Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր. Տիգրան Վիրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր. Տիգրան Վիրաբյան

18:29 11.11.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երևանում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր:

Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: Երեք օր շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը յուրօրինակ ջերմությամբ էր դիմավորում Երևանից եկած արտիստներին։

Գյումրիում երևանյան օրերն ամփոփվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում համաշխարհային դասական երաժշտության նմուշներ էին, այդ թվում՝ հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:

«Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր, որովհետև գիտեք՝ Հայաստանում Գյումրին, մշակութասեր լինելով, իր ուրույն տեղն ունի: Մենք կարողացանք քիմքը շոյել հանդիսատեսի, որն իսկապես շատ բարդ էր: Եվ երեք օրերի լեփ-լեցուն դահլիճները, հանդիսատեսի «բրավոներն» ու այն մեծ ջերմությունը, որը փոխանցվեց մեզ, գալիս է ապացուցելու, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել:

Ես ուզում եմ, որ գյումրեցի հանդիսատեսի աչքերում միշտ տեսնեմ այն կայծը, որը կար, և դահլիճում սպունգի պես քաշող էներգիան, որը կլանում էին բեմից, լինի անպակաս: Երևանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում Երևանի մշակութային ներկայությունը լինի մշտական»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և կոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և կոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

08:51 19.07.2025

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

08:30 19.07.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP