Բոլոր լուրերը – Page 8475 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

14:42 11.11.2019

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը քննվել է նոյեմբերի 10-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Քիչ առաջ դատարանը հրապարակել է խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետքի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ […]

̰
Հայաստանի Մ-15 հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել

14:41 11.11.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում այսօր վերջին տուրի խաղում Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71): Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝ 1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, […]

̰
Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս միջնորդական ամենաակտիվ գործունեություն ծավալել ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Լավրով

14:37 11.11.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Նա նշել է՝ հարուստ օրակարգ է երկկողմ և միջազգային հարաբերություններում, ընդգծել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը: Լավրովը տեղեկացրել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն են քննարկել: Ի թիվս տարբեր ոլորտներում համագործակցության՝ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև […]

̰
«Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»․ Յուրի Բաշմետ

14:28 11.11.2019

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր իր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր […]

̰
DJ Արմին վան Բյուրենը կիսվել է WCIT 2019-ի մասին իր տպավորություններով

14:23 11.11.2019

DJ Արմին վան Բյուրենը կիսվում է իր տպավորություններով Հայաստանում տեղի ունեցած WCIT 2019 բացման համերգի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT նվագախմբի բացառիկ ելույթի մասին։ Տեսանյութը հրապարակվել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում:  

̰
Հնդկաստանը հսկայական զորք է մոտեցրել Քաշմիրի վիճելի տարածքին

14:20 11.11.2019

Հնդկաստանի իշխանությունները 100 հազար զինծառայող են մոտեցրել Պակիստանի հետ վիճելի համարվող Քաշմիր նահանգին։ Միավորումները տեղաբաշխվել են Պակիստանի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է հնդկական լրատվամիջոցներից մեկը։ «Հնդկաստանի ռազմական ներկայության ուժեղացումը պայմանավորված է Պակիստանից հնդկական Ջամուի և Քաշմիրի դաշնային տարածք ահաբեկիչների ներթափանցումը կանխելու և Հնդկաստանի սահմանային գոտու անվտանգություն ապահովելու անհրաժեշտությամբ»,- նշվում է հաղորդագրության […]

̰
Եթե կա սիգ, ապա դա ապօրինի որսված ձուկ է. Էրիկ Գրիգորյան

14:18 11.11.2019

Խնդրի վերաբերյալ SHANTNEWS-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարից: Էրիկ Գրիգորյանը նշել է, որ սիգի որսը ամբողջ տարվա կտրվածքով արգելված է, սակայն ապօրինի որսը շարունակվում է: Նախարարի խոսքերով՝ այդ հարցը լուծելու համար օրենսդրական փոփոխություններ են նախատեսում:  

̰
Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը

14:15 11.11.2019

Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Մեր ընտրանին նոյեմբերի 11-16-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք կանցկացնի: Մի շարք ֆուտբոլիստներ արդեն ժամանել են Ավանի ակադեմիա:    

̰
ՀՖՖ-ն շնորհավորել է Աբրահամ Խաշմանյանին

14:13 11.11.2019

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում է ծննդյան 52-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է մասնագետին և տարեդարձի կապակցությամբ տեսանյութ հրապարակել։

̰
Ավստրալիայի որոշ նահանգներում հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

14:09 11.11.2019

Հրդեհների պատճառով մահացել է 3 մարդ: Հրդեհի զոհ է դարձել նաև շուրջ 350 կոալա:

̰
ՀՀ ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչն այսօր դարձավ 52 տարեկան

14:07 11.11.2019

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում է իր ծննդյան 52-րդ տարեդարձը: Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը վերջերս նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ, և առայժմ նոր մարզչի ղեկավարությամբ հավաքականը դեռ հանդիպումներ չի անցկացրել: Առաջիկայում լուրջ փորձություններ են սպասվում Խաշմանյանին: Նոյեմբերի 15-ին և 18-ին հավաքականը մրցելու է Հունաստանի և Իտալիայի ընտրանիների հետ: Աբրահամ Խաշմանյանը  ամուսնացած է, […]

̰
ՌԴ գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զ. Մնացականյան

14:05 11.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում խոսեց հանդիպման ժամանակ քննարկված թեմաների մասին: «Մեր հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար: Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող՝ մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ […]

̰
Ո՞րն է աշխարհի «ամենախմող» երկիրը

14:00 11.11.2019

Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանիշը` ըստ ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների: Պարզվել է` առաջին տեղում Լիտվան է, որի բնակիչները տարեկան միջինը օգտագործում են 12,3 լիտր ալկոհոլ: Ռուսաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (11,1 լ): Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լ), Ֆրանսիան և Չեխիան  (11,6 լ), Լյուքսեմբուրգը (11, լ) Լատվիան և […]

̰
Ինչպիսի՞ն կլինի 2020 թվականի բյուջեի նախագիծը. ներկայացնում է փոխքաղաքապետը

13:54 11.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը խոսել է 2020 թվականի բյուջեի նախագծի մասին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Փոխքաղաքապետի խոսքերով՝ այս տարի պլանավորվել է 107 միլիարդ դրամի մուտք: Մանրամասները` տեսանյութում:

̰
3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

13:50 11.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են […]

̰
Պարոն նախագահ…. նախագահ Պուտինը բարևներ է փոխանցել. Լավրովը շփոթվեց Փաշինյանին դիմելիս

13:48 11.11.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը բարևներ են փոխանցել: Դիմելով ՀՀ վարչապետին՝ ՌԴ ԱԳ նախարարը շփոթվեց՝ ասելով «պարոն նախագահ» և անմիջապես սխալը ուղղեց՝ խոսքը ձևակերպելով այլ կերպ՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը բարևներ է փոխանցել»: Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը համագործակցում են

13:45 11.11.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է ՄԻՊ-ի  ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համագործակցության նոր ձևաչափի մասին: Մասնավորապես գրված է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Անմիջականորեն […]

̰
Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

13:41 11.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է.  «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև […]

̰
«Բլբուլ»-ի հետևանքով մարդիկ են մահացել

13:40 11.11.2019

Հնդկաստանի արևելյան շրջաններում առնվազն 10 մարդ է մահացել «Բլբուլ» («Սոխակ») փոթորկի առաջացրած հետևանքների պատճառով: Փոթորիկը կիրակի բախվել է Հինդուստան թերակղզու հյուսիսարևելյան շրջաններին։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ նույն փոթորկի պատճառով 13 զոհ է եղել հարևան Բանգլադեշում։ Եվս 44 մարդ երկու երկրներում համարվում է անհետ կորած։ Նրանք բոլորը ձկնորսական նավակներով ծովում են եղել, երբ […]

̰
Ուկրաինան մտադիր է հանել պարտադիր ժամկետային զինծառայությունը

13:40 11.11.2019

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մտադիր է երկրի օրենսդրությամբ հանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը՝ այն փոխարինելով ու լրացնելով պայմանագրային ծառայությամբ։ «Դա իմ անձնական նպատակն է՝ հանել զորակոչը»,- նախարար Անդրեյ Զագորոդնյուկի խոսքերը մեջբերում է մամուլը։ Պաշտոնյան հայտարարել է, սակայն, որ դա արագ չի ստացվի, անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տարի։ Զագորոդնյուկը նաև ասել է, թե անցնելով […]

̰
Հայ մարզիկն ատամներով 5 ավտոմեքենա է քաշել և Գինեսի ռեկորդ սահմանել

13:32 11.11.2019

17-ամյա մարզիկ Էրիկ Խաչատրյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 5 ավտոմեքենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երկար է պատրաստվել հաղթանակին. «Մոտ 2 տարի պարապում էի, վերջապես սահմանեցի ռեկորդ: Եթե մարզիկ ես, ապա ոչ մի դժվարություն պետք է չլինի, և ամեն բան հաղթահարելի է: Որոշեցի ատամներով քաշել, քանի որ մազերովն արդեն գրանցված ռեկորդ էր: […]

̰
Գերմանիայում խոշոր վթարի հետևանքով 29 մարդ է վիրավորվել

13:30 11.11.2019

Գերմանիայի հարավ-արևմուտքում 18 մեքենա վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 29 մարդ վիրավորվել է, հայտնում է «Բավարիայի ռադիոն»-ն: A7 մայրուղու վրա` Մայն գետի վրայի կամուրջն անցնելիս, պիկապի վարորդը կորցրել է իր մեքենայի կառավարումը և բախվել արգելապատնեշին: Մերկասառույցի և մռայլ եղանակի պատճառով այլ մեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել և բախվել են միմյանց: Միջադեպի հետևանքով չորս մարդ ծանր […]

̰
Լուկաշենկոն 3 պարկ կարտոֆիլ է նվիրել Ալլա Պուգաչովային

13:23 11.11.2019

Երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան երեք պարկ կարտոֆիլ է նվեր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, երբ հյուրախաղեր է ունեցել Մինսկում։ Այս մասին հայտնել է ինքը՝ երգչուհին։ «Պարկերով կարտոֆիլ, ճարպ (սալ), կոնֆետներ և շքանշան»,- իր ստացած նվերները թվել է Պուգաչովան ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, հատուկ սեր ունի գյուղատնտեսության նկատմամբ և կարտոֆիլ […]

̰
Սոցցանցերում շարունակում են քննարկել «մարդու դեմքով» ձկան տեսանյութը

13:16 11.11.2019

Օգտատերերը մեկնաբանություններում նշում են, որ տեսանյութը շատ է վախեցրել իրենց:

̰
«Միասին կարող ենք կյանքեր փոխել». Աննա Հակոբյանի գրառումը

13:10 11.11.2019

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին պատմող ֆիլմ և կից կատարել «Միասին կարող ենք կյանքեր փոխել» խորագրով  հետևյալ գրառումը. «Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում […]

̰
ԿԳՄՍ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի գործով դատարանի վճիռը. Armtimes.com

13:05 11.11.2019

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը: «Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ […]

̰
Կովկասյան ընձառյուծի զբոսանքը «Արևիք» ազգային պարկում

13:02 11.11.2019

Զանգեզուր կենսոլորտային համալիր ֆեյսբուքյան էջում հայտնում են նոր կովկասյան ընձառյուծի նկարահանման մասին: Մասնավորապես գրում են. «Ուղղակի հրաշալի լուր: «Արևիք» ազգային պարկում, WWF Հայաստանի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կրկին կովկասյան ընձառյուծ է նկարահանվել»:

̰
Հորիզոն 13.00

13:00 11.11.2019

̰
Լուկաշենկոն երկար դադարից հետո այցելել է Եվրոպա

13:00 11.11.2019

2016 թվականից ի վեր Բելառուսի նախագահն առաջին անգամ այցելել է Եվրոպական միության անդամ պետություն՝ Ավստրիա։ Մինչ այս նա վարանում էր ընդունել եվրոպական երկրներից եկող հրավերները։ Տևական ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա սահմանված էին պատժամիջոցներ՝ Եվրոպական միություն այցելելու արգելք։ Սակայն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործընթացում Բելառուսի խաղացած դերի համար նրա վրայից հանվեցին բոլոր սահմանափակումները։ Չնայած դրան՝ 2016 թվականից […]

̰
Ոստիկանը կրակել է ցուցարարի վրա, ցուցարարները ողջ-ողջ մարդ են այրել. Հոնկոնգում իրավիճակը լարված է

12:56 11.11.2019

Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական փոփոխություններ կատարել և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործադրման դեպքերը:

̰
BACK_TO_TOP