Մեր բեռները կանգնում են Լարսում միայն խնդրի առկայության դեպքում, մյուս դեպքերն էպիզոդիկներ են․ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+14.09 oC

Մեր բեռները կանգնում են Լարսում միայն խնդրի առկայության դեպքում, մյուս դեպքերն էպիզոդիկներ են․ Անանյան

11:02 18.11.2019

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ հենց այնպես չեն լինում, դրանք կարող են լինել որևէ միջադեպի, օրինակ՝ կշեռքի խափանման կամ այլ պատճառներով։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Որևէ կոնկրետ ընկերության դեպքում էլ, ըստ Անանյանի, կարող են ձգձգումներ լինել, եթե կասկած լինի, որ միջազգային սանկցիոն ապրանքներ են փորձում ներմուծել Ռուսաստան։ Սակայն ՊԵԿ նախագահը պնդում է, որ ռուս գործընկերները ստորին չափով են  հսկողություն իրականացնում հայկական բեռների նկատմամբ։

«Այս կամ այն ընկերության վերաբերյալ կարող են ինչ-որ բաներ հանրությանը կամ մամուլին հայտնի դառնալ, որոնք եզակի ինչ-որ էպիզոդիկներ են։ Բայց ընդհանուր առմամբ մեր բեռները կանգնում են մենակ էն ժամանակ, երբ, օրինակ, Վերին Լարսի մաքսային կետն ունի ինչ-որ մեխանիկական կամ տեխնիկական խնդիր», – ասաց Անանյանը։

Նրա խոսքով՝ ռուս գործընկերների հետ որևէ այլ խնդիր չկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

21:53 18.04.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

15:12 18.04.2024

«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […] ...

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

14:02 18.04.2024

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին: Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP