21:28 29.11.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Շահեն Պետրոսյանն իր էջում կեղծ թսթադրամների լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ ՀՀ-ում գործում են խմբավորումներ, որ կեղծ ռուսական թղթադրամներով են առևտուր անում փոքրիկ խանութներում «Հրավիրում եմ ոստիկանության ուշադրությունը: ՀՀ-ում գործում են խմբավորումներ, որ կեղծ ռուսական թղթադրամներով են առևտուր անում փոքրիկ խանութներում, որտեղ աշխատում են ոչ տեղեկացված միամիտ մեծահասակ կանայք: Մի քանի […]
21:15 29.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել […]
21:07 29.11.2019
Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցությանն ու ծառայությանը վերաբերող հարցեր: Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը աշխատանքային այցով Արցախում է և նոյեմբերի 30-ին կմասնակցի Արցախի […]
20:56 29.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում հակադոպինգային ծառայության և սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի պետ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող դոպինգ քաղաքականությանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը քայլեր է անում համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին համապատասխանելու համար: Դրանից բացի՝ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձավ «Մել» ֆիլմին և Մելինե Դալուզյանի հետ կապված դոպինգ սկանդալին. «2012-ի օլիմպիական խաղերի ժամանակ էր, երբ Մելինե Դալուզյանը […]
20:50 29.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը: Այն բեմադրվել է Քեն Քիզիի ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
20:41 29.11.2019
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման […]
20:30 29.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական որոշ տվյալներ է ներկայացրել. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։ 23.5% աղքատության մակարդակը նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր […]
20:14 29.11.2019
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հեռացվել է իր պաշտոնից: Իսպանացի մասնագետը հեռացել է ակումբից մարզչական թիմի հետ միասին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդերիկ Յունգբերգը: «Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ արդյունքներն ու թիմի խաղը չեն համապատասխանել անհրաժեշտ մակարդակին: Մենք խնդրեցինք Ֆրեդերիկ Յունգբերգին, որ ժամանակավորապես կատարի ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները: Հավատում ենք, որ Ֆրեդին […]
20:14 29.11.2019
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող […]
20:00 29.11.2019
Գերեզմանի տարածքի շուրջ հերթական վեճն է հասունանում Գյումրիի բնակիչ Սարգիս Մաթևոսյանի և «Հավերժ հիշատակ» ընկերության միջև։ Այսօր քաղաքացին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մեկուկես տարի իրենց ընտանեկան գերեզմանատուն չի այցելել, եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Երկու ամիս առաջ է վերադարձել ու տեսել, որ իրենց գերեզմանի տարածքում նոր թաղում է կատարվել, գերեզմանն էլ արդեն կառուցած […]
19:56 29.11.2019
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։ Այս կապակցությամբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Մուշի բաժնում։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժածը հայտնել էր, որ գիշերը դիմակավորված երկու անձ բացել են տան դուռը, մտել ներս, ծեծել իրեն և փող ու ոսկի հափշտակել։ Նրանից հաղորդում էր […]
19:51 29.11.2019
Ռուսական Red Wings ավիաընկերությունը իր 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ 1 տարվա ընթացքում 3 միլիոն մարդ է տեղափոխել, գրում է Rusarminfo-ն: «Հոբելյանական 3 միլիոներորդ ուղևորը դարձել է Հռիփսիմե Ենոքյանը, որը Երևանի բնակիչ է: Նա 2019թ. նոյեմբերի 28-ին թռչում էր Մոսկվա-Երևան ինքնաթիռի WZ-323 չվերթով»,- ասվում է ավիափոխադրողի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Հռիփսիմեն […]
19:45 29.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչը, դատարանի դատավճռով ամուսնալուծված լինելով Երևան քաղաքի բնակչուհու հետ, 2018թ. դեկտեմբերի սկզբին, […]
19:44 29.11.2019
ՀՖՖ մամուլի ծառայությունը ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպման հետ կապված հայտարարություն է տարածել պաշտոնական կայքում: «Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք Ժողովի կազմակերպման, ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածությունների առաջադրման ժամանակացույցը: ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության համար թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի […]
19:41 29.11.2019
Վաղը իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության անդամների հետ հանդիպմանը ներկա կգտնվեն նաև օտարերկրյա դիվանագետները: Այդ մասին հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ հանդիպման տեղն ու ձևաչափը դեռ պետք ճշտվի: «Վաղը առավոտյան հանդիպում տեղի կունենա իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև»,- հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով, որ այնքան անհամապատասխանություն կա Վրաստանի Սահմանադրության և «գերմանական […]
19:39 29.11.2019
Այսօր ընդդիմադիր ուժերը կրկին շրջափակել են խորհրդարանի շենքը: Ցուցարարների մի մասը տեղափոխվել է Ազգային գրադարանի շենքի մոտ՝ տեղեկանալով, որ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին մասնակցում է Վրաստանում ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքի կոնվենցիայի 30-ամյակին» նվիրված միջոցառմանը, սակայն նրանց միջև հանդիպումը չի կայացել: Գրադարանից դուրս գալուց հետո լրագրողները Ծուլուկիանիին խնդրել են մեկնաբանել քաղաքում ընթացող ցույցերն ու իր մուտքը գրադարան […]
19:30 29.11.2019
Ամերիկյան Մեդիսոն քաղաքում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը մտել է մոտակա տներից մեկում գտնվող երեխայի սենյակ, գրում է NBC15-ը: Դրանից բացի, փամփուշտները դիպչել են նաև այդ տարածքում կայանած մեքենաներին: Երեքամյա երեխան իր սենյակում քնած է եղել, երբ պատահական փամփուշտը հայտնվել է խաղալիք շնաձկան մեջ: Հատկանշական է, որ խաղալիքը դրված է եղել […]
19:26 29.11.2019
ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր աշխատավարձից 10.000 դրամ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Սիրով ընդունում եմ գործընկերոջս` Վահե Էնֆիաջյանի մարտահրավերը, և յուրաքանչյուր ամիս իմ աշխատավարձից 10.000 դրամ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մարտահրավերի էստաֆետը փոխանցում եմ իմ գործընկեր Արման Աբովյանին»:
19:22 29.11.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, ծանոթացել երթուղային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Այնուհետ քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որտեղ ընթանում էին ձմռան նախապատրաստական ակտիվ աշխատանքներ: Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենում աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին:
19:21 29.11.2019
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման […]
19:14 29.11.2019
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դեպքի մանրամասները պարզելու […]
19:13 29.11.2019
Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը իր հիթերը նոր գործիքավորմամբ կներկայացնի նոր ալբոմում, գրում է Billboard-ը: Նրա երգերի գործիքավորումը հարմարեցված է օրորոցայինների մեղեդիներին: Ալբոմը կունենա Lullaby Renditions of Snoop Dogg («Սնուպ Դոգի օրորոցային կատարումներ») անվանումը: Նշվում է, որ նոր ալբոմի երգերը կթողարկվեն առանց բառերի:
19:07 29.11.2019
Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկում` Բաքհերսթ Հիլում, ջեք-ռասել-տերիեր ցեղատեսակի շունը` Միթսի անունով, զբոսանքի ժամանակ մտել է աղվեսի որջը և երեք օր անցկացրել գետնի տակ, գրում է Daily Mail-ը: Շան տերը՝ 49-ամյա Ալան Ուիթոնը, կենդանու հետ դուրս էր եկել զբոսանքի: Անտառում Միթսին վախեցել է խոշոր ցեղատեսակի շնից և փախել: Կենդանու տերը ողջ օրը փնտրել է շանը: Նա […]
19:04 29.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Բելառուսի ղեկավարը: «Իհարկե, մենք մտածում Էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ Է, ցանկացողներ Էլ կային,-նշել Է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ […]
19:00 29.11.2019
Շիրակի մարզում անցնող գյուղատնտեսական տարին անհաջող էր: Նախ` մի քանի անգամ ցանքերը տուժեցին կարկտահարությունից, որին հաջորդեց երաշտը: Ամբողջ ամռան ընթացքում տեղումները քիչ էին, իսկ աշնանն ընդհանրապես չեղան: Դրա հետևանքով մարզի ջրամբարներում կուտակված ջուրը շատ արագ սպառվեց: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնը ժամանակից շուտ է փակվել, որովհետև Վարդաքարի ջրամբարում ամռանը մնացել էր մեռյալ ծավալի ջուր: Աշնան […]
18:51 29.11.2019
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի համար դեկտեմբերի 31-ը աշխատանքային օր կլինի, հայտնում է Gazeta.ru-ն: Պեսկովի խոսքերով՝ ժամանակի մեծ մասը Ռուսաստանի նախագահն անցկացնում է աշխատելով: «Վլադիմիր Պուտինը պարզապես չունի ազատ օրեր: Նույնիսկ այն դեպքում, երբ նա կարող է օրվա մի մասը նվիրել հանգստին, միևնույն է, օրվա մեծ մասը նա […]
18:48 29.11.2019
Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության շրջանում մտադիր է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա ռազմավարության պլանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ գործընկերների հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել Կազմակերպության օպերատիվ հնարավորությունները, բարելավել ՀԱՊԿ հավաքական ուժերի ռազմական պատրաստականությունը, համախմբվածությունն ու շարժունակությունը: Ես մտադիր եմ մշակել և իմ […]
18:46 29.11.2019
Նոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։ Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի […]