«Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»․ Յուրի Բաշմետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

«Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»․ Յուրի Բաշմետ

14:28 11.11.2019

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր իր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր կատարողական վարպետությունը ներկայացրեց նաև ինքը՝ հեղինակը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ։

Երաժիշտները կատարեցին Չայկովսկու «Մեծ սերենադը»‚ «Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար»‚ ինչպես նաև «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին‚ խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին‚ նշեց‚ որ ինքը նման ձևաչափով այլ փառատոնի մասին չի լսել։ Նա առանձնացրեց հատկապես այն հանգամանքը‚ որ յուրաքանչյուր երեկո նվիրվում էր առանձին մի կոմպոզիտորի և նրա ստեղծագործական ժառանգությանը՝ ներկայացնելով ստեղծագործողի ամբողջական պատկերը‚ նրա փիլիսոփայությունը։ «Անկեղծ ասած‚ ես հիմա մտածում եմ‚ թե ինչպես նման մի փառատոն կազմակերպեմ Մոսկվայում»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։ Նա նաև ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը. «Նվագախմբի երաժիշտները արագ են արձագանքում‚ ինչը նվագախմբի շատ կարևոր տարրերից է‚ նրանք լսում են ինչպես իրենց‚ այնպես էլ մենակատարին՝ բնականաբար հետևելով նաև դիրիժորին»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։

Ալտահար Յուրի Բաշմետը նշեց‚ որ ինքը լավ իմաստով ցնցված է այս փառատոնի գաղափարից. «Փառատոնի թեման առանձնահատուկ է։ Այսքան տարի բեմում եմ‚ սակայն նման բովանդակության չեմ հանդիպել»։ Յուրի Բաշմետը կարևորեց այն փաստը‚ որ փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նա նշեց նաև‚ որ Ռուսաստանում ևս ՌԴ կառավարությունը մեծապես աջակցում է դասական երաժշտությանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելիս Յուրի Բաշմետը նշեց‚ որ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ աշխատելը շատ հեշտ է։ «Միայն լավ խոսքեր կարող եմ ասել և՜ Սերգեյ Սմբատյանի‚ և՜ նվագախմբի մասին»‚- ասաց Յուրի Բաշմետը։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP