Բոլոր լուրերը – Page 8427 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Պիտի հանգիստ չտանք ԱՄՆ դեսպանին․ Արամ Սարգսյան

17:39 26.11.2019

ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների մասին իր պատկերացումներն է այսօր ներկայացրել նախկին վարչապետ, «Ելք» խմբակցությունից ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Մենք սովորաբար սիրում ենք աշխատել պետության առաջին դեմքերի հետ: Դա տարածված սխալ է, որովհետև ցանկացած երկրի հետ աշխատանքի հաջողության ու անհաջողության հիմքում այդ երկրի դեսպանն ու նրա ծառայողական գրագրությունն է հայրենիքի հետ: Ուստի, եթե ուզում […]

̰
Սլովենիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

17:34 26.11.2019

Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին: «Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ […]

̰
Եկող տարի Երևանի միկրոավտոբուսների գրեթե կեսը դուրս է գալու շահագործումից

17:31 26.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց հասարակական տրանսպորտի մասին: Նա տեղեկացրեց՝ օրական միջինացված 1330 միկրոավտոբուս ունեն, որ պետք է ամեն օր գիծ դուրս գա: «Ամեն օր դրանցից դուրս է գալիս 900-950-ը: «Երևանտրանս»-ից ինձ անգամ զեկուցում են, որ մոտավոր 930-ն է դուրս գալիս: Մյուս տարի մոտ 400-450 միկրոավտոբուսի 15 տարին լրանալու է, իսկ […]

̰
ԶՈւ-ում անցկացվել է հրաձգության մրցույթ կին զինծառայողների մասնակցությամբ

17:23 26.11.2019

Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաև կին զինծառայողները: Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործն առանձնացվել է Մանվել Գրիգորյանի գործից. Armtimes.com

17:16 26.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, որոշում է կայացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Դատարանն արձանագրեց, որ պարբերաբար դատական նիստերը հետաձգվում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով, ինչի պատճառով էլ գործն առանձնացվում է: Դատարանի այս […]

̰
Արցախում տրակտորը պայթել է ականի վրա

17:12 26.11.2019

Նոյեմբերի 25-ին` ժամը 18:10-ին, Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը` ժամը 18:00-ին, գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի […]

̰
Սպիտակ տունը խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

17:00 26.11.2019

Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հորդորը եկել էր Սպիտակ տնից: Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն […]

̰
ԱԱԾ-ն մեկնաբանություն է տարածել փաստաբանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ

16:55 26.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու հետ կապված մտահոգություններին ու մեկնաբանություններին: «Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ […]

̰
Պոմպեյում զբոսաշրջիկներին առաջին անգամ կցուցադրվի Լեդային և Զևսին պատկերող որմնանկարը

16:52 26.11.2019

Պոմպեյում զբոսաշրջիկներին առաջին անգամ ցույց կտան որմնանկարով տունը, որի վրա պատկերված են մերկ Լեդան և կարապի կերպարանք ստացած Զևսը: Նշվում է, որ այցելությունների համար Վեզուվ փողոցում գտնվող տան դռները բացել են ռեստավրացիայից հետո: Այն պատկանել է մի հարուստ մարդու: Սպարտայի տիրուհի Լեդայի և Օլիմպոսում աստվածներից գլխավորի՝ Զևսի որմնանկարը հայտնաբերվել է 2018 թվականին: Առասպելի համաձայն՝ Զևսն […]

̰
Երևանի քաղաքապետը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասին

16:42 26.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցի մասին: Նա ասել է՝ այդ հարցը համայնքի լիազորություններից դուրս է, բայց համայնքը վերցրել է պարտավորություն: «Մենք կոնկրետ գործողություն ենք անում, այստեղ խանգարող հանգամանքներ կան, պետք են օրենսդրական փոփոխություններ, դիմել ենք կառավարության և ԱԺ գործընկերներին, որ […]

̰
Հոնկոնգի ղեկավարը խոստացել է հաշվի առնել քաղաքացիների կարծիքները

16:40 26.11.2019

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը խոստացել է հաշվի առնել քաղաքացիների կարծիքները, որոնց ճնշող մեծամասնությունը կիրակի կայացած ընտրություններում քվեարկել է ընդդիմության թեկնածուների օգտին: Այս մասին հայտնել է Global News-ը: Միևնույն ժամանակ, նա բացառել է ցուցարարների պահանջները բավարարելու ու հետագա զիջումների հնարավորությունը: Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին իրենք արդեն կատարել են զիջումներ՝ չեղարկելով արտահանձնման մասին օրինագիծը: […]

̰
Մահակով ցուցմունք կորզող 3 ոստիկաններից 2-ը հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն

16:32 26.11.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օրերս տարածում գտած սկանդալային տեսանյութի մասին: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. ««NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից […]

̰
Մեկնարկել է փոքր և միջին ջերմատների կառուցման պետական աջակցության ծրագիրը

16:30 26.11.2019

2020թ. կմեկնարկի ժամանակակից տեխնոլոգիաներով փոքր ու միջին ջերմատների կառուցման պետական աջակցության ծրագիրը: Երեք տարի տևողությամբ այս ծրագրին պետությունը կտրամադրի մոտ 3.4 միլիարդ դրամ: Փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Արոնյանն այսօր 5 պարտություն կրեց և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը. Tata Steel

16:27 26.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ավարտվեց Tata Steel մրցաշարը: Այսօր՝ մրցումների վերջին օրը շատ անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Կայծակնային շախմատի 9 պարտիաներից 5-ում Արոնյանը պարտվեց, 4-ում ոչ-ոքի խաղաց՝ չկարողանալով տանել ոչ մի հաղթանակ: Արդյունքը եղավ այն, որ Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:

̰
5.4 մագնիտուդով երկրաշարժ՝ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետությունում

16:24 26.11.2019

Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետությունում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է EMSC-ը: Ցնցումները տեղի են ունեցել ժ. 12:19-ին, էպիկենտրոնը Նևեսինե քաղաքի մերձակայքում է: Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան: Հիշեցնենք, որ այս առավոտյան 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու: Վերջին տվյալներով` զոհվել է 8 մարդ, 300-ը […]

̰
Ոչ մի հարց դուրս չի մղվել. Հայկ Մարությանը պատասխանում է մեղադրանքներին

16:24 26.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատություններին, թե տրանսպորտի, վերելակների և այլ հարցեր սահուն կերպով դուրս են բերվում իրենց օրակարգից: «Ոչ մի հարց դուրս չի մղվել, ես ամենօրյա ռեժիմով աշխատում եմ տրանսպորտի հարցի շուրջ, վերելակների, սրանց գլոբալ լուծման մասին է խոսքը: Այս պահին արդեն 20 վերելակ փոխում ենք, փոխարինման […]

̰
Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը պահանջում է միջազգային ստուգում անցկացնել Իսրայելի բանտերում

16:20 26.11.2019

Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը պահանջում է միջազգային ստուգում անցկացնել իսրայելական բանտերում, որտեղ պահվում են պաղեստինցի բանտարկյալները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գործադիր կոմիտեի ղեկավար Սայիբ Օրեյկատը: «Կազմակերպության կենտրոնական կոմիտեն միջազգային հանրությունից պահանջում է ճնշում գործադրել իսրայելական իշխանությունների վրա՝ թույլ տալու միջազգային ստուգումներ կատարել իսրայելական բանտերում»,-  ասել է Օրեյկատը: Երեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել իսրայելական […]

̰
Թուրքական իշխանությունները 168 մարդու ձերբակալելու հրաման են տվել

16:13 26.11.2019

Թուրքիայի դատախազությունը 168 զինվորական ձերբակալելու արտոնագիր է տվել: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրամանները տրվել են Թուրքիայի Ստամբուլ և Կոնիա նահանգների դատախազների կողմից: Նշենք, որ գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Դրանից հետո […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

16:12 26.11.2019

Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին: ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Արլեմ Դեզիրին, որը Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնել է, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի […]

̰
521.8 միլիոն դոլարն աննախադեպ ցուցանիշ և իրավիճակ է Հայաստանի պատմության համար. վարչապետ

16:04 26.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին […]

̰
Կարեն Դեմիրճյանը հուշարձան կունենա

16:02 26.11.2019

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Նշվել է, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի, մոտ 54,2 մլն դրամ էլ հարկավոր է արձանի տեղադրման համար: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ […]

̰
Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետին լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու առաջարկով

16:00 26.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրել: «Սիրելի՛ քաղաքացիներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։ Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը

15:58 26.11.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող։ Սակայն այդ անձինք […]

̰
Գոհար Վարդանյանն ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է. նախագահի ցավակցական հեռագիրը

15:56 26.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: «Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է: Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի […]

̰
Արման Հովնանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

15:48 26.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Հովնանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել. Հայկ Մարության

15:45 26.11.2019

Գործարար Սամվել Ալեքսանյանը մեքենա չի նվիրել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս թեմային անդրադառնալով՝ նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևանի համար: Քաղաքապետի գնահատմամբ՝ սա կարևոր գործընթաց է, քանի որ, թեպետ Երևանն ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որ պետք է […]

̰
Սամանտա Փաուերն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ սենատորների կողմից վետոյի կիրառմանը

15:39 26.11.2019

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ սենատորների կողմից վետոյի կիրառմանը։ «Այն բանից հետո, երբ Լինդսի Գրեհեմը հանեց իր վետոն Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ, այն արգելափակեց սենատոր Փերդյուն` ասելով, որ ճանաչումը կվտանգի Թուրքիայի հետ նուրբ բանակցությունները։ Սա սխալ է: Իրականում Միացյալ […]

̰
Լեզվակռիվ և վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում

15:30 26.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միջադեպ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ: Նիստի ժամանակ նաև միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների ու նիստին դահլիճից հետևողների միջև: Մանրամասները` տեսանյութում:

̰
Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումն ավարտվեց

15:25 26.11.2019

Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:45-ին։

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ընդդիմությանը կոչ է արել վերադառնալ խորհրդարան

15:23 26.11.2019

Գիշերը ոստիկանության ու հատուկջոկատայինների, ջրցան մեքենաների աջակցությամբ խորհրդարանի առջև ընդդիմության  ցրելուց հետո խորհրդարանում գումարվել է լիագումար նիստ: Խորհրդարանի հարակից բոլոր ճանապարհները գտնվում են  ոստիկանների ու հատուկջոկատայինների վերահսկողության ներքո: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Թալակվաձեն կոչ է արել  ընդդիմադիր պատգամավորներին խորհրդային ձևաչափով վերադառնալ օրենսդրական գործընթացին: «Նրանց ասելիքը, այն փաստարկները, որոնք նրանք ցանկանում են ցույց տալ հանրությանը, կարող են […]

̰
BACK_TO_TOP