Բոլոր լուրերը – Page 8441 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 15.00

15:00 20.11.2019

̰
Իրանի քաղաքացին Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ․ ԱԱԾ-ի բացահայտումը

14:48 20.11.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային […]

̰
ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, և լուծումները ստանդարտ լինել չեն կարող. Սուրեն Գրիգորյան

14:46 20.11.2019

ԱԺ ճեպազրույցների ժամանակ դիտարկմանը, թե ՍԴ դատավորներին վերաբերող օրենքի նախագծի ընդունման դեպքում, եթե ՍԴ անդամները ցանկանան գործարքի գնալ քաղաքական ուժի հետ, ուրեմն պետբյուջեից իրենց չաշխատելու և թոշակի մեջ լինելու համար վճարվելու է 905 մլն դրամ ու դա համարվում օրինական կոռուպցիա, «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Համաձայն չեմ այն բնորոշման հետ, թե դա կլինի գործարք իշխանությունների […]

̰
Երբ հայ ինքնությունը վտանգված էր հայրենիքում, այն պահպանվեց Մխիթարյան միաբանությունում․ Փաշինյան

14:37 20.11.2019

Մխիթարյան միաբանությունը կարևոր տեղ ունի Հայաստանի իրականության մեջ, և երբ հայ ինքնությունը վտանգված էր և ոչնչացման եզրին էր, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ հայոց լեզուն, հայ մշակույթը և գիտությունը պահպանվեցին։ Այս մասին Վենետիկում՝ Մխիթարյան միաբանությունում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպում ունեցավ միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս […]

̰
Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ

14:36 20.11.2019

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը: ՀՀ կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր […]

̰
Փաշինյանը գրառում կատարեց Մխիթարյան միաբանության «Ոսկե» գրքում

14:23 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանության տարածքում ծանոթացրին միաբանության Մատենադարանի՝ ձեռագրերի թանգարանի հետ, ներկայացրին դարերով պահված մագաղաթները և մասունքները։ Միաբանությունում շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց միաբանության «Ոսկե» գրքում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/509260879669686/

̰
Առանձնահատուկ վերաբերմունք պետք է սահմանվի չօգտագործվող արտադրական տարածքների նկատմամբ. Արկադի Խաչատրյան

14:22 20.11.2019

«Լուսավոր Հայաստան»-ը անշարժ գույքի հարկման մասին օրինագծին դեմ քվեարկած միակ քաղաքական ուժն է: Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` կարծում են, որ սոցիալական խնդիրները պետք է լուծում ստանան և առանձնահատուկ վերաբերմունք պետք է սահմանվի նաև չօգտագործվող արտադրական տարածքների, կիսակառույց շենք-շինությունների նկատմամբ: Նրա խոսքերով` նաև առանձնահատուկ վերաբերմունք պետք է լինի չօգտագործվող գյուղատնտեսական հողերի նկատմամբ: […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստերը կրկին կլինեն դռնբաց

14:21 20.11.2019

Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների խմբից այսօր դատարանը պետք է լսեր վերջին ամբաստանյալի՝ Արեգ Կյուրեղյանի ցուցմունքը: Հիշեցնենք՝ նրա նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել և հեռացրել դահլիճից դատարանում անպատշաճ վարքագծի պատճառով: Այսօր ներկայացել էր նաև նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս ժամանակ խնդրեց հարցաքննությանը պատրաստվելու համար, նաև ներգրավվեց որպես ամբաստանյալ Սմբատ […]

̰
Ժոզե Մոուրինյոն գլխավորեց «Տոտենհեմը»

14:13 20.11.2019

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ: Նրա հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Նոյեմբերի 19-ին «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Մաուրիսիո Պոչետինոն, որն ակումբը գլխավորում էր 2014 թվականից: Գրեթե անմիջապես հայտնի դարձավ, որ Մոուրինյոն համարվում է պաշտոնի գլխավոր հավակնորդ: […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում

14:05 20.11.2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ […]

̰
Վարչապետին ներկայացնում են հեղեղման պատճառով Մխիթարյան միաբանության կրած վնասները

14:03 20.11.2019

Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմեց, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ […]

̰
«Լուսավոր Հայաստանում» չգիտեն՝ ինչպես կքվեարկեն բյուջեի նախագծին

13:54 20.11.2019

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ավելի քան 150 առաջարկ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ քվեարկության մասով դեռևս վերջնական որոշում չունեն: Որոշումը կհստակեցնեն պատասխան ունենալուց հետո: Իսկ մինչ այդ, ընդգծեց, որ անհրաժեշտ են ծախսային ծրագրեր, որոնք կաջակցեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին, և վերջապես կլինի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի փոփոխություն՝ […]

̰
Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն. Փաշինյան

13:54 20.11.2019

«Ժամանեցինք Իտալիա: Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վենետիկում վարչապետին դիմավորեցին և ուղեկցում են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Վենետիկի քաղաքային համայնքի ներկայացուցիչները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/509260879669686/

̰
Ենոքավանում Կարմիր գրքում գրանցված հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել

13:49 20.11.2019

Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, […]

̰
Ինչպես են վարչապետը և հայկական պատվիրակության անդամները ուղևորվում Մխիթարյան միաբանություն

13:48 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վենետիկում է։ Ինքնաթիռով օդանավակայան ժամանելուց հետո Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և պատվիրակության անդամները այժմ նավով մեկնում են Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ցուկերբերգը կնոջ հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

13:42 20.11.2019

 Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ` Պրիսցիլլա Չանի հետ լուսանկար է հրապարակել: «Գեղեցիկ հանգստյան օրեր դրսում: Ես սիրում եմ մեր ազգային այգիները: Թեպետ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սրա վրա մագլցել»,- գրել է նա` նկատի ունենալով իրենց հետևում գտնվող ժայռերը:

̰
Գնում ենք սուրբ Ղազար կղզի` զորակցություն հայտնելու Մխիթարյան միաբանությանը. Փաշինյանն ուղիղ եթերում է

13:40 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատմում է, որ քիչ առաջ հասել են Իտալիա՝ Վենետիկ, և հիմա նավակներով ուղևորվում են Սուրբ Ղազար կղզի՝ զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2209137316046135/

̰
Հայկական պատվիրակությունն ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի. SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

13:38 20.11.2019

Վենետիկի օդանավակայանից Սուրբ Ղազար կղզի հայկական պատվիրակության անդամները ջրային տրանսպորտով են մեկնում: Հայկական պատվիրակության անդամները, հաշվի առնելով եղանակային վատ պայմանները, պատրաստված են մեկնել Իտալիա: Այս մասին Վենետիկից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում, սպասվում է այց Մխիթարյան միաբանություն: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ դիվիզիոնը ոչնչացրել է հակառակորդի կարևոր դիրքերը՝ ապահովելով յուրային զորքերի առաջխաղացումը

13:37 20.11.2019

Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի գործողությունները կատարելագործելու և ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով նոյեմբերի 19-ին Հայաստանի Զինված ուժերի 3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ դիվիզիոնի կազմով: Ըստ զորավարժության սցենարի՝ դիվիզիոնն անցել է հակահարձակման, ոչնչացրել պայմանական հակառակորդի կարևոր նշանակության դիրքերն ու կառավարման կետերը՝ ապահովելով յուրային զորքերի առաջխաղացումը:  

̰
Իրաքի պաշտոնյաները զրկվել են բոլոր արտոնություններից

13:30 20.11.2019

Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը վերացնում է բոլոր արտոնությունները իշխանության բոլոր ճյուղերի պաշտոնատար անձանց համար, հայտնում է Baghdad Al Youm-ը: Օրենքը վերաբերում է նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավարներին: Մասնավորապես, փաստաթուղթը նրանց համար կասեցնում է անձնական պաշտպանությունը, պետական ծախսերով բուժօգնությունը, ինչպես նաև որոշ առավելություններ: Խորհրդարանում կարծում են, որ նման միջոցառումները հնարավորություն կտան նվազեցնելու […]

̰
Վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում, սպասվում է այց Մխիթարյան միաբանություն

13:22 20.11.2019

Մեկնարկել է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ պաշտոնական այցը Իտալիա։ Հայկական պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այնտեղից պատվիրակությունը նավով ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ ՀՀ վարչապետը շրջայց կկատարի կղզում, որը ևս տուժել է վերջին օրերի հեղեղումներից։ Ինչպես հայտնի է, հորդառատ անձրևները պատճառ […]

̰
Ռաֆայել Վահանյանը զիջեց դիրքերը. Շախմատի վետերանների ԱԱ

13:17 20.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 7-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը պարտվել է և որոշակիորեն զիջել դիրքերը: Մեր մյուս շախմատիստները՝ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթանակներ են տարել: 7-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը, Կարեն Մովսիսյանը և Արտաշես Մինասյանն ունեն 5-ական […]

̰
ՄԱԿ-ը պարզել է` որոնք են աշխարհի 47 չզարգացած երկրները

13:16 20.11.2019

Աֆրիկայի ավելի քան 30 երկրներ, ինչպես նաև Ասիայի և կղզու որոշ պետություններ, հայտնվել են աշխարհի չզարգացած երկրների շարքում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում, որը ներկայացվել է նոյեմբերի 19-ին: Զեկույցի հեղինակները վերլուծել են բոլոր երկրները երեք չափանիշների հիման վրա՝ մեկ շնչի հաշվով եկամուտ, մարդկային ռեսուրսներ և տնտեսական խոցելիություն: Ցանկում ներառված է […]

̰
Կտորե տոպրակներ և լեդ լամպեր՝ Թալինի բնակիչներին

13:14 20.11.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում ցուցադրվել է, թե ինչպես է Թալինում  կտորե տոպրակներ և լեդ լամպեր տրամադրվում քաղաքի բնակիչներին:

̰
Հայազգի աշխարհի չեմպիոնուհին նշել է 20-ամյակը

13:09 20.11.2019

Աշխարհի և Եվրոպայի  կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան երեկ դարձավ 20 տարեկան: Բազմաթիվ երկրպագուներ Եվգենյայի համար այդ օրը մեծ շոու էին պատրաստել: Նրանք ծաղիկներով, քաղցրավենիքով, օդապարիկներով կենդանի միջանցք էին կազմել Եվգենյայի համար, ու մեծ թվով նվերներ հանձնել: Եվգենյան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և նշել, որ եթե չլիներ նրանց աջակցությունը, ապա ինքը նույնպես չէր լինի: Հիշեցնենք, […]

̰
Սուրեն Գրիգորյանը հորդորում է թացը չորից տարբերել

13:02 20.11.2019

«Երբ ասում են՝ միայն այս օրենքով չեք կարող լուծել խնդիրը, տպավորություն է ստեղծվում՝ պնդում է եղել, որ միայն դրանով է լուծվելու: Մինչդեռ այդպիսի բան չի եղել: Հավակնություն չի եղել, որ կընդունենք օրենք, և երևույթն իսպառ կվերանա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը` անդրադառնալով քրեական ենթամշակույթին առնչվող օրենքին: Ի պատասխան դիտարկումների` պատգամավորն ընդգծեց, որ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 20.11.2019

̰
Ինչի՞ց է կախված լինելու էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա համար

12:59 20.11.2019

Էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կարող է բարձրանալ, կարող է պահպանվել նույն մակարդակում։ Այս մասին այսօր ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ սակագնի հնարավոր փոփոխությունը կապելով ատոմակայանի խնդրի հետ։ Պաշտոնյան ասաց, որ ներկայում հաշվարկվում է, թե հաջորդ տարի նորոգման համար որքան ժամանակով է դադարեցվելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Դրա հետևանքները մտնելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ բարձրացնելով այն։ Մեկ […]

̰
Ո՞ր հավաքականն է ԵՎՐՈ-2020-ի գլխավոր ֆավորիտը. բուքմեյքերական ընկերությունները սկսել են խաղադրույքներ ընդունել

12:55 20.11.2019

Բուքմեյքերական ընկերություններն արդեն խաղադրույքներ են ընդունում ԵՎՐՈ-2020-ի հաղթողի համար: Շատ բուքմեյքերական ընկերություններ ամենամեծը գնահատում են Ֆրանսիայի հավաքականի հնարավորությունները: Անցած տարվա աշխարհի չեմպիոնների՝ ԵՎՐՈ-2020-ին հաղթելու միջին գործակիցը այսօրվա դրությամբ 4,48 է: Սա ամենաբարձր գործակիցն է: Լավագույն եռյակում, ըստ գործակիցների, նաև Անգլիայի և Բելգիայի հավաքականներն են: Անգլիայի գործակիցը 5,5 է, Բելգիայինը՝ 7,4: Իսկ ահա, օրինակ` Ռուսաստանի գործակիցը […]

̰
Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով

12:50 20.11.2019

Ինչպես հայտնի է, 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը, հայտնում է style.news.am-ը: Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց և այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը […]

̰
BACK_TO_TOP