12:59 02.12.2019
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։ Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ […]
12:55 02.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, մյուսների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի […]
12:50 02.12.2019
Հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը նշանակվել է չինական «Չանգչունգ Յատայ» թիմի գլխավոր մարզիչ: Բաբայանը Ուզբեկստանի ամենահայտնի և ամենաբարձր վարկանիշ ունեցող մարզիչներից է: Փետրվարից նա մարզում էր Տաշքենդի «Լոկոմոտիվը»: 2014 թվականին Տաշքենդի «Պախտակոր»-ը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն: 2014 և 2015 թվականներին Բաբայանը ճանաչվել է Ուզբեկստանի լավագույն մարզիչ: Ինչ վերաբերում Բաբայանի նոր ակումբին, ապա այն հանդես […]
12:49 02.12.2019
Ադրբեջանի խորհրդարանը՝ Մեջլիսը, քիչ առաջ որոշում ընդունեց ցրվելու մասին։ Որոշումն ընդունվեց ոչ միայն իշխանական մեծամասնության, այլև ցրմանը կողմնակից այլ պատգամավորների կողմ ձայներով։ Խորհրդարանի ցրման ցանկության մասին հայտնել էր իշխող մեծամասնություն կազմող «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենք այլևս չեն համապատասխանում երկրի նախագահի քաղաքական գծին։ Իրականում Բաքվի […]
12:48 02.12.2019
ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է:
12:46 02.12.2019
Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» հետ խաղից հետո իտալերենով հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլ է խփել խաղի վերջին րոպեներին և արդյունքում հռոմեական ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: Մխիթարյանը նշել է, որ իր համար շատ կարևոր էր հաղթանակը: Նա խոսել է նաև ընդհանուր ակումբի ու Հռոմի մասին` ասելով, որ քաղաքը իրեն շատ է […]
12:40 02.12.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»,- գրել է նա:
12:40 02.12.2019
Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ա.Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման […]
12:35 02.12.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը: Գեղաթերթիկի […]
12:28 02.12.2019
Լոնդոնի կամուրջը կրկին բաց է երթևեկության և հետիոտների համար: Այս մասին ասված է տեղական ոստիկանության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 2-ին Twitter-ում: Լոնդոնի ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել բնակիչներին և այցելուներին համբերատարության համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին 28-ամյա Ուսման Խանը հարձակվել էր անցորդների վրա Լոնդոնի կենտրոնում: Երկու մարդ մահացել էր դանակահարության հետևանքով: Պատահածի պատասխանատվությունն ստանձնել […]
12:24 02.12.2019
Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն է սկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցից հետո:
12:21 02.12.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ […]
12:20 02.12.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության անդամ Ռուստամ Բադասյանին մի շարք հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: «Որևէ մեկը թող չփորձի անձնական վիրավորանք նկատել, որովհետև ես նման նպատակ չունեմ. ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու. պարոն նախարար, այս նախագիծը ՍԴ անդամների […]
12:10 02.12.2019
Այսօր մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու։ Այնտեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարության հետ ու ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև Արցախյան հակամարտությունը։ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կողմերին օժանդակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին է դասվում և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասվում է այցի կապակցության ՌԴ […]
12:08 02.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը` դեկտեմբերի 1-ին, վերահաստատել է երկրում 10 տարի հետո ՁԻԱՀ-ի համաճարակը արմատախիլ անելու իշխանությունների մտադրությունը և ասել, որ այդ նպատակին հասնելու ծրագիր արդեն իրականացվում է: «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ես և առաջին տիկինը հայտնում ենք, որ աջակցում ենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողներին և սգում ենք մահացածների հիշատակը: Մենք վերահաստատում ենք […]
12:00 02.12.2019
Երգչուհի Սիրուշոն ամուսնու և երեխաների հետ զբոսնում է Երևանում: Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որը վերնագրել է այսպես՝ «Rainy Yerevan ?» (Անձրևոտ Երևան):
11:56 02.12.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր սկսվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով ՍԴ դատավորներին հնարավորություն է տրվում վաղաժամ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է 85-րդ հոդվածը լրացնել նոր մասերով. […]
11:52 02.12.2019
CTV-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել խոշոր ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա: Ըստ ոստիկանության տվյալների՝ մայրուղում բախվել է մոտ 40 մեքենա: 16 վիրավորներից 3-ը ծանր վիճակում են: Վթարի մասնակիցները ցրտի պատճառով տեղափոխվել են սոցիալական կենտրոններ։ Մայրուղում տեղի ունեցած վթարի պատճառով երթևեկությունը մասամբ արգելափակված է: […]
11:45 02.12.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RQ 352 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում բախվել է ծառին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamhyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանած […]
11:40 02.12.2019
ԱՄՆ Բասկետբոլային ազգային լիգայի նախկին խաղացող Դուեյն Ուեյդն արձագանքել է համացանցում իր տղայի հասցեին արված քննադատություններին: Համացանցի օգտատերերին դուր չէր եկել ընտանեկան լուսանկարում Ուեյնի որդու արտաքին տեսքը: Ոմանք այն անվանել էին «ոչ տղամարդկային»: Օգտատերերին դուր չէին եկել տղայի աղջկական շորն ու ձեռքերի երկար եղունգները: Դուեյնն ասել է, որ իր գլխավոր խնդիրը երեխաների բարեկեցությունն ապահովելն է, […]
11:28 02.12.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները դեկտեմբերի 1-ին գործուղվել են Ռուսական երկաթուղիների Կույբիշևի երկաթուղի: Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ: Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակներում:
11:25 02.12.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Օրինագծի հեղինակը Կառավարությունն է: Ուշագրավն այն է, որ օրենքների փաթեթում ներառված են մոտ 70 օրինագծեր, որոնցում պետք է փոփոխություններ կատարվեն: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը […]
11:22 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին, որում ասվում է. «Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։ Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և, իհարկե, […]
11:18 02.12.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, հրդեհի 82 ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք, […]
11:16 02.12.2019
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներն ու ակտիվիստները Քութայիսում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացրել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Ցուցարարները գրասենյակի ուղղությամբ նետել են ձվեր և ավելներ, ինչին հաջորդել է բախումը։ ««Միացյալ ազգային շարժման» վերջը պետք է գա»,- վանկարկել են ակտիվիստները: Ցույցին անդրադարձել է նաև ՄԱՇ-ի առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն: […]
11:08 02.12.2019
Դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
11:06 02.12.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել են, որ 2019թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը […]
11:03 02.12.2019
Շվեդական «Մալմյո»-ի ֆան-ակումբի փոխնախագահ Կավե Խոսեյնպուրը Զլատան Իբրահիմովիչին մեղադրել է դավաճանության մեջ: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը իր մարզական կարիերան սկսել է հենց «Մալմյո» ակումբից և նրա՝ «Համմարբյու» ակումբի համասեփականատեր դառնալու որոշումը զայրացրել է «Մալմյո»-ի երկրպագուներին: «Համմարբյու»-ն մշտապես «Մալմյո»-ի սկզբունքային մրցակիցն է եղել: Վերջին օրերին երկրպագուները՝ Իվբրահիմովիչի դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ ձեռնարկեցին: Նրանք փորձեցին այրել Իբրահիմովիչի արձանը, […]
11:03 02.12.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 136 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 40, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, սպանության սպառնալիքի՝ 9, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի […]