12:42 20.11.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում՝ 2020 թվականին ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները որոշելու վերաբերյալ։ Թեև կա էժանացում, սակայն բաժանորդները դա չեն զգա։ Նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը բացատրեց, թե ինչու։ Նա ասաց, որ 2019 թվականից համար գործում է ջրի մեկ խորանարդ մետրի համար 191,4 դրամ սակագին, սակայն դրա 11,4 դրամը սուբսիդավորում է […]
12:36 20.11.2019
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում, Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և […]
12:31 20.11.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ հաստատվեց «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար կնվազեցվի ՀՀ և ԱՀ օպերատորների շարժական […]
12:25 20.11.2019
Հենրիխ Մխիթարյանը իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում խոսել է Իտալիայում իր գտնվելու և առհասարակ իր տպավորությունների մասին: Նա ասել է, թե լավ է զգում իրեն Հռոմում, որը հրաշալի պատմություն ունի: «Իտալացիների և հայերի միջև շատ նմանություններ կան։ Երկուսն էլ բավականին տաքարյուն են։ Անգլիական մռայլությունից հետո սա իսկական նվեր էր ինձ համար: Այստեղ կյանքը ավելի հանդարտ […]
12:10 20.11.2019
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։ Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման […]
12:00 20.11.2019
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի […]
11:58 20.11.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնում, որի օրակարգում է նաև «Վեոլիայի» կողմից բնակչությանը ջրի մատակարարման գնի փոփոխությունը։ Ընկերությունը ներկայացրեց, որ իրենց այցերի, ստուգումների, հայտնաբերված խախտումների, ինչպես նաև վերահաշվարկների արդյունքում 2020 թվականի համար սակագինը հաշվարկվել է 180,2 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Ամփոփ արդյունքներով ընկերությունն առաջարկում է ջրամատակարարման գինը բաժանորդների համար սահմանել 153 դրամ, […]
11:54 20.11.2019
Պերուի գավաթի խաղարկության «Դեպորտիվո Գարսիլասո»-«Դեպորտիվո Լյակուաբամբա» թիմերի խաղն անավարտ է մնացել: 1:1 հաշվի ժամանակ երկրպագուները, դժգոհ լինելով եզրային մրցավարից, նետվել են խաղադաշտ: Նրանցից մեկըք գնդակով հարվածել է նրա գլխին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որին մասնակցել են ֆուտբոլիստները, մարզիչներն ու նույնիսկ երկրպագուները: Միջադեպին ստիպված են եղել միջամտել ոստիկանական ուժերը: Նրանք շրջափակել են մրցավարին: Ավելի ուշ, […]
11:42 20.11.2019
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին, և հետևելով ավտոմատ համակարգի հրահանգներին, հավաքելով ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։ Գրանցվելուց հետո, եթե ձեր […]
11:32 20.11.2019
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու նաև միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են զարգացած և զարգացող երկրներում գնաճի նպատակադրման, դրամավարկային քաղաքականության համատեքստում վիճակագրական տվյալների կառավարմանը նվիրված […]
11:28 20.11.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, […]
11:25 20.11.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել […]
11:20 20.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու՝ 2-ական, կողոպուտի, […]
11:12 20.11.2019
Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր։ Արժեթղթերն ունեն 10 տարի մարման ժամկետ և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը: «Մենք նախաձեռնում […]
11:09 20.11.2019
Ռուս Ագինա Ալթինբաևային, ով իր 6-ամյա որդուն նստացրել էր մեքենայի ղեկին, տուգանել են 35 հազար ռուբլու չափով: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: ՃՈ տեսուչները կնոջ նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Նա ստիպված կլինի վճարել տուգանք՝ երեխայի կողմից մեքենա վարելու, արագություն գերազանցելու, անվտանգ երթևեկության կանոնները խախտելու համար: Ոստիկանների խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ […]
11:00 20.11.2019
Դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի դեպքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այս տեղեկությունը SHANTEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:
10:58 20.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարում մասնակցում է Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովին։ Իր ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ձեր երկիրը երիտասարդ է, բայց դուք ամեն օր նոր բան եք սովորում տարբեր ոլորտներում ու առաջ շաժվում: Վստահ եմ` հենց դադարեք սովորել, կմահանաք, գուցե՝ ոչ ֆիզիկապես, բայց դա կլինի մահ: Եվ քանի դեռ դուք շարունակում եք սովորել, Կատարը կմնա […]
10:53 20.11.2019
Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում, հաղորդում է Econews.am-ը: Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան վնգստոց, այնուհետև մոտեցել և տեսել են արնահոսող կենդանուն: Շունը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի […]
10:48 20.11.2019
Այսօր Երևանում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 29 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով, Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Աղբյուրը հայտնում է, որ […]
10:44 20.11.2019
Եվրո-2020-ի խմբային փուլի արդյունքներով որոշվեցին մասնակից 24 երկրներից 20-ը: Այդ երկրներն են Իտալիան, Անգլիան, Բելգիան, Իսպանիան, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Խորվաթիան, Ռուսաստանը, Հոլանդիան, Պորտուգալիան, Թուրիքան, Դանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Չեխիան, Ֆինլանդիան, Ուելսը: Որոշվել են նաև հավաքականների զամբյուղները, ըստ որոնց՝ կկայանա Եվրո-2020-ի վիճակահանությունը: Ըստ զամբյուղների՝ հավաքականները բաշխվել են հետևյալ կերպ: 1-ին զամբյուղ՝ Իտալիա, Անգլիա, Բելգիա, Իսպանիա, […]
10:41 20.11.2019
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվա միջոցառմանը: Արթուրը մի քանի երեխաների հետ տորթ է պատրաստել: Երեխաների համաշխարհային օրը նշվում է այսօր: Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպելու է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր […]
10:32 20.11.2019
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական թիմը մրցեց Իտալիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Կատանիայում և ավարտվեց իտալացիների հաղթանակով: Մեր երիտասարդների արդյունքը, ըստ էության, շատ չտարբերվեց գլխավոր հավաքականի նախորդ օրվա արդյունքից: Երիտասարդների պարտության հաշիվը մի քիչ ավելի համեստ էր՝ 0-6: Հայաստանի երիտասարդական հավաքականն ունի 3 միավոր և գտնվում է […]
10:28 20.11.2019
Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն՝ 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ՝ չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով, աճել է 6 […]
10:20 20.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ մարդ, ձանձրացա այս միօրինակությունից, 60 օր է՝ ասում եմ առանց տեղումների եղանակ»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2760358700694028
10:10 20.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսաստանցի լրագրողների տարբեր հարցերի։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ԼՂ նախկին ղեկավարներն են, և ինքը տարբեր խոսակցություններում լսել է կարծիքներ, որ նրանց ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ-ի վրա, ԼՂ-ի նկատմամբ ՀՀ վարչապետի հարաբերությունների վրա, Փաշինյանը պատասխանել է․ «Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ։ Օրինակ, այժմ […]
09:46 20.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, վերջերս Հայաստանում կինոարտադրությամբ զբաղված Հակոբ Հակոբյանը Hraparak.am-ին հայտնեց, որ աշխատում է երրորդ ֆիլմի վրա։ – Պարոն Հակոբյան, լսել եմ՝ էլի ֆիլմ եք նկարահանում։ – Ընթացքի մեջ է։ Հայ եւ ադրբեջանցի ընկերների մասին է, չոբանների, մեր ժամանակներն են՝ 19 թվականը, երբ նրանք սարերում ընկերանում են, հետո իրադարձությունները հետ են գնում, վերջում չոբանները հուշագիր են ստորագրում, խաղաղություն են […]
09:44 20.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսաստանցի լրագրողների տարբեր հարցերի։ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանդիպման ամբողջական տեսանյութը։ Հարցին՝ գազի գնի շուրջ բանակցությունները դեռ վարվո՞ւմ են, Փաշինյանը պատասխանել է, որ Պուտինի հետ ընդհանուր զրույց է ունեցել, սակայն չեն խոսել դետալների մասին։ Նրա խոսքով՝ գազի գինը Հայաստանի համար պետք է լինի այնպիսին, որպեսզի չկոտրի տնտեսական […]
09:32 20.11.2019
«Հեռանկար»-ի տաղավարում «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը խոսել է այն մասին, թե ինչ է կատարվում Վրաստանում և արդյո՞ք կա պառակտում իշխանության ներսում. «Գոնե ֆասադային մակարդակում իշխանական ուժերի պառակտում չի երևում, (Թբիլիսիի) քաղաքապետ Կախա Կալաձեն, ով առանձին խաղացող է դիտարկվում նաև, հայտարարարել է, որ չեն գնալու ոչ մի զիջման: Հիմա հիմնական պահանջը մեկն է՝ արտահերթ […]