Բոլոր լուրերը – Page 8477 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Դավիթ Գրիգորյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

09:36 11.11.2019

Հարավային Կորեայում ավարտվեց Սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այստեղ ներկայացված էր 11 մարզիկով: Առավել հաջող հանդես եկավ 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Առաջնության վերջին օրը մեր մարզիկը կարողացավ նվաճել բրոնզե մեդալ: Սա եղավ մեր հավաքականի միակ մեդալն աշխարհի առաջնությունում: Ի դեպ, նույն այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ՌԴ-ը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը: […]

̰
ՄԱԿ-ը Բոլիվիայում լարվածության նվազեցման կոչ է արել

09:24 11.11.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բոլիվիայում հակամարտող կողմերին նվազեցնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti –ն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է արտահայտել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կոչ է արվում ապահովել Բոլիվիայում գտնվող […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել

09:12 11.11.2019

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նոր աշխատանք է առաջարկել Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։ Սիմոնյանը նրան ժամանցային ոլորտի աշխատանք է առաջարկել, մասնավորապես ցանկանում է, որ Մորալեսը իսպանալեզու RT-ում աշխատի որպես հաղորդավար։ Նա օրինակ է բերել Էկվադորի նախկին առաջնորդ Ռաֆայել Կորեային, ով իսպանալեզու RT-ում հաղորդում է […]

̰
Գլեդիս Բերեջիկլյանն արտակարգ դրություն է հայտարարել Նոր Հարավային Ուելս նահանգի ողջ տարածքում

09:00 11.11.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել՝ կապված մասշտաբային անտառային հրդեհների հետ։ Համապատասխան հայտարարությունն իր թվիթերյան էջում զետեղեկել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։ Նահանգի բնակիչներին կոչ է արվել պատրաստվել տարհանման և հետևել վթարային ծառայությունների հրահանգներին։ Արտակարգ դրություն հայտարարելու պատճառը եղանակային բարդ պայմաններն են, որոնք դժվարացնում են կրակի դեմ պայքարը, ինչպես […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 160 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:48 11.11.2019

Նոյեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված, մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1 հա, 400 քմ, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 6 հա, Բռնակոթ […]

̰
Մորալեսը հայտարարել է իրեն ապօրինաբար ձերբակալելու փորձի մասին

08:39 11.11.2019

Նոյեմբերի 10-ին իր հրաժարականի մասին հայտարարած Բոլիվիայի նախագահ էվո Մորալեսը հայտնել է իրեն ապօրինաբար ձերբակալելու հրամանի առկայության մասին։ Նրա խոսքով՝ իր տուն են ներխուժել ոստիկաններ, և նրանցից մեկը հայտարարել է, որ իրեն հանձնարարված է իրականացնել Մորալեսի ձերբակալությունը։ «Հանցագործների խմբերը հարձակվել են իմ տան վրա։ Հեղաշրջումը խարխլում է օրենքի գերակայությունը»,-գրել է Մորալեսն իր թվիթերյան էջում։ Ոստիկանապետ […]

̰
Բոլիվիայի բարձրագույն ղեկավարությունը հրաժարական է տվել

08:27 11.11.2019

Բոլիվիայում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին  նախագահ Էվո Մորալեսը  հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Մորալեսի խոսքով՝ պաշտոնը լքելու որոշումն ինքը կայացրել է, որպեսզի հեղաշրջում իրականացրած ընդդիմության առաջնորդները դադարեն կրակի մատնել հասարակ մարդկանց տները։ Նա, սակայն, խոստացել է չհրաժարվել պայքարից։ Հրաժարական է ներկայացրել նաև փոխնախագահ Ալվարո Գարսիա-Լիներան, Սենատի ղեկավար Ադրիանա Սալվատերան, ինչպես […]

̰
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

08:15 11.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ 1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի, 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքների, 5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ […]

̰
Այսօր լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հասցեներում

08:10 11.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 24, 28, 34, 36 շենքերը, Պուշկինի փ. 35, 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարյան փ. 24Բ շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձորի փողոցի սեփական տները և […]

̰
Աստղերի ու համաշխարհային առաջնորդների ամենատպավորիչ պարերը՝ հայկական երաժշտության հնչյունների ներքո

00:00 11.11.2019

Հայկական երաժշտության կրակոտ ռիթմերը ստիպում են պարել ինչպես հասարակ, այնպես էլ հանրաճանաչ մարդկանց։ Rusarminfo-ն առանձնացրել է հայկական երաժշտության տակ ամենատպավորիչ պարերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ֆրանկոֆոն երկրների ղեկավարների պարը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որում երևում է, թե ինչպես են ֆրանկոֆոն երկրների պաշտոնյաները հայկական երաժշտության հնչյունների ներքո պարում։ Բուզովայի […]

̰
Գիտնականները իմպլանտներ են մշակել, որոնք գրեթե 0-ի են հավասարեցնում հետվիրահատական բարդությունների ռիսկը

23:51 10.11.2019

Գիտնականների խումբը, որոնց թվում նաև ռուսական գիտահետազոտական կենտրոններից մեկի մասնագետներն են, բժշկական իմպլանտների նոր հումք է մշակել, որը մի քանի անգամ հեշտացնում ու արագացնում է կոտրվածքներից հետո վերականգնման գործընթացը: Նոր հումքի մեջ օգտագործվում են երկաթի և պլատինի նանոմասնիկներ: Հենց դրանց շնորհիվ հնարավոր է լինում վերացնել բակտերիաների մինչև 98% տոկոսը և այդպիսով՝ մի քանի անգամ նվազեցնել […]

̰
Տիեզերքն էլ է «կլոր»․ գիտնականները հայտնաբերել են դրա սահմանները

23:38 10.11.2019

Ինչպես և Երկրագնդի դեպքում, եկավ այն օրը, երբ պարզվեց՝ մեր միջավայրը՝ տիեզերքը, հարթ տարածություն չէ, այն էլ՝ 3 փղերի վրա։ Այն գնդոլորտ է։ Այս եզրակացությանն է եկել 3 գիտնականներից (Eleonora Di Valentino, Alessandro Melchiorri, Joseph Silk) բաղկացած խումբը, որոնց աշխատությունը հրապարակվել է Nature ամսագրում։ «Տիեզերքը նվան է փչվող փուչիկի»․ կյանքից վերցված այս դետալով են գիտնականները […]

̰
Փաշինյանի տանգոն դստեր հետ՝ Արմեն Գրիգորյանի հարսանիքին

23:23 10.11.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հարսնացուն պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: Հարսանիքին ներկա են եղել Արցախի և Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Այնտեղ էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Armdaily.am-ը տեսանյութ է հրապարակել, որում վարչապետը հարսանեկան խնջույքի ժամանակ տանգո է պարում դստեր՝ Շուշանի հետ:

̰
Հոնքերի դաջվածքը կարող է դառնալ ՄԻԱՎ-ով և հեպատիտով վարակվելու պատճառ

23:22 10.11.2019

Դիմահարդարման և մաշկապիգմենտացիայի մշտական ​​փորձագետ Վիկտորիա Տոմաշիվսկայան նշում է, որ հոնքերի տատուաժը կարող է հանգեցնել ՄԻԱՎ-ով և հեպատիտով վարակվելու դեպքերի: Այդ մասին հաղորդում է life.ru-ն: Վիկտորիան ավելի քան 20 տարի է՝ վարում է դիմահարդարման մշտական պրոցեդուրա և նույնիսկ մարզում է վարպետներին Սանկտ Պետերբուրգի իր կենտրոնում: Ըստ նրա՝ բժշկական լիցենզիայի առկայությունը չի նշանակում, որ ընթացակարգն անվտանգ […]

̰
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս ազգությամբ հայերի վրա չի տարածվում ՀՀ-ում վերջին 3 տարին պարտադիր բնակվելու պահանջը

23:08 10.11.2019

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս ազգությամբ հայերի վրա չի տարածվում ՀՀ-ում վերջին 3 տարին պարտադիր բնակվելու պահանջը, չեն հանձնում ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

̰
Արմավիրի մարզում մեքենան ամբողջությամբ այրվել է

23:03 10.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:32-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում՝ ավտոտնակում, այրվում է չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 21:12-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Ըստ տեղեկությունների՝ պռոթուրքական ուժերը հոկտեմբերի 30-ին մտել են Թալ Աբյադի հայկական եկեղեցին ու վնասել այն

22:54 10.11.2019

Ըստ Սիրիայի Թալ Աբյադ քաղաքից ստացվող տեղեկությունների՝ պռոթուրքական ուժերը հոկտեմբերի 30-ին մտել են Թալ Աբյադի հայկական եկեղեցին ու վնասել այն… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը և կից լուսանկարներ հրապարակել։  

̰
Քնի խանգարումները կապված են սրտի կաթվածի ու սրտային խնդիրների հետ. գիտնականներ

22:51 10.11.2019

Մարդիկ, որոնք քնի խանգարումներ ունեն, հաճախ տառապում են սրտային անբավարարությունից, սրտի կաթված ստանալու հավանականությունը նրանց մոտ մեծ է: Այս մասին հայտնում է Medical Express-ը: Չինաստանում 487200 մարդու շրջանում հետազոտություն է անցկացվել: Հետազոտության սկզբում ոչ մեկի մոտ ինսուլտ ու սրտային խնդիրներ չեն արձանագրվել: Գիտնականները հետևել են քնի խնդիրներին: Նրանց հետաքրքրել են քնի խանգարումները և քնի հաղթահարումը, […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք պատարագի ժամանակ անվայել արտահայտություններ են հնչեցրել հավատացյալների հասցեին

22:47 10.11.2019

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկությունների, նմանատիպ […]

̰
Լևոն Արոնյանը՝ Superbet Rapid & Blitz-ի հաղթող

22:42 10.11.2019

Հայաստանի  շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցեցին կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրացվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը: Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու […]

̰
Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը

22:33 10.11.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը: Առաջին դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Ուսումնական պարապմունքների […]

̰
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող վրաերթի ենթարկված 78-ամյա հետիոտնը մահացել է

22:17 10.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, […]

̰
Ամբողջ օրը համակարգչային խաղեր խաղալու հետևանքով դեռահասը մահացել է

22:01 10.11.2019

Թաիլանդում մի դեռահաս ամբողջ գիշեր համակարգչային խաղ է խաղացել և մահացել է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Ուդոնտխկանի քաղաքում: 17-ամյա Պլյավատ Հարիկինն արձակուրդի ընթացքում իր ազատ ժամանակն անցկացրել է համակարգչային խաղեր խաղալով: Տղան օր ու գիշեր խաղացել է՝ առանց տնից դուրս գալու: Ծնողները տղային սնունդ են բերել և խնդրել են […]

̰

21:45 10.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող […]

̰
Ժողովուրդների միասնականության, համախմբվածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմին և մաքրել աշխարհն այդ ժանտախտից. Զոհրաբ Մնացականյան

21:25 10.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովը Հայաստանի ազգային պատկերասրահում  «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան: Ողջունելով հյուրին և ներկաներին՝ Մնացականյանն ասաց. «Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է. դա մեր ընդհանուր հիշողությունն  է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել եւ հաստատակամ միասին քայլել դեպի հաղթանակ»: Նա […]

̰
Սննդաբանները խոսել են խուրմայի օգտակարության և վտանգների մասին

21:20 10.11.2019

Ըստ սննդաբան Անժելիկա Դյուվալի՝  խուրման պարունակում է շատ օգտակար միկրոտարրեր և վիտամիններ, ներառյալ A, B և C, որոնք աշնանը հատկապես անհրաժեշտ են մարդու իմունիտետի բարձրացման համար: Փորձագետը խորհուրդ է տվել միրգն ուտել շաբաթական երկու կամ երեք անգամ: Ավելի լավ է ընտրել թարմ մրգեր, որոնք չեն ենթարկվել ջերմային մշակման և սառեցումների: Պտուղը պարունակում է նաև յոդ […]

̰
«Իմ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բացեցինք «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը». Զոհրաբ Մնացականյան

21:17 10.11.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը twitter-ում գրել է. «Իմ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բացեցինք «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը: Փառք իմ հայրենակիցներին՝ հաղթանակի գործում հսկայական ներդրման համար. 600000 հայ զորակոչվել է Խորհրդային բանակ, տվել ենք ավելի քան 300000 կորուստ, ունեցել ենք Խորհրդային բանակի 118 հերոս, 114 գեներալներ և Խորհրդային բանակի 6 մարշալներ, մասնակցել են հայկական 6 […]

̰
Կյանքի ստեղծման նոր եղանակը թույլ կտա բնակեցնել Յուպիտերն ու Սատուրնը

21:13 10.11.2019

Գիտնականները առաջ են քաշել երկրի վրա կյանքի առաջացման նոր տեսություն, որը կարող է օգնել գտնել բնակվելու համար հարմար մոլորակներ: Այս մասին գրում է Independent-ը: Փորձագետները պարզել են, որ ստորջրյա խոռոչները ստեղծում են առավել օպտիմալ պայմաններ կենդանի արարածների առաջացման համար: Գիտնականները անցկացրել են մի փորձ, որն ապացուցել է, որ ծովային հրաբխային խոռոչներում ջուրն ու հանքանյութերը ստեղծում […]

̰
Լավրովը պաշտոնական այցի շրջանակներում Մնացականյանի հետ բացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդես

21:06 10.11.2019

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը Ազգային պատկերասրահում բացել են Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

̰
Սյունիքի մարզի Տեղ գյուղում հայտնաբերվել է 1990-ական թվականների հրետանային արկ

21:01 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

̰
BACK_TO_TOP