Բոլոր լուրերը – Page 8443 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Մեգան Մարքլը չի կարողանում ստանալ բրիտանական քաղաքացիություն

19:30 19.11.2019

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն չի ստացել: Այս մասին հայտնել է թագավորական պալատում գտնվող աղբյուրը, գրում է Daily Mail-ը: Ամերիկացի նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանական արքայազնի հետ: Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Արչի Հարրիսոնին, որ վերջերս դարձել է վեց ամսական: Այնուամենայնիվ, Մարքլը դեռևս չունի այն երկրի քաղաքացիությունը, […]

̰
Ի՞նչ է կատարվում Պոլսո պատրիարքարանում. Ստամբուլի կուսակալն այցելել է Հայոց պատրիարքարան

19:29 19.11.2019

Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնարկ մարմնի անդամներից մեկի՝ իրավաբան Սարո Բենգլյանի (իսկ մինչ այդ էլ՝ մարմնի այլ անդամների) հրաժարականից հետո Ստամբուլի կուսակալ Ալի Երլիքայան այսօր օրվա երկրորդ կեսին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Այդ մասին «Արևելքը» տեղեկացավ պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրից: Պոլսո «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ հանդիպումը տևել է կես ժամից ավելի, նրան […]

̰
Ի՞նչ է կատարվում Վրաստանում. քննարկում «Հեռանկար»-ի տաղավարում

19:28 19.11.2019

«Հեռանկար»-ի տաղավարում «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը խոսել է Վրաստանում կատարվող իրադարձությունների մասին։ «Ռուսթավելի փողոցը եղել և մնում է այն տեղը, որտեղ ձևավորվում է Վրաստանի քաղաքական օրակարգը: Քանի որ խորհրդարանի շենքն այնտեղ է և խորհրդարանի դեմ է բողոքի ցույցը, այլ տեղ, քան էնտեղ դժվար է պատկերացնել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի […]

̰
ԱԺ-ում քվեարկության դրված բոլոր որոշումներն ընդունվեցին

19:14 19.11.2019

ԱԺ այսօրվա նիստում քննարկման դրված օրենքների բոլոր նախագծերի մասով քվեարկությունը «կողմ» ձայների գերակշռող ցուցանիշ ապահովեց, ասել է թե որոշումներն ընդունված են: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը, ՀՀ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը […]

̰
Առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասով ընկերությունների ցանկում

19:11 19.11.2019

Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել  մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ըստ դրա՝ ցանկից կհանվի նաև «Հայփոստ» ՓԲԸ-ն: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով հիմնավորումը, նշեց, որ այն հետագայում նորից կտրվի կառավարման՝ մրցույթով, միայն թե որոշակի պայմաններ […]

̰
Ստեղծվելու է ԱԺ քննիչ հանձնաժողով

19:02 19.11.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Այն ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով: Հանձնաժողովների անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում: Միրզոյանը, սակայն, կարծում է, որ այդ […]

̰
Շիրակի մարզի խցանված հեղեղատարները մաքրելու համար գյուղերում ակնկալում են կառավարության աջակցությունը

19:00 19.11.2019

Ամեն տարի աշնանն ու գարնանը Շիրակի մարզի գյուղերում օրակարգային է դառնում սելավատարները մաքրելու խնդիրը: Գարնանը մասնակի մաքրել են, ոռոգման սեզոնին քիչ ջրի ու երաշտի պատճառով սելավատարները դարձյալ խցանել են տիղմն ու  բուսականությունը: Սրան գումարվում է նաև կենցաղային աղբը, որը հեղեղատարներ են լցնում գյուղացիները: Խնդիրը մշտական է Արթիկի տարածաշրջանի գյուղերում, որտեղ Մանթաշի ջրամբարից ջուրը տեղ է […]

̰
Իրավապահներին հայտնի են Հայաստանում գործող բոլոր «օրենքով գողերի» անունները․ Բադասյան

18:59 19.11.2019

«Իրավապահ մարմիններին հայտնի են Հայաստանում գործող բոլոր օրենքով գողերի անունները»,- այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում, հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքերով՝ այդ մարդկանց անունները քաջ հայտնի են հասարակությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հեղափոխությունը եղել է բազմաթիվ կուտակված հարցերի պատճառով. Բադասյան

18:55 19.11.2019

«Հեղափոխությունն էլ եղել է բազմաթիվ կուտակված հարցերի պատճառով, որոնցից մեկն էլ հանցավորության աստիճանն էր, և այդ հանցավոր շրջանակների ներգրավվածությունը հասարակական-քաղաքական տարբեր մակարդակներում»,- այս մասին այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքերով՝ հանցավոր աշխարհին հարելը, անդամակցելը և այլ նման արարքները քրեականացնող նախագծի շուրջ քննարկումները բուռն են, քանի որ առաջարկվել են ոչ ստանդարտ լուծումներ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Այլևս 20 լիտր բենզինը 17 լիտրին «հավասար» չի լինի

18:52 19.11.2019

Իմքայլական Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ բենզալցակայանների ու գազալցակայանների վերաբերյալ բողոքներ են լինում: Բայց պետությունը դրանց վրա ազդելու գործիք չուներ, իսկ ստուգումների մասին գազաբենզալցակայաններում նախապես իմանալով, խնդիրները «սրբագրվում» էին: Ստուգումներից հետո, սակայն, նորից անցնում էին խախտումների: Հղում անելով «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ պատգամավորը նկատեց, որ կարևոր գործիք է տրվում Տեսչական մարմնին: […]

̰
Գերմանիայում ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողը

18:50 19.11.2019

Երեքշաբթի օրը Գերմանիայի իշխանությունները խուզարկություններ են իրականացրել Բեռլինում և ձերբակալել երկրում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ կասկածվողին, հայտնել են Գերմանիայի գլխավոր դատախազությունից: «Դատախազությունն այսօր թույլատրել է խուզարկություններ կատարել Բեռլինի մի բնակարանում նոյեմբերի 5-ին Գերագույն դատարանի քննիչների կողմից ստացված եզրակացության հիման վրա, ըստ որի` կասկածյալը նախապատրաստել է ծանր հանցագործություն, որը սպառնալիք է պետության համար: Այս միջոցառումների ընթացքում […]

̰
Կոնգրեսականները Պետդեպարտամենտին կոչ են անում պահել Հայաստանին և Ադրբեջանին տրվող ռազմական օգնության հավասար չափերը

18:49 19.11.2019

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփեյերը և Ադամ Շիֆը Պետդեպարտամենտին կոչ են արել պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին տրվող ռազմական օգնության չափերի միջև։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։ «Անկասկած, Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում և անտեսում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշվում է կոնգրեսականների հայտարարության […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:42 19.11.2019

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Դեյվիդ Մորանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է ՀՀ-ում իրականացվող […]

̰
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները դեռ 2 տարի կշարունակվեն

18:40 19.11.2019

Ատոմակայանի հետ կապված վարկը պետք է երկարաձգվի ևս 2 տարի, և դրա հետ կապված էլեկտրաէներգետիկական համակարգում շուրջ 6 միլիարդ դրամի դեֆիցիտ է առաջանալու, մենք բյուջետային վարկ նախատեսո՞ւմ ենք դա լրացնելու»: Այս մասին հայտնում է Ecolur.org-ը, ՀՀ կառավարության անդամներին ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 13-ին հարց տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար […]

̰
Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր

18:39 19.11.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։ Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի […]

̰
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն այցելել է Գյումրիի նորաբաց ավտոմաքսատուն

18:32 19.11.2019

Այսօր Գյումրիի նորակառույց մաքսատուն է այցելել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Հայաստանում նա մասնակցում է «Թվային լուծումներ միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» երկօրյա համաժողովին։ Նա ծանոթացել է մաքսատան աշխատանքային ծավալներին ու սպասարկման հնարավորություններին և ասել, որ Գյումրիի մաքսատունը հեռանկարում կատարելագործելու պոտենցիալ կա և այն մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի մաքսային ծառայությունների […]

̰
Հորիզոն 18:00

18:31 19.11.2019

̰
149-0. մարզական կայքերն այսօր ֆուտբոլային հանդիպումների ռեկորդային հաշիվներն են վերհիշել

18:22 19.11.2019

Հայաստանի հավաքականի 1-9 հաշվով կրած պարտությունից հետո այսօր շատ մարզական կայքեր պատմության էջերն էին փորփրում ու փորձում վերհիշել ֆուտբոլային խաղերի խոշոր ու ռեկորդային հաշիվները: Պարզվում է` աշխարհում պաշտոնական խաղերի ժամանակ ամենամեծ հաշիվը գրանցվել է Մադագասկարում: 2002 թվականին ազգային առաջնության «Ադեմա»-«Ստադ Օլիմպիկ Լ` էմիրն» հանդիպումն ավարտվել է 149-0 հաշվով: «Ստադ Օլիմպիկ Լ`էմիրնի» խաղացողները հրահանգ էին ստացել […]

̰
Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

18:17 19.11.2019

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքալեզու աղբյուրը գրում […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա վարույթ հարուցել պաշտոնյաների նկատմամբ․ Շաթիրյան

18:11 19.11.2019

«Առաջարկում եմ ձեռնպահ մնալ «վեթինգ» եզրույթի գործածությունից, որովհետև կլասիկ իմաստով, բովանդակային իմաստով դա միանգամայն այլ պրոցեսներ է ենթադրում»,- այս մասին այսօր հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը։ Նրա խոսքերով՝ նոր կարգավորումներով իրենց հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները ընդլայնվել են, այսուհետև հանձնաժողովը ստուգելու է պաշտոնի նշանակվող անձանց կապը այլևայլ կոռուպցիոն գործարքների հետ և նրանց […]

̰ ̰
Կունիո Միկուրիայի կարծիքով՝ ՀՀ ՊԵԿ-ը հասել է ծառայությունների մատուցման բարձր մշակույթի

18:06 19.11.2019

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նոյեմբերի 19-ին այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, ծանոթացել ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն իրականացնող կառույցի աշխատանքին, որտեղ մեկ օր առաջ սկսվել է ավտոմեքենաների մաքսազերծումը: ՊԵԿ պաշտոնյաները Կունիո Միկուրիային […]

̰
Ապարանի համայնքապետարանում հայտնաբերվել են մի շարք թերացումներ և խախտումներ

18:04 19.11.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից 2016-2019 թվականների ընթացքում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, տրամադրված սուբսիդիաների և դրամաշնորհների ուսումնասիրության, իրականացված գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է մի շարք թերացումներ և խախտումներ: Մասնավորապես՝ համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում առերևույթ կեղծ ավագանու որոշումների կիրառմամբ, […]

̰
ՄԻՊ-ը` Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին

18:00 19.11.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից: Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը: Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և […]

̰
Հորիզոն 18.00

18:00 19.11.2019

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է դատական նիստի ժամանակ

17:58 19.11.2019

Այսօր շարունակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Այն որոշ ժամանակով հետաձգվել է, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը դարձյալ վատացել է։ Շտապօգնության աշխատակիցներն ամբաստանյալին դուրս են հանել նիստերի դահլիճից։ Նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը մերժել էր։ Իսկ այս դատական նիստին դարձյալ միջնորդություն է եղել […]

̰
Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին հայտնված բացարկները մերժվեցին

17:55 19.11.2019

Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել են իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։ Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ […]

̰
Նախագծի նպատակը կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունն ապահովելն է. Բադասյան

17:52 19.11.2019

ԱԺ-ում քննարկվեց կառավարության  ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է մի շարք միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: «Անունն է Ստամբուլյան, բայց որևէ կապ չունի»,- կարծես թե հնարավոր կրքերը նախապես հանդարտեցնելով՝ ՀՀ արդարադատության […]

̰
Դավիթ Անանյանն արձակուրդ կգնա, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը

17:40 19.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով․ 1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի […]

̰
Հայտնի են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափերը

17:36 19.11.2019

Պետական պաշտոնյաների վարձատրության կարգավորումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի աշխատավարձի գործակիցը 14 է, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 12։ Այս մասին այսօր հայտնեց Էդգար Շաթինյանը, որ հանձնաժողովի անդամ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության առաջադրումով։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի ապագա նախագահը (ընտրվելու է հանձնաժողովի 5 անդամների կազմից) ստանալու է պաշտոնյաների բազային աշխատավարձի 14-ապատիկը, հանձնաժողովի անդամը՝ 12-ապատիկը։ […]

̰
BACK_TO_TOP