Բոլոր լուրերը – Page 8436 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Վրաստանի ՆԳ նախկին նախարար Օքրուաշվիլին կարող է հայտնվել ճաղերի հետևում

09:45 23.11.2019

Թբիլիսիի քաղաքային դատարանը հետաքննության ընթացքում նախնական կալանքի տակ է առել Սաակաշվիլիի իշխանության  տարիներին Վրաստանի ՆԳ նախարար, ապա նաև պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիին: Նա մեղադրվում է 2004-ին 19-ամյա Ամիրանի (Բուտա) Ռոբակիձեի սպանության գործով իրավասությունների չարաշահման մեջ: Նախնական դատական ​​նիստը նշանակված է 2020 թվականի հունվարի 9-ին: Սպանությունը տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 24-ի գիշերը, Թբիլիսիի Ծերեթելի […]

̰
ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել

09:34 23.11.2019

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության շրջանակային համաձայնագիր: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում  համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր փուլ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը երբևէ չի եղել այսքան հզոր, և ստորագրված փաստաթուղթը հստակ հիմք է ստեղծում ամուր […]

̰
Վրաստանի ընդդիմության «գենպլանը»․ Մեծ ակցիա՝ նոյեմբերի 25-ին

09:23 23.11.2019

Համամասնական կարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջող հանրահավաքի կազմակերպիչները հայտարարել են իրենց պլանների մասին. ամեն երկուշաբթի երեկո նրանք կշրջափակեն խորհրդարանի բոլոր մուտքերը՝ օրենսդիր մարմնի հաջորդ օրվա աշխատանքը խաթարելու համար: Հանրահավաքները կանցկացվեն ժամը 19:00-ից: «Եթե պատգամավորները խորհրդարան մտնելու ցանկություն ունենան, ապա նախ ոստիկանությունը, այսինքն` վրացիները, ստիպված կլինեն դուրս գալ ժողովրդի դեմ: Նրանք ստիպված կլինեն մեզ դուրս մղել, […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

09:11 23.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։  

̰
Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:00 23.11.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ: Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

̰
Amazon-ը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Microsoft-ի հետ Պենտագոնի գործարքի

08:49 23.11.2019

Amazon ընկերությունն ԱՄՆ դաշնային դատարան հայց է ներկայացրել՝ վիճարկելով Microsoft-ի հետ տվյալների պահպանման ամպային ենթակառուցվածքի ստեղծման համար 10 մլրդ դոլարի պայմանագիր կնքելու Պենտագոնի որոշումը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթին։ Amazon-ը նույնպես հավակնել է այդ գործարքին՝ համարվելով ֆավորիտ, սակայն պարտվել՝ ընկերության հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին։ Նոյեմբերի 16-ին հայտնի էր […]

̰
Փոլ Մաքքարթնին 2 նոր երգ է թողարկել

08:37 23.11.2019

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին YouTube-ում երկու նոր երգ է հրապարակել, հայտնում է ETCanada պորտալը։ Home Tonight և In A Hurry ստեղծագործությունները երաժիշտը ձայնագրել է 2018 թվականին՝ Egypt Station ալբոմի վրա աշխատելու ժամանակ։ Երկու թրեքերն էլ կթողարկվեն 7 դյույմանոց վինիլային սկավառակներով, որոնք վաճառքում կլինեն նոյեմբերի 29-ին։

̰
Կոլումբիայի մայրաքաղաքում պարետային ժամ է սահմանվել

08:30 23.11.2019

Անկարգությունների վերսկսումից հետո Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի տարածքում իշխանությունները պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտնում է City TV-ն։ Բոգոտայում քաղաքային արագընթաց ավտոբուսների համակարգի աշխատանքը դադարեցվել է։ Քաղաքապետարանի տվյալներով՝ ձերբակալվել է 230 մարդ՝ հասարակական կարգի խախտման, թալանի և վանդալիզմի համար։ Պաշտոնական տեղեկություններով՝ հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3, վիրավորվել 273 մարդ, այդ թվում 148 զինվորական և […]

̰
Ո՞ր ապրանքները կթանկանան հունվարի 1-ից. «Ժողովուրդ»

08:19 23.11.2019

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:11 23.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 3-րդ թաղ. 7 շենքը, Դավթաշեն 4-րդ թաղ. 1 շենքը, Դավթաշեն […]

̰
Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ կապված սկանդալային տեսանյութի հետ

00:10 23.11.2019

ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակվել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ: Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի […]

̰
Քիմ Քարդաշյանը սեքսուալ զգեստով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը

23:59 22.11.2019

Քիմ Քարդաշյանն այս տարի շարունակել է հաջողություններ գրանցել իր հայտնի Skims ներքնազգեստի ապրանքանիշով: Սակայն նույնիսկ Քիմ Քարդաշյանը կարող է զգեստի մեջ «տեղավորվելու» խնդիր ունենալ, որը նա Instagram-ում ներկայացրել է: 39-ամյա գործարար կինը ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը Versace-ի սեքսուալ զգեստով:   View this post on Instagram   How good would this @versace dress have been […]

̰
Արմավիրի մարզում 34-ամյա վարորդն Opel-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

23:51 22.11.2019

Նոյեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է […]

̰
Twitter-ում այժմ հնարավոր կլինի թաքցնել մեկնաբանությունները

23:44 22.11.2019

Twitter-ի միկրոբլոգների ծառայության մեջ այժմ հնարավոր կլինի թաքցնել սեփական հրապարակումների վերաբերյալ օգտատերերի որոշ մեկնաբանություններ, հայտնում են սոցիալական ցանցի պաշտոնական էջում: Ֆունկցիան սկսել է աշխատել նոյեմբերի 21-ին: Նշվում է, որ ցանկության դեպքում հնարավոր կլինի հետ բերել թաքնված մեկնաբանությունները. դրանք չեն ջնջվի: Անձը, որի մեկնաբանությունը թաքնված է, ծանուցում չի ստանա:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:38 22.11.2019

Հանրապետության տարածքում՝  Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

̰
Մասիսի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

23:30 22.11.2019

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ,  2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի […]

̰
«Սասունցի Դավիթ» կայարանի սյուներից մեկը կոտրված է․ Արթուր Իսպիրյանն ահազանգում է

23:21 22.11.2019

Երգիչ, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Դիմում եմ Կայարանի տնօրինությանը»: Լուսանկարում երևում է, որ «Սասունցի Դավիթ» կայարանի սյուներից մեկը կոտրված է:

̰
Ոստիկանները հայտնաբերել են «Մալենկով»-ին, որ արոտավայրից գողացել էր աշխատակազմի ղեկավարի «Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին

23:10 22.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանութան Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ, 34-ամյա Արման Հակոբյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերին Արտաշավան վարչական տարածքում գտնվող արոտավայրից 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գողանալու մեջ: Արդեն ոստիկանությունում փաստերի ճնշման տակ Ա. Հակոբյանը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել: Աշտարակի ոստիկանները […]

̰
Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի որդին հայերեն սովորեցնում ֆրանսերենի ուսուցչուհուն

22:53 22.11.2019

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա որդին՝ Բագրատը, ֆրանսերեն է սովորում։ «Քլոեն Բագրատին ֆրանսերեն է սովորեցնում, իսկ Բագրատը նրան փորձում է հայերեն սովորեցնել»,- գրել է նա։ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի որդին ֆրանսերենի ուսուցչուհուն ծանոթացնում է «Չ» տառին և դրա արտասանությանը։ Սիմոնյանը նաև ասել է, որ երբ իր […]

̰
Ինչպես են հայերը կլարնետի ու դհոլի նվագակցությամբ ինքնաթիռում երգում

22:47 22.11.2019

Համացանցում լայն տարածում է ստանում տեսանյութը, որտեղ ինքնաթիռի սրահում հայերը կատարում են «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական երգը։ Երգն ուղեկցվում է կլարնետի և դհոլի նվագակցությամբ։ Ինքնաթիռի ուղևորներն ակտիվ աջակցում են երգողներին․ մի մասը ձայնակցում է նրանց, մյուս մասը՝ տակտի տակ ծափահարում, իսկ ոմանք էլ նկարահանում են։

̰ ̰
Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել

22:34 22.11.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր 4 երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել: View this post on Instagram   Looking forward to quality time with my favorites next week. What are you most grateful for this Thanksgiving? Follow @picsart and click on their link in bio to get this look. #picsart #picsartpartner A […]

̰
Երևանում տղամարդը դանակահարել է ինքն իրեն

22:20 22.11.2019

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։ Տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։ Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել […]

̰
Հռոմեական կոնվենցիայի շնորհիվ հային չեն վտարել Ռուսաստանից

22:13 22.11.2019

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Մարիինսկ քաղաքում դատարանն ազատ է արձակել մի հայ տղամարդու, որը ոստիկանության կողմից ձերբակալվել էր փաստաթղթերի բացակայության պատճառով: 50-ամյա տղամարդը կալանավորվել էր նոյեմբերին: Նրան սպառնում էր մինչև 5 հազար ռուբլի տուգանք և Ռուսաստանից արտաքսում: Вашгород.ру-ի փոխանցմամբ՝ հայ տղամարդը դատարանում զղջացել է և ասել, որ եկել է Ռուսաստան փող վաստակելու, և որ իր կինը […]

̰
Հենրիխ Մխիթարյանը տրանսֆերների համար ամենաշատ վճարված 30 ֆուտբոլիստների ցանկում է

22:00 22.11.2019

Հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է պատմության մեջ տրանսֆերների համար ամենաշատ վճարված 30 ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որի կարիերայի ընթացքում կայացած երկու տրանսֆերների համար վճարել են 310 մլն եվրո: Երկրորդը Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի երեք տրանսֆերների համար վճարվել է 230 մլն եվրո: Երրորդ հորիզոնականում Միլանի […]

̰
Հորիզոն 22.00

22:00 22.11.2019

̰
Օլեգ Վիննիկի համերգին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

21:44 22.11.2019

Օլեգ Վիննիկի համերգը կայացել է Կիևի մարզական պալատում, բայց ներկայացումն առանց տհաճ անակնկալի չի ավարտվել: Այսպիսով՝ երգչի երկրպագուները բեմին մոտ գտնվող լավագույն տեղերի համար կատաղի պայքարել են: Այդ մասին հայտնում է TSN-ն: Կանայք սկսել են ծեծել միմյանց, որպեսզի ամենահարմար տեղերը զբաղեցնեն և ավելի լավ տեսնեն իրենց կուռքին: Նրանք նաև քաշել են միմյանց մազերը: Նրանց սկսել […]

̰
Ֆրանսիացին ողորմություն տալու համար տուգանվել է 100 եվրոյով

21:30 22.11.2019

Թուլուզի երկաթուղային ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ մի  կնոջ ողորմություն տալու համար: Տուգանքը կազմել է 100 եվրո, հայտնում է France 3 Occitanie-ն: Երիտասարդը տոմսեր վաճառող սարքից վերցրել է 70 ցենտ մանրադրամը և հանձնել այն երեխայի հետ կարիքավոր մորը: Ուղևորը մտադիր է հասնել որոշման վերանայման և հայտնել է, որ կամավոր է հանձնել գումարը, կինը նրան չի խնդրել: […]

̰
Չուկագյանն այլևս չի ծեծի աղջիկներին. նրա ցանկությունը բավարարվել է

21:18 22.11.2019

Հայկական արմատներով ամերիկուհի Քետլին Չուկագյանը կմրցի UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ:  Նոր չեմպիոնական մենամարտը կկայանա փետրվարի  8-ին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում:  Չուկագյանը մինչ այժմ ունի 13 հաղթանակ և երկու պարտություն, իսկ Շեվչենկոն`18 հաղթանակ և երեք պարտություն: Նոյեմբերի սկզբին UFC 244  մրցաշարում տարած փայլուն հաղթանակից հետո Չուկագյանը հայտարարեց, որ ցանկանում է մենամարտել Շևչենկոյի հետ: […]

̰
Մոսկվայում հնարավոր է դարձել դեղեր գնել ապառիկով

21:05 22.11.2019

Ռուսական շուկայում առաջին անգամ գործարկվել է դեղատներում վարկերի տրամադրման ծառայությունը, այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը: Այժմ գնորդները կարող են նպատակային սպառողական վարկ վերցնել՝ դեղամիջոցներ գնելու համար: Դրա գումարը կարող է տարբեր լինել 3 հազարից մինչև 300 հազար ռուբլի: Ավելին, դրույքաչափը տարեկան 23% է: Նշվում է, որ վարկի նվազագույն ժամկետը երեք ամիս է, իսկ առավելագույնը՝ մեկ […]

̰
BACK_TO_TOP