Բոլոր լուրերը – Page 8440 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 22.00

22:00 20.11.2019

̰
ՌԴ-ում բնակվող կինը հայերեն է սովորել՝ բանակից նամակները «գաղտնազերծելու» համար

22:00 20.11.2019

Կրասնոդարի երկրամասի Տուապսեի 60-ամյա բնակիչ Նազիկ Մանուկյանը սկսել է ուսումնասիրել հայերենը, որպեսզի կարդա սկեսրայրի նամակները, որոնք ուղղված են եղել սկեսրոջը: Մանուկյանն ասում է, որ սկեսուրը չի ցանկացել, որ իր մահից հետո նամակներն անհետանան, ցանկացել է, որ իր երեխաներն ու թոռները նույնպես իմանան դրանց բովանդակության մասին: «Օր չկար, որ սկեսուրս չհիշեր իմ ամուսնու հորը՝ իր «թանկագին […]

̰
Մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության․ Փաշինյանը հակադարձեց իր հրաժարականը պահանջողին

21:48 20.11.2019

Միլանի հայկական համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ տեղացի հայերից մեկը բուռն քննադատությամբ հանդես եկավ Հայաստանի ներկա իշխանության հասցեին, ասաց, որ ատելություն են քարոզում, ու Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ Փաշինյանը պատասխանեց, որ եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց միակ զգացմունքը ժողովրդի հանդեպ եղել է ատելությունը, ապա դա իր մեղքով չէ։ Վարչապետն ասաց, […]

̰
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Զագրեբում ընթացող ԵԺԿ համագումարին

21:40 20.11.2019

Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցում է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով: Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:  

̰
Փաշինյանի ելույթը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում

21:37 20.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝ ISPI ուղեղային կենտրոնում, «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը։

̰
Ի՞նչ է արել Լուկաշենկոն առավոտյան Էմիրաթներում

21:25 20.11.2019

Բելառուսի նախագահ  Ալեքսանդր  Լուկաշենկոն  պատմել է, որ վերջերս ԱՄԷ կատարած այցի ժամանակ առավոտյան 15 կմ վազել է, գրում է БЕЛТА-ն: Ու ընդհանրապես ակտիվորեն զբաղվել է սպորտով: «Սկսեցինք վազել, ես իմ տարիքում 15 կմ վազեցի, օդ չկար շնչելու, անտանելի շոգ էր: Վազում էի ու մտածում՝ ինչպե՞ս են բելառուսցի սպորտսմեններն իրենց զգում Դոհայում՝ թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոնատում: […]

̰
Հայաստանն ու ՀՀ նախագահը արաբական մամուլի առաջին էջում են

21:13 20.11.2019

Պաշտոնական այցով Կատարում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է  Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին։ Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանի ISPI ուղեղային կենտրոն

21:06 20.11.2019

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն: Միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ՀՀ վարչապետը կհանդիպի Միլանի քաղաքապետ Զուզեպպե Սալայի հետ։ Ինստիտուտում ՀՀ վարչապետը մասնակցելու է  նաև Ապագայի երկխոսություն խորագրով քննարկմանը։  

̰
Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին

20:59 20.11.2019

Միլանում հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ոմն ադրբեջանցի բլոգեր մտել էր հայկական եկեղեցի և հայերին մեղադրում էր Խոջալուու ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սադրիչ այս հայտարարություններին հայերը չտրվեցին, իսկ վարչապետը պատասխանեց ըստ էության։ Վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովն է ընդունել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար։ […]

̰
Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետին

20:57 20.11.2019

Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին և ներքին անվտանգության վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին։ Արա Մկրտչյանը երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Արման Սարգսյանը կարևորեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում՝ նշելով, որ իրավապահ կառույցի ներքին անվտանգությունն ապահովող այս […]

̰
Միլանում հայերի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցին սադրանք է սարքել

20:53 20.11.2019

Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձնավորությունը փորձեց սադրանք հրահրել։ Նա մտել էր հայկական եկեղեցի և այնտեղ ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական ելույթ էր ունենում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին ընդգծեց, որ ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, և հարց է տալիս Հայաստանի վարչապետին, ու նա գտնվում է անվտանգության մեջ։ Փաշինյանն […]

̰
Հեսա գալու է օրը՝ Աստված ասելու է՝ ձեզ պետականություն ենք տվել, ի՞նչ եք արել․ Փաշինյան

20:46 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խայտառակություն համարեց այն մոտեցումները, որ չի կարելի Քարահունջում պեղումներ անել։ Հայաստանը, ըստ վարչապետի, այլևս չի կարող այդպես ապրել ժամանակակից աշխարհում։ «Հեսա գալու է (օրը-խմբ․), մեզնից էլ է Աստված հաշիվ պահանջելու, ասելու է՝ ձեր պետականությունը, որ ձեզ տվել ենք, ի՞նչ եք արել։ Իսկ մենք ասելու ենք՝ այ, տեսե՛ք Քարահունջը, չենք թողել ոչ մեկ […]

̰
Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վ․ Մահմուդովի հետ

20:43 20.11.2019

2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովի հետ։ Սա Հայաստանի և Ուզբեկստանի ԱԽ քարտուղարների միջև երբևէ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր։ Այս փաստն արձանագրեց նաև քարտուղար Գրիգորյանը, ով հանդիպման մեկնարկին արձանագրեց հայ-ուզբեկական հարաբերությունների […]

̰
Որտեղի՞ց է այն միտքը, որ հենց Հայաստանում պեղում են անում, ուրեմն ուզում են նենգափոխել պատմությունը․ Փաշինյան

20:36 20.11.2019

«Հայաստանում միշտ, երբ որևէ մեկը որևէ հուշարձանի մոտենում է, ունի միայն մեկ նպատակ՝ նենգափոխել, ոչնչացնել, թաքցնել, փոխել … էս որտեղի՞ց մեզ էս մտածողությունը»,- այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ տրված հարցերից մեկին։ Տեղի հայերից մեկը բարձրացնում էր Քարահունջի պեղումների հարցը, ինչը հակադիր գնահատականի արժանացավ վարչապետի կողմից։ «Վայ, մեր հուշարձանին մոտ […]

̰
Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կ․ Կասիմովի հետ

20:35 20.11.2019

2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։ Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանն ընդգծեց հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և համատեղ ծրագրերի ակտիվացումը։ Քարտուղար Կասիմովը կարևորեց ՀԱՊԿ շրջանակներում ջանքերի համատեղումը և աշխատանքների համակարգման շարունակականությունը։ Քննարկվեցին […]

̰
Իտալահայի հարցին վարչապետը պատասխանեց իր որդու օրինակով

20:28 20.11.2019

Միլանում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը տեղի հայերից մեկը կառավարության ղեկավարին ասաց, որ իր որդիներից մեկի ծառայության ժամկետն է մոտենում, սակայն նա սովորում է Իտալիայում և չի ուզում թողնել ուսումը։ Վարչապետը նրան պատասխանեց իր որդու օրինակով։ Նա ասաց, որ 2017 թվականին իր որդին նույնպես սովորում էր արտասահմանում՝ Տարտուի համալսարանում, սակայն երբ եկավ ժամանակը, […]

̰
Նոր Հաճնում այսօր հողին են հանձնել գազի թունավորումից մահացած ընտանիքին

20:22 20.11.2019

Նոր Հաճնում այսօր՝ նոյեմբերի 20-ին, հողին են հանձնել գազի թունավորումից մահացած տատիկին ու նրա 4 թոռներին: News.am-ի փոխանցմամբ՝ հուղարկավորությանը ներկա էին ինչպես բարեկամներ, այնպես էլ ընկերներ, երեխաների համադասարանցիները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի թունավորման հետևանքով օրեր առաջ մահացել էին Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս […]

̰
Այս տարի առաջին անգամ իրականացնում ենք 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր․ Փաշինյան

20:13 20.11.2019

Կառավարությունն այս տարի իրականացնում է 10 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, և այդպիսի ցուցանիշ առաջին անգամ է Հայաստանում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միլանի հայերի հետ հանդիպման ժամանակ։ Նա բացատրեց, որ սուբվենցիոն են այն ծրագրերը, որոնց ֆինանսավորման մի մասը՝ մոտ 60 տոկոսը, իրականացնում է համայնքը՝ քաղաքը կամ գյուղը, իսկ մյուս մասը ֆինանսավորում է կառավարությունը։ Սրանով, […]

̰
Հայտնի բլոգերը պատմել է Փաշինյանի հետ հանդիպման և երկրի վրա գտնվող հայկական դրախտի մասին

20:04 20.11.2019

Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման մանրամասներ է պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուս լրագրողների երևանյան հանդիպման մասին: «Փաշինյանը պատմեց առաջիկա օրենքի մասին («Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման մասին»): Համաձայն որի՝ պաշտոնյաների գույքը կարող է բռնագրավվել առանց դատական մեղադրական վճռի, եթե ​​նրանք չկարողանան ապացուցել իրենց ունեցվածքի օրինականությունը»,- գրել է լրագրողը իր Twitter-ում: Մի քանի […]

̰
Արմեն Գրիգորյանն ու Ն. Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները

20:00 20.11.2019

2019թ․ նոյեմբերի 20-ին, ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։ Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանն ընդգծեց հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին և կարևորեց ՌԴ ԱԽ աշխատակազմի […]

̰
2018-ից հետո ՀՀ-ում չի եղել մի փոփոխություն, որից Հայաստանի ժողովուրդը տուժի․ Փաշինյան

19:55 20.11.2019

Իտալիայում՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում Իտալիայի հայերի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմությանն անդրադարձավ Աստվածաշնչյան առակով` նշելով, որ պետք չէ վախենալ փոփոխություններից։ «2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի փոփոխություն, որից Հայաստանի ժողովուրդը տուժի, Հայաստանի Հանրապետությունը տուժի, հայ ժողովրդի միասնականությունը տուժի»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը խոստացավ, որ փոփոխությունների այդ շարքը շարունակվելու է։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/925691307831045/

̰
Շիրակի մարզում այս տարի հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել են 10 դպրոցներ, հաջորդ տարի երեք գյուղերում կկառուցվեն նոր դպրոցներ

19:50 20.11.2019

Շիրակի մարզի 164 դպրոցներից այս տարվա շինարարական ծրագրերում էին 10-ը: Գյուղական ու քաղաքային բնակավայրերի դպրոցներից մի մասում կապիտալ նորոգումներ էին, մի քանիսում՝ մասնակի շինաշխատանքներ: Մինչև տարեվերջ 10-ը դպրոցում էլ նորոգումները կավարտվեն։Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը ընդգրկված էր 2018 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրում, բայց այն մեկնարկեց մեկ տարի ուշացումով՝ արդեն Տարածքային զարգացման հիմնադրամի […]

̰
Փաշինյանը Միլանի հայերի հետ հանդիպում է ունենում Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում

19:39 20.11.2019

«Իմ ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղադրված ուղիղ միացմանը կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավաքվածներին վարչապետը հիշեցրեց, որ խորհրդանշականն այն է, որ թեև առավոտից ինքը Իտալիայում է, սակայն հանդիպումները մինչև հիմա հայերի հետ են՝ Վենետիկում՝ Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների ու հայկական համայնքի […]

̰
Շիրակի մարզի զոհված և մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան

19:30 20.11.2019

Շիրակի մարզի զոհված ու մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին որոշումը կառավարությունն օրեր առաջ է կայացրել: Սա զոհված, մահացած ու հաշմանդամ զինծառայողների` պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագիրն է, որը 2000-ականներին է սկսվել: Այն ծրագիր է ոչ թե անօթևան, այլ բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների համար: Շիրակի մարզի հերթացուցակում 184 ընտանիք է: […]

̰
Այս հոկտեմբերը երկրորդ ամենատաքն է եղանակի դիտարկումների ողջ պատմության ընթացքում

19:24 20.11.2019

2019 թվականի դեկտեմբերի 0,98 Ցելսիուսի աստիճանով ավելի տաք է, քան 140 տարվա ընթացքում գրանցված դիտարկումների միջին ջերմաստիճանը։ Այս ջերմաստիճանը գրանցվել է ցամաքի և Համաշխարհային օվկիանոսի տարբեր մասերում գրանցված արդյունքների միջինացմամբ։ Ընդ որում՝ առաջին տեղում ևս «թարմ» հոկտեմբերներից մեկն է՝ 2015 թվականին։ Այդ տարի ջերմաստիճանը ռեկորդային է եղել, թեև ընդամենը 0,06 աստիճանով է բարձր այս տարվա […]

̰
Հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը Միլանում է

19:22 20.11.2019

«Ժամանել եմ Միլան. Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2567267090033671/

̰
Իր նոր տեսանյութում Մադոննան սառույցով լոգանք է ընդունում ու խմում իր մեզը

19:15 20.11.2019

Մադոննան երկրպագուներին շոկի է ենթարկել՝ խմելով սեփական մեզը: Դա տեսանկարահանել և ներբեռնել է իր ինստագրամյան էջ: Աստղը հայտարարել է, որ դա օգնում է վերականգնել ուժերը համերգից հետո: Սկզբում նա պառկում է սառույցով լի լոգարանի մեջ, հետո խմում հեղուկը: «Շատ լավ է խմել մեկ բաժակ մեզ սառույցով լոգանք ընդունելուց հետո»,- հայտարարել է Մադոննան ու ավելացրել, որ […]

̰
Հրաչյա Հակոբյանը դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի փաստով հանդիպումներ է ունեցել

19:05 20.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Առիթը եղել է դերասան Արտյոմ Կարապետյանի` երեկ  հրապարակած տեսանյութը: «Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Արտյոմ Կարապետյանի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ […]

̰
Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը, հափշտակել ոսկե թանկարժեք զարդեր

19:01 20.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով: Նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք, ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր […]

̰
Ֆիթնեսի մոդելին տանը մահացած են գտել

19:00 20.11.2019

Մեքսիկացի ֆիթնես մոդել և մարզիչ Ալոնդրա Վիլյասենոն մահացած է հայտնաբերվել Տիխուանա քաղաքում գտնվող իր տանը, գրում է Mirror-ը: 23-ամյա աղջկա դին հայտնաբերել է մայրը: Կինը որոշ ժամանակ չի կարողացել հեռախոսով կապ հաստատել դստեր հետ և անհանգստանալով` գնացել է նրա տուն: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մոդելի մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր, և նա, ըստ երևույթին, մահացել […]

̰
BACK_TO_TOP