18:18 21.11.2019
Բրազիլիայում տղամարդը սպանել է անտուն թափառաշրջիկին, որը խնդրում էր իրեն 1 ռեալ տալ, հաղորդում է Unilad-ը: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում անտուն կինը մոտենում տղամարդուն և նրանից խնդրում է 1 ռեալ: Տղամարդուն դուր չի գալիս խնդրանքը, ինչի պատճառով որոշում է պատժել նրան: Մարդասպանն առնվազն երկու կրակոց է արձակում: Կինն ընկնում […]
18:06 21.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին: Փաշինյանը ելույթ է ունեցել ֆորումի ընթացքում և նշել, որ հայ-իտալական հարաբերությունները ունեն դարերի պատմություն և այդ հարաբերությունները հիմնված են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, տեխնոլոգիական և այլ ոլորտների վրա: Վարչապետի խոսքերով՝ ընդամենը օրեր առաջ իտալական մի շարք ընկերություններ իրենց մասնաճյուղերն […]
18:00 21.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ […]
17:56 21.11.2019
Այսօր Red Eagles ֆան շարժման անդամները հանդիպել են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների հետ: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Red Eagles շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանն ասել է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ ստեղծված իրավիճակի հետ կապված մեր տեսակետը հայտնեցինք. ֆեդերացիայի նախագահը գործկոմի կազմի հետ միասին պետք է հեռանան, ֆեյք ՀԿ-ները պետք է հեռանան, […]
17:53 21.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, […]
17:45 21.11.2019
Վրաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդ ակտիվիստները «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ են տարել այն մեծամասնական պատգամավորների նկարներով աղբարկղեր, որոնք խորհրդարանում ձախողել էին համամասնական ընտրակարգին անցնելու քվեարկությունը, սակայն մեծ թվով ոստիկանները թույլ չէին տվել նրանց մոտենալ շենքին: Քաշքշուկից հետո ընդդիմությունը հայտարարել էր. «Մենք մտահոգված ենք այս երկրի մաքրությամբ, ցանկանում ենք հեռացնել աղբը: Թողե՛ք […]
17:39 21.11.2019
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն այս պահին Իջևանում է, շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ ֆոտոթակարդներ են տեղադրում, որ պարզեն՝ տղամարդու վրա հարձակվել է կովկասյան ընձառյո՞ւծը, թե՞ մեկ այլ կենդանի: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ սովորաբար կովկասյան ընձառյուծը մարդկանց վրա չի հարձակվում: Դեռ պետք է պարզել, թե ինչ պատճառով է […]
17:36 21.11.2019
Այսօր` կեսգիշերն անց, Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է ընդդիմության 12 ակտիվիստների, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ցրման ժամանակ: Վարչական կալանքի են դատապարտվել տասը անձինք, որոնցից ութը քաղաքացիական ակտիվիստ է, երկուսը՝ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Դատարանի դահլիճից բոլորն ուղարկվել են ժամանակավոր պահման վայրեր: Դատարանի դահլիճում գտնվող ակտիվիստներն ու քաղաքական […]
17:30 21.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի […]
17:23 21.11.2019
Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին: Այդ հարաբերությունների հաստատման 27-րդ և Լատվիայի Հանրապետության անկախության 101-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվել է Հայաստանում: Միջոցառման տոնական մասը ևս ապահովված էր: Բեմում էր սիրված լատվիացի երգչուհի, դերասանուհի Լայմա Վայկուլեն: Ժամանակն աննկատ է անցնում Լայմա Վայկուլեի կողքով: Նա միշտ երիտասարդ է, գեղեցիկ ու կարողանում է հասնել հանդիսատեսի հոգուն […]
17:18 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: Նոյեմբերի 20-ին հայկական բանակի 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային […]
17:10 21.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը անձամբ է հետևել Աբովյան փողոցում «Դոլմամա» և «Պրովանս» ռեստորանների տանիքին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հրդեհից տուժած քաղաքացիներ չկան։ Ցոլակյանի խոսքերով՝ վտանգը սպառնում է հրշեջներին, որոնք պետք է բարդ հատվածներում հրդեհաշիջում իրականացնեն։ «Մեր հրշեջները շատ արագ են հասել դեպքի վայր և կարողացել են լոկալացնել՝ […]
17:04 21.11.2019
Համացանցում հայտնված հերթական տեսանյութը «ապակե արցունքներով» 23-ամյա աղջկա մասին, նորից մեծ հետաքրքրություն է առաջացրել ու դարձյալ տարբեր մեկնաբանությունների առիթ տվել: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքից Արթիկի բժշկական կենտրոնում նորից հեռացրել են բյուրեղներ, որոնք մեկ ամիս է` անհետացել էին: Հիշեցնենք` այս երևույթն արժանացավ ոչ միայն հայ, այլև ռուս մասնագետների ուշադրությանը: Ռուսաստանցի բժիշկները փորձաքննությամբ […]
16:44 21.11.2019
Աբովյան փողոցի հարևանությամբ՝ «Դոլմամա» ռեստորանի շենքի տանիքում տեղի ունեցած հրդեհի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է, բայց հավանական է, որ դա մարդկային գործոնով է պայմանավորված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարարական ծառայության պետ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։ Նրա խոսքերով՝ հրդեհին տրվել է երրորդ աստիճան, քանի որ բարդություն է ստեղծել տեղանքը, և իրենք կարևորել […]
16:40 21.11.2019
First Armenian Front («Առաջին Հայկական Ճակատ») շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել և նշել, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հրաժարականներ ներկայացնեն. «Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա-Հայաստան […]
16:16 21.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը […]
16:06 21.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձնավորությունը` Աթա Աբդուլաևը, փորձել է սադրանք հրահրել։ Նա մտել է հայկական եկեղեցի և այնտեղ ադրբեջանական կեղծ քարոզչական ելույթ ունեցել: Ընկերոջ հետ միասին նա ներխուժել է եկեղեցի և սկսել սադրիչ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պատասխանի ընթացքում անընդհատ […]
16:01 21.11.2019
Աբովյան փողոցի հարևանությամբ՝ Dolmama ռեստորանի շենքում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է։ Մինչև հրշեջների ժամանելը այրվել էր 50 քմ, իսկ նրանց ժամանումից հետո, մինչև հրշեջները հասցրել են մեկուսացնել կրակը, այրվել է ևս մոտ 200 քառակուսի մետր։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։ Նրա խոսքերով՝ շենքի հրդեհը չի տարածվել հարևան շենքերի ուղղությամբ, և […]
15:59 21.11.2019
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների կանխման ու բացահայտման նպատակով, ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հենց Ճամբարակում հայտնաբերելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ 2.5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված։ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները […]
15:53 21.11.2019
Վերակառուցման և զարգացման բանկը ֆինանսավորում է Երևանի և Գյումրիի «Կանաչ» քաղաքի գործողությունների ծրագիր: Այսօր Գյումրիում անցկացվել է ծրագրի հանրային քննարկում: Կանաչ կոչվող ծրագիրն ամենևին էլ չի վերաբերում միայն քաղաքի կանաչ տարածքներին: Այն ծրագիր է քաղաքի զարգացման մասին, որտեղ կարևորվում են բնապահպանական պահանջները: Մասնավորապես` մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես է հնարավոր կառուցապատումների և կանաչ […]
15:47 21.11.2019
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բազմիցս է շեշտվել, որ ոչ մի համաձայնագիր չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, և բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու հարցը կախված է իրենցից՝ կողմերից։ Հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության դիրքորոշումն այն է, որ առանց իր մասնակցության ոչ մի համաձայնություն […]
15:39 21.11.2019
«Մենք, որպես պատասխանատու ուժ, և Վրաստանի կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք՝ մարտահրավերներին պատշաճ պատասխան տալու համար»: Այդ մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում: Ըստ նրա՝ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում, որ ապակայունացումն ազդում է երկրի զարգացման և մարտահրավերների վրա, ինչպիսիք են տնտեսական աճն ու աշխատատեղերը: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ մեր […]
15:30 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Լոռու Մարց գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը», որը բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ […]
15:25 21.11.2019
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թիմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության հրավերով այցելել է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից տարածքները, որտեղ, ըստ նախնական տվյալների, նախօրեին տեղի է ունեցել կովկասյան հովազի հետ միջադեպը։ Նոյեմբերի 20-ի այցելության […]
15:15 21.11.2019
Քույրերի սպանված հայրը՝ Խաչատուրյան Միխայիլը, բազմիցս դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալին, ինչպես նաև Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազին՝ խնդրելով օգնել խուսափելու իր որոշ հանցագործությունների համար պատժից: Լրատվամիջոցների ձեռքն է անցել նամակագրությունը վերահսկող մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հետաքրքիր է, որ Խաչատուրյանի հետ զրույցը վարում է անցած տարի մահացած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: […]
15:09 21.11.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումանայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, […]
15:06 21.11.2019
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական […]