21:39 24.11.2019
Հաջորդ տարի ճանապարհորդության ամենավտանգավոր ուղղությունները կլինեն Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Պարսից ծոցի երկրները: Այդ մասին են վկայում Travel Risk Map-ի տվյալները, որոնք նախազգուշացնում են արտերկրում անձնական անվտանգության, երթևեկության և բժշկության բնագավառներում հնարավոր վտանգների մասին, գրում է Daily Mail-ը: Ճանապարհորդների համար հատկապես անվստահելի երկրների թվում են Լիբիան, Սոմալին, Աֆղանստանը և Վենեսուելան: Փորձագետների կարծիքով, 2020 թվականին այդ […]
21:36 24.11.2019
Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվել է «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որի հաղթողը՝ 278 միավորով դարձել է Լեհաստանի ներկայացուցիչը։ Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի օնլայն քվեարկության արդյունքում: Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Կարինա Իգնատյանը, որը «Colors of your dream» երգով զբաղեցրել է 9-րդ տեղը:
21:31 24.11.2019
«Յուվենտուսը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղին: Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է լիարժեք մարզում, հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Պորտուգալացին բաց էր թողել Ա Սերիայի հանդիպումը «Ատալանտայի» հետ, քանի որ, ըստ մարզչի, ծնկի ցավն անհանգստացնում էր նրան:
21:24 24.11.2019
Ատոմային էներգիայի օգտագործումը ռազմական նպատակներով անբարոյական է և հանցագործություն է, ինչպես և միջուկային զենքի տիրապետելը: Նման կարծիք է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հիրոսիմայում Խաղաղության հուշահամալիր այցի ժամանակ, հայտնում է ТАСС գործակալությունը: «Վճռականությամբ ցանկանում եմ ընդգծել, որ ատոմային էներգիայի կիրառումը ռազմական նպատակներով այսօր, ինչպես երբևէ, հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլև մեր ողջ ընդհանուր ապագայի հանդեպ: […]
21:16 24.11.2019
Իսպանիայի իրավապահ մարմինները կիրակի օրը սուզանավ են բռնել, որտեղ հայտնաբերվել է ավելի քան երկու տոննա կոկային: Այդ մասին հայտնում է El Pais-ը: Հրապարակման համաձայն՝ սուզանավը գտնվել է Գալիցիայի ինքնավար համայնքի ջրերում: Ըստ նախնական տվյալների՝ այն դուրս է եկել Կոլումբիայից: Նշվում է, որ առնվազն երկու մարդ է ձերբակալվել: Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է գործի բոլոր մանրամասների պարզմամբ:
21:07 24.11.2019
Կանադական նահանգ Բրիտանական Կոլումբիայի բնակիչ Անդրես Դինը մոր ավտոմեքենայում արջ է հայտնաբերել: Նրա արձագանքը ցնցել է ինտերնետ օգտատերերին: Վաղ առավոտյան մայրը զանգահարել է Դինին և խնդրել ստուգել իր ավտոմեքենան, քանի որ միացել է ազդանշանային համակարգը: Երբ որդին մոտեցել է մեքենային, տեսել է, որ հետնամասում նստած է հսկա արջ: Տղամարդն անմիջապես հանել է հեռախոսը և սկսեն […]
21:00 24.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:40-ի սահմաններում թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: Վարորդը, որ կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության մեքենայի […]
20:54 24.11.2019
Հայտնի իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը հիմնել է սեփական թատրոնը հայրենի Մալագա քաղաքում, հայտնում է France Info-ն: Սեփական թատրոն բացելը լեգենդար դերասանի վաղեմի երազանքն էր: Իսկ 2017 թվականին տեղի ունեցած սրտի կաթվածը ստիպեց Բանդերասին շտապել այդ ցանկության իրականացման հարցում: Այդ ժամանակից ի վեր նա ամեն տարի փոխանցում էր 200 հազար եվրո դրա իրագործման համար: Այսօր նոր […]
20:42 24.11.2019
Black Eyed Peas խմբի սևամորթ ռեփեր will.i.am-ը (Ուիլյամ Ադամս) Twitter-ում բողոքել է բորտուղեկցորդուհուց, ում պահվածքը նա համարել է «չափազանց կոպիտ»: Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Բրիսբենից դեպի Սիդնեյ թռիչքի ժամանակ: Երգիչը հայտարարել է, որ բորտուղեկցորդուհին ոստիկանություն է հրավիրել այն բանից հետո, երբ ինքն անտեսել է նրա խնդրանքը: Իրավապահները հանդիպել են will.i.am-ին Սիդնեյի օդանավակայանում: Երաժշտի խոսքով՝ […]
20:26 24.11.2019
Ավստրալիական Կովանիամա քաղաքի բնակիչը 4 օր անցկացրել է ջունգլիներում, գրում է Daily Mail-ը: Երբ 44-ամյա Ջերի Դեվիդը գիշերը գնում էր տուն, ճանապարհին նրա դիմաց կով է դուրս եկել և տեղի է ունեցել ՃՏՊ: Մեքենան ջարդոնի է վերածվել, և տղամարդը ստիպված է եղել 4 օր անցկացնել ջունգլիներում: Նրա հագին եղել է միայն կիսավարտիք: Ավստրալացին 4 օր […]
20:10 24.11.2019
Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնաբերել են արյան մաքրման նոր մեթոդ, որի շնորհիվ հիվանդներին հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններից, ներառյալ օնկոլոգիական, առանց թունավոր դեղամիջոցներ օգտագործելու, գրում է The Telegraph-ը: Արյան միջից օտար մարմիններ դուրս բերելու գործընթացը հիշեցնում է դիալիզ: Հետազոտողները կարծում են, որ այդ մեթոդն արդյունավետ կլինի, օրինակ, սեպսիսի, մալարիայի և քաղցկեղի բուժման մեջ: Այսպիսով, գիտնականները պատրաստվում […]
19:57 24.11.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են: Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության […]
19:45 24.11.2019
Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը իր «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո: Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Քվերակությունն ավարտվել է նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերում բոլոր կատարումների ավարտից հետո և կտևի 15 րոպե: […]
19:28 24.11.2019
Հնդկաստանի բնակչի աչքից 7 սանտիմետրանոց կենդանի որդ են հանել: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Հնդկաստանի Գուջարաթ նահանգի բնակիչ 70-ամյա Ջասուբայ Պաթելը մի քանի տարի շարունակ բողոքել է աչքի ցավից և քորից: Տղամարդը բազմիցս դիմել է բժիշկներին, բայց նրանք չեն կարողացել հասկանալ պատճառը: Ակնաբույժ Միլան Պանչալը հիվանդի աչքում մակաբույծ է նկատել միայն 2019 թվականի հոկտեմբերին: Բժիշկը […]
19:15 24.11.2019
Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից: Այս անհավանական գոլը գրանցվել է «Գվադալախարա» — «Վերակրուս» հանդիպման ժամանակ: Երբ հաշիվը եղել է 2-1 հոգուտ «Գվադալախարա»-ի, հաղթող թիմի դարպասապահ Խոսե Անտոնիո Ռոդրիգեսը հուժկու հարվածով գնդակը դուրս է մղել սեփական տուգանայինից: Սա տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին, երբ պարտվող թիմը ամբողջ կազմով նետված է եղել գրոհի: […]
19:12 24.11.2019
Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքի ափամերձ հատվածում Ազովի ծովի ջուրը մոտ 100 մետրով ետ է քաշվել, հայտնում է Кубань 24-ը: Ենթադրաբար, այս երևույթի պատճառը ուժեղ քամին է եղել: Նշվում է, որ տեղի բնակիչները կոչ են արել օգտվել այդ հնարավորությունից և մաքրել ծովի հատակի այդ 100 մ-ը՝ նախքան ջուրը նորից կվերադառնա:
19:05 24.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակցիներն անցկացրեցին ևս 3-ական արագ շախմատի պարտիաներ: Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, հետո կիսեց միավորը Յան Նեպոմնյաշչիի հետ, ապա առավելության հասավ Սանթոշ Գուջրաթիի նկատմամբ: 9-րդ տուրից հետո Արոնյանը 18 հնարավորից 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնականը: Իսկ միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոնն է: Մագնուս Կարլսենը […]
18:56 24.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ ամերիկացիների երեք քառորդը չի պաշտպանում Դեմոկրատական կուսակցության կողմից պետության ղեկավարի դեմ սկսված իմպիչմենտի գործընթացը: «Այժմ հարցումները ցույց են տվել, որ շատ լուրջ տարաձայնություններ կան իմպիչմենտների հետ, հատկապես տատանվող նահանգներում: 75% -ը 25% -ի դիմաց: Շնորհակալություն»,- Twitter-ում գրել է նա: Polls have now turned very strongly against Impeachment, […]
18:39 24.11.2019
Թաիլանդում ամուսինը փախել է կնոջից՝ շահող վիճակախաղի տոմսն իր հետ վերցնելով, որպեսզի գումարը չկիսի նրա հետ, գրում է Asia One- ը: Պորնտինդա Չամնանվետը և նրա ամուսինը՝ Վիժակ Վաննապրասիտը ջեքփոթ են շահել: Զույգը վիճակախաղի տոմս է գնել, որը նրանց բերել է 270 հազար դոլարի շահում: Ամուսինները համաձայնել են շահումը հավասար կիսել: Այնուամենայնիվ, հաջորդ օրը զույգը վիճաբանել […]
18:23 24.11.2019
Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 03։20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին է այցելել Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Պապանյանը և խնդրել, որպեսզի հերթապահ մասի ոստիկանության ծառայողը բաժնի մուտքի դուռը բացի։ Հերթապահ մասի ավագ տեսուչը բացել է մուտքի դուռը և պարզվել է, որ Հ. Պապանյանը գտնվում է […]
18:01 24.11.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրքի փառատոնի շրջանակներում լուսանկար է հրապարակել:
17:50 24.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բրեշիային, հայտնում է armsport.am-ը: Հայտնի է հռոմեական ակումբի մեկնարկային կազմը: «Ռոմա»` Պաու Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Վերետու, Դիավարա, Ձանիոլո, Կլյուվերտ, Պելեգրինի, Ջեկո: Մրցավեճին չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա բացակայում է հայտացուցակից:
17:21 24.11.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին: «Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, […]
17:08 24.11.2019
Մոսկվա-Անապա ինքնաթիռի երկրորդ օդաչուն, որը մահացել է Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջքից հետո, թռիչքից առաջ ենթարկվել է բժշկական զննման: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ վկայակոչելով Аэрофлот-ի մամուլի ծառայությանը: Ըստ ավիաընկերության հայտարարության՝ բժիշկները չեն հայտնաբերել թռիչք իրականացնելու որևէ հակացուցում: Փորձագիտական հանձնաժողովը, որը օդաչուն անցել է 2018 և 2019 թվականներին, նրան պիտանի է ճանաչել է թռիչքային […]
16:51 24.11.2019
Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում նա գտել է արարածների հետքեր, որոնք նման են երկրային միջատներին, գրում է Science Alert-ը: Ռոմոզերը, ուշադիր ուսումնասիրելով լուսանկարները, նշել է, որ Մարսի միջատներն ունեն թևեր, բեղիկներ: Նա պնդում է, որ լուսանկարում դրանք շարժվող և թռչող միջատին բնութագրող դիրքերով են: Ըստ միջատաբանի՝ […]
16:36 24.11.2019
Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռի օդաչուն, որը թռչում էր Մոսկվայից Անապա, օդում վատ է զգացել և արտակարգ վայրէջքից հետո մահացել սրտի կաթվածից, կիրակի օրը Интерфакс-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ 1970-ին ծնված օդաչուն թռիչքի ժամանակ բողոքել է սրտի շրջանում ցավից: Նա նշել է, որ օդաչուն մահացել է շտապօգնության ժամանումից առաջ:
16:22 24.11.2019
Չիլիում հակակառավարական ցույցերը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ռետինե գնդակներով փամփուշտներ, որոնց կիրառումը պաշտոնապես արգելված է, բացի ծայրահեղ դեպքերից։ Ոստիկանությունը, ըստ մամուլի հրապարակումների, դրանցով կրակել է ցուցարարների դեմքներին։ Սրա հետևանքով ավելի քան 280 ցուցարար աչքերի տարբեր վնասվածքներ է ստացել։ Չիլիի ցույցերը ամենադաժաններից են ընդհանուր առմամբ։ Ռետինե գնդակներով փամփուշտների կիրառման ծավալն այստեղ ռեկորդային է։ Իսկ ցույցերի […]
16:04 24.11.2019
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների հայրը՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։ Յուրի Մարտիրոսյանի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը կլինի նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցում։