Բոլոր լուրերը – Page 8426 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

ՈՒԵՖԱ-ն պարգևատրել է ՀՖՖ տեխնիկական տնօրենին

21:58 26.11.2019

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է Եվրոպայի մարզչական կրթության ոլորտում անգնահատելի ներդրման համար: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած ՈՒԵՖԱ-ի Մարզչական կրթության 13-րդ համաժողովի ընթացքում մրցանակը հանձնեցլ են  Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը և ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը:

̰
Վաղը Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կլինի

21:52 26.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 08.00-20.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի և հարակից զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

̰
Հնդկաստանում մեքենան թռել է էստակադայից՝ ընկնելով անցորդների վրա

21:37 26.11.2019

Հնդկաստանում մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը և մեծ արագությամբ դուրս թռել էստակադայից, հայտնում է India Today-ը: Մեքենան անցել է արգելապատնեշը և ընկավ ներքևում անցնող մարդկանց վրա: Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս վեցը վիրավորվել են: Մեքենայի վարորդը ողջ է մնացել և հոսպիտալացվել: Տեղի ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառներն ու հանգամանքները:

̰
Պատրաստվենք 2020-ին. Ալեն Սիմոնյանը մարզադահլիճից լուսանկար է հրապարակել

21:23 26.11.2019

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Instagram-ում մարզադահլիճից լուսանկար է հրապարակել և գրել. «Պատրաստվենք 2020-ին»:   View this post on Instagram   պատրաստվենք 2020-ին preparing for 2020 A post shared by Alen Simonyan (@alensimonyan) on Nov 25, 2019 at 10:43am PST

̰
Ռուսաստանն ԱՄՆ-ին ցույց է տվել «Ավանգարդ» հրթիռային համալիրը

21:17 26.11.2019

Ռուսաստանն ամերիկացի տեսուչներին առաջին անգամ ցուցադրել է «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ընդգծել, որ սպառազինության ցուցադրությունն իրականացվում է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ «Ավանգարդ» համալիրը մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին:

̰
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

21:08 26.11.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկություններ հայտնելով Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի մասին: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:

̰
Թեժ մարտեր՝ դատարանում

21:00 26.11.2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստը ևս լարված է  անցել: Դատարանը սանկցիա է կիրառել թե՛ պաշտպանի, թե՛ պետական մեղադրողի նկատմամբ: Նաև մերժել է գործում նոր ներգրավված պետական մեղադրողին բացարկ հայտնելու պաշտպանական խմբի միջնորդությունը: Դատարանում վիճաբանություն է ծագել այն պահին, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետական […]

̰
Կոմիտասի շուկայի տարածքում կրպակներին փոխարինելու են գալիս հուդայածառի տնկիները

20:53 26.11.2019

Կոմիտասի շուկայի հարակից տարածքը գրաված կրպակներին փոխարինած ծառաբաժակներում ծաղկող ծառի՝ հուդայածառի տնկիներ են դրվում։ Այս մասին հայտնում են Արաբկիրի թաղապետարանից: Խորհրդանշական է, որ 94 տարի առաջ հենց այս օրերին Արաբկիրում առաջին տնկիներն ու հիմնաքարերն էին դրվում։ Այսօրվա տնկիները ևս կընձյուղվեն՝ իրենց մեջ ամփոփելով ծաղկող ու հարատևող Արաբկիրի խորհուրդը։

̰
Ոստիկաններն Արագածոտնի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

20:43 26.11.2019

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի ղեկավարը և գյուղապետարանի հաշվապահը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2009թ. մինչև 2017թ. գյուղապետարանում պահակ են ձևակերպել մի տղամարդու, որի աշխատավարձի միայն մի մասն են վճարել: Բացի այդ, 2012թ. մինչև 2015թ. գյուղապետարանում հավաքարար աշխատած մի կնոջ և տրակտորիստ […]

̰
ՀԲ առաքելության հետ քննարկվել են քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները

20:34 26.11.2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, […]

̰
Էստոնիայի նախագահը Վլադիմիր Զելենսկուն մեղր է նվիրել

20:22 26.11.2019

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքրքիր նվերներ է մատուցել: Այս մասին հաղորդում է RT-ն: Զելենսկին մեկօրյա այցով ժամանել է Թալլին: Վերջինս Էստոնիայի իր պաշտոնակցից նվեր է ստացել էլեկտրահեծանիվ և մեղր: Զելենսկին իր հերթին նվեր է պատրաստել Կալյուլայդի համար. վերջինիս նա նվիրել է ասեղնագործ վերնաշապիկ: Էստոնիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Զելենսկին բանակցություններ է […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է «Արփի լիճ» ազգային պարկ

20:20 26.11.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Արփի լիճ» ազգային պարկ, շրջել պարկի ողջ տարածում, լճի ափամերձ շրջաններով և ծանոթացել տեղի խնդիրներին, առկա հիմնահարցերին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվել են ջրամբարի տեխնիկական վիճակին, մասնավորապես, պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխմանը վերաբերող հարցեր։ Ջրամբարի ընդհանուր […]

̰
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տղամարդը 4 անգամ փորձել կրակել իր կնոջ գլխին

20:15 26.11.2019

Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Բրազիլիայում: Այն ֆիքսել են խանութներից մեկի անվտանգության տեսախցիկները: Կադրերում 31-ամյա էտյեմերսոն դե Սոուզա Մուրան է, ով կանգնած է դրամարկղի մոտ, որտեղ աշխատում է իր կինը: Նա մի քանի վայրկյան անց գրպանից հանում է ատրճանակը ու շատ մոտ տարածությունից սկսում է կրակել կնոջ գլխին: Ձգանը սեղմելուց հետո, սակայն, կրակոցի ձայն […]

̰
Էրդողանը հորդորել է հրաժարվել դոլարից` հօգուտ ազգային արժույթի

20:09 26.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել դոլարից` հօգուտ ազգային արժույթի: «Բոլոր նրանք, ովքեր վստահում են մեր երկրին, ովքեր ներդրումներ են կատարում մեր երկրում. շահել են և շարունակում են շահել: Դեն նետեք դոլարներ, եկեք անցում կատարենք թուրքական լիրային, եկեք ցուցադրենք մեր ինքնատիպությունը, ինքնիշխանությունը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում իշխող «Արդարություն […]

̰
Լեհաստանը Մեծ Բրիտանիայից հանել է 100 տոննա ոսկի

20:00 26.11.2019

Լեհաստանի ազգային բանկը մասշտաբային գործողություն է իրականացրել Մեծ Բրիտանիայից 100 տոննա ոսկի տեղափոխելու համար: Ամբողջն այնտեղ էր ուղարկվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1939 թվականին: Գործողությունը տեղի է ունեցել գաղտնի: Այս մասին հայտնում է RMF24-ը: Նշվում է, որ տեղափոխման գործընթացում ներգրավված է եղել մի քանի հազար մարդ՝ բանկային անվտանգության ծառայությունից: Ընդհանուր առմամբ իրագործվել է 8 թռիչք: […]

̰
Այստեղ մթնոլորտում այլ ոգի կա. Աննա Հակոբյանը դիրքեր է այցելել

19:54 26.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Մեծ ուժ և վստահություն է տալիս դիրքեր այցելելն ու մեր զինծառայողներին հանդիպելը․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա»:

̰
Վրաստանում ընդդիմությունը այսօր ևս մեծ հավաք է նախատեսում

19:45 26.11.2019

Նախօրեին՝ լուսադեմին մոտ, ոստիկանությունը, ջրցան մեքենա օգտագործելով, ցրեց Ռուսթավելի պողոտայի հավաքը։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ընդդիմությունը չի ընդունում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի՝ աշխատանքային ռեժիմին վերադառնալու առաջարկը։

̰
Հարիրին հրաժարվում է գլխավորել Լիբանանի նոր կառավարությունը

19:38 26.11.2019

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Նա երկրի նախագահ Միշել Աունին կոչ է արել նշանակել խորհրդարանական խորհրդակցություններ Լիբանանի նոր կառավարության ձևավորմանը հարմար թեկնածու որոշելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Լիբանանցիներին հայտարարում եմ, որ հավատարիմ եմ «ոչ ես, այլ մեկ ուրիշը» կարգախոսին կառավարության ձևավորման […]

̰
Ուֆայից դեպի Երևան ուղիղ թռիչքներ կիրականացվեն

19:30 26.11.2019

«Ռոսավիացիան» «Ազիմուտ» ավիաընկերությանը թույլատրել է շաբաթական երեք անգամ հաճախականությամբ Ուֆայից Երևան միջազգային թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության մասնագետների խոսքերով՝ այդ ուղղությունը հեռանկարային է, և արդեն սկսվել են նախապատրաստական ​​աշխատանքները: Թռիչքները Բաշկորտոստանի մայրաքաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Շրջանի զբոսաշրջության ճյուղի ներկայացուցիչները, UfacityNews.ru-ի հարցումներին ի պատասխան, հաստատել են այդ ուղղության հեռանկարային լինելը: Փորձագետների կարծիքով՝ թռիչքը […]

̰
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում քննարկվել է Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հարցը

19:27 26.11.2019

Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է Բանասիրության ֆակուլտետի տարեկան հաշվետվությունը, որին ներկա է եղել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նիստից առաջ ուսանողները ցանկանում էին ռեկտորից ճշտել, թե ինչու է իրենց՝ գիտխորհրդի նիստ հրավիրելու խնդրանք պարունակող նամակն անպատասխան մնացել: Գեղամ Գևորգյանը, շտապելով նիստին, միայն ասել է, որ պատասխանն ընդհանուր բաժնում է, քանի որ նամակն […]

̰
Россия հեռուստաալիքը Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ կցուցադրի

19:15 26.11.2019

Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին: «Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից […]

̰
Հայաստանի միջազգային պահուստները պատմական ամենաբարձր մակարդակի վրա են. Տիգրան Ավինյան

19:13 26.11.2019

Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրել է, որ 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար և 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի են 19%-ով:

̰
Եգիպտոսում հայտնաբերվել է գանձերով լի գաղտնարան

19:00 26.11.2019

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են փայտե և բրոնզե հին արձանիկներով գանձարան: Պահոցում ընդհանուր առմամբ եղել է 75 արձան, նաև կենդանիների մումիաներ՝ զարդարված հիերոգլիֆներով: Այս մասին հայտնում է Curiosmos-ը: Արձանները մարմնավորում են սուրբ ցլին` Ապիսին, մահացածների աստված Օսիրսին, պատերազմի աստված Սեհմետին, նաև բազեների, բորենիների: Գիտնականներն արդեն պարզել են, որ այդ արձանները Ք.ծ.ա. VII դարի են: Նշվում է, […]

̰
ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները

18:59 26.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

18:56 26.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ ու արտառոց անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ […]

̰
Վրաստանը ռեկորդային ֆինանսական աջակցություն կստանա ԱՄՆ-ից

18:50 26.11.2019

«Վրաստանը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար ռեկորդային ֆինանսական աջակցություն կստանա ԱՄՆ-ից»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում: Պատգամավորը կարևորել է ԱՄՆ աջակցությունը. «Մենք մեր հակառակորդներից հաճախ ենք լսում Վրաստանի` միջազգային ասպարեզից անհետանալու մասին, և որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգված է: Այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Մեր […]

̰
«Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին

18:45 26.11.2019

Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է սրճարանում մի երեխա մերսում Ազնավուրին: Լուսանկարին կից նկարագրության մեջ Սեդան գրել է. «Ռաֆիկի մերսումը: Նա սիրում էր նրան հաճելին մատուցել: Մշտաժպիտ պարոն Մոն և ամբողջ խումբը: Ինչ վերաբերում է ինձ, ինչպես միշտ՝ տարված հեռախոսով: Հիվանդություն, որը վերաբերում […]

̰
Թուրքիայում Ս-400 համակարգերը ստուգելու համար դրանցով որսում են F-16 մարտական ինքնաթիռներ

18:38 26.11.2019

Թուրքիայի զինված ուժերում սկսվել են Ռուսաստանից ստացած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի փորձարկումները։ Դրանց մարտունակությունը ստուգելու համար դրանցով որսում են սեփական զինված ուժերի F-16 կործանիչ ինքնաթիռները։ Ինքնաթիռներով թուրքական բանակի զինծառայողները թռչում են ցածր բարձրությունների վրա, իսկ Ս-400 համակարգերով մյուս զինծառայողները փորձում են ֆիքսել դրանց թռիչքները։ Այս վարժանքներից բացի, անցկացվել են նաև հրթիռների արձակումներ՝ ոչ ինքնաթիռների […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամը հրաժարական է ներկայացրել

18:35 26.11.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Շաթիրյանը մասնավորապես գրել է. «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի […]

̰
Պուտինը դպրոցականներին սովորեցրել է՝ ինչպես ճիշտ մասնագիտություն ընտրել

18:30 26.11.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համառուսական մասնագիտական կողմնորոշման «Проектория» ֆորումի շրջանակներում մասնակիցների հետ կիսվել է մասնագիտություն ընտրելու իր փորձով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը հեռուստակամրջի ընթացքում մասնակիցներին պատմել է, որ մանուկ հասակում երազում էր դառնալ նավաստի կամ օդաչու: «Ամենասկզբում ես ունեի շատ տարբեր ցանկություններ, բոլոր երիտասարդների նման ցանկանում էի դառնալ նավաստի կամ […]

̰
BACK_TO_TOP