Բոլոր լուրերը – Page 8428 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

ՌԴ-ն նախատեսում է С-400-ների նոր խմբաքանակ վաճառել Թուրքիային

14:41 26.11.2019

Рособороэкспорт ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի С-400-ների երկրորդ խմբաքանակը, պայմանագիրը կստորագրվի 2020 թվականին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Հուսով ենք, որ 2020 թվականի առաջին կեսին մենք կհասնենք պայմանագրային փաստաթղթերի ստորագրմանը»,- ասել է նա: Ըստ Միխեևի՝ աշխատանքի երրորդ փուլի՝ С-400-ի երրորդ խմբաքանակի համար Մոսկվան Անկարային փոխանցել է տեխնիկական առաջադրանք: […]

̰
Մեզ պետք է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը. Արամ Սարգսյան

14:35 26.11.2019

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ես համոզված եմ, որ այս փուլում մեզ պետք չի Սենատի բանաձև ցեղասպանության մասին, մեկ է՝ Թրամփը չի վավերացնելու, որ Էրդողանին լրիվ Պուտինի գիրկը չգցի, մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը: Դա է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ և ամենալուրջ […]

̰
Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի

14:25 26.11.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար։ «Խոսքը այն անհատների ու կազմակերպությունների մասին է, որոնք օգնել են քաղաքին անօթևանների համար բնակմակերեսի, քաղաքային տնտեսությանը օժանդակող տեխնիկայի ձեռքբերման և այլ հարցերում։ Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը միջազգային […]

̰
ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, որ դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ

14:23 26.11.2019

ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, որ դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից: Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և […]

̰
Չենք գտնում, որ Հայաստանի հարկատուների գումարով կարելի է որևէ մեկին ուղարկել տուն

14:19 26.11.2019

«Մենք չենք գտնում, որ Հայաստանի հարկատուների գումարով կարելի է որևէ մեկին ուղարկել տուն, և իր առաքելությունը չիրականացնելու համար տալ այդ աշխատավարձը»,- նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու նախագծին` ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ դեմ են այդ նախագծին` նշելով, որ […]

̰
Վրաստանում իրավապահների հսկողության շնորհիվ է, որ օրենսդիրները կարողանում են խորհրդարան մտնել

14:15 26.11.2019

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն ընթացող իրադարձությունների մասին որևէ մեկնաբանություն չի արել: Ոստիկանության աշխատակիցները տեղակայված են օրենսդիր մարմնի բոլոր մուտքերի մոտ: Իրավապահների հսկողության շնորհիվ է, որ օրենսդիրները կարողանում են խորհրդարան մտնել, քանի որ բոլոր մուտքերի մոտ հավաքված են ընդդիմության անդամներն ու ցուցարարները: Լուսադեմին ոստիկանական ուժերը, հատուկ ուժ կիրառելով, ցրել էին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին:

̰
Տ. Մեսրոպ եպս. Սարգիսեան ընտրուած է ԱՄԷ-ի եւ Քաթարի Առաջնորդ

14:11 26.11.2019

Վերջին տարիներուն  Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ.Մեսրոպ  Եպս.  Սարգիսեանը  ընտրուած է Թեմակալ  Առաջնորդ։ Այս  մասին Shantnews տեղեկութիւն ստացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական կայքէջէն։ Աղբիւրն այս առթիւ տարածած է պաշտօնական հաղորդագրութիւն, ուր մասնաւորապէս գրուած է ՝ Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովը Շաբաթ, 23 Նոյեմբեր 2019-ին, Ազգային […]

̰
Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ

14:09 26.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը լարված է անցնում: Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդում էր բացարկ հայտնել պետական մեղադրող Կարեն Բիշարյանին։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը փորձեց առարկել նրա գործողության դեմ, ինչին Պողոսյանը կոպիտ պատասխանեց։ Մեղադրող դատախազն ընդհատեց Միհրան Պողոսյանի խոսքը: Նիստի ժամանակ նաև միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների ու նիստին դահլիճից […]

̰
Դեպքը տեղի է ունեցել 2008-2010-ին. ՀՔԾ պետը՝ մահակներով ցուցմունք կորզելու տեսանյութի մասին

14:09 26.11.2019

Ըստ նախնական տվյալների՝ այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թթ. միջակայքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից բռնությամբ ցուցմունք կորզելու մասին աղմուկ հանած տեսանյութին: «Այն ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռ ընդունված չէր, հետևաբար, մենք շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէինք կարող այդ հոդվածով քրգործ հարուցել»,- […]

̰
Արժանի թեկնածու է ընտրվել. Էդմոն Մարուքյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման hանձնաժողովի նախագահի մասին

14:07 26.11.2019

«Արժանի թեկնածու է ընտրվել Կոռուպցիայի կանխարգելման hանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը: Նա շնորհավորել է Հայկուհի Հարությունյանին և նշել, որ հանձնաժողովի առաջին կազմից մեծ բան է կախված: «Հենց այս կազմն է իր ներդրումն ունենալու հանձնաժողովի հիմքը դնելու առումով»,- ասաց Մարուքյանը: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովն այսօր առաջին նիստի […]

̰
ԱԱԾ աշխատակիցները ցավակցական խոսք են հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

14:00 26.11.2019

ԱԱԾ աշխատակիցները ցավակցական խոսք են հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Տեքստում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։ Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերծված չեն։ Գոհար […]

̰
Թբիլիսիում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ

13:54 26.11.2019

Վրացական ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է մի քանի մարդ: Բացի դրանից՝ մի քանի ցուցարար վնասվածքներ է ստացել և դիմել բժշկական օգնության: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ պատգամավորները մերժել […]

̰
Սյունիքի մարզում չհրկիզվող պահարանը գողացած անձին օգնել է ևս 4 անձ. ՔԿ

13:51 26.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, առերևույթ հանցագործություն կատարած անձը, մուտքի դռան փականները չպարզված եղանակով բացելու միջոցով ապօրինի մուտք […]

̰
Հաշվեքննիչ ընկերություն կհրավիրվի Երևանի 2019թ. բյուջեի տարեկան հաշվետվության անկախ ստուգման համար

13:48 26.11.2019

Երևանի քաղաքապետարանը հաշվեքննիչ ընկերություն կհրավիրի Երևանի 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության անկախ ստուգում իրականացնելու համար։ Այդ որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստի ընթացքում։ Նշվում է, որ նպատակը օրենսդրության պահանջներին մատուցվող ծառայությունների համապատասխանության գնահատումն է, ինչպես նաև միջոցների խնայողության և տնտեսական հնարավորությունների գնահատումը։

̰
Երևանում կբացվի բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հուշատախտակը

13:38 26.11.2019

Երևանի ավագանու նիստում բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց: Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու […]

̰
Երբ գործի դրվեցին ջրցան մեքենաները, Զազայի աչքը դուրս եկավ ջրի հուժկու շփումից. Վրաստանում շարունակվում են ցույցերը

13:29 26.11.2019

Նոյեմբերի 26-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում վերսկսված հանրահավաքը ցրելու ընթացքում հոսպիտալացվել է 4 մարդ, նրանցից մեկը լրատվամիջոցի ներկայացուցիչ է: Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։ «Ցույցը ցրելիս, երբ գործի դրվեցին ջրցան մեքենաները, Զազայի աչքը դուրս եկավ ջրի հուժկու շփումից, որից հետո ինքն անմիջապես տեղը գցեց դուրս եկած աչքը»,- մեջբերելով ականատեսի խոսքը՝ հաղորդում է «Մթավարի արխի»-ն: […]

̰
Ներսես Երիցյանը` գլխավոր հաշվապահներին ներկայացվող պահանջների մասին

13:20 26.11.2019

ԱԺ-ում շարունակվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պարզաբանումներ է ներկայացրել ԿԲ-ին վերաբերող օրենքի երկու հոդվածների վերաբերյալ, որոնցից մեկը վերաբերում է թարգմանությունների հետ կապված միջազգային ստանդարտներին, իսկ երկրորդը՝ գլխավոր հաշվապահներին ներկայացվող պահանջներին: Հիշեցնենք, որ հանձնաժողովն առաջարկներ էր ներկայացրել, որոնք չեն ընդունվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների թիվն ավելացել է

13:13 26.11.2019

Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական […]

̰
Ի՞նչ կլինի, եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա ՀՔԾ. Սասուն Խաչատրյանի պարզաբանումը

13:11 26.11.2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է: Խաչատրյանը պատասխանեց, որ մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ Կոստանյանը կներկայանա ՀՔԾ, Խաչատրյանը պատասխանեց հարցով. «Դուք իրատեսակա՞ն եք համարում 48 ժամվա մեջ Մոսկվայից գալ Երևան»: Նա նշեց՝ չի […]

̰
Գալջյանը ներկայանալի չէ. ավագանու նիստը շարունակվում է թեժ քննարկումներով

13:10 26.11.2019

Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանին ընտրում է ավագանու իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահին: «Իմ քայլի» թեկնածուն Արմեն Գալջյանն է, ընդդիմությունը, սակայն, Գալջյանի թեկնածությանը դեմ է` պնդելով, որ «Իմ քայլում» առավել ներկայանալի ու հասանելի դեմքեր կան: Հարցը ներկայացնող Անի Խաչունցը նշեց, որ չնայած երիտասարդ տարիքին` Գալջյանը խմբակցության ներսում մեծ աշխատանք է անում, և նրա հասանելի ու ներկայանալի […]

̰
Դադարեցրե´ք այս մանիպուլյացիայի մշակույթը. ավագանու անդամը` Երևանի քաղաքապետին

13:06 26.11.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ արեց դադարեցնել մանիպուլյացիան։ «Ուզում եմ ձեզ հորդորել, որ դադարեցնեք մանիպուլյատիվ գործելաոճը։ Երբ ես անհայտ ծագման անձին, որը առաջին անգամ է նիստերի դահլիճում ու որևէ մեկս նրա անունը չգիտենք, խոսքը աղբահանության հիմնարկը ղեկավարող դեռևս ժ/պ անձի մասին է, ես նրան ասացի ժ/պ, ինչը […]

̰
«Խելագար տղան» մրցակցին նոկաուտի է ենթարկել ապտակներով

13:04 26.11.2019

Մեքսիկացի խառը մենամարտերի մարտիկ Նինո Մարոկուինը ջիու-ջիթսուի մրցաշարի ժամանակ տեխնիկական նոկաուտի է ենթարկել հակառակորդին: Այս նոկաուտը, սակայն, տարբերվել է մյուս նոկաուտներից: Բանն այն է, որ Մարոկուինը մրցակցին հարվածներ էր հասցնում ձեռքի ափով: Փաստորեն, Մարոկուինը Տիտո Կաստրոյին նոկաուտի է ենթարկել ապտակներով: Երբ մրցավարը կանգնեցրել է մենամարտը, Կաստրոյի ողջ դեմքը եղել է արնաշաղախ: Մարոկուինը, ի դեպ, հայտնի […]

̰
Տարիներ պահանջվեց, որպեսզի մարդկանց բացատրենք՝ ՄԻՊ-ը կոոպերացիա չէ. Արման Թաթոյան

13:01 26.11.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առիթով Ազգային ժողովում այսօր առավոտյան սկսվել է միջազգային համաժողով, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատգամավորներ և իրավապաշտպաններ: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 30 երկրների օմբուդսմեններ, 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՄԻՊ գործունեության դժվարությունների մասին խոսելիս Մարդու իրավունքների […]

̰
Հորիզոն 13.00

13:00 26.11.2019

̰
«Զվարթնոց»-ի մեկնման սրահում հայտնաբերվել է խոշոր գումարով պայուսակ

12:56 26.11.2019

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: «Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր […]

̰
Առաջին անգամ է, որ դրսևորվել է քաղաքական կամքի այս մասշտաբը․ Հայկուհի Հարությունյանը՝ հանձնաժողովի ձևավորման մասին

12:48 26.11.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը կարծում է, որ առաջին անգամ է, որ դրսևորվել է քաղաքական կամքի այնպիսի մասշտաբ, որ հնարավոր է եղել կազմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ իշխանության երեք ճյուղերի կոնսենսուսով։ Հարությունյանն այսօր ընտրվելուց հետո ներկայացրեց իր տեսակետը, որ եթե նույնիսկ մրցութային կարգով իրականացվեր հանձնաժողովի անդամների ընտրությունը, ապա ոչ բոլորը հնարավորություն կունենային առաջադրվել։ Ինչ […]

̰
Հզոր երկրաշարժ Ալբանիայում. կան զոհեր և վիրավորներ

12:45 26.11.2019

Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանիայից 30կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումները նաև զգացվել են երկրի այլ քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 150-ը: Ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ և շինություններ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են բազմաթիվ փրկարարներ: Այս մասին […]

̰
Ինձ համար իմ թեկնածության հաստատումը անակնկալ էր․ Հարությունյանը՝ ԿԿՀ նախագահ դառնալու մասին

12:41 26.11.2019

Եթե զույգ-զույգ և հավասար բաշխված ձայներ լինեին, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ այսօր չէր ընտրվի, և տարիքով ավագ անդամը կշարունակեր ժամանակավորապես նախագահել հանձնաժողովը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա հերքեց, որ երբևէ պայմանավորվածություն է եղել իրենց մեջ՝ նախագահին ընտրելու հարցում։ «Անկեղծ կասեմ, այո´, չնայած այն հանգամանքին, որ ես […]

̰
Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած բաղնիքը

12:38 26.11.2019

Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ): Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը: Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պետք է վերականգնել, «չպետք է վաճառվի իրենց պատմությունը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ հնամենի բաղնիքի ներսն ավերված […]

̰
Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա՝ ՀՀ տեղափոխման համար. Armtimes.com

12:36 26.11.2019

Սյունիքի նախկին մարզպետ, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սուրիկ Խաչատրյանի մոտ ախտորոշված հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում նրա՝ տարածության մեջ ինքնուրույն տեղաշարժման, տրանսպորտային միջոցներով որեւէ այլ երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման համար: Այս մասին Armtimes.com-ին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Փաստաբանի կողմից ուղարկված փաստաթղթերի հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, […]

̰
BACK_TO_TOP