Բոլոր լուրերը – Page 8398 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

̰
ՀՀ բարձրաստիճան այրերը Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում են

10:16 09.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու այլ բարձրաստիճան այրեր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ եմ դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3151088831575089/?__xts__[0]=68.ARAroTu7xXzOcHz4mXxjtffIXy6Gvpwqa8L_D7uZYr0FDzrTZhfOAieVUchqGLECDQfm9d05w9oy2BAkshb3vaUB6_SAsQRj9udpku_ARZLx4F7nklQ4z3Mv4BIouHYJh2JCruElOyTZhTc6GMfUqEHptiCY25tl-NVwJrAqrsMmyhSioZY3F6uy6bD_1kHjh2DX2I85NiuvoA0N-rsa_VqVJHsBhy8QFxDZNYqU1kpcPamS8d61d3eFrOzkc9gabUZaFYq55ikVh5IxtKa_StC6oOUq1BLcoh_QNXTWE2YhEKuvikYhmVHjoM7v427AA66yrMQHltMdXJlh1aT561Ci3Qy2tSnSHto_1A&__tn__=-R

̰
Մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում․ Սուրենյան

10:10 09.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»։

̰
Մերկասառույցի պատճառով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, թեքվել՝ փակելով ճանապարհը

09:53 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին բախվել են «Volvo» […]

̰
Վթար Ախուրյանի խճուղում․ կա տուժած

09:41 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին`ժամը 18:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 46 շենքի դիմաց բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ […]

̰
Մահացել է ամերիկացի 21-ամյա ռեփեր Juice WRLD-ը

09:32 09.12.2019

Ամերիկացի ռեփեր Juice WRLD-ը (իրական անունը՝ Ջարեդ Հիգինս) մահացել է 21 տարեկանում։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով  իրավապահ մարմինների աղբյուրներին։ Երգչի մոտ սրտի նոպան տեղի է ունեցել Չիկագոյի միջազգային օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր կիրակի առավոտյան, Կալիֆոռնիայից։ Երբ բժիշկները հասել են դեպքի վայր, նա դեռևս գիտակից է եղել, սակայն բերանից արյուն է հոսել։ […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:19 09.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Նյու Դելիի գործարանում երեկ 43 մարդու կյանք խլած հրդեհը վերսկսվել է

09:09 09.12.2019

Կրկին հրդեհ է սկսվել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի գործարաններից մեկի շենքում, որտեղ երեկ հրդեհից առնվազն 43 մարդ էր զոհվել։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Դեպքի վայր են ժամանել 4 հրշեջ մեքենաներ։ Երեկ ֆաբրիայի տերը ձերբակալվել էր։ Բանն այն է, որ շենքում չեն եղել հրդեհային անվտանգության անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև բացակայել են […]

̰
«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը

08:56 09.12.2019

«Միսս Տիեզերք» գեղեկության միջազգային մրցույթի այս տարվա հաղթող է դարձել ՀԱՀ ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին։ Այս մասին ասվում է մրցույթի թվիթերյան էջում։ Եզրափակչում նրա հետ հայտնվել էին նաև Պուերտո Ռիկոյի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Արարողությունն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ The new #MissUniverse2019 is… SOUTH AFRICA!!!! ?? pic.twitter.com/gRW8vcuT3A — Miss Universe (@MissUniverse) 9 декабря 2019 […]

̰
Արմավիրի մարզում մեքենան հայտնվել է ջրատարի մեջ

08:43 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին և հայտնվել ջրատարի մեջ: Վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը […]

̰
Որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել․ Նաիրա Զոհրաբյան

08:38 09.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի ամանորյա ծախսերի թեմային․ «700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կարաոկե ակումբներից մեկում

08:29 09.12.2019

Երեկ ուշ երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում: «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: […]

̰
Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին անփութության գործով կալանավորել են

08:14 09.12.2019

ՌԴ դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու գործով: ТАСС-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Սարմոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Բժշկուհու կատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 293-րդ՝ «Անփութություն» և 238-րդ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների […]

̰
Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային. կա տուժած

00:00 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին` ժամը 20:06-ին 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը […]

̰
«Չկա ավելի քաղցր բան, քան նրանք»․ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել

23:59 08.12.2019

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոու հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է իր երեխաների լուսանկարները: Նկարներին կից Քիմը գրել է. «Չկա ավելի քաղցր բան, քան նրանք»: https://www.instagram.com/p/B5vFVJmAuC8/

̰
Նպատակահարմար եմ գտնում մեկ անգամ ևս վերահաստատել հայտարարությունս 2020-ի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին․ Մ․ Մայիլյան

23:54 08.12.2019

Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին […]

̰
Գիտնականները ելքեր են փնտրում, թե ինչպես գոյատևել նոր սառցե դարաշրջանում

23:48 08.12.2019

Ըստ հայտնի հիպոթեզի` նեոպրոտերոզոյան դարաշրջանում Երկիրը գրեթե ամբողջությամբ ծածկված է եղել սառույցով: Մասնագետները պարզել են, թե ինչպես են որոշ կենդանատեսակներ կարողացել գոյատևել սառցե դարաշրջանում: Կանադայի Մակգլիշի համալսարանի գիտնականները ապացույցներ են գտել այն մասին, որ սառցե դարաշրջանում կենդանիները կարողացել են գոյատևել օվկիանոսում: Ավելի վաղ վարկած կար, որ կյանքն այդ շրջանում հնարավոր է եղել միայն սառցաբեկորների վրա, […]

̰
Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը նշել է 2019-ի լավագույն 10 ֆիլմերը

23:30 08.12.2019

Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը նշել է 2019 թվականի լավագույն 10 ֆիլմերը, հայտնում է IndieWire-ը: Կինոարվեստի ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ անցած տարվա լավագույնֆիլմերն են ՝ «1917», «Հրաժեշտ», «Իռլանդացի», «Ջոջո նապաստակը», «Ջոկեր», Knives Out, «Փոքրիկ կանայք», «Ամուսնության պատմություն», «Մի անգամ Հոլիվուդում» և «Ռիչարդ Ջյուելի գործը»: Առանձին ցուցակի հեղինակները նշել են հարավկորեական «Պարազիտներ» դրաման:  

̰
Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

23:15 08.12.2019

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝ […]

̰
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով

23:10 08.12.2019

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:  

̰
Երբ այս գարնանային եղանակին քեզ հարցնում են՝ բա օրերը երբ են տաքանալու․ Գագիկ Սուրենյան

23:03 08.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Երբ այս գարնանային եղանակին քեզ հարցնում են՝ բա օրերը երբ են տաքանալու»:

̰
Հայտնի է աշխարհի ամենաթանկ տոնածառը

23:00 08.12.2019

Աշխարհի ամենաթանկ տոնածառը գնահատվում է 14 միլիոն դոլար, գրում է Daily Mirror-ը: Այն տեղադրվել է իսպանական Մարբելյա քաղաքում: Տոնածառը գտնվում է հյուրանոցի նախասրահում և ունի 6 մետր բարձրություն: Տոնածառի վրա կախված է 3 հազար սվարովսկու բյուրեղ, որոնք ծածկված են ադամանդներով, մորթիներով, բազմաթիվ թանկարժեք քարերով: Տոնածառի վրա կախված է վարդագույն ադամանդ, որն արժե 2,3 միլիոն դոլար […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենի և դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգին

22:56 08.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում

22:48 08.12.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Այս համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ընտրությանը մասնակցել է 628 անձ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 603 կողմ, 17 դեմ, 8 […]

̰
Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն

22:38 08.12.2019

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանն իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]

̰
Մազ ներկելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

22:30 08.12.2019

Մազերի ներկումը կամ մազերի ուղղումը կրծքագեղձի քաղցկեղ ստանալու հավանականությունը մեծացնում է: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները: Փորձարկման ժամանակ մասնագետները տասնամյակներ շարունակ հետևել են 46 709 կնոջ մազերի խնամքին: Այն կանայք, ովքեր մշտապես մազ էին ներկում, 9 տոկոսով ավելի էին հակված կրծքագեղձի քաղցկեղի, քան մազերի բնական գույնը պահպանողները: […]

̰
Ինչու է մահացել 1,5 ամսական երեխան. ԲԿ-ն մանրամասներ է ներկայացնում

22:15 08.12.2019

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն ներկայացրել է մահացած 1,5 ամսական երեխայի մահվան հանգամանքները: «Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33 սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ […]

̰
Արագ սննդի կետի աշխատակիցները վիրավորել են տղային կտրոնի միջոցով

22:00 08.12.2019

Արիզոնայի բնակչին արագ սննդի կետում տրվել է կտրոն, որտեղ նրա սվիտերն անվանվել է «տգեղ»: Տղան դժգոհել է արագ սննդի կետից Twitter-ի իր էջում: Ինչպես պարզվել է, ամերիկացին աղջկա հետ արագ սննդի կետում պատվիրել է հավի նագետներ և կարտոֆիլի ֆրի: Նրանք վճարել են գնման համար և նրանց տրամադրվել է կտրոն: Ուշադիր նայելով՝ երիտասարդն կտրոնի վրա, բացի […]

̰
Թուրքիան առաջին անգամ չի սպառնում Հայաստանին

21:53 08.12.2019

Նոյեմբերի վերջին շվեդական «Nordic Monitor» պարբերականը հրապարակեց Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարվածելու ծրագրերի մասին վկայող գաղտնի նյութեր: Rusarminfo-ն հատկանշական է համարում, որ պաշտոնական Անկարան դեռևս չի հերքել այդ հաղորդագրությունը: Ընդհակառակը, պրոիշխանական թուրքական մամուլը գրել է, որ Շվեդիայում «Nordic Monitor» կայքը համակարգվում է FETO- ի անդամ թուրքերի կողմից (գաղտնի ընդդիմադիր հասարակություն, որը ղեկավարվում է թուրքական ընդդիմության […]

̰
19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը

21:45 08.12.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝  49.77 տոկոսը: Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները ներկայացնում ենք ստորեւ․ Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1775-ը կամ 57.78 տոկոսը: Տափերական համայնքում […]

̰
BACK_TO_TOP