացված խորհրդաժողովի մասին, որին ներկա են եղել ավելի քան 2 տասնյակ երկրների դաշնակցականներ: Խորհրդաժողովում քննարկված հիմնական թեմաներն են եղել կուսակցության առաջնահերթություններն ու դրանցում երիտասարդ դաշնակցականների դերը: Բանախոսներն անդրադարձել են նաև օրերս կուսակցությունից երեք երիտասարդների հեռացմանը, որը, նրանց խոսքերով, կանոնադրության հստակ պահանջ է եղել: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ […]
15:21 09.12.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, […]
15:16 09.12.2019
Թուրքիոյ Հայոց 85րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը՝ հոգեւորական պատգամաւորներու ընտրութիւնը տեղի ունեցաւ 7 Դեկտեմբեր 2019, Շաբաթ երեկոյեան։ 8 Դեկտեմբեր 2019, Կիրակի, իրականացաւ ընտրութեան երկրորդ հանգրուանը՝ աշխարհական պատգամաւորներու ընտրութիւնը Թուրքիոյ 6 քաղաքներու 37 ընտրաշրջաններուն մէջ միաժամանակ։ Զոյգ ընտրութիւնները եւս տեղի ունեցած են բաղձալի խաղաղ մթնոլորտի մէջ։ Ըստ ընտրութեան պաշտօնական համակարգչային արդիւնքներու, ուր առաջին անգամ քուէ գործածեցին […]
15:14 09.12.2019
Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ Երեկ տեղեկացրել էինք, որ դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է 16-ամյա տղայի դանակահարությամբ։
15:02 09.12.2019
Ապրիլյան պատերազմի դրվագները քննող խորհրդարանական հանձնաժողովը ուսումնասիրել է պաշտպանության նախարարության տրամադրած 2684 էջ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են հետախուզական, օպերատիվ կառավարման և այլ հարցերի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ 6 ամսում քննվել է 10 զինծառայող։ Հիմա, ըստ Քոչարյանի, հանձնաժողովը կազմել է 40 պաշտոնյայից կազմված ցանկ, […]
14:57 09.12.2019
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստում նախկին փոխնախարարը չընդունեց մեղադրանքը, իսկ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ընդունում է մեղադրանքը՝ որոշակի վերապահումներով: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը. նախ՝ հետազոտել քրեական գործի գրավոր ապացույցները, հետո` լսել վկաներին, այնուհետև ամբաստանյալներին: Պաշտպանական կողմը միջնորդեց այս փուլում, երբ […]
14:53 09.12.2019
10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Հիշեցնեմ, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի […]
14:45 09.12.2019
«Խոսրովի անտառ» արգելոցը տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծի առավոտյան զբոսանքից: Բեզոարյան այծի զբոսանքը՝ տեսանյութում:
14:38 09.12.2019
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում է: Վերջինս հրավիրվել է հարցաքննության: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՔԾ-ից՝ Բեգլարյանը լրագրողների հարցերին չի պատասխանել: Վերջինիս փաստաբանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես […]
14:37 09.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց, ես հայտարարեցի, […]
14:32 09.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, […]
14:31 09.12.2019
Հայաստանում ծխող է բնակչության 28 տոկոսը՝ տղամարդկանց 52 տոկոսը, կանանց 2-3 տոկոսը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ տանը երկրորդային ծխի ազդեցության է ենթարկվել այս հարցումների մասնակիցների կեսից ավելին։ Իսկ կանանց 21 տոկոսը և տղամարդկանց 32 տոկոսը նույն երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվել է աշխատավայրում։ «Հղի կանանց […]
14:25 09.12.2019
Կոռուպցիան կասեցնում է մարդկային զարգացումը, պետական միջոցներ չեն հասնում կարևորագույն ոլորտներ: Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Շոմբի Շարփը: Նրա կարծիքով՝ կոռուպցիան նաև ի չիք է դարձնում օրենքի գերակայությունը, քայքայում է կառավարությունները: «Ամեն տարի աշխարհում մոտավորապես 1 տրիլիոն դոլար կաշառք է շրջանառվում: Միայն կոռուպցիան վերացնելուց […]
14:05 09.12.2019
Դեկտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին և դատարանի Ավան նստավայրի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներ Վահե Միսակյանին և Արմինե Մելիքսեթյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի […]
13:59 09.12.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Հայաստանում, պահանջում է վճռականություն, զգոնություն և հեռանկարային ռազմավարություն, պահանջում է կառուցել կայուն պետական հաստատություններ: Այս մասին դեսպանը նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: «Ես ողջունում եմ վարչապետի խոսքը՝ կապված կոռուպցիայի դեմ Հայաստանի հանձնառությանը՝ […]
13:55 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով […]
13:51 09.12.2019
Խորհրդարանն այսօր չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին համարժեք փոխհատուցում տալու մասին հարցը: Դրան անդրադարձել է այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով առաջարկում էինք, հատուցում վճարել նաև մարտական գործողությունների ժամանակ 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։ Օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է կառավարության, ԿԲ-ի և […]
13:50 09.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին: «Ծածուկ օրենքի նախագիծ՝ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված: Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության […]
13:41 09.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ կանգնած է համակարգչի առջև: «Ուզում եմ փոխել արևի վրա, բայց կնոպկան փչացել ա»,- գրել է նա:
13:34 09.12.2019
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ. «Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի երեխաների և ծնողների հետ միասին մասնակցում ենք ջրային թերապիայի»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/574702803322280?__xts__[0]=68.ARAQBlA6ve6oy0JsqciXrJ62qLE4C8xzk_M8rFKHC-qLmiexXrUlLxyWHuRgxvRradyK-mzH9NjUSgi6qaDDYoGGYxfmUAORkSMKR7MNEirpd4K5aV-6dx3jTVuDqzUT2DkeBHBWGCtkNL4W16Ej2d7ih2TGqgtgaTff1pQKAv2a8UyfZ8-9oCuazaM-VfG93qGFTSZZZ10BBnNqOxSCcE-Xf5eHin8BMDKq0N4nbBJVDGk5FgJgNaI5exzIrkZPvpLZFA23FOmvcW5D9yjHaA3Logd3Vvh6F1b61_pGm9EqyFKuFjtiTku2Kp0rR9sQhgKLs2A8she8yE90hP7CfhQ&__tn__=-R
13:30 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ.՝ […]
13:29 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի […]
13:28 09.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, հաղորդավար Սագօ Արեանը Ստամբուլից տեղեկություններ է հաղորդել Պոլսո պատրիարքարանի ընտրությունների մասին: Նրա խոսքերով` ընտրությունները տեղի են ունեցել 30 եկեղեցիներում, դրանց մասնակցել են բազմաթիվ մարդիկ: Քվեարկածների ընդհանուրը թիվը, ըստ նախնական տվյալների, 13 հազար է: Սագօ Արեանը զրուցել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ, որը նշել է, որ ժողովրդի այս մասնակցությունը ցույց է տալիս, որ […]
13:27 09.12.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանը չի համարում թշնամի: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում դեկտեմբերի 9-ին: «Մենք չենք ստեղծում թշնամիների ցուցակ: Մենք Ռուսաստանը չենք համարում թշնամի: Ռուսաստանի հետ կապված մենք տեսնում ենք, որ վերջինս ռազմական ուժ է գործադրել իր հարևանի՝ Ուկրաինայի դեմ»,- ասել է Ստոլտենբերգը: Ըստ նրա՝ Ռուսաստանը […]
13:24 09.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ: «Հարգելի Միխայիլ Բորիսովիչ: Շնորհավորում եմ ձեր ծննդյան 75-ամյակը: Դուք ձեզ նվիրել բեղմնավոր գիտական, կազմակերպչական, սոցիալական աշխատանքին` արժանիորեն շարունակելով ձեր հոր` ակադեմիկոս Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու աշխատանքը: Ղեկավարելով «Էրմիտաժը»` Դուք զգալի անձնական ներդրում եք կատարում թանգարանի զարգացման, մեր պատմական, մշակութային, հոգևոր […]