09:28 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել Իտալիայից։ «Միլանից կաթոլիկ տաճարի տանիքին»․ այսպես է մակագրված լուսանկարը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2471723723148008/?type=3&theater
09:14 22.11.2019
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի Կարգապահական կոմիտեն տուգանել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբին այն բանի համար, որ Կիևի «Դինամո»-ի հետ խաղում մարզադաշտում ռուսերեն խոսք է հնչել: «Շախտյորի» սևամորթ բրազիլացի ֆուտբոլիստի հետ կապված հայտնի միջադեպի ժամանակ մրցավարը խնդրել է մարզադաշտում հնչեցնել ռասիզմին դեմ կոչեր, որպեսզի երկրպագուները չվանկարկեն անթույլատրելի արտահայտություններ: Հաղորդավարը երկրպագուներին դիմել է ուկրաիներեն, ապա նաև ռուսերեն, ինչից էլ […]
09:03 22.11.2019
200 հազարից ավելի մարդ է մասնակցում Կոլումբիայում բողոքի ակցիաներին։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Նախագահն ու կառավարությունը քաղաքացիներին հանդարտվելու կոչ են արել։ Ոստիկանությունը հայտնում է, որ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 22 մարդ։ Հաղորդվում է 28 վիրավոր ոստիկանի մասին։ Բոգոտայում ցուցարարները հարձակվել են Կոնգրեսի և քաղաքապետարանի շենքերի վրա, կենտրոնում պարեկում են […]
08:51 22.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է բարձր վարկանիշ ունեցող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հրանտ Մելքումյանը: Երրորդ տուրում Հրանտը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց՝ այս անգամ Ռեյջեր Մարկուսի հետ: Նախորդ երկու տուրերում Մելքումյանը միավորը կիսել էր Էտյեն Բակրոյի և Իվան Չեպարինովի հետ: Հատկանշական է, որ բոլոր այն շախմատիստները, ում հետ Հրանտը ոչ-ոքի է խաղացել, […]
08:42 22.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մինչև դեկտեմբերի 20-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին բանաձևը, հայտնում է The Washington Post-ը։ Երեկ փաստաթուղթը հաստատվել էր Սենատի կողմից, հաջակցություն նախաձեռնությանը քվեարկել էր 74 օրենսդիր, դեմ էին արտահայտվել 20-ը։ Եթե ժամանակավոր ֆինանսավորմանը հավանություն չտրվեր, կառավարությանը կսպառնար նոր շաթդաուն, որը կսկսվեր նոյեմբերի 22-ի կեսգիշերին։ Անցած անգամ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել […]
08:31 22.11.2019
ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Օրեր առաջ Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո […]
08:20 22.11.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները և կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների և ստանդարտների վրա: Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչև 2025 թվականը՝ «Ֆինանսական […]
08:11 22.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Արեշ 12փ. 99, 99/1; 14փ. 38Ա շենքերը, Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոս 2-րդ նրբ. 43 սեփական տունը, 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, […]
00:40 22.11.2019
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺ-ում: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին […]
00:00 22.11.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ: «Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ […]
23:56 21.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Կորածները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։
23:50 21.11.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը Միլանում նախատեսված հանդիպումներից և միջոցառումներից հետո այսօր ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։ Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան […]
23:45 21.11.2019
Մրցանակաբաշխության կոմիտեն հրապարակել է Grammy-2020թ-ի մրցանակակիրների ցանկը: Անվանակարգերում ներկայացված լինելու թվով առաջատարն այս տարի 31-ամյա ամերիկացի երգչուհի Լիզզոն է: Նա ներկայացված է 8 անվանակարգերում, գրում է Billboard-ը: «Նոր լավագույն կատարող» անվանակարգում հավակնորդների թվում են հայտնվել ամերիկացի երգչուհիներ Բիլի Այլիշը, Մեգի Ռոջերսը և Լիզզոն (Մելիսա Վիվիան Ջեֆերսոն), ռեփեր Lil Nas X-ը, Black Pumas և Tank խմբերը, իսպանացի […]
23:34 21.11.2019
Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչությունում ավարտվել է հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ երեք մեքենաների բախման հետևանքով առաջացած հրդեհից զոհվել էր 7 մարդ: Ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, «ԳԱԶել» միկրոավտոբուսի խցիկում հրդեհի առաջացման պատճառ է եղել արտահոսած գազի բռնկումը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 21.11.2019
Ռուսաստանում բնակվող հայազգի երգիծաբան Եվգենի Պետրոսյանն այս օրերին Հայաստանում է։ Նա պատմել է, թե ինչպես է ժամանակին ցանկացել վերադառնալ հայրենի ադրբեջանական բնակավայր՝ հոր գերեզմանին, բայց չի կարողացել։ Ադրբեջանցի մի հեղինակավոր մարդ, ըստ նրա, փորձել է օգնել, և ասել է, որ կարող է դերասանին գաղտնի ճանապարհով տեղափոխել Ադրբեջան, բայց ամբողջական երաշխիք չի կարող տալ, որ խնդիր […]
23:09 21.11.2019
48-ամյա կանադուհի Ռոբին Հիլլիսը, որը Քրեակատարողական հիմնարկում է աշխատում, պրոֆեսիոնալ բոդիբիլդեր է: Նա խոստովանել է, որ փոքրուց եղել է շատ ամաչկոտ, բայց միշտ սիրել է սպորտը: Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է կանոնավոր մարզումները: Ծանրամարտը նրան գերել է: Ծանր մարզումները չեն խանգարել Ռոբինին դասավորել նաև անձնական կյանքը: Նա ունի երկու աղջիկ՝ 23 և 21 տարեկան, […]
22:56 21.11.2019
«Վրացական ընդդիմության առաջնորդները համաձայնել են խորհրդարանի առջև ելույթների ընթացքում չանդրադառնալ արտաքին քաղաքականության հարցերին»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ և «Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն «Իզվեստիա» գործակալությանը տված հարցազրույցում: Թբիլիսիում բողոքի ցույցերը չեն դադարում նոյեմբերի 14-ից: Այն բանից հետո, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականից խորհրդարանի մեծամասնական ընտրակարգից համամասնականին անցնելու նախաձեռնությունը: Նոյեմբերի 17-ից խորհրդարանի […]
22:40 21.11.2019
Մարիա Վասիլևիչը, որ Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է, ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է The Times-ը: Նշվում է, որ Մարիա Վասիլևիչը չունի քաղաքական փորձ, սակայն Ներկայացուցիչների պալատում զբաղվելու է երիտասարդական քաղաքականության հարցերով: Նա 2018-ին նվաճել է «Мисс Беларусь» տիտղոսը, դրանից 2 ամիս հետո նրան առաջին անգամ նկատել են Լուկաշենկոյի կողքին: Պարբերականը նշում […]
22:03 21.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է […]
21:48 21.11.2019
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։ Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Գործարար համայնքի հարգարժան անդամներ, պետական պաշտոնյաներ, […]
21:26 21.11.2019
Ալլա Պուգաչովան ելույթ է ունեցել ռուսական Цветы խմբի 50-ամյա հոբելյանին, գրում է Дни.ру-ն: Երգչուհին կատարել է «Мы желаем счастья вам» երգը և այլ հիթեր: Համերգից հետո լրագրողներից մեկը Պուգաչովային հարցրել է` արդյո՞ք նա հիշել է իր երիտասարդությունը, ինչին Պուգաչովան պատասխանել է, որ նա հիշելու բան չունի, քանի որ դեռ երիտասարդ է: Երգչուհին 2019-ին նշել է […]
21:03 21.11.2019
ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել է Հռոմ։ ՀՀ վարչապետը Իտալիայի մայրաքաղաքում է Վենետիկ, Միլան այցելություններից հետո։ Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, այսօր Նիկոլ Փաշինյանը կայցելի Սենատ, որտեղ հանդիպում կունենա Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ։ Վաղը ՀՀ վարչապետը նախ կհանդիպի ICE Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից […]