21:21 08.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, նշել, որ այդ կետի շահառուներ են դառնալու շուրջ 5000 երևանցիներ և ավելացրել, որ նշված հաստատությունների աշխատակիցներն ունենալու են առողջապահական ապահովագրություն:
21:05 08.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցրել է, որ այսօր նկարչի միջազգային օրն է: «Մարտիրոս Սարյան. «Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս»: Իսկ ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը»,-նշված է ԿԳՄՍ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
20:45 08.12.2019
Պոլսո պատրիարքին ընտրող պատվիրակների ամբողջ օրն անցկացված ընտրությունն ավարտվել է, և այժմ հաշվում են քվեները: Մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ Սահակ Սրբազանի կողմնակից պատվիրակների թիվը հասել է 25-ի, իսկ Արամ Սրբազանի աջակից պատվիրակներինը՝ 8-ի։ Այս պահին հաշվարկված քվեներով արդեն իսկ ընտրված է 33 պատվիրակ. այժմ վճռորոշ դեր պիտի ունենան Պոլսի մեծ շրջանները։ Ինչպես արդեն […]
20:37 08.12.2019
Ուկրաինայի բնակիչները դուրս են եկել Մայդան՝ հայտարարելու իրենց պահանջները «Նորմանդական քառյակի» Փարիզում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին: Կիևի կենտրոնում հավաքվել է մի քանի հազար մարդ: Ակցիային աջակցել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Մենք պետք է միասին պաշտպանենք Ուկրաինան: Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան պետք է իմանան «կարմիր գծերը», որոնցից այն կողմ մենք չենք անցնի»,- գրել է նա սոցցանցերում: […]
20:22 08.12.2019
RadioFootball-ը լուսանկար է հրապարակել և գրել. «Ժոզեն ամեն խաղից առաջ շփվում է գնդակ մատակարարող տղաների հետ»:
20:10 08.12.2019
Գանձ որոնողը, ով ցանկանում էր անանուն մնալ, Շոտլանդիայի մի գետում հայտնաբերել է եզակի ոսկու կտոր: 22 կարատ քաշով գտածոն գնահատվում է 80 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը: Մարդը գետի մեջ սուզվելիս հայտնաբերել է ռեկորդային մեծության ոսկու կտոր: Սկզբում նա հայտնաբերել է ոսկու առաջին կտորը, ապա՝ երկրորդը: Երկու կտորները գտնվել են միմյանցից ընդամենը 30 […]
19:58 08.12.2019
Փերրի Ֆարլոուն Ալաբամայում լուսանկարիչ է աշխատում 2008թ.-ից, և պատվերների հիմնական մասը կապված է հարսանիքների հետ: Արարողությունից առաջ հարսնացուն խիստ նյարդային է եղել. շեղվելու համար նա խնդրել է իր մոտ բերել ամենահավատարիմ ընկերոջը՝ Զիկե անունով լաբրադորին: Լուսանկարչին տպավորել է այդ պահը, իսկ ստացված լուսանկարները գրավել են ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի: Հիանալի մի տեսարան է եղել, երբ 2 […]
19:44 08.12.2019
Թբիլիսիում դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։ «2019 թվականին լրացավ հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Հովհաննես Թումանյանն ապրել և […]
19:40 08.12.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լուսանկարը՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան օրվա առթիվ։ «Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի […]
19:33 08.12.2019
SpaceX ընկերության Dragon բեռնանավը ավարտել է կցումը Միջազգային տիեզերակայանին, հայտնում է ria.ru-ն: Dragon-ը տիեզերք է հասցրել 3 տոննա բեռ՝ գիտափորձերի նյութեր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Առաքելության ավարտին բեռնանավը կվերադառնա երկիր ՄՏԿ-ի անձնակազմի գիտական աշխատանքի արդյունքներով:
19:19 08.12.2019
Իրանում խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու գրանցվել է ավելի քան 15,5 հազար մարդ. ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի փետրվարին, նշված է երկրի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «Ինչպես կանխատեսել էինք, գրանցվածների ընդհանուր թիվը 15 618 մարդ էր»,- ասել է Իրանի ներքին գործերի փոխնախարար և երկրի ընտրությունների անցկացման շտաբի պետ Ջամալ Արեֆը: Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելու համար […]
19:04 08.12.2019
Կանադական Ալբերտայի համալսարանում գիտնականները պարզել են թուլամտության՝ ներառյալ Ալցհեյմերի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ուսումնասիրության արդյունքները հայտնում է MedicalXpress-ը: Մասնագետները նշում են, որ CD33 սպիտակուցը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, որը թուլամտության անբուժելի ձև է: Այս սպիտակուցի առկայությունը կենտրոնական նյարդային համակարգի իմունային բջիջներում բնական կերպով պաշտպանում է ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Միևնույն ժամանակ, մոլորակի բնակչության ընդամենը […]
18:53 08.12.2019
Մինսկում արդեն երկու օր է, ինչ բողոքի ցույցեր են տեղի ունենում Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիայի դեմ, հայտնում է Хартия 97-ը: Նշվում է, որ մոտ երկու հազար մարդ Հոկտեմբերյան հրապարակից Անկախության պողոտայով քայլել է դեպի Հաղթանակի հրապարակ: Դրանից հետո մարդիկ շարժվել են Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ: Ակցիայի ընթացքում հնչել են «Ոչ մի դաշինք կայսերական Ռուսաստանի հետ», «Փառք […]
18:40 08.12.2019
Ամանորյա արձակուրդների ընթացքում քաշ չհավաքելու համար ավելի լավ է ավանդական հյուրասիրությունը փոխարինել ավելի օգտակար այլընտրանքներով. ասել է դժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան Вечернaя Москвa-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Նա ասել է, որ տոնական հյուրասիրության հիմնական վտանգավարությունն ուտեստների բազմատարության մեջ է՝ ճարպոտ են, քաղցր կամ աղի: Դիետոլոգը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաճախ սեղանի շուրջ մարդիկ […]
18:26 08.12.2019
Ռուսական «Ավանգարդ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը և ռուս հանրահայտ դերասան ու հումորիստ Արարատ Քեշյանը հյուրընկալվել էին ռուս հանրահայտ շումեն Ստանիսլավ Յարուշինի յութուբյան «Yarushin Hockey Show» հաղորդմանը: Վարողը, ով սովորաբար ինքն է զանգահարում ու հրավիրում հյուրերին իր հաղորդմանը, Մանուկյանին առաջարկել է՝ ինքը զանգահարի Քեշյանին: «Ալո, ողջույն, եղբայր: Ուզո՞ւմ ես գալ Ստաս Յարուշինի հաղորդմանը… Ինչպե՞ս ես: […]
18:09 08.12.2019
Գերմանացի գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր և Կրեֆելդի Helios մասնավոր կլինիկայի տնօրեն Թոմաս Ֆրիլինգը Focus.de-ի հետ զրույցում նշել է մթերքներ, որոնք վնասում են աղիների լորձաթաղանթը: Նրա խոսքերով՝ երկարաժամկետ սխալ սնուցումը կարող է առաջացնել աղիների քրոնիկ բորբոքում, հաստ և ուղիղ աղիների քաղցկեղ, նաև լյարդի ցիռոզ: Բժիշկը նշել է, որ առաջին հերթին պետք է խուսափել սովորական ու զտված շաքարից, սահմանափակել […]
17:58 08.12.2019
Իրաքի իշխանությունները ազատ են արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված 2626 մարդու, ասվում է Իրաքի Գերագույն դատական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 181 ձերբակալվածի հարցով կատարվում է քննություն: Հոկտեմբերից սկզբից սկսած բողոքի ցույցերի ընթացքում Իրաքում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարական, կոռուպցիայի, գործազրկության դեմ պայքար և ավելի լավ կենսապայմաններ: Լրատվամիջոցները հայտնում են, […]
17:43 08.12.2019
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Քանի որ շուտով արձակուրդներ են, և ավելի շատ ժամանակ կլինի գիրք կարդալու համար, ստորև նշեմ այս տարվա կարդացածս գրքերից այն երեքը, որոնք ես կասեի պարտադիր են կարդալու համար. 1. Նիլ ԴեԳրաս Թայսոնի «Պատերազմի գործիքները. Անսասան կապը աստղագիտության և ռազմարվեստի միջև» (Accessory to War: […]
17:30 08.12.2019
Ալկոհոլ օգտագործելու ունակությունը մարդու նախնիներին փրկել է ոչնչացումից: Այս եզրակացությունն է արվել Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների կողմից: Ըստ հետազոտողների՝ մոտ 10 միլիոն տարի առաջ պրիմատների տարբեր տեսակներ մրցել են միմյանց հետ սննդի և ռեսուրսների համար, իսկ որոշ խմբեր կերել են չհասած պտուղներ, որոնք ունակ են եղել մարսելու: Սա նրանց առավելություն է տվել մյուս կապիկների […]
17:15 08.12.2019
Ամերիկյան հիվանդանոցներից մեկում 22 աշխատակցուհի միանգամից հղիացել է: Որոշ կանանց երեխաներն արդեն ծնվել են: Այդ մասին հայտնում է ABC 36-ը: Հետաքրքրաշարժ դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Էջվուդ քաղաքում: 2019-ի գարնանը հղիության մասին հայտնել է ծննդատան բուժքույր Քրիստի Մակդաուելը: Երբ նրա Պրիսցիլլա անունով աղջիկը ծնվել է, մյուս աշխատակիցները սկսել են խոստովանել, որ իրենք նույնպես երեխաների […]
16:43 08.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև […]
16:25 08.12.2019
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Օդեսայում հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ, կիրակի հայտնել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը: «Բելառուսում ափսոսանքով և ցավով ընդունվեց Օդեսայում տեղի ունեցած բազմաթիվ զոհերի պատճառ դարձած սարսափելի հրդեհի ողբերգական լուրը»,- ասված է ցավակցական հաղորդագրության մեջ: Պետության ղեկավարը բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից փոխանցել է աջակցության […]
16:11 08.12.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 5258-ը կամ՝ 26.56 տոկոսը: Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները հետևյալն են․ Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 777-ը կամ 28.15 տոկոսը: Տափերական համայնքում 3072 […]
15:54 08.12.2019
Ուելսից Ջին Դեվիսը ալկոհոլ փորձել է դեռահասության տարիներից ու ստիպված էր պայքարել կործանարար հակման դեմ երկար տարիներ, գրում է Metro-ն: Ջինը կիսվել է սարսափելի սելֆիով, որը նայելուց հետո նա դադարել է սպիրտ օգտգործել: Կախվածության պատճառով զրկվելով ընտանիքից՝ տղամարդը որոշում է ընկերոջ հետ ապրել: Այնտեղ ստիպված է լինում երկհարկանի մահճակալի վերևի հարկում քնել և գիշերը, փորձելով […]
15:41 08.12.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում 2019 թվականի ամփոփման շրջանակներում տեղադրվել է տեսանյութ, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում խոցելի խմբերի եւ անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը ուղղված մի շարք ծրագրերը։
15:30 08.12.2019
ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնը հայտարարել է, որ ապամիջուկայնացման թեման արդիական չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, հայտնում է Reuters- ը: «Մեզ պետք չեն երկար բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, և ապամիջուկայնացումն արդեն հանվել է օրակարգից», – ասել է Սոնը: Նրա կարծիքով՝ ամերիկյան կողմը հետապնդում է իր ներքին նպատակները՝ կոչ անելով «կայուն և բովանդակալից երկխոսության», որն […]
15:18 08.12.2019
Հին քարե դարի կանացի կերպարանքով արձանիկ է (40-12 հազար տարի մ.թ.ա.) գտնվել Ամյեն քաղաքում (Ֆրանսիայի հյուսիս): Այդ մասին հայտնում է Հնագիտական նախնական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP)-ը պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ գիտնականների՝ խոսքը բացառիկ գտածոյի մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է։ «Չորս սանտիմետր բարձրությամբ արձանիկն առնչվում է հին քարե դարին։ Այն 23 հազար տարեկան է»,- […]
15:07 08.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Քեննեթ Բորդը կորցրել էր իր մատանին 1971 թվականին լողափում, իսկ այժմ` գրեթե 50 տարի անց, գտել է այն, գրում է UPI-ն: Կորուստը երիտասարդը նկատել էր միայն հաջորդ օրը: Նշվում է, որ մեկ տարի հետո Բորդը նմանատիպ մատանի էր գնել, սակայն դա էլ էր կորցրել: Դեպքից 49 տարի անց մի ամերիկացի լողափում […]