Բոլոր լուրերը – Page 8439 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Իրավախախտման 19 դեպքով հաշվարկվել է մոտ 11 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:17 21.11.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 27 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 10.769.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել 1.720.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 21 դեպք, որից 17-ով հաշվարկվել է 10.766.200 […]

̰
190 սմ հասակով 14-ամյա ֆուտբոլիստը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում

11:12 21.11.2019

«Այաքս» ակումբի 14-ամյա ֆուտբոլիստ Դևիդ Իսմոնի հասակը քննարկման թեմա է դարձել համացանցում: Բանն այն է, որ նա իր հասակով ոչ մի կերպ չի համապատասխանում իր տարեկիցներին: Իսմոնը հանդես է գալիս ակումբի մինչև 15 տարեկանների թիմում, իսկ նրա հասակը արդեն 190 սմ է: Ոմանք չեն հավատում նրա տարիքին: Օգտատերերն իրենց մեկնաբանություններում կարծիք են հայտնել, թե Իսմոնի […]

̰
Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում

11:07 21.11.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարները գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ բացատրական աշխատանք են անցկացրել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվ բրիգադների շրջանում՝ մանրամասներ ներկայացնելով ՀԿԵ և Ռուսական երկաթուղիների միջև իրականացվող փորձի փոխանակման ծրագրի վերաբերյալ: Ընկերության մեքենավարները տեղեկացվել են, որ փոխգործակցության ծրագրով շուտով ՀԿԵ մի խումբ մասնագետներ գործուղվելու են ՌԵ-ի Կույբիշևի երկաթուղի՝ որակավորումը բարձրացնելու և փորձի փոխանակման նպատակով: Կույբիշևի […]

̰
Կապիտալ վերանորոգվել է 34 հրշեջ-փրկարարական ջոկատ. տնտեսվել է 300 միլիոն դրամ

11:05 21.11.2019

Սույն թվականի օգոստոսի 22-ին կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար: Հատկացված գումարով կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը: Փոխվել են դռները, պատուհանները, 28 հրշեջ-փրկարարական ջոկատների տանիքներն ամբողջությամբ […]

̰
Թրամփը հրահանգել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. Սոնդլենդ

11:01 21.11.2019

ԱՄՆ Կոնգրեսում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննության կարևոր վկաներից մեկը՝ Եվրոպական Միությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը, հայտարարել է, որ Թրամփն իրեն հրահանգել է ճնշում գործադրել Կիևի վրա և հետաքննել ընտրություններում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է BBC-ն: Սոնդլենդի խոսքով՝ Թրամփի հրահանգն իրեն փոխանցել է նրա անձնական փաստաբան […]

̰
Ստեփանծմինդան համարվել է մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկը

10:56 21.11.2019

Վրաստանի Կազբեկ լեռան ստորոտում գտնվող Ցցխեթա Մթիանեթի շրջանի Ստեփանծմինդա քաղաքավանն ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ բնակավայրերի ցանկում, որը կազմել է Thrillist.com-ը: Հրապարակման մեջ նշվել են շրջանի յուրահատուկ ճարտարապետությունն ու բնական հմայքը, ինչպես նաև Կազբեկ լեռան ստորոտում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու հազվագյուտ գեղեցկությունը։ Ստեփանծմինդա թարգմանաբար նշանակում է Սուրբ Ստեփան: Գյուղը 1921-2007 թվականներին կոչվում էր Կազբեկի: Այն գտնվում […]

̰
Թբիլիսիի միակ աղբավայրը կվերածվի գազի արդյունահանման կենտրոնի

10:45 21.11.2019

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Լիլո գյուղի աղբավայրը կարող է երկու տարվա ընթացքում վերածվել գազի արդյունահանման աղբյուրի: Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկա օրերին կհայտարարի մրցույթ ՝ Լիլո աղբավայրում գազի արդյունահանման համալիր նախագծելու և կառուցելու համար: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային կառավարման նիստում: Այսօր Թբիլիսիում կա ընդամենը մեկ աղբավայր, որտեղ տեղափոխվում են ողջ թափոնները, թեև այն մասամբ […]

̰
Մինասյանն ու Վահանյանը շարունակում են պայքարը մեդալների համար. Շախմատի վետերանների ԱԱ

10:39 21.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 8-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը հաղթանակներ են տարել, Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվել է:  8-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանն ունեն 6-ական միավոր և դեռ կարող են […]

̰
Նոր ֆուտբոլային կանոններ Իտալիայում. մրցավարները պետք է բացատրեն իրենց որոշումները

10:26 21.11.2019

Իտալիայի մրցավարական ասոցիացիայի նախագահ Մարչելո Նիկին հայտարարել է, որ Ֆուտբոլի ազգային առաջնության Ա սերիայում  VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները մրցավարները պետք է բացատրեն: «Մենք ցանկանում ենք ունենալ մրցավարների որոշումների բացատրությունը: Մենք կստեղծենք կարևորագույն որոշումները  միանգամից բացատրելու հնարավորություն: Ես չեմ տեսնում պատճառ, որպեսզի մրցավարները չբացատրեն իրենց որոշումները»,- ասել է Մարչելո Նիկին:

̰
Էրիկ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել «Հայանտառի» տնկարանից

10:25 21.11.2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հայանտառի տնկարանից։ «Հարյուր հազարավոր տնկիներ են աճեցվում Հրազդանի անտառտնտեսության տնկարանում»,- գրել է նա։

̰
Վթար Սյունիքի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտ. կան զոհեր և վիրավորներ

10:15 21.11.2019

Նոյեմբերի 20-ին` ժամը 22:53-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Գ. ծնված 1974 թ.) դուրս […]

̰
Եկատերինբուրգի «Ուրալ»-ը երկարաձգել է պայմանագիրը հայ պաշտպանի հետ

10:11 21.11.2019

Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը ռուսական ակումբի հետ: Այս մասին հայտնել է ռուսական Sport24 լրատվականը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:  Պարբերականը նշում է, որ Հարոյանով հետաքրքրված են եղել նաև այլ ակումբներ, սակայն հայ ֆուտբոլիստը որոշել է մնալ «Ուրալ»-ում:  27-ամյա պաշտպանը «Ուրալ» էր տեղափոխվել 2017 թ-ին: Այդ ընթացքում […]

̰
Բելգիայի հավաքականը մի շարք խախտումներ է թույլ տվել ՌԴ հավաքականի հետ խաղում. ՈՒԵՖԱ

10:00 21.11.2019

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է սկսել Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի դեմ՝ Ռուսաստան-Բելգիա խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: ՈՒԵՖԱ-ն արձանագրել է, որ պաշտպան Դեդրիկ Բոյատան երկրորդ խաղակեսում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Միշի Բատշուայիի մարզաշապիկով: Բելգիան մեղադրվում է նաև խաղի ուշ մեկնարկի համար: Որոշումը ՈՒԵՖԱ-ն կկայացնի դեկտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Բելգիա խաղն ավարտվել էր 1-4 հաշվով: […]

̰
Հրանտ Մելքումյանը Զագրեբի հեղինակավոր մրցաշարում առայժմ երրորդն է

09:55 21.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է բարձր վարկանիշ ունեցող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև  Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը: Երկրորդ տուրում Հրանտը ոչ-ոքի է խաղացել Էտիեն Բակրոյի հետ: Հիշեցնենք, որ առաջին տուրում էլ Հրանտը միավորը կիսել էր Վրաստանը ներկայացնող բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովի հետ: Հատկանշական է, որ թե՛ Չեպարինովը, թե՛ Բակրոն, Մելքումյանից բարձր վարկանիշ ունեն: […]

̰
Հրդեհ Վանաձորում գործող ՍՊԸ-ի պահեստի պահակասենյակում

09:44 21.11.2019

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստի պահակասենյակում (մոտ 12 քմ) հրդեհ է բռնկվել։ Հրդեհը […]

̰
Առնետների պատճառով Էստոնիան մնացել է առանց ինտերնետի

09:32 21.11.2019

Էստոնիայում առնետների հարձակման պատճառով ծառայությունների մատուցման համացանցային գործառույթները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Postimees-ը։ Առնետները կրծել են մալուխները Տալինից ոչ հեռու գտնվող վայրում։ Դրա հեռտևանքով մեծապես տուժել են հիվանդ էստոնացիները, ովքեր չեն կարողացել դեղատոմսով դեղեր ստանալ համացանցի միջոցով։ Նշվում է, որ կրծած մալուխներն արդեն փոխարինվել են, և համացանցային կապը վերականգնվել է։

̰
ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից եռակի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ․ «Փաստ»

09:19 21.11.2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաև աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։ Նախորդ ամիս նույնպես երկաթուղու մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը, ինչի արդյունքում տնօրինությունը զիջումների գնաց, և նոյեմբերի մեկից ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ 10 տոկոսով: Տեղեկությունների համաձայն, երկաթուղու հայ և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:08 21.11.2019

Նոյեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 1 հա, Վանաձոր քաղաքում՝ 400 քմ, 4000 քմ, Վայոց […]

̰
Պայթյուն Իտալիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր

08:57 21.11.2019

Սիցիլիա կղզու վրա գտնվող Մեսինա նահանգի հրավառելիքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է 4 մարդ, ևս 2-ն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ զոհերի թվում է գործարանի սեփականատիրոջ 71-ամյա կինը։ Տուժածները հոսպիտալացվել են։ Փրկարարները մարել են կրակն ու սկսել տարածքից հեռացնել փլատակները։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել […]

̰
Վարչապետը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

08:45 21.11.2019

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։ Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան

08:41 21.11.2019

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան:

̰
Տուսկն ընտրվել է ԵԺԿ նախագահ

08:29 21.11.2019

Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Զագրեբում ընթացող 24-րդ համագումարի պատվիրակները ձայների ճնշող մեծամասնությամբ նոր նախագահ են ընտրել։ Այդ պաշտոնում ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացած Դոնալդ Տուսկը։ Նա լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոզեֆ Դոյլին։ Այս մասին հայտնում է ԵԺԿ մամուլի ծառայությունը։ Տուսկի օգտին է քվեարկել 491 պատվիրակ (գրանցված պատվիրակների 93 տոկոսը), դեմ են […]

̰
Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի թանկացումից բացի, կթանկանա նաև տեղական արտադրանքը․ «Փաստ»

08:20 21.11.2019

«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 21.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Չարենցի 1, 2 նրբանցքները մասնակի, Չարենցի փ. 125-153 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 40 շենքը և “Յուքոմ” ընկերության գրասենյակը, Բաշինջաղյան 2-րդ նրբ. 12 շենքը, Մարգարյան փ. 16 շենքի 1 […]

̰
Ո՞վ է ամենասեքսուալ կինը ՝ Maxim ամսագրի վարկածով

23:55 20.11.2019

Երկրի ամենասեքսուալ կինը, ըստ Maxim ամսագրի, մոդել և դերասանուհի Իրինա Շեյքն է: Նա նախկինում եղել է Բրեդլի Կուպերի և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, ու ահա հերթական անգամ հայտնվել է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ավելին՝ գլխավորել է այդ ցուցակը: Երկրորդ տեղում է դերասանուհի Լյուբով Ակսյոնովան:  Երրորդ տեղում է երգչուհի Օլգա Սերյաբկինան: Հաջորդում են մոդել Վիկոտրյա Օդինցովան ու Յանա […]

̰
«Հնարավոր չէ լուծել ԼՂ հարցը առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության». Փաշինյան

23:48 20.11.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն: Վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է գտնվել այստեղ՝ Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում` Իտալիայի և աշխարհի խոշորագույն հետազոտական […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է

23:47 20.11.2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի՝ հարսանիքը տեղի է ունեցել Մարոկկոյում։ Նրանք գաղտնի են ամուսնացել Զույգը հանդիպում է 2016-ից, և ունի 4 երեխա, որոնցից միայն մեկն է համատեղ՝ Ալանա Մարտինան:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:37 20.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 20-ի […]

̰
ՌԴ-ում վարորդը կաղ շանը կապել է մեքենային և վարել է այն. տեսանյութը օգտատերերի մոտ զայրույթ է առաջացրել

23:21 20.11.2019

ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքում անհայտ մի քաղաքացի որոշել է զբոսանքի հանել իր շանը, սակայն լավ տարբերակ չի ընտրել: Նա նստել է մեքենան, իսկ շանը կապել է մեքենայից ու դանդաղ սկսել է վարել: Տեսանյութը նկարահանել են  հետևից ընթացող մի մեքենայից և տեղադրել համացանցում: Օգտատերերին շան տիրոջ այս որոշումը դուր չի եկել: Շատերը քննադատել են նրան: Զայրույթ է […]

̰
Դոնի Ռոստովում քննիչը պատանդ է վերցրել իր հղի կնոջը

23:04 20.11.2019

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում Քննչական կոմիտեի քննիչը պատանդ է վերցրել իր կնոջը, որն ի դեպ, հղի է: Ընտանեկան դրաման տեղի է ունեցել Կրասնոարմեյսկայա փողոցի բնակարաններից մեկում: Առավոտից ամուսինը արգելափակվել է սեփական բնակարանում և սպառնացել է սպանել փոքրիկի սպասող կնոջը: Կոնֆլիկտի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: Հայտнի է միայն, որ քննչական կոմիտեի քննիչը նախկինում աշխատել […]

̰
BACK_TO_TOP