12:16 01.12.2019
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ` կոչ անելով զգույշ լինել․ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «WhatsApp-ից ֆեյք Ինստագրամի կողմից նամակներ են գալիս տարբեր մարդկանց, որտեղ նշվում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մուտք գործել իրենց պրոֆիլ, և առաջարկում է գաղտնաբառը փոխել (reset անել), օգտատերը մուտք է գործում այդ լինքով […]
12:00 01.12.2019
Մեծ կետերը կարող են փրկել մարդկությունը գլոբալ տաքացումից: Այս մասին հաղորդվել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների զեկույցում: Բնապահպան Ռալֆ Չամին և նրա գործընկերները պնդում են, որ կետերը կարողանում են հսկայական քանակությամբ ածխաթթու գազ կապել: Եվ հնարավոր լինի վերականգնել կետերի քանակը, ապա կետերը կօգնեն հեռացնել ջերմոցային գազերի ավելցուկը մթնոլորտից: Գիտնականները կոչ են անում ավելացնել կենդանիների քանակն […]
11:46 01.12.2019
Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
11:34 01.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի երեկվա մառախուղը մոտ 1 կմ բարձրությունից։ Շնորհակալություն Սուրեն Սարգսյանին նման ֆանտաստիկ սիրուն ֆոտոներ անելու համար»:
11:21 01.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, զենքերով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ․-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ […]
11:00 01.12.2019
Ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը պատմել է, թե նախաճաշին ինչ մթերքներ չպետք է ուտել: Նրա խոսքերը մեջբերում է 7news-ը: Մասնագետի կարծիքով՝ նախաճաշի համար ամենավատ տարբերակը պիտան է. այս հացը պարունակում է չափազանց շատ ածխաջրեր, ինչը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ է դառնում: Այսպիսով՝ արտադրանքի 100 գրամի մեջ մոտ 60-80 գրամ ածխաջրեր կան: Նախաճաշի մեկ այլ […]
10:45 01.12.2019
ԱՄՆ-ում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանումից հետո 12 մարդ է զոհվել, գրում է KSFY-ն: Pilatus PC-12 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Չեմբերլենից, ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո ընկել է: 12 ուղևորից ինը զոհվել են, իսկ ողջ մնացած երեք ուղևորները հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Վթարի նախորդ օրը հաղորդվել է վատ եղանակի մասին:
10:32 01.12.2019
Ուելսի անգլիական Բարրի քաղաքի բնակիչներից մեկը մահացել է մոր հետ ամբողջ գիշեր հեռուստացույց դիտելուց և ալկոհոլ ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է The Mirror-ը: Թեպետ Քեմերոն Չաթվելն իր պատանեկության տարիներին գերազանց առաջադիմություն ուներ, սակայն երբ ընդունվել է համալսարան, սկսել է սիրել երեկույթները, կախվածություն ձեռք բերել ալկոհոլից և թմրանյութերից, ինչի պատճառով հաճախ բաց է թողել դասերը: […]
10:13 01.12.2019
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի […]
23:59 30.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության […]
23:57 30.11.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առաջին անգամ նշվել է տեղադրված գրառումը «Չճշտված տեղեկատվություն» գրությամբ: Այս մասին ասված է States Times Review-ն ընդդիմադիր խմբագրության միջոցով առցանց տեղադրված նյութի ծանոթագրության մեջ: Վերստուգող մարմինը պահանջել է, որ Times Times Review-ի հեղինակը փոփոխություն կատարի նյութում, որի մեջ, մասնավորապես, ասվում է, որ հասարակական գործիչներից մեկը, որը նախկինում խոսում էր երկրում իշխող կուսակցության […]
23:44 30.11.2019
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-320C, առավելագույնը՝ +18…+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի […]
23:30 30.11.2019
Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում գրանցվել է բուբոնիկ ժանտախտի չորրորդ դեպքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմիններին: Նման ախտորոշում է տրվել Սիցզիվանում գտնվող գյուղական հովվին: Հիվանդը տեղի հիվանդանոցում բուժվելուց հետո գտնվում է կայուն վիճակում. ևս չորս մարդ վերցվել է կարանտինի տակ: Դրանից առաջ Ներքին Մոնղոլիայում թոքային ժանտախտ է ախտորոշվել 55-ամյա […]
23:28 30.11.2019
Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի շինարարությունը, որի համար ծախսվել է 1,4 միլիարդ դոլար (1,2 միլիարդ եվրո), պաշտոնապես ավարտվել է: Հինգ հարկանի շենքի նախագիծը մշակվել է ճապոնական նշանավոր ճարտարապետ Կենգո Կումայի կողմից: Այն նախատեսված է 60 հազար հանդիսատեսի համար և համատեղում է ավանդական ճարտարապետության տարրերը մոդեռնիստական ձևերի հետ: Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից օգտագործվել է […]
23:27 30.11.2019
Համացանցում տարածվել են նոր տեսանյութեր՝ ապացուցելով, որ Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են գնացել Սիրիա և Իրաք՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքում կռվելու: Նոյեմբերի 19-ին Թուրքիան արտաքսել է նրանցից շատերին, սակայն կան նաև ադրբեջանցի բազմաթիվ ահաբեկիչներ, որոնք կարողացել են խուսափել ձերբակալումից և վերադարձել են Ադրբեջան՝ այնտեղ ևս ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու: Մանրամասները՝ տեսանյութում։
23:13 30.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում […]
23:08 30.11.2019
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ու կինը ևս միանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆլեշմոբին․ «Սիրելի ընկերներ, Մանեն և ես, միանալով համահայկական ֆլեշմոբին, մեր ընտանեկան բյուջեից «Հայաստան» Համահայկական հիմնադրամին ամսական 20 000 դրամ նվիրատվության հանձնառություն ենք կատարել։ Մարտահրավեր ենք նետում Տիգրան Ավինյան և Մարիամ Պահլավունի, Հայկ Խանումյան և Դիանա […]
23:00 30.11.2019
Մշտական մտավոր լարվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, «գլխում մշուշը». սրանք բոլոր քրոնիկ հոգնածության ախտանիշներն են, որոնք ծանոթ են ժամանակակից մարդկանց: Շատ գիտնականներ փորձել են բացատրել այս վիճակի ի հայտ գալու մեխանիզմը և, որպես արդյունք, որոշել դրա դեմ պայքարի մեթոդները: Եվ, ըստ Բիրմինգհամի և Ամստերդամի համալսարանների մի խումբ մասնագետների, նրանց դա հաջողվել է: Գիտնականները եզրակացրել են, որ մարմնում […]
22:56 30.11.2019
27 մեռած աստղ է գտնվում մեր գալատիկայի՝ Ծիր Կաթինի ամենասրտում։ Ընդ որում՝ դրանցից ամենաթարմի պայթյունը այնքան թարմ է, որ մարդկությունը, ամենայն հավանականությամբ, տեսել է դրա արձակած լույսը։ Այս եզրակացության են եկել Murchison Widefield Array ռադիոդիտակի գրանցած արդյունքները ուսումնասիրող գիտնականները։ Նրանց առջև բացվել է գալակտիկայի կենտրոնում գտնվող Սև խոռոչը, իսկ դրա շուրջ՝ պայթած աստղերը։ Նրանք ռադիոալիքներով […]
22:50 30.11.2019
Ռուսաստանում՝ Ռյազանում, կույր թոշակառուն իր մոր համար կառուցել է մեկհարկանի առանձնատուն՝ սեփական ձեռքերով։ Յութուբյան ForumHouse ալիքին նա պատմել է, որ ամբողջ շինանյութը հավաքել է թափոններից։ Շինարարը՝ Վլադիմիր Կռիսանովը, պատմել է, որ ի ծնե կույր է՝ նախկինում գոնե կարողանում էր ընկալել լույսն ու մութը, հիմա դա էլ չի կարողանում։ Տունը, ըստ իր խոսքերի, կառուցել է շոշափելով, […]
22:39 30.11.2019
Արկտիկայում նոյեմբերի կեսերին առաջին անգամ փորձարկվել է ռուսական МиГ-31К կործանիչը, որից արձակվել է գերձայնային «Կինժալ» հրթիռը: НТВ-ի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է ցամաքային թիրախի ուղղությամբ: Դրա արագությունը հասել է 10 Մախի: «Կինժալ» գերձայնային հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2018-ի մարտին: Նա ընդգծել էր, որ «Կինժալները» ունակ են հաղթահարել գոյություն […]
22:26 30.11.2019
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:57-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 4000 քմ բուսածածկույթ: Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների և […]
22:13 30.11.2019
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հանրապետության տարբեր քաղաքներում ու տարբեր կարգախոսներով՝ Առողջապահության նախարարությունն ու այս հիվանդության բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն անցկացնում են իրազեկման միջոցառումներ։«Գուկաս Գյումրի» այս կարգախոսով իրազեկման միջոցառում են այսօր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտն ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպությունը։ Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը Հայաստանում սկսվել է […]
21:59 30.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արջը փորձել է մեքենա առևանգել, գրում է HuffPost-ը: Արջը մոտեցել է մեքենային, բացել է դուռը, նստել մեքենան, ապա դուռը փակվել է: Դեպքը տեղի է ունեցել բնակելի տան առջև: Նշվում է, որ տեղացիներից մեկը մոտեցել է արջին, և բացել է մեքենայի դուռը՝ ազատելով կենդանուն:
21:46 30.11.2019
Մեկ ամիս առաջ ՄԻԱՎ հիվանդության կասկածանքով «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մանակահասակ երեխայի առոջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Փոխնախարարը խոսել է նաև այն մասին, թե ի՞նչ ընթացքի մեջ է գտնվում փոքրիկի բուժումն, ու ինչ քայլեր են ձեռնարկվում հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները։ […]
21:34 30.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին […]
21:23 30.11.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երիկամը փոխպատվաստվել է այլ հիվանդի, քանի որ նրա անունը շփոթություն է առաջացրել: Այս մասին հայտնում է 6 ABC կայքը: Նոյեմբերի 18-ին 51-ամյա ամերիկացուն տեղադրել են դոնորային երիկամ: Ավելի ուշ բժիշկները հասկացել են, որ նրանք խառնել են հիվանդներին. օրգանը նախատեսված է եղել մեկ այլ անձի համար, որը նույն տարիքի էր և նույն […]