Բոլոր լուրերը – Page 8435 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Ռուսաստանը մտադիր է մարտական ռոբոտների ստորաբաժանումներ ստեղծել

19:44 23.11.2019

Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի առջև խնդիր է դրվել ստեղծել ռազմական ռոբոտացված համակարգերի ստորաբաժանումներ, որոնք ունակ պետք է լինեն ստանձնել և իրականացնել մարտական առաջադրանքներ։ Այս մասին ռուսական «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է չբացահայտվող աղբյուրը։ Այդպիսի համակարգերի ստեղծման առաջադրանք տրվել է 2020  թվականի համար, և այդ առաջադրանքը պետք է կատարվի-ավարտվի 2025 թվականին։ «2025 թվականին մենք պետք է այդ առաջադրանքի […]

̰
Լուկաշենկոյի երիտասարդ «սիրուհին» հերքում է իրենց սիրային կապը

19:30 23.11.2019

Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, «Միսս Բելառուս-2018» Մարիա Վասիլևիչը իր ինստագրամյան էջում մեղադրել է բրիտանական The Times պարբերականին սուտ լուրեր տարածելու մեջ: Մասնավորապես, նա հերքում իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրային կապը. «Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղիր պատասխանատվություն կրել քո արտաբերած խոսքի համար, հատկապես, եթե դու առաջատար պարբերականներից մեկի լրագրող ես»: Աղջիկը […]

̰
Սիրիայի նախագահի հարազատները Եվրոպայում մեղադրվում են փողերի լվացման մեջ

19:24 23.11.2019

Իսպանիայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարազատները մեղադրվում են ավելի քան 600 միլիոն եվրոյի չափով փողերի լվացման մեջ: Իսպանիայի ազգային դատարանի որոշմամբ՝ քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադի՝ Բաշար Ասադի հորեղբոր դեմ: Մեղադրվում է ևս 13 մարդ, որոնց թվում են 82-ամյա Ռիֆաթ Ասադի 8 երեխաները և նրա 2 կանայք: Ենթադրվում է, որ Իսպանիայի […]

̰
Իտալիայում կինը 50 տարի մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի

19:14 23.11.2019

Իտալիայում թոշակառու կինը մոտ 50 տարի վարել է տրանսպորտային միջոցն առանց վարորդական իրավունքի, գրում է  il Gazzettino-ն: Օրինախախտ կնոջ ինքնությունը հնարավոր է եղել պարզել, երբ նա վթարի է ենթարկվել: Ոստիկանությունը հայտնում է, որ 77-ամյա կինը չի ունեցել համապատասխան փաստաթղթեր, սակայն վստահեցրել է, որ դրանք կան, բայց ժամկետանց են: Կինը տուգանվել է 5,11 հազար եվրոյով, և […]

̰
Շուտով կսկսվի ռուսական առաջին էլեկտրամոբիլի արտադրությունը

19:07 23.11.2019

Ռուսաստանում էլեկտրականությամբ աշխատող առաջին ավտոմեքենաները կսկսեն արտադրել արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում։ Հիմա դրա նախագիծը արտոնագրի ստացման փուլում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարը։ «Արտոնագրի հանձնումը եզրափակիչ փուլում է։ Հուսամ՝ դա շուտով կլինի։ Արտադրությունը նրանք սկսելու են 2020 թվականի առաջին եռամսյակում»,- ասել է պաշտոնյան։ Ռուսական առաջին էլեկտամոբիլը կոչվելու է Zetta: Այն ունի կոմպակտ […]

̰
Մեր քաղաքական թիմը չէ, որ պետք է որոշի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի կրիտերիաները. Ռուբեն Ռուբինյան

19:00 23.11.2019

«Գործկոմը միաձայն որոշեց, որ պատասխանատվություն է վերցնում ֆուտբոլում բարեփոխումներ և ֆուտբոլում առողջացում իրականացնելու համար և որոշեց, որ դեկտեմբերի 23-ին լինելու է նոր ընդհանուր ժողով, որում ընտրվելու է նոր ֆեդերացիայի  նախագահ և նոր գործկոմ, այսինքն՝ այդ ժամանակ գործկոմը չի լինի»,- «Հեռանկարի» տաղավարում`  Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը: Նա […]

̰
Վրաստանում ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել

18:51 23.11.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ […]

̰
Արարատի մարզի դատախազն ամփոփել է 2019թ․ առաջին 9 ամիսների գործունեության արդյունքները

18:50 23.11.2019

ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման,  դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի […]

̰
Ալեն Սիմոնյան

18:36 23.11.2019

̰
Ինչպես է մարդակեր-շնաձուկը գրոհում գիտնականին

18:36 23.11.2019

Մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել է ծովային ձնկաբուծության մասնագետ Գրեգ Սկոմալի վրա այն ժամանակ, երբ վերջինս տեսանկարահանում էր ծովային գիշատիչներին: Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի Օռլեան քաղաքում: Հարձակումը հաջողվել է նկարահանել: Այս մասին հայտնել է Atlantic White Shark Conservancy-ն: Մասնագետը կանգնել էր հետազոտական նավի հատուկ կամրջակի վրա և նկարահանում էր շնաձկներին: Ինչ-որ մի պահի […]

̰
Հորիզոն 18:00

18:34 23.11.2019

̰
Բաքուն արագընթաց գնացքով կկապվի Ռուսաստանի հարավի հետ

18:30 23.11.2019

Ռուսաստանի կազմի մեջ մտնող Դաղստանի նախագահը հայտարարել է, որ իրենք մտադիր են Մախաչկալա-Դերբենտ-Բաքու գծով երկաթուղում արագընթաց գնացք գործարկել ուղևորների համար։ Փոխանցում է ռուսական մամուլը։ Պաշտոնյան խոսել է այն մասին, որ մտադիր են հարևան Ադրբեջանի հետ մեծացնել առևտրաշրջանառությունը և մասնավորապես արտահանել գյուղմթերքներ դեպի ադրբեջանական շուկա։ Այս համատեքստում նա նշել է նաև արագընթաց գնացքի չվերթի գործարկման մասին, […]

̰
«Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է. Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը

18:26 23.11.2019

Ուշադրություն: «Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցե´ք հղումով https://vote.junioreurovision.tv/ և քվեարկե´ք մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ )։ Ինչպե՞ս քվեարկել, դիտե´ք տեսանյութը։

̰
«Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները` «B+»-ից դարձնելով «BB-»

18:11 23.11.2019

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների […]

̰
Նախագահ դառնալուց 2 տարի առաջ Պուտինը փորձել է հեռանալ պետական համակարգից․ նախկին ղեկավար

18:10 23.11.2019

Ռուսաստանի նախագահ դառնալուց ընդամենը երկու տարի առաջ Վլադիմիր Պուտինը որոշել էր և քայլեր էր ձեռնարկում՝ պետական համակարգից հեռանալու համար։ Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է նրա այդ տարիների ղեկավար Վալենտին Յումաշևը։ Նախկին պաշտոնյան պատմել է, որ 1997 թվականին, երբ ինքը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի աշխատակազմի ղեկավարն էր, Վլադիմիր Պուտինը նշանակվել է իր […]

̰
F-35-ի ծրագրից դուրս մնալու դեպքում Թուրքիան սպառնում է մարտական ինքնաթիռներ գնել ուրիշից

18:01 23.11.2019

Եթե Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային զինատեսակի ձեռքբերումից հետո Անկարայի արևմտյան գործընկերները որոշեն թուրքական կողմին դուրս թողնել F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության և մատակարարման ծրագրից, ապա Թուրքիան էլ իրեն իրավունք է վերապահելու գտնել այլընտրանքային տարբերակներ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ Al Jazeera արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դա պետք է հասկանան […]

̰
Հորիզոն 18.00

18:00 23.11.2019

̰
Բրիտանական U2 խումբը ճանաչվել է վերջին 10 տարվա ամենաեկամտաբեր խումբ

18:00 23.11.2019

Իռլանդական U2 ռոք խումբը դարձել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաեկամտաբեր հյուրախաղերի մեկնող խումբը, գրում է Pollstar պարբերականը: Այսպիսով, խմբին հաջողվել է ընդհանուր առմամբ վաստակել 1,038 միլիարդ դոլար: Նշվում է, որ այդ թիվը կարող է մինչև տարեվերջ աճել, քանի որ U2-ն այս պահին հյուրախաղերով մեկնում է Ավստրալիա, Նոր Զելանդիա և այլ ասիական երկրներ: Երկրորդ հորիզոնականն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել «Բրեշիայի» խաղի հայտացուցակում

17:47 23.11.2019

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Բրեշիային»: Այսօր հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել խաղին նախարատրաստվող ֆուտբոլիստների մեջ: «Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝  նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:

̰
Ակտիվիստները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ խոսնակի համար «լոգանք» են կազմակերպել

17:43 23.11.2019

«Փոխի´ր» շարժման անդամները Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հերթական ակցիան են կազմակերպել։ Նրանք ջրով լի մեծ թասեր են բերել խորհրդարանի մոտ և խորհրդարանի խոսնակին առաջարկել «արևայրուք ընդունել»: Այս ձևով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ՝ լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրանքներին: Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե «Թալակվաձեն մեկնել է Իտալիա՝ Կոմո կղզում […]

̰
Համակարգչային խաղերն օգնել են բրիտանուհուն 63 կգ-ով նիհարել

17:30 23.11.2019

Անգլիական Քեմբրիջ քաղաքի բնակչուհի Լորա Դրայդենը նիհարել է համակարգչային խաղերի և առողջ ապրելակերպի շնորհիվ, գրում է Daily Mail-ը: Xbox-ով ֆիթնես խաղեր խաղալով` կինը նիհարել է 63 կիլոգրամով: 29-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ միշտ եղել է գեր, կնոջ քաշը հասել է 117 կգ-ի: Կինը որոշել է նիհարել, երբ պատրաստվել է մեկնել Եգիպտոս: Այսպես նա սկսել է […]

̰
Ֆրանսիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը 20-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

17:28 23.11.2019

Ֆրանսիայի Կահորս քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում փայլել է երիտասարդ բռնցքամարտիկ Սիրակ Հակոբյանը: 24-ամյա գյումրեցի մարզիկը 6-ռաունդանոց մարտի 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Գեորգի Խուցիշվիլիին: Սա պրոֆեսիոնալ ռինգում Սիրակի 20-րդ հաղթանակն էր 4 պարտության դիմաց: 24-ամյա հայ բռնցքամարտիկը համարվում է Ֆրանսիայի ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը:

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ. Tata Steel

17:17 23.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող Tata Steel մրցաշարի 6-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան չինացի Դին Լիժենի հետ: Այսօր` ավելի վաղ, Արոնյանը պարտվել էր Վիշվանաթան Անանդին, ապա հաղթել էր մեկ այլ հնդիկ գրոսմայստերի՝ Պենտալա Հարիկրիշնային: 6 տուրից հետո Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 5 միավոր և հնդիկ գրոսմայստերներ Հարիկրիշնայի և Սանթոշ Գուջրաթիի հետ […]

̰
Տեղի է ունեցել խմբերի փոխանակում. Աննա Նաղդալյանը` հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին

17:16 23.11.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին: Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ո´չ հաստատեցիք, ո´չ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը: Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի […]

̰
Աշխարհի չեմպիոնուհին պատմել է, թե ինչպես է նկարվել իր ամենասեքսուալ լուսանկարը

17:10 23.11.2019

Ռուս գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոնուհի Ելիզավետա Տուկտամիշևան պատմել է, թե ինչպես է նկարվել իր ամենասեքսուալ լուսանկարը: «Ես պարզապես պատշգամբում կանգնած էի, Անդրեյը ինձ լուսանկարեց: Այնպես չէր, որ ես փորձում էի ինչ-որ հատուկ, հետաքրքիր բան անել: Այդ պահն ինքնըստինքյան ստացվեց, իսկ հետո դրանից մեծ պատմություն եղավ»,- խոստովանել է Ելիզավետան:  

̰
Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ

17:08 23.11.2019

«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած […]

̰
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում բոլորից շատ պարգևավճարներ է ստացել

17:02 23.11.2019

«Բարսելոնան» ՈւԵՖԱ-ից մոտ 100 մլն եվրո պարգևավճար կստանա Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում մրցելույթների համար: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների` սա լավագույն ցուցանիշն է մրցաշարի մասնակից բոլոր ակումբների մեջ: Կատալոնական ակումբը, որը դադարեցրել է պայքարը կիսաեզրափակիչ փուլում, կստանա ավելին քան Չեմպիոնների լիգայի հաղթողը՝ «Լիվերպուլը» և եզրափակչի մասնակից «Տոտենհեմը»: Կապտանռնագույնների նման ցուցանիշ […]

̰
«Յուվենտուսը» Ռոնալդուի` «Ռեալից» տեղափոխության համար ՄՅՈՒ-ին կվճարի 1.2 մլն եվրո

16:51 23.11.2019

«Ռեալից» «Յուվենտուս» Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդը» իտալական ակումբից 1.2 մլն եվրո կստանա: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին, այնուհետև տեղափոխվել է մադրիդյան ակումբ, որտեղից 2018 թվականին, մոտ 100 միլիոն եվրոյի դիմաց, տեղափոխվել է Թուրին: Անգլիացիներին փոխհատուցում է հասնում Ռոնալդուի նախապատրաստման համար: Սա արդեն երկրորդ նման վճարումն է՝ այն պետք […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն Նազելի Վարդանյանից պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում

16:45 23.11.2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը: Նա մասնավորապես գրել է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է […]

̰
Բժիշկները «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի մոտ քաղցկեղ են ախտորոշել

16:39 23.11.2019

Բժիշկները «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոյի մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ: Այս մասին հայտնում է Globoesporte-ն: 67-ամյա մարզիչը, որն այժմ աշխատում է «Վասկո դա Գամայում», բիոպսիա է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ չարորակ ուռուցք ունի: Բժիշկները մարզչին խորհուրդ են տվել երեք ամսվա ընթացքում վիրահատվել: Լուշեմբուրգոն դեռ չի որոշել հիմա՞ վիրահատվել, թե՞ սպասել Բրազիլիայի […]

̰
BACK_TO_TOP